• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Հակոբ Ասատուրյան. Կենսագրություն

Posted On 03 Mar 2017
Comment: 0
Tag: Կենսագրություն, Հակոբ Ասատուրյան

Հակոբ Հովհաննեսի Ասատուրյան (1903, մարտի 3, Չոմախլու Կեսարիայի գավառ – 2003, օգոստոսի 11, Նյու Ջերսի, ԱՄՆ), հայ բանաստեղծ, արձակագիր, երաժշտագետ։

Կենսագրություն

Հակոբ Ասատուրյանը ծնվել է Կեսարիայի գավառի Չոմախլու գյուղում։ 1915 թվականին, չավարտած Խրիմյան վարժարանը, ընտանիքի հետ բռնում է տարագրության ճանապարհը, որի ընթացքում սովից ու տանջահարությունից մահանում են մայրը ու երկու քույրերը։ 1918 թվականին հանգրվանում է Երուսաղեմի հայկական Ժառանգավորաց վարժարանում, որը վերածվել էր որբանոցի։ 1920 թվականին հաստատվում է ԱՄՆ-ում։ 1928 թվականին հետևել է Կոլումբիայի համալսարանի գիշերային դասընթացներին։ ԱՄՆ-ում գտնվելու առաջին տարիներից հանդես է եկել նաև որպես երգիչ՝ կատարելով Կոմիտասի, Ռոմանոս Մելիքյանի, Բարսեղ Կանաչյանի, Ալան Հովհաննեսի մշակած ժողովրդական ստեղծագործությունները, որոնք 1947 թվականին, Նյու Յորքում լույս են տեսել ձայնապնակներով՝ «Հայ երգ» վերտառությամբ։

Ստեղծագործական գործունեություն

Ասատուրյանի առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1923 թվականին, «Հայաստանի կոչնակ» շաբաթաթերթում՝ Յ. Յ. Ա. ստորագրությամբ։ Ասատուրյանը տպագրվել է Մաժակցի գրական կեղծանունով։ 1936 թվականից հանդես է եկել «Նոր գիր» գրական հանդեսում, տպագրել արձակ և չափածո ստեղծագործություններ, գրական-քննադատական տեսություններ։ Հակոբ Ասատուրյանի «Անդաստան» (1946) բանաստեղծությունների գիրքն արտացոլում է հայրենի հողից կտրված հայի տվայտանքը։ Նրա «Հովակիմի թոռները» (1965), «Հովակիմի թոռնորդիները» (1982), «Տօ, լա՜ճ տնաւեր» (1986) վեպերը սփյուռքահայ արձակի նվաճումներից են։

Հակոբ Ասատուրյանը գրել է նաև «Կոմիտաս վարդապետ եւ հայ երգը» (1962) աշխատությունը, Հայաստանի կյանքն ու մշակույթը ներկայացնող երկեր («Քարի եւ հողի պատմութիւն», 1969, «Պարոյր Սեւակի հետ», 1971)[1]։ 1990 թվականին Լոս Անջելեսում հրատարակել է «Ո՞ւր, Վահրամ» ժողովածուն։

Պարգևներ

  • «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան, 1983

Երկեր

  • Հարիւրամեակ, հանդիպումներ, յուշեր, Նյու Յորք, 1978։

Գրականություն

  • Թամրազյան Հ., Հակոբ Ասատուրյան։ Կյանքը եւ գործը, Ե., 1993։

Ծանոթագրություններ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

 

Աղբյուրը` hy.wikipedia.org

0
0
Previous Story

Վրույր Գալստյան. Կենսագրություն

Next Story

Թամարա Լիսիցյան. Կենսագրություն

Related Posts

0

Ալվարդ Ղազիյան. Կենսագրություն

Posted On 05 Jul 2017
, By Christina Abrahamyan
0

Արտո Չաքմաքչյան. Կենսագրություն

Posted On 26 Jun 2017
, By Christina Abrahamyan
0

Ռուբեն Արուտչյան. Կենսագրություն

Posted On 18 Jun 2017
, By Christina Abrahamyan
0

Գարուշ Հարյանց. Կենսագրություն

Posted On 07 May 2017
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Կարս. պատմությունը, կառուցվածքը և հայկական հուշարձանները
  • ՇՏԱՊ. ՄԱԳԱՂԱԹ կայքը դիմում է իր ընթերցողներին և համակիրներին
  • «ՄԻ ՊՏՂՈՒՆՑ» ԱՐՅԱՆ ԿԱՆՉԸ ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԻ «ԱՐԵՎԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ» ԳՐՔՈՒՄ
  • ԱՐՎԵՍՏ՝ ԱՆԴՈՐՐԻ ԲԱԶՄԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ. ՆԵՐՍԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ
  • Վրեժ Սարուխանյանը՝ գեղջկական նոր տաղիկների մասին
  • Երկյուղ Մեծի հանդեպ
  • …Խոնարհում
  • Խմորի գնդեր տաշտաքերից
  • ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
  • Մի պատառ հուշ․ լույս է տեսել Ռոմիկ Մխիթարյանի «Հուշեր խրամատից» գիրքը

facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 155,594 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,532 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 65,501 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 60,808 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 40,581 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,302 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,034 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,053 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 31,874 views
  • Վատիկանը գաղտնազերծել է հայերի Ցեղասպանության մասին փաստաթղթերը.թուրքերի գազանությունները ցնցող են - 28,484 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com