• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

ԿՈՄԻՏԱՍ` ԲԱՐՁՐ ԱՆՈՒՆ

Posted On 08 Nov 2016
Comment: 0
Tag: Կոմիտաս, Հրաչուհի Փալանդուզյան

Նկատել եմ, որ Կոմիտասի անվանը վերջերս անընդհատ կցվում է «վարդապետ» բառը։ Կարծես մրցույթ հայտարարված լինի, թե ով ավելի շատ նրան երաժշտությունից կհեռացնի և կմոտեցնի եկեղեցուն։ 

Պետք չէ վիրավորվել, տպավորությունը հենց այդպիսին է։ 

Որովհետև մինչև հիմա էլ հայտնի փաստ էր, որ Կոմիտասին որբությունից ու անհայտությունից փրկել և հովանավորել է Գևորգ Դ կաթողիկոսը, և նա ձեռնադրվել է վարդապետ։ Սակայն հայոց պատմության մեջ Կոմիտասը մտել է ոչ թե իբրև հոգևոր գործիչ, այլ որպես ազգային երաժշտությունը փոշիներից մաքրած ոսկերիչ արվեստագետ` երգահան, երգիչ, խմբավար։ 

Թուղթ ու գրիչը ձեռքին Հայոց երկրի գավառներն ընկած` նա գրի էր առնում մեր գեղջուկ երգը, մշակում ու իր կազմած երգչախմբերի կատարմամբ հպարտորեն հնչեցնում։ 

Եթե որևէ մեկին թվում է, թե նշածս նորամույծ երևույթի իմաստը 
Կոմիտասին կամ Հայ եկեղեցուն առանձնահատուկ մեծարելն է, սխալվում է։ Դա երևի արվում է կարճ մտածող մեկի թեթև ձեռքով։ 

Անցյալի մեր գրեթե բոլոր մեծերը գործել են վանքերում, կրել են հոգևոր կոչումներ, հիմա սկսենք բոլորին դրանցո՞վ անվանել։ 

Մեսրոպ Մաշտոցն ու Գրիգոր Նարեկացին եղել են վարդապետ, Մովսես Խորենացին` եպիսկոպոս, Ներսես Շնորհալին` կաթողիկոս։ Պատկերացրեք ինչ քաոս կսկսվի, եթե օրինակ ասենք ու գրենք` «Հայոց պատմություն» մատյանը գրել է եպիսկոպոս Խորենացին, իսկ հայոց այբուբենն ստեղծել է վարդապետ Մաշտոցը… 

Իհարկե, իրազեկ մարդիկ գիտեն, որ թե հայոց պատմությունը, թե գրականությունն ու արվեստները կրել են քրիստոնեական հավատքի դրոշմը, հաճախ էլ մեր պատմության իրական դրվագները դրանց կուլ են գնացել, սակայն փաստն այն է, որ մեր կրոնական գործիչների ստեղծագործությունների տերը միայն եկեղեցին չէ, այլ ամբողջ հայությունը` իր բազում շերտերով։ 

Կարծիքս երևի շատերին դուր չգա, այդուհանդերձ արժե խորհել, թե ազգի մեծերին նշելիս ինչը պետք է կարևորել։ Ես այն համոզումն ունեմ, որ «Կոմիտաս վարդապետ» հորջորջումը երաժշտությանը չի առնչվում, ինչպեսև չի առնչվում այն վիթխարի գործին, որը որպես անանց արժեք Կոմիտասը թողել է իր ժողովրդին։ Ինչ-որ թղթակիցներ, այլևայլ մասնագետներ կարող են սխալվել, անցողիկ հովերի տուրք տալ, սակայն դա մեծություններին վերաբերվելու ճիշտ եղանակ չէ։ 

Կոմիտսը Կոմիտաս է` առանց հավելումների։ 


Հրաչուհի Փալանդուզյան

8.11.2016թ.

0
0
Previous Story

ԱՆՏԱՌԻ ՏՂԱՄԱՐԴ ԾԱՌԸ. ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Next Story

ՀԱՅ ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԻՐԱԿԱԼԸ

Related Posts

1

ՇՏԱՊ. ՄԱԳԱՂԱԹ կայքը դիմում է իր ընթերցողներին և համակիրներին

Posted On 11 Feb 2019
, By Christina Abrahamyan
0

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՉՈՐՍ ԴՐՎԱԳ

Posted On 13 Jul 2018
, By Christina Abrahamyan
0

ՀԱՅԱԶՏՈՒՄ

Posted On 08 Jul 2018
, By Christina Abrahamyan
0

Սուտ է, չհավատաք, թե Հայաստանում գրաքննություն չկա

Posted On 30 Apr 2018
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Կարս. պատմությունը, կառուցվածքը և հայկական հուշարձանները
  • ՇՏԱՊ. ՄԱԳԱՂԱԹ կայքը դիմում է իր ընթերցողներին և համակիրներին
  • «ՄԻ ՊՏՂՈՒՆՑ» ԱՐՅԱՆ ԿԱՆՉԸ ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԻ «ԱՐԵՎԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ» ԳՐՔՈՒՄ
  • ԱՐՎԵՍՏ՝ ԱՆԴՈՐՐԻ ԲԱԶՄԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ. ՆԵՐՍԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ
  • Վրեժ Սարուխանյանը՝ գեղջկական նոր տաղիկների մասին
  • Երկյուղ Մեծի հանդեպ
  • …Խոնարհում
  • Խմորի գնդեր տաշտաքերից
  • ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
  • Մի պատառ հուշ․ լույս է տեսել Ռոմիկ Մխիթարյանի «Հուշեր խրամատից» գիրքը

facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 155,580 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,531 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 65,499 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 60,808 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 40,577 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,301 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,031 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,053 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 31,870 views
  • Վատիկանը գաղտնազերծել է հայերի Ցեղասպանության մասին փաստաթղթերը.թուրքերի գազանությունները ցնցող են - 28,484 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com