• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ ԿՈՐԵԿՈՎ՝ ՀԻՊԵՐՏՈՆԻԱՅԻ, ՈւՌՈւՑՔՆԵՐԻ, ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԻ, ԱՐԹՐԻՏԻ,ԼԵՂԱՊԱՐԿԻ, ԵՐԻԿԱՄՆԵՐԻ, ՄԻԶՈւՂԻՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԴԵՄ

Posted On 07 Nov 2016
Comment: 0
Tag: ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ ԿՈՐԵԿՈՎ, Ջուլիետա Սահակյան

Կորեկ սովորականը (Panicum miliaceum) հացազգիների ընտանիքին պատկանող միամյա խոտաբույս է։ Պարունակում է 2-4% ճարպ, 10-14% սպիտակուց, 55-65% օսլա,մոտ 8% բջջանք։ Կորեկը պարունակում է զգալի քանակությամբ՝ մարդու օրգանիզմում չփոխանակվող տրեոնին, վալին, լեյցին, լիզին, գիստիդին ու փոխանակվող պրոլին, գլուտամինաթթու, այլ։
Պարունակում է վիտամիններ՝ B1, B2, բիոտին, պիրիդոքսին, պանտոտենաթթու, նիացինի և ֆոլիաթթվի պարունակությամբ գերազանցում է այլ ձավարեղենին։ Կորեկը պարունակում է մարդու օրգանիզմին անհրաժեշտ գրեթե բոլոր մակրո- ու միկրոտարրերը.
-Ինսուլինի ազդեցությունը խթանող վանադիում
-Հանքանյութերի յուրացմանը նպաստող բոռ
-Հյուսվածքների ճկունությունը բարձրացնող սիլիցիում
-Հանքային համակարգի գործունեությունը կարգավորող մանգանեղ ու ռուբիդիում:
Արյունաստեղծ միկրոտարրեր՝ պղինձ, կոբալտ ու երկաթ:
Երիկամների ու լեղապարկի աշխատանքը կարգավորող մագնեզիում, օրգանիզմի բոլոր բջիջներին ու հատկապես անհրաժեշտ սելեն։ Բավարար քանակի ֆոսֆոր, նիկել, քրոմ, կալիում: Կորեկի պահպանման ժամկետը 8-12 ամիս է, պահպանման ժամանակ մակերեսի վրա առաջանում է ճարպի օքսիդի շերտ, հատիկը դառնահամ է դառնում և ոչ պիտանի։
Կորեկաձավարի շիլան կարգավորում է արյան շրջանառությունը, սրտանոթային համակարգի և լյարդի աշխատանքը, նյութափոխանակությունը, ամրացնում է ոսկորները, ատամները, եղունգները, օգնում է հաղթահարել հոգնածությունը, դեպրեսիան և անքնությունը, նպաստում է ճարպերի այրմանը, թույների, աղային նստվածքների տրոհմանը և հեռացմանն օրգանիզմից։ Կորեկաձավարում պարունակվող ճարպը լիովին յուրացվում է օրգանիզմում, չի պարունակում խոլեստերին, նպաստում է կարոտինի և D վիտամինի յուրացմանը։ Խորհուրդ է տրվում շաքարային դիաբետի, ալերգիայի, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների, ընդհանուր թուլության դեպքում, շիլան նպաստում է հակամանրէ դեղերի տրոհման հետևանքով առաջացած նյութերի հեռացմանը։
Ավիցենան գրել է.«Կորեկը նվազ սննդարար է, քան այլ հացազգի բույսերը, սակայն, եթե կորեկը եփեն կաթի մեջ` ցորենի թեփի հետ համատեղ, ապա կստացվի շատ սննդարար կերակուր, հատկապես, եթե ուտեն հալեցրած կարագի («արդար» յուղ) կամ նուշի հետ։ Կորեկը կամ դրանից պատրաստված հացը դանդաղ է մարսվում ստամոքսում, ունի միզամուղ հատկություն, կորեկի խաշած զանգվածը կօգնի աղիների սուր ցավի դեպքում (արտաքին)»։


ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ


Երիկամների, միզածորանի, միզապարկի բորբոքում. Երեք լիտր տարողությամբ տարայի կեսը լցնել կորեկով, մնացածը եռջրով, 24 ժամ թրմել տաք տեղում, ընթացքում մի քանի անգամ խառնել:Խմել 1 օրվա ընթացքում: Քամել քնելուց առաջ:Շարունակել 7 օր: 
*Հիպերտոնիա. 3 ճ/գ կորեկաձավարը լվացեք հոսող ջրի տակ, չորացրեք, լավ մանրացրեք հավանգով։ Կերեք 1-ական թ/գ` օրը 6-8 անգամ, առանց ջրի։ Շարունակեք մեկ ամիս։ Հայտնի են դեպքեր, երբ ճնշումը կայունանում է 5 օրից։
Մանրացրած կորեկը չի կարելի պահել մեկ օրից ավելի։
– 3 ճ/գ կորեկաձավարը 4 ժամ թրմեք 500 մլ եռջրում, քամեք։ Խմեք օրվա ընթացքում։
*Ուռուցքներ. Խառնեք 1-ական ճ/գ կորեկաձավար և կորեկի բույսի ցողունիկ, ավելացրեք 400 մլ ջուր, դրեք կրակին` հասցրեք եռման ջերմաստիճանի, եփեք 15 րոպե։ 1 ժամ թրմեք ջերմապահում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ։
*Շաքարային դիաբետ. Կերեք 1-ական թ/գ կորեկի ալյուր` օրը 4 անգամ, կատարեք 7 օրը մեկ։
*Լեղուղիների խցանում, լեղու խտացում. Կորեկաձավարը եփեք մինչև կիսահում վիճակի հասնի, փաթաթեք լաթով, թրմեք 2 ժամ։ Կերեք 3-ական ճ/գ` օրը 3 անգամ, կրկնեք 1 շաբաթից։
*Ցիստիտ. 100 գ կորեկաձավարը լվացեք սառը ջրով, ավելացրեք 200 մլ ջուր, խառնեք փայտե գդալով` մինչև ջուրը ստանա պղտոր սպիտակավուն երանգ, քամեք։ 100 մլ թուրմը բավարար է սուր ցավը հանգստացնելու համար։
– Հիվանդության քրոնիկ ընթացքի դեպքում 100 գ կորեկաձավարը 10 ժամ թրմեք 400 մլ ջրում։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ, շարունակեք 20 օր։ Քամեք խմելուց առաջ։
-Կորեկի 2ճ/գ հատիկը լցնել 200մլ եռջրի մեջ 2 րոպե եփել, ընթացքում խառնել փայտե գդալով, 1-2 րոպե թրմել ու անմիջապես քամել: Խմել հետեւյալ կերպ. առաջին օրը 1-ական ճ/գ ժամը մեկ: Երկրորդ օրը՝ 3-ական ճ/գ ժամը մեկ: Երրորդ օրից 100-ական մլ ՝ օրը 3 անգամ ուտելուց առաջ: Բուժման տեւողությունը 7 օր է, կարելի է կրկնել 7 օրից:
*Սպիտակուցի բարձր պարունակություն մեզի մեջ. 50 գ կորեկաձավարը 4 ժամ թրմեք ջերմապահում` 500 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 5 անգամ։
Շիլա. 300 գ կորեկաձավարը թրջեք սառը ջրում, ավելացրեք 800 մլ տաք ջուր, 10 րոպե եփեք։ Փակ կաթսան փաթաթեք սրբիչով, կես ժամից խառնեք 3 մանր կտրատած խնձոր, 4-ական ճ/գ գազարի քերուկ, կարագ և մեղր։ Կերեք տաք վիճակում։
Խորհուրդ է տրվում արթրիտի, օստեոխոնդրոզի պարագայում։

 

Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 


ՀԵՂԻՆԱԿ. ՋՈւԼԻԵՏԱ ՍԱՀԱԿՅԱՆ

0
0
Previous Story

ՓՅՈւՆԿՅԱՆ ԱՐՄԱՎԻ ՊՏՈւՂՆ Ու ԱՌՈՂՋՈւԹՅՈւՆԸ

Next Story

ՎԻՏԱՄԻՆՆԵՐՆ ԱՐԵՎԱԾԱՂԿՈւՄ

Related Posts

0

ԱՅՍ ՀԱՄԵՄՈւՆՔՆ ՈւՆԻ ԲԱԶՄԱԹԻՎ ՕԳՏԱԿԱՐ Ու ԲՈւԺԻՉ ՀԱՏԿՈւԹՅՈւՆՆԵՐ: ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

Posted On 30 Aug 2017
, By Christina Abrahamyan
0

ԿՈՊԵՐԻ ԱՅՏՈւՑՆԵՐ. ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

Posted On 20 Aug 2017
, By Christina Abrahamyan
0

ԱՉՔԵՐԻ ԱՅՏՈւՑՎԱԾՈւԹՅՈւՆ.ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

Posted On 17 Aug 2017
, By Christina Abrahamyan
0

ՊԱՀՊԱՆԵՆՔ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԱՌՈՂՋՈւԹՅՈւՆԸ

Posted On 14 Aug 2017
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Կարս. պատմությունը, կառուցվածքը և հայկական հուշարձանները
  • ՇՏԱՊ. ՄԱԳԱՂԱԹ կայքը դիմում է իր ընթերցողներին և համակիրներին
  • «ՄԻ ՊՏՂՈՒՆՑ» ԱՐՅԱՆ ԿԱՆՉԸ ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԻ «ԱՐԵՎԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ» ԳՐՔՈՒՄ
  • ԱՐՎԵՍՏ՝ ԱՆԴՈՐՐԻ ԲԱԶՄԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ. ՆԵՐՍԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ
  • Վրեժ Սարուխանյանը՝ գեղջկական նոր տաղիկների մասին
  • Երկյուղ Մեծի հանդեպ
  • …Խոնարհում
  • Խմորի գնդեր տաշտաքերից
  • ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
  • Մի պատառ հուշ․ լույս է տեսել Ռոմիկ Մխիթարյանի «Հուշեր խրամատից» գիրքը

facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 155,579 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,531 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 65,499 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 60,808 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 40,577 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,301 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,031 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,053 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 31,870 views
  • Վատիկանը գաղտնազերծել է հայերի Ցեղասպանության մասին փաստաթղթերը.թուրքերի գազանությունները ցնցող են - 28,484 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com