• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Լույս է տեսել ճարտարապետության և մշակույթի պատմաբան, արվեստաբան Արգամ Այվազյանի «Մեզ պետք են մտքի զորավարներ» հրապարակախոսական շարքի 2-րդ հատորը

Posted On 01 Nov 2016
Comment: 0
Tag: ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆ

Օրերս լույս է  տեսել ճարտարապետության և մշակույթի պատմաբան, արվեստաբան Արգամ Այվազյանի հեղինակած հերթական «Մեզ պետք են մտքի զորավարներ» հրապարակախոսական շարքի 2-րդ հատորը՝ 464 էջ ծավալով։ Գիրքը հրատարակվել է «Գասպրինտ» տպագրատանը` հեղինակի ու Օնիկ Հարությունյանի միջոցներով։ Գրքի շապիկներին տպագրված են հայ մտավորականների, հասարակական ու քաղաքական գործիչների կարծիքներն ու խոսքերն՝ ուղղված մեծանուն գիտնականին։ Այստեղ ընդգրկված են Հայաստանի (այդ թվում և Նախիջևանի) պատմության և մշակույթի, հասարակական-քաղաքական, հանրային և բազմաթիվ այլ խնդիրներ շոշափող  2012-2016 թթ. մամուլում հեղինակի հրապարակախոսական, մատենախոսական հոդվածներն ու հարցազրույցները, բնագրագիտական հրապարակումները: Գիրքն օգտակատար է հայ ժողովրդի պատմության ու մշակույթի հարցերով զբաղվող անձանց, ինչպես նաև հուշարձանապահպան կառույցների մասնագետների համար։ Գիրքը բաղկացած է հետևյալ բաժիններից՝ հրապարակախոսություն, հարցազրույցներ, մատենախոսություն, բնագրագիտական հրապարակումներ, համացանցի դիմատետրի ստատուսներ, մեկնաբանություններ։ Մեկ ընդհանուր վերնագրի տակ մեկտեղված ու հրատարակվող հատորի նյութերում՝ նախորդ հատորի սկզբունքների համաձայն, վերականգնվել է բնագրային բոլոր կրճատումները, որոնք մամուլի հրապարակներում  դուրս էին թողնվել նրանց ծավալների, խմբագրման և այլ պատճառներով։ Վերջիններիս վերաբերյալ՝ նյութերի վերջում, նրանց հրապարկման հղումներում, տրված են համապատասխան տեղեկություններ, որոնք կողմնորոշիչ կլինեն ընթերցողի համար։ Մի քանի՝ մասնավորապես մամլո ասուլիսների հարցազրույցներում, որոնք սովորաբար բանավոր լինելու հանգամանքով պայմանավորված, հնարավորություն չի եղել այդ նյութերում վերականգնել հարցերին ու հարցադրումներին տրված հեղինակի պատասխանների կրճատված հատվածները։ Այդ օրինակ նյութերում` հեղինակի խոսքերը շարվածքում տրված են թավ տառատեսակով։ Ավելացնենք նաև այն, որ հրատարակվող նյութերը սրբագրական ու լեզվաոճական շտկումներից, աննշան խմբագրումներից բացի հավելյալ վերախմբագրումների չեն ենթարկվել և նրանցում արծարծվող ու լուսաբանվող խնդիրներին ընթերցողը կարող է ժամանակագրական կարգով հետևել հրապարակավ արտահայտված հեղինակի մոտեցումներին ու դիրքորոշումներին։ Հատորում զետեղված բաժինների նյութերը, դասավորված են ըստ ժամանակագրության։ Այն պատկերազարդ է. առդիր հրապարակվել են տպագրվող նյութերին առընչվող, ինչպես Հայաստանի Հանրապետության հուշարձանապահպան կառույցներում հեղինակի աշխատած տարիների, գիտական գործունեության առընչվող  և այլ բնագավառներում նրա մասնակցած  շուրջ 250 գունավոր  և սև ու սպիտակ լուսանկարները։ Գրքում զետեղված են հեղինակի հարցազրույցներն ու հոդվածներն,որոնք տպագրվել ու տեղադրվել են «Առավոտ․am», «Հայոց Աշխարհ», «Ժողովուրդ», «Առավոտ», «Իրավունք», «Գոլոս Արմենիի», «Մեդիա․am», «168․am», «Հայացք», «168 ժամ» թերթերում, կայքերում և ռադիոյում /Հանրային/։

Գարիկ Ավետիսյան

0
0
Previous Story

«Պատից այս կողմ»․ տեղի ունեցավ սիրված հեռուստալրագրող, բանաստեղծուհի Ժաննա Ղոչիկյանի գրքի շնորհանդեսը

Next Story

Հայտնի են «Գրական մրցանակաբաշխություն- 21-րդ դար»-ի հաղթողները

Related Posts

0

ԱՄԵՆԱՀԶՈՐ ԶԵՆՔԸ

Posted On 05 Jul 2016
, By Christina Abrahamyan
0

Ագուլիս

Posted On 20 May 2015
, By Lragrox Lragrox
0

Մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ այն, որ կան թուրքանման հայեր. Գարեգին Նժդեհ

Posted On 17 May 2015
, By Lragrox Lragrox
0

Հայոց ցեղասպանություն-100 Ջուղայի կրկնօրինակ խաչքարերի ցուցահանդես՝ Երևանում

Posted On 21 Apr 2015
, By Lragrox Lragrox

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Կարս. պատմությունը, կառուցվածքը և հայկական հուշարձանները
  • ՇՏԱՊ. ՄԱԳԱՂԱԹ կայքը դիմում է իր ընթերցողներին և համակիրներին
  • «ՄԻ ՊՏՂՈՒՆՑ» ԱՐՅԱՆ ԿԱՆՉԸ ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԻ «ԱՐԵՎԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ» ԳՐՔՈՒՄ
  • ԱՐՎԵՍՏ՝ ԱՆԴՈՐՐԻ ԲԱԶՄԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ. ՆԵՐՍԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ
  • Վրեժ Սարուխանյանը՝ գեղջկական նոր տաղիկների մասին
  • Երկյուղ Մեծի հանդեպ
  • …Խոնարհում
  • Խմորի գնդեր տաշտաքերից
  • ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
  • Մի պատառ հուշ․ լույս է տեսել Ռոմիկ Մխիթարյանի «Հուշեր խրամատից» գիրքը

facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 155,578 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,531 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 65,499 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 60,808 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 40,576 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,301 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,031 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,053 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 31,870 views
  • Վատիկանը գաղտնազերծել է հայերի Ցեղասպանության մասին փաստաթղթերը.թուրքերի գազանությունները ցնցող են - 28,484 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com