Ալ. Անանյանի «Թաքնված հայացքները» խորագիրը կրող ցուցահանդեսը` «Նարեկացի» արվեստի միությունում
Սեպտեմբերի 26-ին՝ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա բազմաժանր նկարչուհի Ալ. Անանյանի «Թաքնված հայացքները» խորագիրը կրող ցուցահանդեսը:
Միջոցառման ընթացքում ներկաները կհետևեն նաև ցուցահանդեսի շրջանակում կազմակերպված տիկնիկային ներկայացմանը:
Ալինա Անանյանը մասնակցել է Նոյեմբերյան քաղաքում Հունաստանի օժանդակությամբ կառուցված զբոսայգու բացմանը՝ այնտեղ կատարելով և ներկայացնելով ձևավորման աշխատանքներն ու իր անձնական գործերը:
Ունեցել է երեք անհատական ցուցահանդես:
Մասնակցել է նաև Տավուշի մարզում կայացած մրցույթին, ճանաչվել է լավագույնը և իրավունք է ստացել մասնակցելու «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հանրապետական փառատոնին, ինչպես նաև Երևանի Հ.Թումանյանի անվան տուն-թանգարանում բացված «Մենք, մենք, մենք» ցուցահանդեսին ներկայացրել է իր աշխատանքներից:
Մուտքն ազատ է:
Հեռ. +374 12 201021
www.naregatsi.org