• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Հրաչուհի Փալանդուզյան. ՁՈՆ ԱՌ ԴԻՄԱԳԻՐՔ …

Posted On 10 Nov 2016
Comment: 0
Tag: Հրաչուհի Փալանդուզյան

Սիրելի ԴԻՄԱԳԻՐՔ.

Առանց քեզ ի՞նչ պետք է աներ կյանքն ստեղծագործական ու պարտադրական աշխատանքում մսխած մի կին, ով օրվա մեծ մասն անց էր կացնում միայնակ` բնակարանի մի պատշգամբից մյուսը քայլելով։ Ապա խոշորացույցը ձեռքին գիրք էր կարդում, շյուղերով հյուսում, գազօջախի հետ թնկթնկալով ընկերություն անում ու նման մանրուքներ։ Երբեմն էլ բացում էր անցած օրերում գրած գրքերն ու չհուզվելու համար փորձում դրանք նորովի շարադրել։

Դա չէր կարող երկար շարունակվել, ու դու արթնացումի զանգդ հնչեցրիր։

Այն ունկերը, որ միշտ փակ են եղել դրսից եկող ձայների համար` կարծես նվագներով լցվեցին։ Մտերմությունը եկավ փրփրագինու արբեցումով։ Քո անծայրածիր տիրույթում ինչը կնոջ համար խորթ էր` ուղղակի չէր նկատում, նա ներշնչված էր քո անակնկալներով, որոնք մատուցում էիր մարդկային սրտերի ջերմությամբ։

Քո կանչով նրա շուրջը հավաքվեցին հին ու նոր ընկերները, դու բացեցիր հոգիների ակունքները, միախառնեցիր զուլալ հույզերը, դու կենսաթոշակային տարիքը զարդարեցիր հասունության ոսկե պտուղներով։

Ահա այսպես անցան 30 ամիսները։

Հիմա թույլ տուր զեկուցել արգասիքների մասին։

Դիմագրքում բնակություն հաստատելու 30 ամիսներին են գրվել կնոջ յոթ վեպերից 4-ը։ 73 պատմվածքներից 51-ը, 4500 մտքերից 3500-ը, 63 նովելներից 50-ը, անաձնական օրագրության ու օրվա խոհերի հարյուրավոր էջերը, Բառացանկի և Լեզվաոճական ուղեցույցի բազմաթիվ հավելումները… Այդ ամբողջը սրտաբացորեն ներկայացվել է դիմահանրությանը և փառք աստծո` արժանացել նույնանման վերաբերմունքի։

Շատ սիրելի Մագաղաթ կայքն այդ գեղեցիկ դաշինքն արտացոլել է իր էջերում, ճիշտ է մի փոքրիկ սրբագրումով` կնոջ համեստ մտքերն ամենայն լրջությամբ անվանելով ասույթներ, ինչը, իսկն ասած, հեղինակին շատ չի բարկացրել։

Ահա այսպիսի մտերմություն, սիրելի Դիմագիրք։

Դու գիտես ներշնչել։ Դու կարողանում ես գնահատել։ Դու հովանի ես ամենայն լավին։ Ափսոս, գիրք հրատարակելու զորություն չունես…

Ասում են Դիմագիրքն անշոշափելի տարածք է։ Ճիշտ չէ, վերացական երևույթներից իրական ապրումներ, գաղափարներ, բանավեճեր, փոխըմբռնում չեն ծնվում։ Քո գրկում ամեն ինչ բնության գույնն ու բույրն ունի, դու ամենակարող ես։

Շնորհակալություն 30 ամիսների վերապրումի համար։ 


Հրաչուհի Փալանդուզյան

10.11.2016թ.

0
0
Previous Story

Անհնար էր չզգալ ՄԵԾԻ մեծությունը

Next Story

Հայոց ցեղասպանությունն ընդունած թուրք մտավորականի դեմ դատական հայց է ներկայացվել

Related Posts

1

ՇՏԱՊ. ՄԱԳԱՂԱԹ կայքը դիմում է իր ընթերցողներին և համակիրներին

Posted On 11 Feb 2019
, By Christina Abrahamyan
0

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՉՈՐՍ ԴՐՎԱԳ

Posted On 13 Jul 2018
, By Christina Abrahamyan
0

ՀԱՅԱԶՏՈՒՄ

Posted On 08 Jul 2018
, By Christina Abrahamyan
0

Սուտ է, չհավատաք, թե Հայաստանում գրաքննություն չկա

Posted On 30 Apr 2018
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էլմիրա Հեքեքյանը
  • ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԴԻՄԱՊԱՏԿԵՐԸ՝ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀՈՒՇԱՊԱՏՈՒՄ – ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ
  • Կարս. պատմությունը, կառուցվածքը և հայկական հուշարձանները
  • ՇՏԱՊ. ՄԱԳԱՂԱԹ կայքը դիմում է իր ընթերցողներին և համակիրներին
  • «ՄԻ ՊՏՂՈՒՆՑ» ԱՐՅԱՆ ԿԱՆՉԸ ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԻ «ԱՐԵՎԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ» ԳՐՔՈՒՄ
  • ԱՐՎԵՍՏ՝ ԱՆԴՈՐՐԻ ԲԱԶՄԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ. ՆԵՐՍԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ
  • Վրեժ Սարուխանյանը՝ գեղջկական նոր տաղիկների մասին
  • Երկյուղ Մեծի հանդեպ
  • …Խոնարհում
  • Խմորի գնդեր տաշտաքերից

facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 155,704 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,534 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 65,514 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 60,813 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 40,601 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,303 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,035 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,065 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 31,877 views
  • Վատիկանը գաղտնազերծել է հայերի Ցեղասպանության մասին փաստաթղթերը.թուրքերի գազանությունները ցնցող են - 28,493 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com