• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Ալան Հովհաննես. Կենսագրություն

Posted On 08 Mar 2017
Comment: 0

Ալան Հովհաննես (իսկական անունը՝ Ալան Հարությունի Չաքմաքչյան, մարտի 8, 1911[1][2], Սոմերվիլ – հունիսի 21, 2000[1][2], Սիեթլ[3]), ամերիկահայ կոմպոզիտոր։ Նրա երաժշտությունը հասանելի է ունկնդրի համար ու օժտված է խորհրդավորությամբ և ինքնահայեցողականությամբ‌[փա՞ստ]: Համարվում է 20-րդ դարի ամենաբեղուն կոմպոզիտորներից մեկը, նրա պաշտոնական կատալոգում ընդգրկված է 67 համարակալված սիմֆոնիաներ (պահպանված ձեռագրերում սիմֆոնիաների թիվը անցնում է 70-ից) և 434 համարակալած գործ։

«Հովհաննեսը երաժշտություն գրող մեքենա է… Դրանք վերջին 30 տարում երաժշտական ավանդույթներով ստեղծված լավագույն գործերից են ողջ աշխարհում», – գրել է Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Անդրե Կոստելյանեցը։ Մամուլը Հովհաննեսի երաժշտությանը հետևյալ գնահատականներն է տվել.«Երաժշտություն՝ բացառիկ տաղանդավոր, ինքնատիպ, զորեղ ու առնական», «Հովհաննեսը փնտրում է մեղեդու ազատագրումը», «Ի՜նչ ուրախալի թեթևացում է լսել ժամանակակից մի երգահանի, որ ասելիք ունի և գեղեցիկ է արտահայտում այդ ասելիքը»: Ամերիկայում նրան անվանում են «կոմպոզիտոր, որ առաջ է կանգնած մյուսներից», Ճապոնիայում և Հնդկաստանում՝ «որոնող հայ», Անգլիայում՝ «խաղաղ ամերիկացի»[4]:

 

Կենսագրություն

Ծնվել է 1911 թվականի, մարտի 8-ին, Բոստոնի Սոմերվիլ արվարձանում (Մասաչուսեթս, ԱՄՆ)։ Հայրը՝ Հարություն Չաքմաքչյանը՝ Ադանայից էր, Բոստոնում էր հաստատվել երկարատև դեգերումներից հետո։ Նա բազմաթիվ գրքերի, նաև՝ հայ-անգլերեն առաջին բառարաններից մեկի հեղինակն է, Բոստոնի հայալեզու «Հայրենիք» շաբաթաթերթի երկարամյա գլխավոր խմբագիրը։ Մայրը ծագումով շոտլանդացի էր։

Մանուկ Հովհաննեսի առաջին ստեղծագործությունները ծնվել են չորս տարեկանում։ 14 տարեկանում, չնայած ծնողների լուրջ դիմադրությանը, գրել է առաջին օպերաները։ «Ծնողներս կարծում էին, որ երաժշտություն հորինելը լուրջ զբաղմունք չէ, և եթե ինձ բռնեցնեին ստեղծագործելիս, անպայման նոտաները կխլեին ձեռքիցս։ Ստիպված գրում էի գիշերները, լոգարանում կամ այլ թաքուն վայրերում, ապա ծնողներիցս թաքցնում ձեռագրերը»: Գիշերներն ստեղծագործելու սովորույթն ուղեկցում է Հովհաննեսին ողջ կյանքի ընթացքում։

Ա. Հովհաննեսը սովորել է Բոստոնի Նյու Ինգլենդ կոնսերվատորիայում, զուգընթաց ստեղծել։

Այս ամենով հանդերձ, Հովհաննեսն անվերջ ինքնաճանաչման պրպտումների մեջ էր։ Ինքնահաստատվեց, երբ որպես երգեհոնահար, սկսեց ծառայել Ուոթերթաունի Հայ Առաքելական եկեղեցում։ Չնայած բացառիկ տաղանդին և մեկը մյուսի ետևից շնորհվող մրցանակներին, Հովհաննեսն Ամերիկայում շարունակում է ընկալվել օտար և վտարանդի։ Շատ հաճախ, հանուն հանապազօրյա հացի, նվագել է ռեստորաններում ու հյուրանոցներում, նվագակցել երաժիշտների ու երգիչների։ Բոստոնում հանդիպած միստիկ նկարիչ, ազգությամբ հույն Հերմոն դի Ջիովաննին, որին հետագայում նա համարում է իր «հոգևոր ուսուցիչը», խորհուրդ է տալիս Հովհաննեսին՝ փնտրել ու գտնել իր հայկական հարազատ հոգևոր ժառանգությունը և ողջ կյանքում հավատարիմ մնալ նրան։ Ցավոք, ներշնչված այդ գաղափարներով, մի օր նա այրում է մինչ այդ գրած իր 100-ավոր ստեղծագործությունները, այդ թվում՝ 2 օպերաներ, 7 սիմֆոնիաներ։ Միայն 50 տարի անց, մեկնաբանելով իր խելացնոր արարքը, Հովհաննեսը ժպիտով «արդարանում» է. «Պարզապես ես Բոստոնից տեղափոխվում էի Նյու Յորքի ավելի փոքր բնակարան և պետք է ձերբազատվեի որոշ ավելորդ բեռից»:

1940-ականներին Հովհաննեսի կյանքում սկսվում է հայկական շրջանը։ Հիմնում է նվագախումբ, ղեկավարում այն, նվագում իր հայկական ստեղծագործությունները։ 1950- ական թթ. նա ԱՄՆ-ում արդեն մեծ հռչակ ուներ որպես կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար, և հանրահայտ երաժիշտների կողմից պարբերաբար ստանում էր մեծաքանակ պատվերներ։ Նրան շնորհվում են ակադեմիական բարձր տիտղոսներ և տարբեր հեղինակավոր հաստատությունների կողմից՝ Պատվավոր դոկտորի կոչումներ։

1960-70 թթ. վերածվում են Ալան Հովհաննեսի ստեղծագործությունների ձայնագրությունների և տարածման փառահեղ հաղթարշավի։ Նա հռչակվում է Ամերիկայի ամենաշատ ձայնագրված կոմպոզիտոր։ 1977 թթ. երաժշտական նվաճումների համար Գրականության և արվեստի ամերիկյան ակադեմիան նրան ընտրում է պատվավոր անդամ։

70-80 տարեկանում Ա. Հովհաննեսը գրել է շուրջ 80 ստեղծագործություն, այդ թվում՝ 20 սիմֆոնիա։ 85 տարեկանում նա դեռ ստեղծագործում էր։ Մահացել է 2000 թ. հունիսի 21-ին, ծանր հիվանդությունից։

Ալան Հովհաննեսի հուշաքարը Արլինգտոնի Ուաթերմոր զբոսայգում

Կապը Հայաստանի հետ

Ալան Հովհաննեսը Հայաստան է այցելել 1965 թվականին։ Ալան Հովհաննեսը հայրենիքում երկար չմնաց. ծանոթացավ գործընկերներին, նվիրեց իր ստեղծագործությունները գրականության և արվեստի թանգարանին ու հեռացավ։ Նրա հայաստանյան շրջագայության մասին պետական արխիվներում քիչ բան կա։ Երբ Խորհրդային Միությունը տապալվեց, և սկսվեց Արցախյան ազատամարտը, Հովհաննեսն արդեն ծեր էր ու, չնայած ցանկությանը, չէր կարող գալ նորանկախ Հայաստանի Հանրապետություն։ Նա հայրենիք վերադառնալու այլ ճանապարհ գտավ. գրեց «Արցախ» սիմֆոնիան՝ նվիրված Արցախյան հերոսամարտի քաջերին։

1991 թ. երբ Ամերիկահայոց արևելյան թեմի ազգային առաջնորդարանը և Ամերիկայի կոմպոզիտորների նվագախումբը համատեղ, Կարնեգի Հոլում մեծ շուքով նշում են Ալան Հովհաննեսի ծննդյան 80-ամյակը, գալա համերգին 80-ամյա Մաեստրոն ղեկավարում է իր նոր՝ «Արցախ» սիմֆոնիայի համաշխարհային պրեմիերան…

Աղբյուրներ

  • Ալան Հովհաննեսի 95-ամյակի առթիվ գրված հոդվածը «Ազգ» օրաթերթում

Ծանոթագրություններ

  1. ↑ Jump up to:1,0 1,1 1,2 1,3 1,4 Record #120889331 // Gemeinsame Normdatei Ստուգված է մայիսի 2-ին 2014:
  2. ↑ Jump up to:2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. ↑ Jump up to:3,0 3,1 3,2 Record #120889331 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 31-ին 2014:
  4. Jump up↑ ԱԼԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ-95

Արտաքին հղումներ

  • Պաշտոնական կայք
  • «Իմ սիրտը լեռերում էր» հոդված «Ազգ» օրաթերթում
0
0
Previous Story

Հայկ Աքթերյան. Կենսագրություն

Next Story

Տիգրան Չուխաջյան. Կենսագրություն

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՀՈՒՆՉԵՐ՝ ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ՋԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ
  • Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էլմիրա Հեքեքյանը
  • ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԴԻՄԱՊԱՏԿԵՐԸ՝ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀՈՒՇԱՊԱՏՈՒՄ – ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ
  • Կարս. պատմությունը, կառուցվածքը և հայկական հուշարձանները
  • ՇՏԱՊ. ՄԱԳԱՂԱԹ կայքը դիմում է իր ընթերցողներին և համակիրներին
  • «ՄԻ ՊՏՂՈՒՆՑ» ԱՐՅԱՆ ԿԱՆՉԸ ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԻ «ԱՐԵՎԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ» ԳՐՔՈՒՄ
  • ԱՐՎԵՍՏ՝ ԱՆԴՈՐՐԻ ԲԱԶՄԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ. ՆԵՐՍԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ
  • Վրեժ Սարուխանյանը՝ գեղջկական նոր տաղիկների մասին
  • Երկյուղ Մեծի հանդեպ
  • …Խոնարհում

facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 155,733 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,536 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 65,516 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 60,813 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 40,629 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,305 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,035 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,065 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 31,878 views
  • Վատիկանը գաղտնազերծել է հայերի Ցեղասպանության մասին փաստաթղթերը.թուրքերի գազանությունները ցնցող են - 28,493 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com