• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել. Ավետիք Իսահակյանի Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձև» 10-րդ հատորի շնորհանդեսը

Posted On 25 Jan 2017
Comment: 0

Ապրիլյան 4-օրյա պատերազմը, որը սանձազերծեց Բաքուն, նախ և առաջ ողբերգություն էր. հայերն ու ադրբեջանցիները տվեցին հարյուրավոր զոհեր ու վիրավորներ:Կապված սրա հետ թե մեր երկրում,այնպես էլ արտերկրում մինչև օրս կազմակերպվում են կլոր-սեղաններ,քննարկումներ,տարրաբնույթ ռազմահայրենասիրական միջոցառումներ՝ոգեկոչելու ապրիլյան հերոսներին ու հերոսամարտը,մեր հանրությանն ապացուցելու թե որքան հզոր է մեր բանակն ու հայ զինվորը։ Նմանատիպ միջոցառման ականատես եղանք հունվարի 23-ին,որտեղ Երևանի Քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձև» 10-րդ հատորի շնորհանդեսն,ոևը նվիրված է ապրիլյան քառօրյայում անմահացած հերոսներին:Հատորներից  յուրաքանչյուրում հեղինակը մեկ առ մեկ հավաքում ու ներկայացնում է Արցախյան ազատամարտում անմահացած քաջորդիների կյանքն ու նրանց սխրանքի պատմությունները։ Հերթական հատորը նվիրված է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված տղաներին, ինչպես նաև Արցախյան պատերազմում զոհված Սիսիանի տարածաշրջանի հերոսներին։
«Ոչինչ երբևէ չի կարող մոռացվել, քանի որ այնպիսի կյանքեր են նվիրաբերվել հայրենիքի ազատագրությանն ու այս փոքր հողի պահպանությանը, որ նրանց մոռանալը, նրանց սխրանքը չհիշատակելը, նրանց չմեծարելն առնվազն դավաճանություն կլինի սեփական անձի նկատմամբ: Որպեսզի մենք չդավաճանենք մեր անձերին, հայի մեր տեսակին, պետք է հիշենք նրանց»,- գրքի շնորհանդեսին ասաց Գոհար Մարտիկյանը:


Խոսելով գրքի մասին, նա նշեց. «Այս աշխատանքի մասին շատերն են ասում՝ ապրեցնող, ապրելու բանաձև է: Համամիտ եմ այդ կարծիքին: Ոչ թե լալու, այլ հպարտանալու պատմություն է ամբարված այստեղ՝ հայոց նախնադարյան, նախաստեղծ պատմությունից սկսած մինչև մեր օրերը: Գիրքը պատմում է քառօրյա պատերազմի տղաների մասին՝ ներառելով ողջ հայոց պատմությունը, հայի տեսակի պատմությունը, ինչպիսին պետք է լինի հայը, որ աշխարհին համոզի ու ապացուցի, որ քաղաքակրթությունը մենք ներմուծեցինք աշխարհ, հիմա պատրաստվում ենք կայանալ այնպես, որ շարունակենք խաղաղ ապրելու քաղաքակրթությունը տարածել աշխարհում: Իսկ մեր տղաները պատրաստ են իրենց  կյանքի գնով խաղաղություն ապահովել»:
Գրքում ներկայացված է ապրիլյան պատերազմում զոհված 73 հերոսի կենսագրություն ու նրանց սխրանքի պատմությունը: Այդ հատվածը տիկին Գոհարը վերնագրել է «Հրով լեցուն հրադադար»:

Պատասխանելով հարցին, թե այդյո՞ք դժվար չէր կոնկրետ ապրիլյան պատերազմի, պատերազմում զոհված տղաների մասին գրելը, քանի որ վերքերը դեռ թարմ են, Գ. Մարտիկյանն ասաց.   «Երբևէ չմտածեք,  թե որևէ կորստի վերքը կարող է սպիանալ և կարող է թարմ չլինել: 23 տարի առաջ Արցախյան պատերազմում եմ կորցրել որդուս, մինչ այսօր այդ վերքը ոչ միայն չի սպիանում, այլ օրեցօր առավել է խորանում: Բայց եթե մենք շարունակենք բոլորս ողբալ, մոռանալ, որ ապրել է պետք ու ապրել է պետք այնպես, որ յուրաքանչյուր ապրած օրվա համար դու պատասխան տաս ինքդ քո առաջ՝ ի՞նչ ես արել այդ օրը, ի՞նչ ես արել նրա համար, որպեսզի կարողանաս ուրիշներին օգնել ճիշտ ապրել: Քառօրյա պատերազմի տղաների մեծ մասի հարազատներն այնքան էին կոտրված, կարծեցի, անպայման պետք է իմանային, անպայման պետք է փաստվեր  այն, որ տղաներն իրապես մեծ հերոսություն, սխրանք են կատարել՝ փակելով բազմաքանակ թշնամու ճանապարհը: Այդպիսի սխրանքի պատմություններ  եղել են և արցախյան պատերամզի օրերին, և այդ օրինակով դաստիարակված տղաներն այդ օրերին կրկնեցին  նույն սխրանքը: Լավ դաս է բոլոր նրանց, ովքեր փորձում են ինչ -որ ժամանակ ինչ-որ կերպ ոտնձգություն կատարել մեր հողի վրա»:
Գրքի շնորհանդեսին ներկա էին նաև զոհված զինծառայողների ընտանիքի անդամները:


Ապրիլի 2-ին մարտական գործողությունների ժամանակ իր մարտական դիրքը պաշտպանելիս քաջաբար զոհված Բագրատ Ալեքսանյանի մայրը՝ Նարինե Ասրյանը, ասաց, որ տիկին Գոհարն իր աշխատանքով, իր ստեղծագործական ոճով, ինչպես և կոչվում է  գիրքը՝ «Ապրելու բանաձև», ուժ է տալիս իրենց, որպեսզի կարողանան ապրել, զգալ, որ իրենց որդիներն իզուր չեն զոհել իրենց կյանքը հանուն հայրենիքի: «Հանուն մեր հերոս երեխաների պետք է ապրենք»,- նշեց նա: 
«Կանանց հանրապետական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Աիդա Թոփուզյանի  ներկայացմամբ, գիրքը նվիրված է 21-րդ դարի քաջարի հերոսների հավաքական սխրանքին, սխրանք, որ բերեց աննախադեպ հաղթանակ, սխրանք, որն իրագործվեց հանուն խաղաղության, արժանապատվության, մեր այսօրվա օրվան, սխրանք, որն իրականացվեց հիմնականում 18-20 տարեկան հայ երիտասարդների ազատատենչ ոգու ուժով և թելադրանքով:
«Թշնամու առաջ  կանգնած էր անկախության սերունդը, որոնց կրթել և ձևավորել էր արցախյան ազատամարտի ոգին: Սերունդ, որը ոչ միայն կանգնեցրեց ապրիլյան քառօրյա պատերազմը, այլ կարողացավ հետ մղել նորագույն տեխնիկայով, անօդաչու թռչող սարքերով զինված վարձկանների բանակը: Սերունդ, որը կյանքի գնով հետ մղեց թշնամուն»:
Գրքի շնորհանդեսին ներկա Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանը նախ հիշեց խորհրդային տարիների քարոզչական մի կարգախոս՝ «Հայրենքը պետք է ճանաչի իր հերոսներին», ապա ասաց. «Կարծում եմ՝ առավել քան արդիական է այսօր, քանի որ մեր ամեն հաղթանակ, ձեռքբերում ունի իր մարմնավորումը, անձնավորումը, մարդկային պատմությունը»:
Նա նաև կարևորեց մարդկային շփումները, որ տիկին Գոհարը կարողանում էր իր մեջ ուժ գտնել ու մտնել  հերոսների տները, շփվել նրանց ընտանիք անդամների, մայրերի հետ: Ա. Սաղաթելյանի ցանկությունն է, որպեսզի այս գիրքը լինի վերջինը, մյուս հատորներում արդեն անդրադարձ կատարվի  ներկայիս, միգուցե ապագա հերոսներին:Նշենք, որ մատենաշարի 10-րդ հատորը տպագրվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Գիրքը տպագրվել է 500 օրինակով, տրվելու են զորամասերին, գրադարաններին, ուսումնական հաստատություններին:

Գարիկ Ավետիսյան

0
0
Previous Story

ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆԸ

Next Story

Ասույթներ. Ամեն ինչ հնարավոր է կեղծել` բացի հիասթափությունից

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՀՈՒՆՉԵՐ՝ ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ՋԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ
  • Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էլմիրա Հեքեքյանը
  • ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԴԻՄԱՊԱՏԿԵՐԸ՝ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀՈՒՇԱՊԱՏՈՒՄ – ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ
  • Կարս. պատմությունը, կառուցվածքը և հայկական հուշարձանները
  • ՇՏԱՊ. ՄԱԳԱՂԱԹ կայքը դիմում է իր ընթերցողներին և համակիրներին
  • «ՄԻ ՊՏՂՈՒՆՑ» ԱՐՅԱՆ ԿԱՆՉԸ ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԻ «ԱՐԵՎԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ» ԳՐՔՈՒՄ
  • ԱՐՎԵՍՏ՝ ԱՆԴՈՐՐԻ ԲԱԶՄԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ. ՆԵՐՍԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ
  • Վրեժ Սարուխանյանը՝ գեղջկական նոր տաղիկների մասին
  • Երկյուղ Մեծի հանդեպ
  • …Խոնարհում

facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 155,732 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,536 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 65,516 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 60,813 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 40,625 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,305 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,035 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,065 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 31,877 views
  • Վատիկանը գաղտնազերծել է հայերի Ցեղասպանության մասին փաստաթղթերը.թուրքերի գազանությունները ցնցող են - 28,493 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com