• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Հարատևող համազգացում. Հրանտ Մաթևոսյանը` Մարո Մարգարյանի մասին

Posted On 30 Sep 2016
Comment: 0
Tag: Հրանտ Մաթևոսյան, Մարո Մարգարյան

Մեր ժողովրդական հեքիաթներից մեկի կարճ բովանդակությունն այս է. նշանածին հաց տանելիս աղջիկն արտերի արևոտ ճամփին ավազակ մարդկանց ձեռքն է ընկնում, բայց երդում-պաղատանքով փրկվում է. երդվել է, որ անգամ հարսանեկան առագաստից նրանց կգա, բայց իր մաքրությունը հիմա անբիծ է հասցնելու նշանած տղային. հետո արդեն գիշեր է, հարսնետան լույսերն ու երգերը հեռու գյուղում են մնացել, իսկ աղջիկն անտառի մութ կածաններով նրանց է գալիս՝ ում առջև երդում ուներ. նրա լույսի, նրա միամիտ մաքրության առջև՝ անգամ ավազակների մեջ պիղծն, իհարկե, քաշվում է իր խավարը, և արդար հարսն իր արդար տիրոջն է դառնում:
Վստահ եմ, որ կենդանի մեր արժանավորներից որևէ մեկի մասին գրելիս անօգ ու միաժամանակ զորավոր մաքրության այս զրույցը չպիտի հիշեի – միայն այսօրվա հոբելյարի: Մարո Մարգարյանի և՛ յուրաքանչյուր բանաստեղծության, և՛ ողջ պոետական ընթացքի մեջ մի տագնապած ու տագնապեցնող թրթիռ կա, որ ստիպում է հիշել աղջկա գիշերային այդ գնացքը: Եզակիորեն սուր զգացողությունների այս բանաստեղծուհու տագնապներն, իհարկե, տագնապներն են իր ժամանակի ու իր հայրենիքի, բայց դրանց հավելվում է նաև ընթերցողիդ անհանգստությունը բուն բանաստեղծության համար. ամեն անգամ թվում է, թե որպես այդպիսին բանաստեղծությունը չի ծնվի, չի շնչի, չի ճչա, չի խոկա, բայց և ամեն անգամ կամ գրեթե ամեն անգամ ծնվում ու շնչում է:
Վիլյամ Սարոյանն ասում էր. պետք է գրել քարի վրա գրելու համար, պետք է փակ ծավալների կարծր քար տեսնել և գրել խոսքը սղելով, բառերն ընտրելով ու ճշտելով: Եվ թեկուզ բանաստեղծուհու հիսնամյա գրիչը ստույգ քիչ արժեքներ չի ստեղծել, որ կարելի է փոխադրել քարին, և թեկուզ արդեն քանիերորդ անգամ վերանայում ես վաղուց ծանոթ ու հարազատ ու վավերական պատկերները, որ քո հոգեկան հարստության մի մասն են, բայց լինելությանդ ճիգի այդ տագնապը քեզ, միևնույն է, չի լքում: Բանաստեղծուհու խոսքը միշտ ու միայն ամենաթանկ, ամենակարևոր, ամենաաննկատ, զուտ իրենով տեսնվող բաների մասին է, և ուզում ես խոսքի գեղարվեստականացումը, այլ բառով՝ անմահությունը կայանա – ահա թե որտեղից է բխում բանաստեղծի նրա և ընթերցողի քո հարատևող համազգացումը:
Պոեզիան խստակյաց գիտություն է, բոլոր գիտություններից թերևս ամենախստակյացը: Ճարտարապետության հազարամյա երթը ընդամենը մի բուրգ ու մի Հռիփսիմե է բերում, և բանաստեղծությունը նույնպես – երթի է հանում հազարների, նույնիսկ ամբողջ սերունդների ու ժողովուրդների, բայց միայն ընտրյալ եզակիներն են հասցնում տեսնել, թե որքան խիստ ու անզիջում է պոեզիայի դեմքը, որ երթի սկզբում այնքան խոստացող ու հմայիչ էր թվում: Այդ բախտավոր եզակիներից մեկն ահա Մարոն է՝ իր տեսակի մի «կույր վանական», որ խարխափելով-խարխափելով, ընկնելով, ընկրկելով և միշտ ու դարձյալ մղվելով, հասել է բանաստեղծության ուխտատեղի:

 

Հրանտ Մաթևոսյան

Աղբյուրը` hrantmatevossian.org

+6
0
Previous Story

Մեր տան տիրակալն ու մշակը. Հրանտ Մաթևոսյանը` Մարտիրոս Սարյանի մասին

Next Story

Իր երկրի զավակը. Հրանտ Մաթևոսյանը` Մուշեղ Գալշոյանի մասին

Related Posts

0

Բեմի վրա և բեմից դուրս. Հրանտ Մաթևոսյանը` Մհեր Մկրտչյանի մասին

Posted On 01 Oct 2016
, By Christina Abrahamyan
0

Իր երկրի զավակը. Հրանտ Մաթևոսյանը` Մուշեղ Գալշոյանի մասին

Posted On 01 Oct 2016
, By Christina Abrahamyan
0

Մեր տան տիրակալն ու մշակը. Հրանտ Մաթևոսյանը` Մարտիրոս Սարյանի մասին

Posted On 30 Sep 2016
, By Christina Abrahamyan
0

Ճակատագիրը մեզ մղում է գտնելու մեր ավանդական կերպարը

Posted On 30 Sep 2016
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՀՈՒՆՉԵՐ՝ ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ՋԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ
  • Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էլմիրա Հեքեքյանը
  • ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԴԻՄԱՊԱՏԿԵՐԸ՝ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀՈՒՇԱՊԱՏՈՒՄ – ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ
  • Կարս. պատմությունը, կառուցվածքը և հայկական հուշարձանները
  • ՇՏԱՊ. ՄԱԳԱՂԱԹ կայքը դիմում է իր ընթերցողներին և համակիրներին
  • «ՄԻ ՊՏՂՈՒՆՑ» ԱՐՅԱՆ ԿԱՆՉԸ ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԻ «ԱՐԵՎԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ» ԳՐՔՈՒՄ
  • ԱՐՎԵՍՏ՝ ԱՆԴՈՐՐԻ ԲԱԶՄԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ. ՆԵՐՍԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ
  • Վրեժ Սարուխանյանը՝ գեղջկական նոր տաղիկների մասին
  • Երկյուղ Մեծի հանդեպ
  • …Խոնարհում

facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 155,732 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,536 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 65,516 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 60,813 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 40,625 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,305 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,035 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,065 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 31,877 views
  • Վատիկանը գաղտնազերծել է հայերի Ցեղասպանության մասին փաստաթղթերը.թուրքերի գազանությունները ցնցող են - 28,493 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com