• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Վերականգնվում է Զորավար Անդրանիկի տունը՝ Հարություն Հովսեփյանի ջանքերով

Posted On 05 Oct 2016
Comment: 0
Tag: Վերականգնվում է Զորավար Անդրանիկի տունը՝ Հարություն Հովսեփյանի ջանքերով

Այլևս 2-3 շաբաթ է,  ինչ Բուլղարիայի հայերի միության նախագահ Հարություն Հովսեփյանի հովանավորությամբ և նրա անմիջական հսկողության ներքո Վառնայի Գալաթա թաղամասում գտնվող Զորավար Անդրանիկ Օզանյանի տանը, որը աշխարհում միակ կանգուն մնացած մեծ հայորդու տունն է, մեկնարկել են վերականգնողական աշխատանքները: Հայտնի է, որ այն վերականգնողական և շինարարական աշխատանքների ավարտից հետո վերածվելու է Տուն-թանգարանի և գրանցվելու է Բուլղարիայի Մշակութային կոթողների պահպանության կոմիտեում:

Շինարարական աշխատանքների մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար, «Կանթեղ Արարատյան» բուլղարահայ էլէկտրոնային կայքի թղթակիցը հանդիպել և զրուցել է պ-ն Հովսեփյանի հետ:

Իր խոսքում ԲՀՄ նախագահը տեղեկացրել է, որ առաջին հերթին աշխատանքներ են սկսվել տան ողջ բակի պարսպապատման համար: «Բակը ամբողջությամբ պարսպապատված էր մետաղյա ցանցով: Հիմա մենք այն փոխարինում ենք քարե պարսպով, որն ինքնին հնաոճ տեսք է ունենալու», նշել է պ-ն Հովսեփյանը:

Չնայած հսկայական տարածությանը, որը պարսպապատվում է, ԲՀՄ նախագահը անդրդվելի է իր որոշման մեջ, քանի որ, ինչպես ինքն է նշում, այն կառուցվում է դարերի համար և սերունդներին հարկ է թողնել որակով աշխատանք:

andranik-zoravar-tun-1Միաժամանակ հսկայական աշխատանք է տարվում տան տանիքի վրա: Հարություն Հովսեփյանը մեր զրույցում նշեց, որ տանիքը ևս ամբողջությամբ փոխարինվելու է, քանի որ ժամանակը իրենն ասել է, և այն գտնվում է անմխիթար վիճակում: «Տանիքի վերականգնողական աշխատանքների ժամանակ ևս մեր հիմնական նպատակն այն է, որ այն ունենա հնաոճ տեսք, բայց միաժամանակ լինի կայուն և որակով», իր խոսքում շեշտել է նա:

Զորավարի աշխարհում միակ կանգուն տունը հնարավոր եղավ փրկել Հարություն Հովսեփյանի տարիներ տևած պայքարի արդյունքում: Տան սեփականատերերը, որոնք ազգությամբ հայեր էին և կալվածքը ժառանգություն էին ստացել Զոր. Անդրանիկի կնոջ՝ Նվարդ Օզանյանի կողմից, որոշել էին այն քանդել և տեղում բազմաբնակարան շենք կառուցել: Սակայն պ-ն Հովսեփյանին ի վերջո հաջողվեց իր անձնական միջոցներով այն գնել և փրկել կործանումից:

andranik-zoravar-tun-2Այսօր էլ մեծ հայորդու միակ տունը Տուն-թանգարանի վերածելու գործում Հարություն Հովսեփյանը ներդրել է իր անձնական միջոցները, քանի որ, ինչպես ինքն է նշում, Զորավարը շատ ավելին է զոհել մեր ժողովրդի և մեր Դատի համար, որքան մենք այսօր կարող ենք անել նրա հիշատակի համար:

andranik-zoravar-tun-3«Մեր նպատակն է, որ Զոր. Անդրանիկի Տուն-թանգարանը վերածվի յուրօրինակ մի ուխտավայրի աշխարհասփյուռ մեր եղբայրների ու քույրերի համար, որոնք կներշնչվեն և կնվիրեն իրենց անձերը այն նվիրական իղձերի իրականացմանը, որոնց համար իր կյանքը նվիրել է Անդրանիկը», նշել է Հարություն Հովսեփյանը, առանց որևէ կերպ անդրադառնալու բոլոր այն դժվարություններին, որոնք դեռ առջևում են:

«Դժվարությունները հաղթահարվում են, գործն է մնում …», մեր զրույցի վերջում նշել է ԲՀՄ նախագահ Հարություն Հովսեփյանը և շարունակել իր զրույցը շինարարական աշխատանքները ղեկավարող պատասխանատու անձանց հետ՝ անմիջականորեն հետևելով գործավորների աշխատանքներին:

«ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ»
Հայկական Տեղեկատվական Կայք 
(ԲՈՒԼՂԱՐԻԱ)

+3
-1
Previous Story

Հայաստանը ներկայացվել է Մարսելի 92-րդ ամենամյա միջազգային տոնավաճառին

Next Story

Հայազգի մաթեմատիկոսն ընտրվել է Կրակովի Յագելոնյան համալսարանի պրոռեկտոր

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էլմիրա Հեքեքյանը
  • ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԴԻՄԱՊԱՏԿԵՐԸ՝ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀՈՒՇԱՊԱՏՈՒՄ – ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ
  • Կարս. պատմությունը, կառուցվածքը և հայկական հուշարձանները
  • ՇՏԱՊ. ՄԱԳԱՂԱԹ կայքը դիմում է իր ընթերցողներին և համակիրներին
  • «ՄԻ ՊՏՂՈՒՆՑ» ԱՐՅԱՆ ԿԱՆՉԸ ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԻ «ԱՐԵՎԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ» ԳՐՔՈՒՄ
  • ԱՐՎԵՍՏ՝ ԱՆԴՈՐՐԻ ԲԱԶՄԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ. ՆԵՐՍԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ
  • Վրեժ Սարուխանյանը՝ գեղջկական նոր տաղիկների մասին
  • Երկյուղ Մեծի հանդեպ
  • …Խոնարհում
  • Խմորի գնդեր տաշտաքերից

facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 155,663 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,533 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 65,507 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 60,811 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 40,593 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,302 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,035 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,065 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 31,875 views
  • Վատիկանը գաղտնազերծել է հայերի Ցեղասպանության մասին փաստաթղթերը.թուրքերի գազանությունները ցնցող են - 28,489 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com