• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

​Հայկական եզակի գործարան, որի նմանն աշխարհում չկա

Posted On 24 Nov 2016
Comment: 0

ankakh.com

Եթե ինչ-որ տեղ ոսկերչություն է զարգանում, կնշանակի ոսկերչական գործիքների պահանջարկ կա, հետևաբար՝ գործիքագործության զարգացման անհրաժեշտություն:

Հայաստանում մի հազվագյուտ գործարան կա` «Շաբեր» անունով: Սա չափերի ու աշխատակիցների սահմանափակությամբ հանդերձ՝ կարողանում է ստեղծել ավելի քան 500 տեսակ ճշգրիտ գործիքներ, սարքեր, որոնցից 30-40-ը սեփական գյուտեր են, խիստ հազվադեպ ու եզակի գործիքներ: Ընկերությունը գործիքներ է մատակարարում ռուսական, իտալական, անգլիական, իսրայելական և այլ հայտնի ու մեծ ոսկերչական ձեռնարկություններին, ընկերություններին ու անձանց: Ընդհանուր առմամբ 30 երկրներում ճանաչում են «Շաբերին»:

«Շաբեր» ընկերության հիմնադիր տնօրեն Լյուդվիգ Միքայելյանն էլ` արդեն 70-ն անց տղամարդ, որ իր կյանքի մեծ մասն անցկացրել է սարքեր, գործիքներ ստեղծելով ու արտադրելով, «Անկախին» պատմեց, թե ինչպես է գրվել «Շաբերի» պատմությունը. կամաց-կամաց, մաքառումների, համառության ու աշխատասիրության շնորհիվ:

Հետաքրքիր պատմություն ունի նաև գործարանի անունը` «Շաբեր»: Երբ Միքայելյանը գնում է ռեգիստր` գրանցելու գործարանը, ինչ անուն տալիս է, ասում են՝ նման անունով ձեռնարկություն կամ ընկերություն արդեն գոյություն ունի: Ու հուսահատ Միքայելյանը ակամա հարցնում է. «Իսկ «Շաբեր» անունով գրանցված ընկերություն կա՞»: Աշխատակիցը փորձում է հետաքրքրվել, թե ի՞նչ է դա: Միքայելյանն անմիջապես պատասխանում է. «Քանի որ չգիտեք, ուրեմն հենց այդ անունն էլ գրեք»: Շաբերը ոսկերչության մեջ հաճախակի օգտագործվող գործիքի անուն է, Լյուդվիգ Միքայելյանն ու ընկերն այդ պահին հենց ոսկերչական շաբերներ էին արտադրում:

«Ընդհանրապես այս գաղափարը պապիցս է գալիս, որ օժտված մասնագետ է եղել (ընկերության կատալոգում ցույց է տալիս պապի, հոր, իր ու որդիների լուսանկարները): Եթե շրջանում որևէ բան չեն կարողացել սարքել՝ դիմել են Ալեքսանդր պապիս. լիներ ջրաղաց, սայլ, դուռ, կողպեք թե տեխնիկայի, երկաթի հետ կապված ցանկացած բան: Դա փոխանցվել է հորս, հորիցս` ինձ, ինձնից էլ` որդիներիս: Այդպիսին է գործարանի նախապատմությունը, սկիզբ է առել պապերից»,- մեզ հետ զրույցում ասաց Լյուդվիգ Միքայելյանը: Ինքն անձամբ ավարտել է գյուղմեքենայացման ֆակուլտետն ու միշտ տեխնիկայի, սարքերի ու սարքավորումների սեր է ունեցել, տարբեր տեղերում աշխատել սիրած մասնագիտությամբ: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո էլ ձեռնամուխ է լինում իր գործարանը հիմնելուն` սկսելով երկու հոգով` ընկերոջ հետ ու ընդամենը մեկ հաստոցով, առանց անգամ համապատասխան տարածք ունենալու:

«Միության փլուզումից հետո, ինձ՝ որպես լավ մասնագետի, տարբեր երկրներում բավական գրավիչ պայմաններ էին առաջարկում, որպեսզի մնայի ու այնտեղ աշխատեի, բայց ես չուզեցի, ասացի՝ մեր երկիրն ինձ համար ավելի լավ է ցանկացած վիճակում: Խորհրդային Միության քանդվելուց հետո, երբ ամեն ինչ ավերվել էր, մենք եկանք այս գործարանը, ուր մենակ մետաղական սյուներն էին մնացե: Ուրիշ ոչինչ չկար, ո՛չ պատեր, ո՛չ առաստաղ: Իմ նախկին ընկերներից մեկի հետ, որի հետ աշխատել էի, սկսեցինք, երկու հոգով հիմք դրեցինք: Առաջին հաստոցը, որ գնեցինք ու դրեցինք, կարծես բաց դաշտում լիներ: Ձյութ էինք վառում, ձեռքներս տաքացնում, որպեսզի կարողանայինք այդ հաստոցի վրա աշխատել, ձեռքներս չկպչեր երկաթին: Սկսեցինք մեր ամբողջ եկամուտները ներդնել, կառուցել, նոր տարածքներ դարձնել արտադրամաս ու աստիճանաբար ոտքի կանգնեցնել մեր գործարանը»,- հիշում է ընկերության հիմնադիրը:

Այսօր աշխարհի ուրիշ որևէ երկրի որևէ գործարան չկա, որ այդքան տեսականի արտադրի ու նման որակով, ինչ «Շաբեր» գործարանը: Միքայելյանի խոսքով` նմանատիպ գործարան հայոց պատմության մեջ չի եղել: «Շաբերն» առաջինն է, ու հիմա գործարանը մրցակից չունի ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Միքայելյանը ոսկերչության գործիքաշինության ոլորտում նորույթ համարվող գյուտերի հեղինակ է նաև, որոնք, օրինակ, Մեծ Բրիտանիայում էլ են ճանաչման և ընդունելության արժանացել:

«Ես մի առիթով նախագահին էլ ասացի` այսօր Թուրքիայից օճառ են ներմուծում ու դառնում են «հերոս»… Ես 50 տարի այս ոլորտում աշխատում եմ, այսքան տարի` անկախ Հայաստանում, այսքան աշխատատեղ եմ ստեղծել ու պահում»,- նշում է ընկերության տնօրենը:

Այնուհետև գործարանում աշխատողների թիվն ավելացել ու հասել է 30-ի, որոնց մեծ մասը եղել են մեծահասակներ: Այսօր երիտասարդ խառատ կամ փականագործ կամ նման այլ մասնագիտության տեր մարդ դժվար է գտնել: Ու արդեն 20 տարուց ավելի է՝ գործարանի տնօրինությունը յուրաքանչյուր ամիս` նույն օրը, բոլոր աշխատակիցների աշխատավարձերը կանոնավոր վճարում է, թեկուզ պարտքով կամ այլ միջոցով գումարներ հայթայթելով ու գտնելով: Ավելին` աշխատակիցների ընդմիջման ճաշն ու սուրճն էլ է գործարանը տալիս` հոգալով այդ ծախսը նույնպես:

«Բոլորին ասել եմ` ուրիշների հետ գործ չունենք, մենք մտածող մարդիկ ենք, մենք չպետք է նայենք, թե ով ինչ է անում: Եկեք մեր խելքով ստեղծենք մեր օազիսը, ոչ մի տեղից ո՛չ գումար ենք խնդրել, ո՛չ աջակցություն ենք ստացել, աշխատել ենք անդադար, պատահել է` 12 ժամ, պատահել է` 24 ժամ ենք աշխատել, որպեսզի ստեղծենք, մեզ ճանաչեն և ունենանք պատվիրատուներ: Այսօր հսկա Ռուսաստանը մեզ պես գործարան չունի. շատ մեծ ու հզոր գործարաններ ունի, բայց մեր տիպի, որ ոսկերչական գործիքներ ու մեքենաներ արտադրի՝ այսքան լայն սպեկտրի արտադրատեսակներով, չունի»,- ասաց Լյուդվիգ Միքայելյանը` հավելելով, որ թեկուզ իրենց գործարանն իսկապես մրցակից չունի, բայց Հայաստանում նման արտադրություն պահելը լուրջ խնդիրների հետ է կապված, քանի որ շուկան շատ փոքր է, պետք է անպայման դուրս գալ արտաքին շուկաներ` դրա հետ կապված բոլոր խնդիրներով ու դժվարություններով հանդերձ:

 

Այսօր ընկերությունն իր արտադրած գործիքներն ու մեքենաները արտահանում է Իսրայել, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Չինաստան, Թուրքիա… Բայց այս ամենով հանդերձ, ինչպես նշում է Միքայելյանը, այսօր արտադրողը Հայաստանում անտեսված է, տեղ չունի:

«Մեկ էլ տեսար` հարկայինի՝ ջիփերով, հաստավիզ աշխատողները գալիս են ու սկսում, թե՝ քեզ ստուգում ենք: Ասում եմ` ի՞նչն ես ստուգում, 70 տարեկան մարդիկ ենք, դուք մեզ այսօր թոշակ պետք է տաք, բայց հակառակը` մենք ենք ձեզ փող տալիս, որ դուք աշխատավարձ ստանաք, որ ձեր երեխաները դպրոց գնան, դուք եկել, մեր ի՞նչն եք ստուգում: Ինչ է, ես շաքարավազ կամ այլ բա՞ն եմ վաճառում, որ եկել ես: 14 ժամ հաստոցի մոտ եմ, ի՞նչը պետք է վաճառեմ ու թաքցնեմ, որ եկել, ինձ ստուգում ես: Այսպիսի խնդիրներ կան, շատ դժվար է իհարկե, շատ դժվարությունների ենք հանդիպում, բայց մեր ջանասիրությամբ, համառությամբ փորձում ենք լուծել բոլոր խնդիրները: Մեզ մոտ այնպես է եղել, որ եթե մի բան չէր ստացվում, մեր համառությունը կրկնապատկում էինք, եթե էլի չէր ստացվում՝ քառապատկում էինք, ու այդպես համառությամբ պահպանեցինք այս գործարանը»,- ասում է Միքայելյանը ու շեշտում՝ այսօր երեք տասնյակից ավելի երկրներում ճանաչում են «Շաբերին», նամակներ են գրում, պատվերներ են տալիս:

Փաստորեն, այս ամենին Լյուդվիգ Միքայելյանը որդիների հետ հասել է համառության ու նվիրումի շնորհիվ: Նա պատմեց, որ գիշերներ են անքուն լուսացրել՝ որևէ խնդրի լուծում փնտրելով: Եվ եթե Սովետի ժամանակ արձակուրդ էր ունենում, մեկնում էր հանգստանալու, ապա սեփական գործը սկսելուց հետո երբեք այդքան ազատ ժամանակ չի ունեցել, որ կարողանա նորմալ հանգստանա: Բիզնեսում հաջողության հասնելու համար էլ, ըստ նրա, պետք է առաջին հերթին սկսածդ գործում մասնագետ լինես, որ բիզնեսի յուրաքանչյուր օղակից պատկերացում ունենաս, հասկանաս ամբողջությամբ:

«Երկար տարիների փորձը մեզ սովորեցրել է, որ մեր գործում չլուծվող խնդիր չկա, ուղղակի այդ խնդիրները լուծելու համար պետք է աստիճանաբար խորանալ ու, ի վերջո, լուծել: Մենք երբեք չենք թողնում, որ հարցերը կուտակվեն: Ո՛չ կազինո ենք գնում, ո՛չ ռեստորան, մեր ամեն ինչն այստեղ է, գործարանը մեզ համար թե՛ կազինո է, թե՛ ռեստորան, թե՛ հանգստի գոտի: Մենք այստեղ ենք հանգստանում, երբ ինչ-որ հարց լուծվում է»,- ասում է նա:

Այնուհետև խիստ կարևորում է համառությունը. բիզնեսմենը պետք է համառություն ունենա, երբեք չնայի, թե ով ինչ է ասում կամ ինչ կարծիք ունի գործի ծանրության վերաբերյալ: Կարևոր է էնտուզիազմը, ազնվությունն ու անկեղծությունը: Նա նշում է, որ իրենց հիմնարկում երբեք չձևակերպված աշխատող կամ շրջանառություն չի եղել: Ամոթ է համարում, որ այս տարիքում ինչ-որ մեկը հնարավորություն ունենա իրենց նկատողություն կամ զգուշացում անի, այն էլ՝ ծածուկ, գողեգող աշխատելու համար: Բացի այդ, եթե աշխատում ես, վստահ է Միքայելյանը, պետք է հարկեր մուծես, որ թոշակառուն՝ թոշակ, երեխան կրթություն ստանա: Բոլորն էլ կարող են հասնել արդյունքի, համոզված է նա, միայն թե ամեն մարդ իր սիրած գործը պետք է անի, դրանով ապրի, եթե դա չկա՝ ոչինչ չի ստացվի: Ու հենց այդ հատկանիշների շնորհիվ էլ իրենք կարողացել են պահպանել գործարանը ու բիզնեսի հաջողության պատմություն ստեղծել: «Չնայած,- նշում է նա,- այսօր նոր ներդրումների, թարմության, արդիականացման կարիք կա, որպեսզի ավելի մեծ թափով ու արդյունավետությամբ աշխատենք, ու նեղվում ենք, որ արդիական հաստոցներով, տեխնիկայով չենք կարողանում համալրել գործարանն ու ավելի բարձր որակ, ավելի մատչելի ու գրավիչ ինքնարժեք ստանալ»:

Բայց միևնույն է, փորձում են ցանկացած հարցում ամենաօպտիմալ լուծումները գտնել:

+8
0
Previous Story

Հայաստանում երկրորդ պետական լեզվի մասին հարց չկա ու չի կարող լինել. Լևոն Մկրտչյան…

Next Story

ԷՅ, ՎԵՐԵՎՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ, ԴՈՒՔ ՈՒԺ ՉԵՔ

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Կարս. պատմությունը, կառուցվածքը և հայկական հուշարձանները
  • ՇՏԱՊ. ՄԱԳԱՂԱԹ կայքը դիմում է իր ընթերցողներին և համակիրներին
  • «ՄԻ ՊՏՂՈՒՆՑ» ԱՐՅԱՆ ԿԱՆՉԸ ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԻ «ԱՐԵՎԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ» ԳՐՔՈՒՄ
  • ԱՐՎԵՍՏ՝ ԱՆԴՈՐՐԻ ԲԱԶՄԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ. ՆԵՐՍԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ
  • Վրեժ Սարուխանյանը՝ գեղջկական նոր տաղիկների մասին
  • Երկյուղ Մեծի հանդեպ
  • …Խոնարհում
  • Խմորի գնդեր տաշտաքերից
  • ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
  • Մի պատառ հուշ․ լույս է տեսել Ռոմիկ Մխիթարյանի «Հուշեր խրամատից» գիրքը

facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 155,579 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,531 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 65,499 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 60,808 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 40,577 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,301 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,031 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,053 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 31,870 views
  • Վատիկանը գաղտնազերծել է հայերի Ցեղասպանության մասին փաստաթղթերը.թուրքերի գազանությունները ցնցող են - 28,484 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com