• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Արտավազ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Posted On 01 Mar 2017
Comment: 0

Սկսվեց՝ «Մենք», ավարտվեց «Կյանք» ֆիլմով. Գաֆէսճեան արվեստի կենտրոնում Արտավազ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» գրքի շնորհանդեսն էր: Ռուսալեզու գիրքը հրատարակվել է պետպատվերով:

«Պարզվում է, որ ինչպիսի միջոցի էլ Փելեշյանը դիմի. լինի դա կինո, թե գրականություն, նույնպիսի զարմանք ու հիացմունք է առաջացնում: Չես հասկանում՝ մարդը կարո՞ղ է այսքան հեռու գնալ իր ստեղծած արվեստի հետքերով, մտնել մարդկային մտքի ու տիեզերքի այդքան խորը շերտերը»,- մաեստրո Տիգրան Մանսուրյանը խոստովանեց՝ Փելեշյանի գիրքն ապշեցնող է:

Շնորհանդեսին զարմանքի ու հիացմունքի բազմաթիվ խոսքեր հնչեցին.
 «Դուք ձեր վիճակից եք խոսում, բա ե՞ս ինչ ասեմ»,-ասաց Փելեշյանն ու զգուշացրեց,- «Ինտերվյու չեմ տալու, դիահերձման չեմ մասնակցելու: Փորձեմ մի քանի խոսք ասել, բայց չգիտեմ՝ ինչի՞ց սկսեմ»: 
Փելեշյանը սկսեց նրանից, թե ինչպես շուրջ կես դար փուլ առ փուլ հավաքվեց ու ստեղծվեց «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը»՝ կինոյից շեղվելով ու գալով դեպի գիտություն:

«Սովետական տարիներին «Գրական թերթում» մի բաժին կար՝ «Ծիծաղում են ֆիզիկոսները», որտեղ գիտնականները խոսում էին արվեստից, քննադատում, վերլուծում: Ես էլ մտածեցի՝ ինչո՞ւ չկա, օրինակ, «Ծիծաղում են լիրիկները» խորագիր, որպեսզի մենք էլ մեր հերթին խոսենք գիտության մասին»:

Փելեշյանը խոսեց գիտության մասին, արդյունքում գտավ այն, ինչ «Էնշտեյնը փնտրեց քառասուն տարի, բայց այդպես էլ չգտավ» : 79-ամյա կինոռեժիսորն այս գրքում ի մի է բերել դեռ դպրոցական տարիներից իր մեջ խտացած պատկերացումները կյանքի, մարդկային գոյի, տիեզերքի անսահմանության, բնության զարմանահրաշ՝ բացատրություններ ունեցող ու չունեցող երևույթների մասին:

Իր ֆիլմերի մասին կինոռեժիսորն ասում է. «Դրանք երկար կապրեն, որովհետև լի են սխալներով»: Փելեշյանի գիրքը ևս երկար ճանապարհ ունի անցնելու, որովհետև նրանում, թեև մաթեմատիկական բանաձևումներով, սակայն մերկապարանոց ճշմարտություններ չեն զուտ, այլ նաև հարցեր: Դրանցից մեկը Փելեշյանն ուղղեց գրքի շնորհանդեսի մասնակիցներին. «Խնդրում եմ, օգնե՛ք ինձ գտնել հարցի պատասխանը. տեսանելիությունը նյութակա՞ն է, թե ոչ նյութական»: Դե գնացե՛ք ու մտածեք…

«Սա ոչ թե կարդալու, բարձի տակ դնելու, այլ ուսումնասիրելու գիրք է». ռեժիսոր Հրանտ Վարդանյանի կարծիքն է: Նրա խոսքով. « Արտավազ Փելեշյանն անսասան լեռ է կինոարվեստում, որի գագաթից աշխարհն է երևում»: Իսկ գուցե նաև տիեզե՞րքը…

«Հարյուրավոր ձևակերպումներ անգամ անկարող են ամբողջացնել փելեշյանական արվեստի և մտածողության պատկերն ու գնահատականը: Նրա, ինչպես ֆիլմերը, այնպես էլ գրքերը ժամանակագրությունն են ոչ միայն իր արվեստի, այլև մեր ժողովրդի ապրած կյանքի, առաջընթացի»,-ասաց նախարար Ամիրյանը՝ հույս հայտնելով, որ ապագայում կունենանք փելեշյանական նոր ֆիլմեր, նոր երևակայություն, նոր անսահմանություն: Ասաց, որ հսկայական միջոցներ պահանջող «Homo Sapiens» ֆիլմի բյուջեի որոնումները շարունակվում են, բայց նախարարության առաջիկա ծրագրերում նախ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» ռուսալեզու գրքի հայերեն և անգլերեն հրատարակությունն է:

Ալիսա Գևորգյան

0
0
Previous Story

«Բրա՜վո», «բի՜ս». Ալթունյանի անվան համույթն՝ Էջմիածնում

Next Story

Տիեզերքը` Արտավազդ Փելեշյանի ռակուրսից. կինոռեժիսորը գիրք է գրել

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՀՈՒՆՉԵՐ՝ ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ՋԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ
  • Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էլմիրա Հեքեքյանը
  • ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԴԻՄԱՊԱՏԿԵՐԸ՝ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀՈՒՇԱՊԱՏՈՒՄ – ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ
  • Կարս. պատմությունը, կառուցվածքը և հայկական հուշարձանները
  • ՇՏԱՊ. ՄԱԳԱՂԱԹ կայքը դիմում է իր ընթերցողներին և համակիրներին
  • «ՄԻ ՊՏՂՈՒՆՑ» ԱՐՅԱՆ ԿԱՆՉԸ ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԻ «ԱՐԵՎԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ» ԳՐՔՈՒՄ
  • ԱՐՎԵՍՏ՝ ԱՆԴՈՐՐԻ ԲԱԶՄԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ. ՆԵՐՍԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ
  • Վրեժ Սարուխանյանը՝ գեղջկական նոր տաղիկների մասին
  • Երկյուղ Մեծի հանդեպ
  • …Խոնարհում

facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 155,733 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,536 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 65,516 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 60,813 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 40,629 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,305 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,035 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,065 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 31,878 views
  • Վատիկանը գաղտնազերծել է հայերի Ցեղասպանության մասին փաստաթղթերը.թուրքերի գազանությունները ցնցող են - 28,493 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com