• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Հայկի թոռ Կադմոսի բնակավայրը՝ եւ Հարք

Posted On 10 Mar 2017
Comments: 2

Սկիզբը՝ նախորդիվ

33.Հայկի թոռ Կադմոսի բնակավայրը՝ եւ Հարք
Խորենացին գրում է.-
Հայկ նահապետը՝ «Երթեալ բնակէ ի լեռնոտին միում ի դաշտավայրի, յորում սակաւք ի մարդկանէ յառաջագոյն ցրուելոցն դադարեալ բնակէին. զորս հնազանդ իւր արարեալ Հայկ՝ շինէ անդ տուն բնակութեան կալուածոց, եւ տայ ի ժառանգութիւն Կադմեայ որդւոյ Արամանեկայ»
[361]: 
Մեկնաբանութիւն.-
Բաբելոնից ու Բելի բռնատիրութիւնից հեռանալով՝ Հայկ նահապետն ուղուել է դէպի իր պապերի երկիրը: Բաբելոնից ամենայարմար ճամբան է եղել՝ Տիգրիսի հունով դէպի հիւսիս գիծը:
Տիգրիսի հոսանքն ի վեր իր զարմերի ու հետեւորդների հետ Թմանից ու Քիշից առաւել եւս վեր բարձրանալով՝ նա կայք է հաստատել մի նեղ հովտաբերանի մօտ, որի աջ կողմում սկիզբ էին առնում Կորդուած լեռները, իսկ ձախում՝ Մասիոն լեռները: Այնտեղ կառուցել է իր առաջին տունը (town-տօհմատունը)՝ որը կոչել Փիւնիկէ (Փինիկ, Փինակայ)
[362],  ի նշան բռնակալութիւնից ու բռնակալից իր եւ իր ժառանգների ֆիզիկական ու հոգեւոր անկախացման, երբ «փիւնիկ» թռչունը[363]  յարութեան խորհրդանիշն է եղել:
Փինիկն ունեցել է պաշտպանութեան ու մարտավարութեան հարմար բարձր դիրք: Դա միջագետքից ուղղահայեաց գծով դէպի Վանայ լճի ավազանն անցկացնող միակ դուռն է եղել: Այնտեղից տեսանելի է եղել ողջ հարաւը՝ որտեղից սպառնալիք է ակնկալուել:
Ապա Հայկն իր Կադմոս թոռանն է յանձնել Փինիկը՝ պատուիրելով աչալուրջ հսկել հարաւի անցուդարձերին: Այնուհետեւ նա բարձրացել է հիւսիս՝ Հարքի դաշտ: 
Կադմոսն իր զբաղեցրած գաւառը անուանակոչել է Ծաւդէք՝ կենտրոն ունենալով «Փինիկ»-«Փինակա»-ն
[364]: 
Այդ քաղաքը գոյութիւն է ունեցել մինչեւ մեր ժամանակների 1200-ական  թուակնները՝ Տիգրիսի ափին: 

 

Սոյն «Փինիկ»-«Փինակա»-ն է՝ որ Խորենացին ճշգրտօրէն կոչել է «Փիւնիկէ», կապուած գրերը գտնելու համար սուրբ Մեսրոպ Մաշտոցի կատարած ճանապարհորդութեան հետ: Կարդանք այդ հատուածներից.
«Զկնի այսորիկ՝ ինքնին Մեսրոպ իջանէ ի Միջագետս… եւ ոչ աւել գտեալ քան զառաջինն՝ անցանէ ի յԵդեսիայ.. »
[365]: 
Եդեսիոյ դիւանի պատասխանատու Պղատոն իշխանը Մաշտոցին խորհուրդ է տուել  դիմելու իր ուսուցիչ Եպիփանոսին՝ ով թերեւս ինչ որ բանով կարող լինէր օգնել Մաշտոցի առաքելութեան: Նա Մաշտոցին տուել է նաեւ առաջնորդող մի ուղեկից՝ որն իմացել է Եպիփանոսի նստատեղին Փիւնիկէ քաղաքում
[366]: 
«Յայնժամ Մեսրոպայ… անցեալ ընդ Փիւնիկէ՝ ի Սամոս դիմէ, քանզի Եպիփանու վճարելով զկենցաղս՝ թողեալ լինի աշակերտ մի անուանեալ Հռոփանոս… որ ի Սամոս էր միայնացեալ…»
[367]: 
Մաշտոցն Եդեսիայից անցել է Ծաւդէքի Փինիկ-Փիւնիկէ քաղաք (եւ ոչ թէ Լիբանան)՝ որտեղ պէտք է հանդիպէր Եպիփանոսին, սակայն վերջինս մինչ այդ մահկանացուն կնքած լինելով՝ թողել է Հռոփանոս անունով մի աշակերտ, այն էլ Սամոսատում:
Վերադառնանք Հայկ նահապետին՝ ու շարունակենք լսել Խորենացուն.
«Եւ ինքն խաղայ, ասէ, այլով աղխիւն ընդ արեւմուտս հիւսիսոյ, գայ բնակէ ի բարձրաւանդակ դաշտի միում, եւ անուանէ զանուն լեռնադաշտին Հարք, այս ինքն հարք են աստէն բնակեալք՝ ազգի տանն Թորգոմայ»
[368]: 
Հայկ նահապետը «Հարք» է անուանել լեռնադաշտը՝ որովհետեւ իրենից առաջ այն եղել է իր պապերի
[369]  բնակավայրը, եւ առաջին հերթին Նօյի՝ որի վերջին հանգրուանը գտնուել է Նպատ լեռան տարածքին, Հարքի հիւսիս-արեւելքում:
Իրականում այդ տեղը «Հարք» է կոչուել մայր ցամաքի կազմաւորման ժամանակներում՝ Անգեղ-հրեշտակների կողմից, եւ Հայկ նահապետը հասու է եղել այդ իրողութեան:

Նկարում` Հայկի հիմնած առաջին աւանը՝ Փիւնիկէ-Փինակա

 


[361] Մ. Խորենացի, նոյն, էջ 33:

[362] Այսուհետեւ զանազանելու համար Լիբանան-Փիւնիկէ երկիրը պատմական Հայաստանի Փիւնիկէ քաղաքից՝ կ՛օգտագործենք այդ քաղաքի միջնադարեան աղաւաղուած «Փինիկ» ձեւը:

[363]«Փիւնիկ» բառի արմատն առնչւում է «բոյն» բառին: Հին եգիպտական պատկերազարդում-ներում «Փիւնիկ» թռչունն ունի «արագիլ»-ի կերպարանքը՝ որ «նոր բոյն է շինում»:

[364] Տես՝ «Ատլաս», Ա. մաս, «Փինիկ» անուան տակ:

[365]Մ. Խորենացի, նոյն, Գիրք երրորդ, գլուխ ԾԳ, էջ 326:
[366]Մի առաջնորդող տրամադրելու պարագան ենթադրել է տալիս՝ որ Եպիփանոսի նստավայր Փիւնիկէն այդքան էլ հեռու չի եղել Եդեսիայից:
 
[367]Մ. Խորենացի, նոյն, Գիրք երրորդ, գլուխ ԾԳ, էջ 327:
[368] Մ. Խորենացի, նոյն, էջ 33:
[369]Իր Թորգոմ հօր նախահայրերի:

 

 

Մովսէս  Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն՝  Թէ  ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»

0
0
Previous Story

Օրիոնը Հայկ աղեղնաւո՞ր

Next Story

Մովսէս Նաճարեան. Առաջին Փիւնիկէն, եւ Օրիոն համաստեղութիւնը

2 Comments

  1. Pingback: ՄԱԳԱՂԱԹ.AM » Առաջին Փիւնիկէն, եւ Օրիոն համաստեղութիւնը

  2. Pingback: ՄԱԳԱՂԱԹ.AM » Մովսէս Նաճարեան. Առաջին Փիւնիկէն, եւ Օրիոն համաստեղութիւնը

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Կարս. պատմությունը, կառուցվածքը և հայկական հուշարձանները
  • ՇՏԱՊ. ՄԱԳԱՂԱԹ կայքը դիմում է իր ընթերցողներին և համակիրներին
  • «ՄԻ ՊՏՂՈՒՆՑ» ԱՐՅԱՆ ԿԱՆՉԸ ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԻ «ԱՐԵՎԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ» ԳՐՔՈՒՄ
  • ԱՐՎԵՍՏ՝ ԱՆԴՈՐՐԻ ԲԱԶՄԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ. ՆԵՐՍԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ
  • Վրեժ Սարուխանյանը՝ գեղջկական նոր տաղիկների մասին
  • Երկյուղ Մեծի հանդեպ
  • …Խոնարհում
  • Խմորի գնդեր տաշտաքերից
  • ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
  • Մի պատառ հուշ․ լույս է տեսել Ռոմիկ Մխիթարյանի «Հուշեր խրամատից» գիրքը

facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 155,594 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,532 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 65,501 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 60,808 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 40,581 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,302 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,034 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,053 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 31,874 views
  • Վատիկանը գաղտնազերծել է հայերի Ցեղասպանության մասին փաստաթղթերը.թուրքերի գազանությունները ցնցող են - 28,484 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com