Ալեքսանդր Մանթաշյանցի ընկերության արժեթուղթը…
Ներկայացնենք հայ նշանավոր գործարար ու բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի 1899 թվականին ստեղծված «Ալեքսանդր Մանթաշև և Կո» նավթարդյունաբերական և առևտրային ընկերության 100 ռուբլիանոց արժեթուղթը: Այդ ընկերությունը 20-րդ դարի սկզբին արդյունահանում և արտահանում էր Բաքվի նավթի 1/3-ը, ինչպես Նոբելները և Ռոտշիլդները: Ընկերության նավթի առևտրական տներն ու նրանց մասնաճյուղերը տարածվում էին ամբողջ աշխարհում, իսկ Մանթաշյանցը (1842-1911) համարվում էր Ռուսական կայսրության ամենահարուստ մարդկանցից մեկը: Ա. Մանթաշյանցն իր հաջողակ գործարարությունը միշտ զուգակցել է ազգային՝ հասարակական և բարեգործական լայնածավալ գործունեության հետ, դառնալով իր ժամանակաշրջանի խոշորագույն հայ բարերարը։ Ներկայացվող բաժնետոմը թվագրված է 1913-ով, երբ Ալեքսանդր Մանթաշյանցն արդեն երկու տարի ողջ չէր, իսկ ընկերությունը ղեկավարում էր նրա որդի Լևոնը` նույնպես ազգասեր մի անձնավորություն և նույնպես բարերար:
Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան գրառումից