«ՄՈՍԿՎԱՆ ՀԱՎԱՏՈՒՄ Է ՏԱՂԱՆԴՆԵՐԻՆ» մանկական և պատանեկան ստեղծագործությունների միջազգային 5-րդ մրցույթ-փառատոն
(Մոսկվա, Ռուսաստան)
Փառատոնի անցկացման վայր. Մոսկվա, Ռուսաստան
Փառատոնի անցկացման ամսաթիվ. 2 նոյեմբեր, 2016թ. – 5 նոյեմբեր, 2016թ.
Փառատոնի մասնակցության վճար. Սկսած 7690 ռուբլուց
Մասնակցության համար դիմելու վերջնաժամկետ. 12 հոկտեմբեր, 2016թ.
Ոսկեկատար Մոսկվան Ռուսաստանի իրական սիրտն է: Ռուսաստանի մայրաքաղաքն այսօր աշխարհի խոշորագույն մեգապոլիսներից մեկն է, որը պահպանել է անցած դարերի հարուստ մշակութային ժառանգությունը, որը ոչ միայն զբոսաշրջիկների երևակայությունն է գերազանցում, այլև չի դադարում զարմացնել տեղաբնակներին: Այժմ մեր հերթն է զարմացնելու Մոսկվային: <<Տաղանդների սալյուտի>> հետ մեկնում ենք մասնակցելու Մոսկվայում կայանալիք մանկական ստեղծագործությունների փառատոնին:
Ուղևորության ծրագիր
Մոսկվա (4 օր)
1-ին օր – 2.11 – Մոսկվա
Ժամանում – ժ. 9:00 – 12:00***
ՈՒղեկցորդի կողմից խմբի դիմավորում ե/գ կայարանում (առավոտյան ժ. 8:00-ից ոչ շուտ): Հնարավոր է դիմավորում օդանավակայանում՝ հավելավճարի դեպքում:
Ձեր քաղաքից հարմար փոխադրամիջոց գտնելու համար օգտվեք Yandex ծառայությունից:
Ավտոբուս նստել.
- Մոսկվայով դիտողական էքսկուրսիա ավտոբուսով: Դուք կտեսնեք մայրաքաղաքի բոլոր գլխավոր տեսարժան վայրերը, որոնք բոլորին մանկուց ծանոթ են գրքերից և ֆիլմերից. Կարմիր Հրապարակ, Զամոսկվորեչյե, Սոֆիական առափ, Քրիստոս Փրկչի տաճար, Մոսկվա գետի առափ, Ռուսական նավատորմի 300ամյակին նվիրված հուշարձան, Նովոդեվիչի վանք,Վորոբյովի սարերի դիտորդական հարթակ, Հալամսարան, Սպիտակ Տուն, Նոր Արբատ, Արբատի հրապարակ, Տվերյան փողոց, Մանեժային հրապարակ:
Տեղավորում հյուրանոցում ժ. 14:00-ից հետո:
Ազատ ժամանակ կամ էքսկուրսիաներ՝ հավելավճարով: - Իրիկնային Մոսկվա*
Մոսկվան Ռուսաստանի ամենագեղեցիկ քաղաքներից է և մեկը այն քչերից, որտեղ կյանքն ամբողջ օրը եռում է: Երեկոյան քաղաքի բոլոր գեղեցկություններն ու տեսարժան վայրերը կերպարանափոխվում են, ինչը Ձեզ հնարավորություն կտա այլ հայացքով նայել քաղաքին ու նրա բնակիչներին:
Գիշեր հյուրանոցում:
2-րդ օր – 03.11 – Մոսկվա
Նախաճաշ:
Փառատոնային օր:
Մեկնում դեպի փառատոն:
- Մասնակիցների փորձ:
- Մրցույթ-փառատոնի բացում:
- Մրցութային ներկայացումներ:
- Մաստեր-կլասս: *վարպետության դասեր
- Գալա-համերգ և մրցանակաբաշխություն. Վկայագրերի և գավաթների հանձնում:
- Կլոր սեղան ժյուրիի անդամների, ղեկավարների և ուսուցիչների համար:
- Դիսկոտեկ մասնակիցների համար:
Փառատոնային օրվա ավարտին բոլոր երեխաները և ուսուցիչները կստանան հուշանվերներ, ղեկավարները և ուսուցիչները կստանան նաև շնորհակալագրեր և կլոր սեղանին մասնակցելու հավաստագրեր, որոնք կարող են կիրառվել գրանտ ստանալու նպատակով՝ ուսուցիչների որակավորումը բարձրացնելու համար:
Ճաշ* ներկայացումների միջև ընկած ընդմիջումների ժամանակ՝ հավելավճարով:
Փոխադրում հյուրանոց:
Գիշեր հյուրանոցում:
3-րդ օր – 4.11 – Մոսկվա
Նախաճաշ:
Ազատ օրը (հավելավճարով) կարելի է էքսկուրսիաներ կատարել դեպի.
- Թանգարան-արգելոց Կոլոմենսկոե*
- Թանգարան-արգելոց Ցարիցընո*
- Նովովեդիչի վանք*
Գիշեր հյուրանոցում:
4-րդ օր – 5.11 – Մոսկվա
Նախաճաշ: Մեկնում հյուրանոցից ոչ ուշ, քան ժ. 12:00 :
Փոխադրում ե/գ կայարան:*** Հնարավոր է փոխադրում օդանավակայան՝ հավելավճարով:
Ազատ ժամանակ մինչև գնացքի մեկնումը:
ՈՒՂԵւՈՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ ՄԵԿ ԱՆՁԻ ՀԱՄԱՐ` ՌՈՒԲԼՈՎ
(Խումբը 15+1 անվճար)
Հյուրանոց. Արժեք (ռուբլի)
Կոսմոս հյուրանոց (երկտեղանոց համարներ (երեքտեղանոցները՝ հարցումով), համարում հարմարություններ, նախաճաշ – շվեդական սեղան) 7690
Կազմակերպական վճար մեկ նոմինացիայի համար.
900 ռուբլի 1 մասնակիցը (բայց ոչ ավել, քան 13500 ռուբլի կոլեկտիվից), 1500 ռուբլի սոլիստը (լրացուցիչ է վճարվում, չի մտնում ուղևորության վճարի մեջ)
ԱՐԺԵՔԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է.
- Տեղավորում հյուրանոցում 3 գիշեր
- Սնունդ (3 նախաճաշ)
- Դիտողական էքսկուրսիա Մոսկվայով
- Ուղևորափոխադրումներ***
- Կայարան – դիտողական էքսկուրսիա Մոսկվայով – հյուրանոց
- Հյուրանոց – կայարան
ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ
- ե/գ տոմսեր դեպի Մոսկվա և հակառակ ուղղությամբ
- Մաստեր-կլասս
- Թանգարանների և էքսկուրսիայի այլ վայրերի մուտքի տոմսեր
- Խմբի դիմավորումը առավոտյան ժ. 8:00-ից շուտ
- Լրացուցիչ սնունդ (ճաշ և ընթրիք՝ նախնական պատվերով)
* Չի մտնում ուղեւորության վճարի մեջ, հավելավճարով է:
** Հյուրանոցում համարների քանակը սահմանափակ է: Հյուրանոցում ընտրված կատեգորիայի համարների ամրագրումը կատարվում է դիմումը գրանցելուց (կանխավճար վճարելուց) հետո: Երեքտեղանոց համարների ամրագրումը՝ հարցումով:
*** Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ առաջին օրը էքսկուրսիան համատեղվում է դեպի հյուրանոց փոխադրմամբ: Էքսկուրսիայի կամ փոխադրման ՝ ստանդարտ ծրագրում նշվածից տարբերվող ամսաթվի կամ ժամի տեղափոխման դեպքում անհրաժեշտ է հավելյալ վճարում փոխադրման համար:
ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՀՈՎԱՆԱՎՈՐ` magaghat.am
ՀԱՅՏԸ ԼՐԱՑՆԵԼԻՍ ՉՄՈՌԱՆԱՔ ՆՇԵԼ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԱՂԲՅՈՒՐԸ` magaghat.am
Թարգմանությունը` Ալինա Ղազարյանի