• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Ձախողված դիվերսիա

Posted On 04 Mar 2017
Comment: 0
Tag: ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Հիվանդասենյակի մահճակալին պառկած տղան ավելի շատ հայդուկի է նման, քան հոգևորականի, մորուքը` թավ, գլուխն ու թևը` վիրակապված, հայացքը` հաղթական: Հանկարծ եմ հասկանում, որ արդեն մի քանի րոպե մտել եմ ներս, ժպտալով նայում եմ երիտասարդ սարկավագին ու մոռացել եմ բարևել: Բարև` ասում է պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան զորամասերից մեկի հոգևոր սպասավոր Հովհաննես սարկավագ Գալստյանն ու ձեռքով ցույց է տալիս մոտակա աթոռը:

-Կարո՞ղ եք խոսել,-հարցնում եմ մի բան ասած լինելու համար, որովհետև հիվանդասենյակը լիքն է այցելուներով: Հանդիսատես ունես` փսփսում է մեր լուսանկարիչը ականջիս, հարցազրույցի զանգվածային դիտում` ուղիղ միացումով:

-Իհարկե, կխոսեմ,- պատասխանում է սարկավագը,-Դուք միայն ասեք` ինչի՞ մասին խոսեմ: Գլուխս էր մի քիչ ցավում, անցավ: Արդեն լավ եմ: Ես նայում եմ շուրջս. չգիտեմ` ովքեր են, բայց հետաքրքրությամբ սևեռվել են մեզ վրա, ուզում են լսել պաշտպանության նախարարությունից եկած լրագրողի ու օրեր առաջ ադրբեջանցու հերթական դիվերսիայից ողջ մնացած սարկավագի զրույցը:

-Էդ տխմարները կրակել էլ չգիտեն,- ես արդեն դերի մեջ եմ:

-20 հոգով երկու հազար փամփուշտ կրակեցին, բայց չորսս էլ ողջ ու առողջ ենք,- սարկավագը հասկացավ ակնարկս, բռնեց հանգս:

-Էդ ո՞նց են կրակել ճակատիդ, որ հեչ պետքդ էլ չի:

-Փամփուշտը համբուրել-անցել է,- մենք ծիծաղում ենք:

Ինձնից է կախված, թե ինչ հոգեվիճակ կունենան շուրջս խմբված մարդիկ կես ժամ հետո, երբ ավարտեմ զրույցը, ինչ կպատմեն մյուսներին` մտածում եմ ես: -Ես միշտ ինչ-որ ներքին լարվածությամբ եմ մոտենում սպիտակ թղթին, անընդհատ հիշում եմ` այն, ինչ գրելու եմ շուտով մտնելու է հազարավոր մարդկանց միտքն ու հոգին,- չգիտեմ` ինչու եմ սարկավագին պատմում այս ամենը:

-Ես էլ: Երբ խոսում եմ զինվորների հետ, երբ սեր, բարություն, նվիրում ու քաջություն եմ քարոզում, երբ հորդորում եմ հանդուրժող լինել միմյանց հանդեպ, մտածում եմ` արդյոք գտա՞ հարկավոր բառերը, կարողացա՞ դիպչել նրանց սրտին, ուժ տալ, գոտեպնդել, ոգևորել…

-Հոգևորականը հոգու բժիշկ է,- բանաձևում եմ ես:

-Իսկ հոգին ամեն ինչ է, հոգուց է բխում մարդու վարքը, բնավորությունը, վերաբերմունքը կողքինի հանդեպ:

Մենք մի պահ մոռացել ենք թուրքերի ձախողված դիվերսիան:

-Ես կամավոր եկա բանակ,- շարունակում է սարկավագը,- Գևորգյան ճեմարանն ավարտելուց հետո մի քանի տարի աշխատեցի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում, հետո որոշեցի, որ պիտի բանակում լինեմ, զինվորների կողքին:

-Ո՞վ կմտածեր, որ թուրքի գնդակը հոգևորականին էլ կհասնի:

-Ինչո՞ւ ոչ: Փառք Աստծո, որ տղաները չզոհվեցին, «Ուրալով» անցնում էինք անտառի միջով, հաց էինք տեղափոխում: Ես վարորդի կողքին էի նստած, մեզ հետ էր նաև մեքենայի ավագը, իսկ նորակոչիկ զինվորը թափքում էր: Հանկարծ սկսեցին կրակել` դիմացից, աջից: Ես անմիջապես հասկացա, որ թշնամու դիվերսիոն խումբ է ներթափանցել անտառ ու դարանակալել: Հենց առաջին կրակոցներից մեկը դիպավ ճակատիս, մյուսը` թևիս: Արյունը առվի պես հոսում էր գլխիցս, լցվում աչքերս: Տեսա, թե ինչպես ժամկետային զինծառայող, 20-ամյա Արթուրը մի քանի տեղից վիրավորվեց…

Ես կրկին նայում եմ մեր շուրջ խմբված մարդկանց: Աչքերի մեջ ցասում կա, հպարտություն, կրակ…վախ չկա, ընկճվածություն չկա:

-Արթուրն ամբողջովին արյունլվա, պայթած անիվներով մեքենան քշեց թուրքերի վրա: Հետո սկսեց ամբողջ ուժով վարել մեքենան: Նա չկորցրեց իրեն, չվախեցավ, հոգու ու մարմնի ամբողջ ուժը հավաքեց ու փրկեց ընկերների կյանքը: Նա մինչև վերջ պայքարեց:

-Դուք իհարկե անզեն էիք ու առանց զրահաբաճկոնի:

-Ես զինված էի խաչով, իսկ հոգևորականի իմ հանդերձանքին կարկուտի նման թափվող գնդակներից և ոչ մեկը չի դիպել:

-Պետք է խաչից բացի նաև զենք ունենալ ու կապայի վրայից զրահաբաճկոն հագնել,- ասում եմ հրամանատարի նման:

Սարկավագը ներողամիտ ժպտում է: Նույն պահին ներս է մտնում մի բժիշկ, ու զորամասերում հոգևորականներին հանդերձավորելու իմ «ծրագիրը» մնում է կիսատ: Հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի օրդինատոր Հրայր Աճեմյանը ուղղում է սարկավագի գլխի վիրակապը, շոշափում է ձեռքերը: -Վիճակն ինչպե՞ս է, բժի՛շկ,-հարցնում եմ:

-Բավարար,- պատասխանում է Հրայր Աճեմյանը,- Հիվանդին ընդունել ենք գլխի հրազենային վիրավորումով, ձախից բազմաբեկոր ներհրված կտրվածք ուներ: Վիրահատել ենք, բոլոր բեկորները հանվել են, ոսկրային դեֆեկտի վրա տեղադրել ենք տիտանե թիթեղ…

-Շուտով զորամաս կվերադառնամ,- բժշկի խոսքը եզրափակում է սարկավագը:

-Ադրբեջանցիները սա չեն մարսելու,- ասում եմ հիվանդասենյակից դուրս գալիս: Հավաքվածներին եմ ասում:

Տղամարդկանցից մեկը բարձրացնում է բռունցքը:

…Ես ու լուսանկարիչ Գարիկը լուռ ենք տունդարձի ճանապարհին:

-Տղաները հրաշքով են փրկվել,- լռությունը խախտում է Գարիկը:

-Նաև 20-ամյա զինվորի քաջությունն է փրկել նրանց:

-Մի տեսակ վիրավորական է. մտել են մեր հողը ու ողջ հետ են գնացել:

-20-ը 4-ի դեմ, մի՛ մոռացիր:

-Սարկավագի գլխին ի՞նչ էին դրել:

-Տիտանե թիթեղ…

-Հոգևորականի հանդերձանքը պետք է գլխարկով անել, որ դիրքեր բարձրանալիս քաշեն գլխներին` գնդակ չդիպչի,- ասում է Գարիկը, ու մենք բարձրաձայն ծիծաղում ենք:

Գայանե Պողոսյան

+2
0
Previous Story

Ստալինյան բռնությունների ևս մեկ զոհի՝ մեր ամենաքնարական արձակագիրներից մեկի՝ Ակսել Բակունցի մասին

Next Story

«Եգիպտական բուրգերի և Վրույր Գալստյանի գաղտնիքը»

Related Posts

0

Պա՛պ, ե՛ս եմ, չեմ զոհվել

Posted On 23 Feb 2017
, By Christina Abrahamyan
0

ՄԱՐԴՆ ԱՊՐՈՒՄ Է ԿՈՂՔԻՆԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Posted On 11 Feb 2017
, By Christina Abrahamyan
0

Պատրաստ ես մեկը չէ, տասը կյանք զոհել

Posted On 27 Jan 2017
, By Christina Abrahamyan
0

ԴԵՂՆԱԿԱՐՄԻՐ ԾԱՌԸ

Posted On 16 Jan 2017
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Թումանյանը Իսահակյանի հուշերում
  • Գույժ. 77 տարեկան հասակում մահացել է անվանի շինարար և բարերար Վարդգես Արծրունին
  • Անդրադարձ «Արցախի գրական դարբնոց» սեմինար-քննարկմանը
  • ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆ
  • Ո՞ՐՆ Է, ԱՆՈՒՇ, ՁԵՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
  • ՀԱՅՈՑ ԻՄԱՍՏԱԿԻՐ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ
  • «Մաեստրո Մանսուրյան». ֆիլմ՝ նվիրված վարպետի 80-ամյակին
  • ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՈՒՇԻ ԱՐԹՆՈՒԹՅԱՄԲ
  • ԱՐԹՈւՐ ՄԵՍՉՅԱՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՍԻՐՈւՄ Է ՄԵՐՁԱՎՈՐԻՆ, ԸՆԿԵՐՈՋԸ, ԴՐԱՑՈւՆ, ՔԱՂԱՔԱՑՈւՆ, ՈւՐԵՄՆ՝ ԱՍՏԾՈւՆ
  • ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԱՐՄԵՆ ՎԱՀՐԱՄՅԱՆԻ ԱՐԹՄՆԻ ԵՐԱԶՆԵՐԸ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 162,368 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,865 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 66,093 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 61,140 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 42,057 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,697 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,242 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,390 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 32,164 views
  • ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - 30,075 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com