• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Հասմիկ Սարգսյան. ՀՈՔՔՈՒՆԵՐ՝ ԳՐՎԱԾ ԻՆՔՆԱԶԱՏՄԱՆ ՊԱՀԵՐԻ ՀԱՄԱՐ

Posted On 01 Feb 2017
Comment: 0
Tag: Հասմիկ Սարգսյան ՀՈՔՔՈՒՆԵՐ՝ ԳՐՎԱԾ ԻՆՔՆԱԶԱՏՄԱՆ ՊԱՀԵՐԻ ՀԱՄԱՐ

 Լուսնի շեղբից զրկված երկնքում
աստղերի առկայծումը տեսնելու համար
կկոցել է պետք աչքերը,
ոնց բռան սեղմումը
թուրը բնելիս…

***
Բարակ ջրերի հոսանքով ընթացող
լապտերները մակույկներ կլինեն.
վառիր դրանք, երբ լոտոսներին կիջնի 
երեկոյան իմ նշանակած ժամի ցողը.
մակույկներով կուղևորվեմ
տարբեր ուղղություններով 
դեպի դելտան.
գուցե հենց այնտեղ վերջանա մեր բաժանումը:

***
Կժայթքի ալ ծաղիկը մարմնիս՝
արևի պոռթկման պես,
փոթորիկների շրջապտույտը 
մերթ ընդ մերթ կհասնի կղզիների ափերին՝
սակուռայի ծաղիկները ալիքները կխփեն ափերին,
որոնց ծնկել էի…

***
Գնում եմ հանդիպելու 
տափաստանում կանգնած միակ կաղամախուն,
որ գիտե ուղղությունը բոլոր քամիների,
ճյուղերը հիշեցնում են հրաշագործ մատներ,
ծածանումը՝ դեմքը ծածկող արձակ վարսեր,
կապտականաչ երկնքում՝
ցոլանքը հողերից բարձրացող ամպահյուսքի.
գնում եմ ըմելու ավշանյութից՝
կենդանարար.

դեպի այն տանող միակ ուղին 
ինքնահրկիզումն է

***
Հրճվանքն Այստեղ է՝
կղզիներին կոր կառույցով համեստ 
փայտ ու եղեգից տների ներսում քամու սվվոցում,
եղեգներ բազում նվագարան են,
հեռավոր ծովում նավերն են լսում
մեղեդիները նրանցով անցնող,
իսկ այնտեղ դատա՜րկ-ամայություն է,
հունչը եղեգի Այնտեղ չի հասնում. 
գուցե թե հոգիս հնչի քամու հետ եղեգների մեջ.

հրճվանքն Այստեղ է…

***
Անդորր կգտնե՞մ ամայության մեջ,
թե՞ հոգիս էլի պիտի դեգերի.

ջրերը մի օր վերադառնում են ակունքներն իրենց՝
կաթելով մարմնիս ապաստան տված հավք ու թռչունի
կտցից դեպի հուն՝
արձակելով զուսպ հրճվանքի ճիչեր…

Հունվար 22-24, 2017

Յոթերորդ հոքքու
***
Ծնկածդ տեղերը՝ փոսեր,
քո ամենօրյա միայնակ զրույցների վկայությունը.
քարասալն է արձանագրել համբերությունդ.
ոչ ոք չի լսել տրտունջդ,
չի ձանձրացել քո հուսաբեկությունից,
չի ապրել քո հոգնությամբ.
ծնկածդ տեղն է միայն մաշվել՝
քարեղեն մկրտարան՝
հույսը սուրբ յուղերով օծելու համար,
ոնց մանկանն են թաթախում
մյուռոնաջրի մեջ
և ապա փաթաթում ճերմակ սավանով.

օծմանդ տեղը՝ 
ծնկաչափ գուռ

Հունվար 26, 2017

***
Բանալով լարվող ժամացույցի բարձր աղմուկը,
որ լցնում է բոլոր գիշերների լռությունը, 
համաչափում է սրտիս աշխատանքը
իր թելադրած տակտով.

\չի՛ կարող լուռ ընթանալ
բանալով լարվող ժամացույցը.\

երբ մոռանամ պտտել բանալին շաբաթվա վերջին,
լռությունը կշատանա…

Հունվար 27, 2017

***
Ավազ ու հող տաք են
օրվա գոտկատեղին.

լեռն ամպհովանի է
լանջերին նստոտած արևին,
որ հոգնել է մի քիչ
երկնքում ջրաներկ անելուց.

մանուշակ ցոլքով
հոսում եմ անանձրև.

մտքերս
ցանուցիր թփուտներ են.

կիրճերում ավելի է ընդգծվում
լեռան թռիչքի բարձրությունը

Հունվար 28, 2017

***
Ինձնից ինձ ընկած պահերին
հրճվանք կա,
որ վայրկյանների տևողություն ունի.

մնացյալում ներկա չես եղել,
մնացյալում դառնություն է…

Հունվար 28, 2017

***
Հայելիներ չեն ծածկի լաթով
չեն շրջի պայծառ պատկերներ
չեն հսկի մինչև վերջ իմ քով 
ձանձրույթից չեն պատմի հուշեր

հատակին չեն հալվի մոմեր 
 անհամբեր չեն ելնի ոտքի
չեն շրջի եռակի տեղում
թափ չեն տա ձեռքերը հողից

կօրորվեմ իմ մակույկ-օրոցքում
տաղտուկը ես այդ չեմ տեսնի

Հունվար 28, 2017

*** 
Ինձանից արձակվող մարմինը
անարմատ ջրաշուշան է
կղզյակների միջև լճացած ջրերում.

մակույկից պարզված ձեռքը
կվերցնի նրան առափնյա ջրերի մակերեսից
և կփակցնի կրծքին
մինչև թարշամելը

մինչև թարշամելը
ջրաշուշան է մարմինս

Հունվար 28, 2017

***
Փոքր զիջումները 
բերում են պատերազմների ահագնության.

ինքնախարազանումը կռիվ է,
ներումը՝ աննշան դադար.

դադարները
անտարբերության կղզիներ են՝
մտածումիս հրաբուխների ծնունդ.

լերկ են նրանք՝
ձկների շնչահեղձությամբ
և ծովաթռչունների ճչոցներով

աղմուկի մեջ խորանում է միայնությունը՝
երկրակեղևի ցնցումների նշան…

Հունվար 29, 2017
Հասմիկ Սարգսյան
<<Հոքքուներ՝ գրված ինքնազատման պահերի համար>>

+1
0
Previous Story

Հուսիկ Արա. Հունվար

Next Story

Հրաչյա Բեյլերյան. ԳԻՇԵՐԸ (Էդմոն Ավետյանի հիշատակին)

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Թումանյանը Իսահակյանի հուշերում
  • Գույժ. 77 տարեկան հասակում մահացել է անվանի շինարար և բարերար Վարդգես Արծրունին
  • Անդրադարձ «Արցախի գրական դարբնոց» սեմինար-քննարկմանը
  • ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆ
  • Ո՞ՐՆ Է, ԱՆՈՒՇ, ՁԵՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
  • ՀԱՅՈՑ ԻՄԱՍՏԱԿԻՐ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ
  • «Մաեստրո Մանսուրյան». ֆիլմ՝ նվիրված վարպետի 80-ամյակին
  • ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՈՒՇԻ ԱՐԹՆՈՒԹՅԱՄԲ
  • ԱՐԹՈւՐ ՄԵՍՉՅԱՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՍԻՐՈւՄ Է ՄԵՐՁԱՎՈՐԻՆ, ԸՆԿԵՐՈՋԸ, ԴՐԱՑՈւՆ, ՔԱՂԱՔԱՑՈւՆ, ՈւՐԵՄՆ՝ ԱՍՏԾՈւՆ
  • ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԱՐՄԵՆ ՎԱՀՐԱՄՅԱՆԻ ԱՐԹՄՆԻ ԵՐԱԶՆԵՐԸ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 162,169 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,860 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 66,064 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 61,134 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 42,009 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,684 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,233 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,385 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 32,151 views
  • ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - 30,022 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com