• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Մեր սերունդը հայ թատրոնի մեծերին լիարժեք ճանաչելու հնարավորություն չունի

Posted On 08 Feb 2017
Comment: 0
Tag: Լևոն Բաղդասարյան

Հարցազրույց Գյումրու տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Լևոն Բաղդասարյանի հետ

Այսօրվա հեռուստաալիքները ողողված են մեծ մասամբ անհետաքրքիր ու անիմաստ հեռուստահաղորդումներով և անորակ նախագծերով, որոնք հիմնականում ապականում են մեր երիտասարդությանը` մղելով դեպի հեռավոր անդունդ։ ներկայիս սպորտի ու մտավորականության մասին զրուցեցինք Գյումրու տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Լևոն Բաղդասարյանի հետ:

-Մի քանի խոսքով կպատմեք թատրոնի մասին:

-1935 թ. Մայիսի 26-ին ՀՍՍՀ Լենինական (ներկայիս  ՀՀ Գյումրի) քաղաքում մեծ շուքով նշվում է Հայաստանի տիկնիկների առաջին թատրոնի բացումը:

 Հիմնադիրն էր ՍՍՀՄ մշակութային գործիչ  Հասմիկ Գյոզալյանը , որը 30-ական թթ. սկզբին Մոսկվայից գալիս է իր հայրենի քաղաքը՝ Լենինական և հիմնադրում այս թատրոնը: Հասմիկ Գյոզալյանը որպես հիմնադիր կազմ ընտրում է Լենինականի դրամատիկ թատրոնի թատերախմբից:

Երկրորդ աշխարհամարտի սկզբին՝ 1941թ_ին <<Մոսաները լռում են>> թատրոնը նույնպես:

1946թ_ին վերաբացվում է Թիֆլիսից Լենինականի դրամատիկական թատրոն տեղափոխված Ստեփան Ալիխանյանի ջանքերով , որն էլ անձամբ ղեկավարում է մինչև իր մահկանացուն կնքելը՝1972թ. : Ուստի 1992թ_ին , երբ թատրոնի ղեկավարությունը ստանձնեց Լևոն Բաղդասարյանը՝ Ձեր խոնարհ ծառան, Գյումրիի պետական տիկնիկային թատրոնը վերանվանվեց Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոն :

Այսօր թատրոնն արդեն 80 գումարած  երկու տարեկան է, և զբաղվում է ոչ միայն Գյումրի քաղաքի , այլև ամբողջ Շիրակի մարզի մանուկ հանդիսատեսի բարոյա_գեղագիտական դաստիարակության խնդիրներով, այդ տարիների ընդացքում ստեղծելով ավելի քան 400 որ բեմադրություններ սպասարկելով շուրջ մեկ միլիոն հանդիսատեսի:

Թատրոնն այսօր իր խաղացանկում ունի 22 անուն բեմադրություն, որոնք  ինչպես տեղի դրամատուրգների , այնպես էլ համաշխարհային հեքիաթագիրների հանրահայտ ստեղծագործություններ են:

– Մշակույթը ներկայացնում է տվյալ ժողովրդի դիմագիծը, կարո՞ղ ենք այսօր պարծենալ մեր մշակույթով:

–Ցավոք այսօր մենք չենք կարող պարծենալ մեր մշակույթով , քանի որ այն ներկայացնում է ներկայիս Հայաստանի Հանրապետության ութսուն տոկոսի դիմագիծը (ռաբիզ):

-Ըստ  ձեզ`ինչպիսին է մերօրյա սերունդն,որը մեր երկրի վաղվա տերն է դառնալու:

– Ներկայիս մերօրյա սերունդը ձգտող է, պրպտող,նախաձեռնող, սակայն մեր երկրում լիարժեք դրսևորվել չի կարող, ուստի մեր երկրի վաղվա տերը ինքը չի լինելու: Մեր երկրի վաղվա տերերը լինելու են ներկայիս իշխանական բուրգի ժառանգները:

-Իսկ որքա՞ն հաճախակի եք բեմադրում ներկայացումներ ու ինչպիսի բնույթ են դրանք կրում

-Տարեկան բեմադրում ենք 3-4  նորբեմադրություն և դրանք խաղացվում են յուրաքանչյունրը առնվազն 50 անգամ:

– Ինչպե՞ս եք կատարում ձեր սաների ընտրությունը

-Աշխատակիցներն ընտրվում են ըստ մասնագիտական կրթության , բայց անպայման  բանատուր շնորքի առկայության դեպքում: Կա նաև լրացուցիչ  պայման. տիկնիկավար դերասանի  հասակը  չպիտի գերազանցի 1մ. 70սմ-ը, որպեսզի գլուխը չերևա:

–Ի՞նչ կպատմեք ձեր մոտ գործող խմբակների ու նրանց կարգավիճակի մասին

-Թատրոնում պարբերաբար գործում է տիկնիկավարության ուսուցման ստուդիա , քանի որ Թատերական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղը չունի տիկնիկային թատրոնի դերասանի ֆակոիլտետ:

-Ձեր կարծիքով ինչպիսի՞ նախադրյալներ են հարկավոր զարգացնելու տիկնիկային թատրոնի արվեստը Հայաստանում

-Տիկնիկային թատերարվեստը Հայաստանում զարգացնելու համար պիտի կառուցվեն  տիկնիկային թատերարվեստին համապատասխան  շենք-շինություններ և լիարժեք ֆինանսավորեն տիկնիկային պեմադրությունները:

-Ինչպիսի՞ հատկություններով պետք է օժտված լինի իսկական տիկնիկային թատրոնի  մասնագետը (դերասանը)

-Տիկնիկային թատրոնի մասնագետը պիտի լինի  խիստ անմիջական , զգացմունքային և ֆիզիկապես դիմացկուն անձնավորություն:

-Արդյոք մեր սերունդը լավ է ճանաչում հայ թատրոնի մեծերին

-Այսօր հայ թատրոնի մեծերը  ավելի քիչ են պրոպագանդվում , քան շոու-բիզնեսի այսպես ասած <<աստղերը>> , ուստի մեր սերունդը չունի հնարավորություն հայ թատրոնի մեծերին  լիարժեք ճանաչելու համար:

-Ունե՞ք անձնական ծրագրեր որ չեք հասցրել իրագործել 

– Անձնական ծրագրերը  ընթացքի մեջ են , տեսնենք Աստծո կամոք երբ են իրականացնելու:

-Որքան հաճախակի եք մեկնում հյուրախաղերի

-Ավելի շատ շրջագայական ներկայացումներով ենք հանդես գալիս, քան հյուրախաղային , քանի որ վերջինս առանց հովանավորների անհնար է իրականացնել:

-Հիմնականում որ թատրոնների հետը եք համագործակցում

Հիմնականում համագործակցում ենք մայրաքաղաքային և Արցախի տիկնիկային թատրոնների հետ, ինչպես նաև մասնակցում ենք ամենամյա տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնին , որը կազմակերպում է ՝ ՅՈՒՆԻՄԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ:

-Ո՞րն է Ձեր խրատը կամ խորհուրդն այսօրվա երատասարդությանն ու սկսնակ դերասաններին

-Այսօրվա երիտասարդությանն ու սկսնակ դերասաններին խորհուրդ կտայի շատ կարդալ և քիչ հրապուրվել <<աստղերով>>

Գարիկ Ավետիսյան

+1
0
Previous Story

ԴԵՂՆԱԿԱՐՄԻՐ ԾԱՌԸ

Next Story

Հերթական առաջնախաղը (պրեմիերա) մայր թատրոնում

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Թումանյանը Իսահակյանի հուշերում
  • Գույժ. 77 տարեկան հասակում մահացել է անվանի շինարար և բարերար Վարդգես Արծրունին
  • Անդրադարձ «Արցախի գրական դարբնոց» սեմինար-քննարկմանը
  • ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆ
  • Ո՞ՐՆ Է, ԱՆՈՒՇ, ՁԵՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
  • ՀԱՅՈՑ ԻՄԱՍՏԱԿԻՐ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ
  • «Մաեստրո Մանսուրյան». ֆիլմ՝ նվիրված վարպետի 80-ամյակին
  • ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՈՒՇԻ ԱՐԹՆՈՒԹՅԱՄԲ
  • ԱՐԹՈւՐ ՄԵՍՉՅԱՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՍԻՐՈւՄ Է ՄԵՐՁԱՎՈՐԻՆ, ԸՆԿԵՐՈՋԸ, ԴՐԱՑՈւՆ, ՔԱՂԱՔԱՑՈւՆ, ՈւՐԵՄՆ՝ ԱՍՏԾՈւՆ
  • ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԱՐՄԵՆ ՎԱՀՐԱՄՅԱՆԻ ԱՐԹՄՆԻ ԵՐԱԶՆԵՐԸ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 162,255 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,862 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 66,072 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 61,136 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 42,026 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,687 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,236 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,388 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 32,153 views
  • ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - 30,043 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com