Previous Story
Հասմիկ Սարգսյան. Սրդողած երբեք թափանցիկ քողով
Սրդողած երբեք թափանցիկ քողով
Խորանի առաջ չեմ ծնրադըրել,
Խոսքս չեմ կնքել խստիվ երդումով,
Հավատարմության բառեր չեմ ասել:
Իմ պարանոցը դեռևս ոչ ոք
Չի շրջանակել թանկագին զարդով,
Չի ասել մեկը՝ շարունակիր ինձ,
Իր տուն չի տարել քառանիվ կառքով…
Աշունը հիմա ոսկե խաշամով
Գորգեր է փռել ոտքերիս առաջ,
Դեպ ի՜նչ խորան է այն առաջնորդում,
Ո՜վ կմատուցի ոսկե մատանյակ…
Սեպտեմբեր 23, 2016
Հասմիկ Սարգսյան