• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

ԹԵՅՆ Ու ԱՌՈՂՋՈւԹՅՈւՆԸ

Posted On 01 Nov 2016
Comment: 0
Tag: Ջուլիետա Սահակյան

Թեյենի՝ Camelia Sinensis-Լատինական անվանումը կապված է քարոզիչ Իրժի Կամելիուսի անվան հետ։ Նա երկար տարիներ ապրել է Չինաստանում։ Ենթադրվում է, որ Հնդկաստանի հյուսիս-արեւելյան Ասսամ նահանգի խառը անտառներում աճող թեյենին հնագույնն է աշխարհում։ Ծառի բարձրությունը հասնում է 10 մ-ի, իսկ բնի տրամագիծը՝ 50-սմ-ի։ Հին չինական գրքերից մեկում թեյի դրականհատկությունների մասին գրված է. «Թեյը դառնահամ է, սակայն, երբ մարդ խմում է այն, սկսում է ավելի լավ տրամաբանել, վերանում է քնկոտությունը, հոգնածությունը, պայծառանում էտեսողությունը»։ Չին իմաստասերները համարել են, որ թեյը միջնորդի դեր է կատարում Բուդդայի եւ թեյ խմողի միջեւ, օգնում է մարդուն հասնելու ինքնաճանաչման, բարձրացնում է նրա ոգին, առողջացնում եւ հանգստացնում հոգին եւ հետեւաբար պարգեւում առողջ, երկարակյաց կյանք։ 
Չինացիները մոտ 5000 տարի օրենքի ուժով պահպանել են թեյի ըմպելիքի պատրաստման գաղտնիքները։ Թեյերի բազմատեսակ (մոտ 3000) տեսականիում առանձնանում է կիսախմորված փիրուզագույն կամ ուլուն կոչվող տեսակը, որն արտադրվում է միայն Չինաստանում։ Արարողությունների ժամանակ օգտագործվում է միայն այս տեսակը. այն կարելի է թրմել բազմաթիվ անգամ։ Ուլուն տեսակն առանձնանում է անկրկնելի համով եւ բազմաթիվ բուժիչ հատկություններով։
Կանխարգելում եւ բուժում է աթերոսկլերոզը, սրտի հիվանդությունները, ունի երիտասարդացնող եւ նիհարեցնող հատկություն, լավացնում է արյան շրջանառությունը եւ հիշողությունը։ Այս տեսակը Չինաստանում բոլորն են խմում ու չունի որեւէ հակացուցում։ 
Եվրոպայում թեյի մասին իմացել են 1517 թվականից, այն որպես նվեր՝ մատուցվել է Պորտուգալիայի արքային, նրան հպատակ նավագնացների կողմից։ 100 տարի անց թեյը սկսեց ներմուծվել հոլանդական առեւտրական նավերով, իսկ 1664 թվականից ընդունվեց որպես արարողական ըմպելիք անգլիական արքունիքի կողմից։ 18-րդ դարի սկզբից Լոնդոնում գործում էին թեյի մասնագիտացված խանութ եւ թեյարան, որից հիմնականում օգտվում էին կանայք։ Մինչ այսօր էլ սեւ թեյը Անգլիայում համարվում է գեղեցկության խորհրդանիշ։ Անգլիական «Five aclock» թեյըմպման պարտադիր պարագաներն են կաթը, շաքարը եւ կիտրոնը։ Կիտրոնի հյութը 5-10 անգամ ավելացնում է թեյի հակաօքսիդանտ նյութերի (կատեխիններ) յուրացումը։ Սակայն կաթնային սպիտակուցը խոչընդոտում է կատեխինների յուրացմանը, իսկ թեյի մեջ պարունակվող կոֆեինը խանգարում է կաթի կալցիումի յուրացմանը։ Անգլիացիները նախընտրում են Շրի-Լանկայի (Ցեյլոն) թեյերը։ Շրի Լանկայում թեյը հիմնական մշակաբույս է, այն հայտնվել է կղզում 19-րդ դարում։ Երկրում առանձնացված են 7 կլիմայական գոտիներ, որոնցից ստացված թեյերը տարբերվում են, այդ երկրում արտադրված թեյի տուփի վրա պատկերված է թրով առյուծ։
Ռուսաստանում թեյը տարածում է ստացել 1812թ. Նապոլեոնի արշավանքից հետո։ 19-րդ դարի. երկրորդ կեսից այն սկսում են մշակել Կովկասի ափամերձ շրջաններում։
Թեյը կիտրոնով խմելու «հեղինակային իրավունքը» պատկանում է ռուսներին: Ռուսաստանում սիրում են թեյը խառնել այլ բույսերի հետ,մեծ կիրառում ունեն կարմիր եւ սեւ թեյերը, իսկ վերջին տարիներին նախընտրում են կանաչ թեյը։ 
Թեյի մշակովի տեսակը մշտադալար թուփ է, մատղաշ տերեւները ծածկված են արծաթափայլ խավիկով, դրանք օվալաձեւ են, եզրերը՝ սուր-կտրատված (սղոցաձեւ)։ Տերեւները թափվում են գարնանը` իրենց տեղը զիջելով նորերին։ Ծաղիկները մեծ են, 10 սմ տրամագծով, սպիտակ գույնի, դեղին կամ վարդագույն երանգավորումով, խավոտ։ Բույսը ծաղկում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, պտղաբերում է հոկտեմբեր-նոյեմբերին։ Պտուղը փեղկավոր տուփիկ է, 5-6 փայլուն կլորավուն սերմերով։ Դրանց տրամագիծը 1 սմ-ից ավելի է։ Սերմերից ստանում են յուղ, որն օգտագործվում է օծանելիքի արտադրության մեջ։ 
Սպիտակ, կանաչ, դեղին, կարմիր եւ սեւ թեյերը ստանում են նույն թփից։ Թեյենու մատղաշ ընձյուղները (ֆլոշ կամ ֆլեշ) անընդհատ կտրում են: Որքան քիչ են ընձյուղի վրայի տերեւները, այնքան բարձր է թեյի որակը։ Տերեւների քանակը տատանվում է՝ 1-3։ Տերեւները փռում են բարակ շերտով, երկար ժամանակ չորացնում պարբերաբար պտտելով եւ ոլորելով դրանք։ Այդ ընթացքում տերեւում կատարվում է խմորում (ֆերմենտացիա), որը բերում է բաղադրության, հոտի եւ համի փոփոխության։ Այս պրոցեսի ավարտին տերեւները ստանում են կարմիր գույն։ Այնուհետեւ ենթարկվում են ջերմային մշակման ու ստանում սեւ գույն։ 
Գագաթային մասում գտնվող նուրբ, փայլուն տերեւներից ստանում են թեյի առավել արժեքավոր տեսակներ։ 
Կանաչ թեյ ստանալու համար տերեւներն անմիջապես ենթարկվում են ջերմային վերամշակման։ Կանաչ թեյը զիջում է սեւ թեյին բուրմունքով, սակայն դրա մեջ ավելի շատ է օգտակար նյութերի բաղադրությունը։ Որակյալ կանաչ թեյի ըմպելիքը կիտրոնի գույն ունի, ցածրորակը՝ դեղին։ 
Թեյենու տերեւները, ընձյուղը, բողբոջները հարուստ են օգտակար նյութերով՝ որոնց քանակը 300-ից ավելի է։ Թեյենին պարունակում է ալկալոիդներ, գլիկոզիդներ, եթերային յուղեր, մեծ քանակությամբ ֆլավոնոիդներ, ածխաջրեր։
Սպիտակուցների քանակությամբ խմորման չենթարկված թեյենու տերեւը չի զիջում լոբազգիներին։ Թարմ տերեւներում վիտամին C-ի պարունակությունը մի քանի անգամ գերազանցում է ցիտրուսայիններին, իսկ վիտամին P-ն նպաստում է վիտամին C-ի յուրացմանը, ամրացնում արյունատար անոթների պատերը։ Տանինի բարձր պարունակություն ունեցող սեւ թեյի տեսակները նույնպես հարուստ են P վիտամինով։ Թեյը հարուստ է նաեւ կարոտինային նյութերով, պարունակում է վիտամիններ B1, B2, B5, ֆոլիաթթու,կոֆեին, դաբաղանյութեր, դառնանյութ, կալցիում, մագնեզիում, երկաթ, ֆտոր, կրեմնիում, ֆոսֆոր, մանգանեղ, կալիում։ Թեյում պարունակվող վիտամին K-ն նպաստում է պրոտրոմբինի առաջացմանը լյարդում, բարձրացնում է արյան մակարդելիությունը։ 
Կանաչ թեյից առանձնացվել են թվով 6՝ հակաօքսիդանտ հատկություն ունեցող կատեխիններ, դրանց միացությունները եւ բաղադրիչները։ Գիտնականներն ապացուցել են, որ կանաչ թեյը կանխարգելում է ծերացման ընթացքը։ Հայտնի է, որ նիհարեցնող սննդակարգի անցնելու դեպքում օրգանիզմը հայտնվում է սթրեսային վիճակում։ Ցածր կալորիականություն ունեցող եւ բազմաթիվ օգտակար նյութեր պարունակող թեյը շատ օգտակար է նման պարագայում։
Կանաչ թեյը հեռացնում է օրգանիզմից թույների որոշ տեսակներ, ունի հակաճառագայթային ազդեցություն, մաքրում է ոսկորները ստրոնցիումից։ Հերոսիմա եւ Նագասակի քաղաքների ողջ մնացած բնակիչներից շատերը գտնում են, որ «պարտական» են այս մոգական բույսին։ Ճապոնիայում աճում է թեյենու «Camellia japonica» տեսակը, որն առանձնանում է իր գեղեցկությամբ, շատերն աճեցնում են այն իրենց բնակարաններում։ Ասում են, որ ճապոնացիները պահպանում են իրենց վայելուչ կազմվածքը եւ մաշկի առողջ վիճակը կանաչ թեյի շնորհիվ։ Ուշագրավ է նաեւ, որ այդ երկրում շատերը փոշիացնում են թեյը եւ հարում մինչեւ փրփրելը, ստացված լուծույթով պատրաստում են ըմպելիք, որը խմելուց հետո գավաթի հատակին չի մնում նստվածք։ Իմաստը նրանում է, որ օրգանիզմը յուրացնում է նաեւ ջրում չլուծվող, թեյի տերեւի օգտակար բաղադրիչները։ Ճապոնուհիների մեջ ավելի նվազ է գեր, հիպերտոնիայով, երակի վարիկոզ լայնացումով, օստեոպորոզով հիվանդ կանանց թիվը։ Համեմատաբար քիչ է տարածված նաեւ կրծքագեղձի քաղցկեղը։ Նշված արդյունքին հասնելու համար պետք է խմել 1 լ ջրում թրմված 12-13 գրամ թեյ։ Կամ 5-7 հատ թեյի խտացրած հաբեր։ 
Կանաչ թեյի թուրմն օգտակար է շագանակագեղձին, իջեցնում է շաքարի պարունակությունը, խոլեստերինի մակարդակը։ Բարենպաստ ազդեցություն ունի լեղապարկի, լյարդի, ենթաստամոքսային եւ վահանաձեւ գեղձերի, սրտամկանի վրա։ 
*Կանաչ թեյն ունի հակամանրէ ազդեցություն։ Օգտագործվում է դիզենտերիայի եւ աղիների լորձաթաղանթի բորբոքման դեպքում։ Բուժման նպատակով պատրաստում են կանաչ թեյի 5%-անոց թուրմ՝ եռացրած ջրով, 30 րոպե անց թուրմը մեկ ժամ եռացնում են ջրային բաղնիքի վրա, պարբերաբար խառնում։ Եփուկը լցվում է մանրէազերծ շշերի մեջ եւ պահվում սառնարանում։ Խմել օրը 2 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ, 1 թեյի գդալից մինչեւ 1 դեսերտային գդալ՝ կախված երեխայի տարիքից։ Հիվանդության սուր ընթացքի դեպքում խմել 10 օր, իսկ քրոնիկ ընթացքի դեպքում՝ 15-20 օր։
*Թարմ պատրաստված թուրմը պահպանում է արեւայրուքից, օգտագործվում է աչքերի կոպերի բորբոքման, մաշկի բորբոքված վերքերի բուժման համար, ստամոքսահյութի ցածր թթվայնության դեպքում (օրը 4 անգամ՝ մեկական ճաշի գդալ)։
*Հիպերտոնիայի դեմ. Կես թեյի գդալ կանաչ թեյին ավելացնել կես բաժակ եռջուր, թրմել 45 րոպե։ Հովանալուց հետո ավելացնել 15-20 կաթիլ վաղենակի ոգեթուրմ։ Վերոգրյալ չափաբաժինը խմել հետեւյալ ձեւով. 1-ին օրը՝ առավոտյան, 2-րդ օրը՝ առավոտյան եւ երեկոյան, 3-րդ օրը՝ առավոտյան, կեսօրին եւ երեկոյան, 4-րդ օրը՝ առավոտյան եւ երեկոյան, 5-րդ օրը՝ առավոտյան։ Դեղամիջոցը պետք է խմել ուտելուց 30 րոպե առաջ, ունի արագ ներգործություն։ Ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ:
*Սրտխառնոցի դեպքում անհրաժեշտ է ծամել չոր, կանաչ թեյ։
*Առույգացնող թեյ. Եռացրած ջրով ցայել ճենապակյա թեյնիկը եւ անմիջապես լցնել մեկական թեյի գդալ նարնջի պտղամիս եւ սեւ թեյ, ավելացնել 3 թեյի գդալ կանաչ թեյ։ Թուրմի վրա լցնել250մլ եռջուր։ Թեյը պատրաստ է։ 
Վիտամինային թեյ.2 ճաշի գդալ կանաչ թեյը լցնել ճենապակյա թեյնիկի մեջ, վրայից 250մլ եռջուր, 2-3 րոպե փակ կափարիչով ամուր ծածկել, ավելացնել մանր քերիչով անցկացրած խնձոր, 1/4 թեյի գդալ դարչին, թրմել 3 րոպե եւ խմել։ 
Թեյ դառը շոկոլադով. Արծնապատ կաթսայի մեջ լցնել 1լ կաթ, 50 գրամ շաքար, 60 գրամ մանրացրած շոկոլադ, 2 ճաշի գդալ սեւ թեյ, 6 պատիճ հիլ (կարդամոն), 1 թեյի գդալ դարչին, 1 թեյի գդալ վանիլին, եռացնել դանդաղ կրակի վրա, մինչեւ որ շոկոլադը լուծվի, խառնել։ Վերցնել կրակից եւ 10 րոպե հետո դնել սառնարանի սառնախցիկի մեջ։ Հանելուց հետո կոտրատել եւ հարիչով խառնել։ Հակացուցված է ստամոքսի խոցի դեպքում։ 
Համեմունքային թեյ. Ճենապակյա թեյնիկի մեջ լցնել 2 հատիկ մեխակ, 1/4 թ.գ. կոճապղպեղ, կես թեյի գդալ դարչին, ավելացնել 500 մլ ջուր, եփել մինչեւ եռալը, կրակն անջատելուց հետո ավելացնել 1 թեյի գդալ սեւ թեյի թուրմ, 5 րոպե թրմել, խմել կիտրոնով։ 

 

 

Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:


ՀԵՂԻՆԱԿ.ՋՈւԼԻԵՏԱ ՍԱՀԱԿՅԱՆ

 

0
0
Previous Story

ՕՇԻՆԴՐ ԴԱՌԸ: ՀԱԿԱՈւՌՈւՑՔԱՅԻՆ, ՈՐԴԱԹԱՓ ՄԻՋՈՑՆԵՐ

Next Story

ԱԳԱՎԱՆ ԾԱՂԿՈւՄ Է ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ՝ ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋՈւՄ

Related Posts

0

ԱՅՍ ՀԱՄԵՄՈւՆՔՆ ՈւՆԻ ԲԱԶՄԱԹԻՎ ՕԳՏԱԿԱՐ Ու ԲՈւԺԻՉ ՀԱՏԿՈւԹՅՈւՆՆԵՐ: ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

Posted On 30 Aug 2017
, By Christina Abrahamyan
0

ԿՈՊԵՐԻ ԱՅՏՈւՑՆԵՐ. ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

Posted On 20 Aug 2017
, By Christina Abrahamyan
0

ԱՉՔԵՐԻ ԱՅՏՈւՑՎԱԾՈւԹՅՈւՆ.ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ

Posted On 17 Aug 2017
, By Christina Abrahamyan
0

ՊԱՀՊԱՆԵՆՔ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԱՌՈՂՋՈւԹՅՈւՆԸ

Posted On 14 Aug 2017
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էլմիրա Հեքեքյանը
  • ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԴԻՄԱՊԱՏԿԵՐԸ՝ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀՈՒՇԱՊԱՏՈՒՄ – ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ
  • Կարս. պատմությունը, կառուցվածքը և հայկական հուշարձանները
  • ՇՏԱՊ. ՄԱԳԱՂԱԹ կայքը դիմում է իր ընթերցողներին և համակիրներին
  • «ՄԻ ՊՏՂՈՒՆՑ» ԱՐՅԱՆ ԿԱՆՉԸ ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԻ «ԱՐԵՎԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ» ԳՐՔՈՒՄ
  • ԱՐՎԵՍՏ՝ ԱՆԴՈՐՐԻ ԲԱԶՄԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ. ՆԵՐՍԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ
  • Վրեժ Սարուխանյանը՝ գեղջկական նոր տաղիկների մասին
  • Երկյուղ Մեծի հանդեպ
  • …Խոնարհում
  • Խմորի գնդեր տաշտաքերից

facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 155,695 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,534 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 65,514 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 60,813 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 40,600 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,303 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,035 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,065 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 31,876 views
  • Վատիկանը գաղտնազերծել է հայերի Ցեղասպանության մասին փաստաթղթերը.թուրքերի գազանությունները ցնցող են - 28,492 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com