• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Բրաբիոն ծաղիկ որոնողը. Խաչիկ Դաշտենց

Posted On 08 Sep 2016
Comment: 0
Tag: Բրաբիոն ծաղիկ որոնողը, Խաչիկ Դաշտենց, Մուշեղ Գալշոյան

Խոսքը գրվել է Խաչիկ Դաշտենցի ծննդյան 70-ամյակի առիթով և ընթերցվել հեղինակի կողմից Դաշտենցի հոբելյանական հանդեսին Հայաստանի Գրողների Միության դահլիճում, 1980թ. Մայիսի 22–ին։

Վիլլիամ Սարոյանը իր գրքերը համարում է մարդկանց ուղղված նամակներ։ Սարոյանը աշխարհի գրողն է, աշխարհի մարդկանց ընդունում է որպես իր բարեկամները և իր բազմաթիվ նամակները ուղղում է նրանց՝ մոլորակի բնակիչներին։

 

Սարոյանի երկրակից Խաչիկ Դաշտենցը իր րնթերցողներին ուղղեց երկու «նամակ». «Խոդեդանը» և «Ռանչպարների կանչը»։ Վերջինը ընթերցողներին հասավ հեղինակի մահից հետո, բայց հասավ հեռագրի պես։ եվ Դաշտենցը իր «նամակները» հասցեագրեց ոչ թե աշխարհի բոլnր մարդկանց, այլ հատկապես կամ ավելի ճիշտ՝ միայն ու միայն մեզ, իր ազգակիցներին: Եթե «Խոդեդանն» ու «Ռանչպարների կանչը» թարգմանվեն աշխարհի բոլոր լեգուներով, միևնույնն է, մեզ են ուղղված։ Դրանք կորստի ու ցավի նամակներ են, իսկ այդ կորստի ու ցավի տերը մենք ենք, սիրո ու կարոտի նամակներ են, իսկ այդ կարոտը միայն մերն է, նամակները «հայոց դաժան լեռներում» բարկացած քայլող «աստվածների» մասին են՝ հայ ֆիդայիների, որոնց ըմբոստ ճակատները դեռ մենք պետք է համբուրենք, և նրանց ոգու ժառանգորդները մենք ենք, նամակները թլոր Դավթի ձեռքով շինված ջրաղացի մասին են, իսկ Տալվորիկի ձորում լռած հեքիաթի տերը քեռի Թամոն էր։

Դաշտենցի վեպերը Դավթի ջրաղացի ասացող-ջրադացպան քեռի Թամոյի հեքիաթներն են։ «Խոդեդանի» և «Ռանչպարների կանչի» վերնագրված հատվածները, իրոք, հեքիաթների շարուկ են։ Այդ հեքիաթներր կարող ենք ետ ու առաջ պատմել, այսինքն՝ տեղափոխել շատ հատվածներ, տեղափոխել նաև՝ մի վեպից մյուսը, կարող ենք նույնիսկ երկու վեպերը ամփոփել նույն կազմի մեջ… Մեզնից հեռացած նույն լեռների, այդ լեռներից հեռացած և արդեն աշխարհից հեռացած նույն մարդկանց մասին նույն ու մեկ ասքն է հասցեագրել մեզ Խաչիկ Դաշտենցը։

Չկան հատուկ ընտրված հերոսներ՝ դրական ու բացասական, և բախում. Դաշտենցի հերոսները իրական են և հեքիաթային, իսկ բախումը՝ չարի ու բարու բախում. չկա ավանդական վեպի սկիզբ ու վերջ. սկիզբը առասպելն է կամ հեքիաթը, վերջը՝ աոասպելական կամ հեքիաթային իրականությունը, չկա ուրեմն դեպի հատուկ նպատակ գնացող սյուժետային ուղիղ գիծ, իսկ րնթացքը էպոսի փլվածքներն ու թռիչքներն են, չկա գեղարվեստական հնարանք, իսկ եթե, այնուամենայնիվ, գոյություն ունի, դա հեքիաթային պատումն է։ Եվ դա հենց այդպես էլ պետք է լիներ. Խաչիկ Դաշտենցը պատմում է իր մանկության աշխարհի մասին. իսկ մանկությունն ինքն է հեքիաթ, պատմում է աոասպելից ծնված և առասպել ղարձած մի երկրի մասին. իսկ աոասպելն ինքն է հեքիաթ, և, վերջին հաշվով, այդ աշխարհը իրոք հեքիաթային էր՝ իր բնությամբ, իր պատմությամբ, իր տոհմիկ ժողովրդի բնական-նախաստեղծ-հեքիաթային կյանքով։ — Uև սարի հոտաղը չոր փայտը ձեռքին վազում է դեպի կայծակը՝ կրակ բերելու։ Անտառին մանանա է իջել, և մարդն ու արջը նույն ծառից մանանա են ուտում. նրանք միմյանց չեն խանգարում. նույն սարի ծնունդ են, և մանանան երկնքից նրանց համար է իջել։ Մշուշի ծվենները Մշո դաշտից բարձրանում են դեպի Սև Սար. Մեղրագետում Աստղիկի ծոռնեծոռներն են լողանում, ե հովիվ Խոդեդան-Ասատուրը գետում լողացոդ այդ Աստղիկներից մեկի կճուճը փախցրել է. կճուճի տերը ո՞վ է՝ իր հարսնացուն պետք է լինի, և Ասատուրի մահակակից հովիվ Տոնեն, կճուճը չամիչով լցրած, որոնում է տիրոջը։ Մի պառավ դռանը կանգնած իլիկ է մանում, ծտերը թառել են նրա ուսերին, ծլվլում են. պառավը հասկանում է ճնճղկեղեն և նրանց հետ զրույցի մեջ է. իր և ծտերի երկրում, այն ե՞րբ էր, չարքեր հայտնվեցին, որդին լեռներն է ընկել չարքերի դեմ կռվելու, պաոավը ծտերից որդու մասին է հարցուփորձում։ Թամոյի ջրաղացը Դավթի շինածն է, և քարերը երկնային՝ ոչ մաշվել ունեն, ոչ կռանելու պետք։ Եվ ջրաղացի պատերին նստած ալյուրը հազար տարվա հնություն ունի։ — Առասպելը հայտնվում է որպես իրականություն, իրականությունը դառնում է աոասպել, դժվար է նաև զատել սահմանները՝ որտեղ ավարտվեց աոասպելը և սկսվեց առասպելական կյանքը, որտեդ ընդհատվեց հեքիաթը և սկսվեց հեքիաթային կյանքը: Եվ այդ իրականը ո՞ր ժամանակում է։ Ամեն աղունատիրոջ ալյուրին ասացող Թամոն հազար տարվա ալյուրից խառնում է մի պտղունց, և ժամանակները խառնվում են՝ հազար տարի առաջ անցած օրը գալիս–ձուլվում է ներկա օրվան, դարերը ձուլվում են վայրկյանին, վայրկյանը՝ հավերժությանը, և աղորիքի անկռած քարերը շարունակում են պտտել Սասնա տան հին ու նոր հեքիաթը։ Ժամանակը Դաշտենցի վեպերում ծիածանի կամարն է՝ մի ծայրում հայոց առաջին վեպ «Սասնա ծռերն» է, մյուսում՝ «Խոդեդանն» ու « Ռանչպարների կանչն» են։ Եվ ծիածանի աննյութեղեն, շարժուն ու գունեղ կամարով Դաշտենցի վեպի բնակիչները հոսում են դեպի «Սասնա ծռերը» և այնտեղից՝ հայոց առաջին վեպի բնակիչները հոսում են դեպի ասացող դաշտադեմցի Խաչիկի «Սասնա ծռերի» նոր պատումները։ Առասպելական նույն լեռներն ու ձորերն են. լեռներում թափառող քուվի այծերն ու ոչխարները թլոր Դավթի հոտի մնացորդն են, նույնն են գետերը, նույնն է ջրաղացը, հազար տարի առաջ ջրաղացպանն էլի Թամոն է եղել, Պառավի շաղգամի արտը՝ Ոսկեհատի շաղգամի արտն է. Սև սարի բնակիչներից մեկը Ձենով Օհանն է. ահա սուրբ Աղբերիկի կրոնավոր Կաթմոսը նրա կանչից խլացել է. Ասատուրը Սասնա տան հազար տարի առաջվա հովիվն է. ահա Սև սարում գայլ է խեղդում, մի նշանավոր հայ Հալեպ քաղաքում տուն է շինել՝ Դարբին Զենոբը քլունգն առած հասել է Հալեպ, քանդել օտար հողում հիմնած հայ տունը և, ահա, հսկա քլունգն ուսին գալիս է՝ Դարբին Զենո՞բն է, թե՞ քեռի Թորոսը։ Թիկունքը՝ սարին, շեմը՝ քարափին, Զենոբի ժայռեղեն տունը Դավթի բերդն է կամ Դավթի Բերդը Զենոբի տունն է… Անցյալն ու ներկան կապած ծիածանի կամարի տակ թե մի բան է փոխվել, դա այն է, որ Ծովասարում թափառող Դավթի հոտը պակասել է, և չարն է շատացել։ Եվ Թելո Մեսրոպն ու հարևան գյուղացին վեճի մեջ են՝ որքա՞ն է միլիոնը։ Վիճում են ու գնում Սուրբ Աղբերիկ պարզելու, թե որքան է միլիոնը՝ հարյո՞ւր հազար, թե՞ հազար հազար։ Հենց այդքան հայ զինվոր է հարկավոր՝ հայոց լեռները մաքրելու չարքերից… Բայց, ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, մի տղա, մեն–մենակ մի ջահել՝ Կարմիր Իրիցու տնից, անունն՝ Արաբո, ձին հեծած կանգնել է Ծիրնկատարին. Սուլթան Համիդին կռիվ է հայտարարել։

Սա հեքիա՞թ է, թե՞ իրականություն։

Մեզ հասած Դավթի հեքիաթը հանկարծ հայտնվում է որպես իրականություն, իսկ իրականությունը, որ թշնամու դեմ մենակ կանգնած Արաբոն է, դառնում է հեքիաթ։ Դավի՞թն է Քուռկիկ Ջալալին հեծած կանգնել Մարութա սարի գլխին, մենակ մի զինվոր, իսկ վարը Մսրա Մելիքի ավարառու բանակն է. թիվ կա աստղերին, թիվ չկա զորքին։

Այո, նույն Դավիթն է, նույն միայնակ զինվորը։

Հայ ֆիդայական շարժման սկիզբը այսպես հեքիաթային, բայց պատմականորեն ճիշտ, մեզ ներկայացնելով, Խաչիկ Դաշտենցը հարց է տալիս՝ որքա՞ն ժամանակ է անցել, ահա, քսաներորդ դարի մուտքն է, բայց Դավթից մինչև Արաբոն ծիածանի կամարի տակ լեռների ու նրանց մարդ¬կանց ճակատագրում ի՞նչն է փոխվել… Կայծակնահար նույն լեռներն են, չարքերով լցված նույն վիհերը, իր մենակությանը խաչված նույն ժողո¬վուրդը և ըմբոստ ճակատով նույն միայնակ զինվորը՝ անունը Դավիթ թե Արաբո։

Մոսե Իմոն հասել է մինչև Ինգլիզ և քրիստոնյա թագավորից, ի տեղ օգնության, մի օրորոց է ստացել նվեր։ Այդ լեռների պատվիրակը աշխար¬հի հզորներից հզոր ո՛ր թագավորի դուռն էլ գնար, այդ օրորոցը կստանար՝ օրորիր հույսդ։

Հույսը դարձյալ հրաշքն է՝ Պայթող աղբյուրի ակունքից հայտնվող Քուռկիկ Ջալալին, երկրի ընդերքից հայտնվող հրեղեն ձին։

Այդ հրեղեն ձին Արաբոն էր։

Այդ հրեղեն ձին Աղբյուր Սերոբն էր, Սպաղանաց Մակարն էր, Գևորգ Չաուշը, Անդրանիկը, Դժոխք Հրայրը, Սմբատը, Գալեն, Չոլոն, Մորուք Կարոն, Արծիվ Պետոն, Սևքարեցի Սաքոն, Կայծակ Անդրիասր, Տեր Քաջի Ադամը, Կոտո Հակոբը, Լաճկանցի Արթենը, Առղա Զորիկը, Ալադին Միսակը, Բրինդարը, Սեյդո Պողոսը, Արտոնքա Ջնդոն, Մուքոն, Բամբկու Մելոն, այդ հրեղեն ձին Շենիքցի Մանուկն էր, Փեթարա Մանուկը, Փեթարա Թադեն, Փեթարա Ախոն, Փեթարա Իսրոն…

Պայթող Աղբյուրի հրաշքը հայ ֆիդայիներն էին։

Հրեղեն շնչով այրեր, հայրենիքի մատաղացու որդիներ, որ ապրեցին միայն հայրենիքի կյանքով և դեռ իրենց կենդանության ժամանակ դարձան պատմություն։

Պատմական անձնավորութուններ, բայց հայոց պատմության հազիվ լուսանցքում տեղ գտած։

Եվ ահա նրանց առասպելական կյանքը, վեհ ու արդար գործը, հերոսական պատմությունը, որի շունչը այնքան պետք է մեր ժողովրդին, «Ռանչպարների կանչով» մեզ է ներկայացնում հայ ֆիդայիների արդարամիտ պատմաբան Խաչիկ Դաշտենցր։ Եվ ներկայացնում է քննախույզ պատմաբանի հմտությամբ պատմության հերոսներին՝ ծննդավայրերով, կնքանուններով ու պատմություններով, իրադարձությունները՝ կապերով, գործողությունները՝ կոնկրետ ժամանակով և որոշակի տեղերով։

«Ռանչպարների կանչում» Դաշտենցը նաև հմուտ աշխարհագրագետ է և քաղաքագիր, նաև բուսաբան։

Եթե այս գիշերին հաջորդող արշալույսը այն արշալույսն է, որ ես պետք է պնդեմ իմ գոտին և բացեմ Դաշտենցի ինձ ուղղած «նամակն» nւ կարդամ. «Կարմիր ծառ, ո՞ւր ես, եկա», ես պետք է հասնեմ Մշո դաշտ, Մուշ քաղաքը չմտած թեքվեմ դեպի արևմուտք. գնամ Արածանիի արևմտյան ափով՝ դեպի Աջմանուկ ու Քարձոր գյուղերը և, Աջմանուկը աջ թողած, կտրեմ դեպի Արածանի գնացող գետակը, Քարձոր չհասած պիտի լսեմ ջրվեժի ձայն, և դա Գուռգուռա կոչվող շրվեժի ձայնն է, և, ջրվեժի ձայնը ականջիս, Քարձորի տակով պիտի հասնեմ Խորոնք, եթե չեմ հիշում, կբացեմ Դաշտենցի «նամակը». Խորոնքը պատմահայր Մովսես Խորենացու ծննդավայրն է, իսկ Խորոնքից վերև Խոզմա լեռն է և լեռան ստորոտին՝ Կարմիր ծառը։ Եթե ասեն, թե այդ գյուղը Կարմիր ծառը չէ, այլ Ղզլաղաճը, ես չեմ շփոթվի. Դաշտենցն ինձ արդեն զգուշացրել է՝ օտարները գյուղի անունը փոխել են, պարզապես՝ թարգմանել, Ղզլաղաճը նույն Կարմիր ծառն է, ու կա։ Ահա՝ աջ կոդմում անտառն է, կաղամախենու, լուսանի, բոդախի ծառերը. բայց անտառում իշխողը կարմրատերև նորքենին է։

Ահա այդպես Դաշտենցը մեզ է ժառանգում հայրենի եզերքի կենդանի քարտեզը. բնակատեղիները՝ միմյանց հարևանությամբ, կապվող ճանապարհներով ու կածաններով, լեռներն ու լեռնաշարուկները՝ իրենց բերդերով, եկեղեցիներով ու մատուռներով, անվանակիր աղբյուրներով, անվանակիր ու նշանավոր քարերով, բուսական ու կենդանական աշխարհով, կիրճերն ու ձորերը՝ իրենց գետերով, անվանակիր քարանձավներով, անվանակիր ընկուզենիներով, հարթավայրերը՝ շրջակա լեռներով և գետերը՝ իրենց անվանակիր կամուրջներով… Եվ այս ամենը բաբախուն, հունցված սիրո ու կարոտի շնչով։

Բայց բոլորից առաջ և ամենից առավել Դաշտենցը մեզ է ժառանգում հայ ֆիդայիների հզոր կամքը, հրեղեն շունչը, մեծ ոգին, չարի դեմ ծառացած նրանց առասպելական կերպարը։

Դժոխքի պատկերը երևակայության արդյունք չէ։ Դժոխքը, իր վերակացուներով, երկրից են վերցրել ու երևակայորեն տեղափոխել ընդերք։ Անօրենները դժոխք էին դարձրել այն երկիրը, ուր գործում էին հայ ֆիդայիները։ Եվ նրանք կամոք էին հագել դժոխքի բոցերից կարված կրակե շապիկները։ — Հայրենիքի որդու աոաքելությունն էր դա։ Եվ ինչպե՞ս կարող է լինել հանգիստ և անձնական ապահով կյանք, երբ հայրենիքն ինքն է անապահով, որտեղի՞ց պետք է հայտնվի անձնական երջանկությունը, երբ հայրենիքն ինքն է ապերջանիկ, ո՞ւր կտանի անձնական փաոքի ձգտումը, երբ հայրենիքն ինքն է անփառունակ, ո՞րն է անձնական սերը, երբ սիրո օրորոց հայրենիքը դժոխքի վերակացուն է օրորում… Քարանձավն է նրանց տունը, ամենաշատը, ամենաշատը՝ գյուղեզրի մարագը կամ գոմը. խոտը կամ ձյունն է նրանց անկողինը, փոթորիկն է նրանց սպիտակեղենը, քարն է նրանց բարձը, սեփական շունչն է նրանց կրակը, զենքի հետ պսակված, ուսապարկերում՝ մի կտոր կորեկհաց կամ մի բուռ փոխինձ. ուսապարկերում՝ իրենց պատանքացուն, հպարտ ճակատները թշնամու նենգ գնդակի դեմ բաց, զօր ու գիշեր լեռներում քայլում են կրակե շապիկ հագած աստվածները:— Դաշտենցը մեզ այսպես է ներկայացնում հայրենիքի ինքնազոհ այրերին։ — Արարչություն է անանձնական կյանքը։ Այդպիսի կյանքով կարող է ապրել միայն նա, ով իր ազատությունը չի զատում հայրենիքի ազատությունից, ով իր փառքը չի բաժանում հայրենիքի փառքից, ով իր երջանկությունը չի բաժանում հայրենիքի երջանկությունից, ով իր սերը չի զատում հայրենիքի սիրուց… Ասպետություն, ազատութւուն, հերոսություն, փառք և երջանկություն է անանձնական կյանքը։ Եվ անսահման է անանձնական կյանքի սահմանը։ — Հայ ֆիդայիների օրինակով մեզ հետ այսպես է խոսում անանձնական ապրած Խաչիկ Դաշտենցը։

Կարմիր իրիցու տան երբեմնի ավետարանում գրված է եղել թե՝ ավետյաց երկրի լեռներում մի ծաղիկ է աճում՝ երջանկության Բրաբիոն ծաղիկը։ Շատերն են ելել երջանկության ծաղիկը որոնելու. էն գլխեն որոնել են, բայց ոչ մեկը չի գտել։Եվ երջանկության ծաղկի ետևից գնացողը այլևս համարվում էր ցնորքով տարված, խենթ։

Այդ «խենթը» Կարմիր իրիցու տան Արաբոն էր։ Հայոց լեռների երջանկության ծաղիկ որոնող «խենթերը» ֆիդայիներն էին։

Մի տղա, միայնակ ու ասպետ մի զինվոր՝ արյունարբու ու նենգ մի բանակի դեմ։ Յոթ զինվոր՝ յոթ բանակի դեմ։ Ամենաշատը քառասուն զինվոր՝ քառասուն հազարանոց արյունարբու ու նենգ բանակի դեմ։ («Քառսուն» թիվը հեքիաթային է, իսկ պատմությունը՝ իրական)։ Միայնակ զինվորը գիտեր, որ մի բանակի հաղթել չի կարող։ Քառասունը գիտեին, որ հաղթանակը քառսուն գազ խորը՝ քառսուն ջրաղացքարի տակ է, սակայն… որոնում էին իրենց լեռների Բրաբիոն ծաղիկը։ — Ֆիդայությունը ապրելու սկզբունք էր։ — «Ռանչպարների կանչը» «նամակով» սա է մեզ ասում Խաչիկ Դաշտենցը։ — Կհաղթես, թե կպարտվես՝ չարի դեմ չարանալը առաքելություն է, կգտնես, թե ոչ՝ հայրենիքի երջանկության ծա¬ղիկը որոնելը հայրենիքի որդու պարտքն է։

Ուխտին հավատարիմ՝ զենքին պսակված, նրանցից շատերը փաթաթվեցին իրենց պատանքացու կտավներով և, որպես Բրաբիոն ծաղկի հունդեր, թաղվեցին սարերում։ Ով մնաց՝ տեսավ հայ գողգոթան ու տեղահանվող, լլկվող, մորթվող ու այրվող ժողովրդի համար դարձավ պաշտպան բանակի խորհրդանիշ և բանակ, առաջնորդի խորհրդանիշ և առաջնորդ, կամքի խորհրդանիշ և կամք, հույսի խորհրդանիշ և հույu: Եվ ապա այդ քչերից էլի ով մնաց, մի առավոտ տեսավ, որ արդեն ավեր ու անշունչ երկրում, Մուշից վեր՝ Ծիրնկատարին ծաղկել է Բրաբիոն ծաղիկը… Դա ռուս սալդատի սվինն էր՝ բոցերով բռնկված։ Սա գեղեցիկ խոսք չէ, և ես չեմ հորինում. Դաշտենցն է հուշում այսպես արտահայտվել։ «Խոդեդանի» և «Ռանչպարների կանչի» հերոսները, որ հերոսներ չեն, այլ իրական մարդիկ, նրանք՝ ծխացող փլատակների այդ օրվա անօթևան բնակիչներն ու մոլեգին «խենթերը» այդպես ընդունեցին՝ որպես Բրաբիոն ծաղիկներ ընդունեցին շեկ սալդատների բոցավառ սվինները։ «Ցնորքով տարված» հայ «խենթերը», որ երջանկության ծաղիկն էին որոնում, ուրեմն այդ էին որոնում՝ հայոց դաժան լեռների երկինքը խաչակնքող չարխափան սվինները։ Ահա տնքացող հողը խաչակնքված է, Տավրոսի լեռներում Տավրոս անվանակիր մի որբ, նույն ինքը՝ Սև սարի հովիվ Տոնեի որդի Խաչիկը ծաղկեպսակ է գործում ռուս զինվորի գլխարկին, ասացող Թամոն նորից է բացել Դավթի ջրաղացի դուռը, ռուսական սվինների բոցերից թաք ու թուք ճրագներ են վառել Մշո դաշտում, հին ֆիդայիներից մի քանիսը փոխել են ֆիդայական հագուստը, հագել գյուղացու շորեր և խուրջինները ուսերը գցած որբեր են հավաքում քրդերի վրաններից։ Մի որբը՝ մի ոսկի։

«— Ի՞նչ ես անում, Իսրո, ի՞նչ հալի ես,— հարցրեց զորավարը։

— Որբեր հավաքենք, փաշա, շիթիլ անենք Հայաստանի համար»։

Այնքան շոշափելի է չարքերից ազատ բաղձալի Հայաստան ստեղծելու հույսը։

Եվ եվրոպացի այն ո՞ր թագավորն էր այդ լեոների պատվիրակին օրորոց նվիրել՝ օրորիր հույսդ։ Հայոց լեոները հենց այդպես՝ ավեր ու անշունչ էին պետք նրան։ Եվ աշխարհի հզոր բոլոր թագավորներին հենց այդպիսի փոքրիկ և բզկտված և անզոր մի երկիր էր պետք՝ չափելու իրենց թզերի մեծությունը։ — Ալադին Միսակի երգից հուզված քուրդ մի հովիվ հայ որբուկին անվճար հանձնեց որբատերերին, բայց ի՞նչ է քn սրտաճմլիկ երգը աշխարհի տերերի համար, ի՞նչ է քո ցավը, ի՞նչ է քո երազը, ո՞ւմ է պետք քո թույլ աջը, nր այդպես խոնարհ դնում ես քո կրծքին։ Եվ ո՞վ պետք է գտնի քո հայրենիքի Բրաբիոն ծաղիկը։ — «Ռանչպարների կանչով» երեկվա մեր տխուր պատմության և ընդհանրապես աշխարհի պատմության այս անողոք դասն է մեզ հիշեցնում Խաչիկ Դաշտենցը։

Եվ հուսախաբ Մախլուտո՞ն էր տնքում, Սև սարի որբուկ Տավրո՞սն էր մղկտում, թե՞ Դաշտենցն է ցավով գրել. «Այնպես եմ ուզում Ալադին Միսակին տեսնել. այնպես եմ ուզում, որ նա երգի…

Երգիր, Միսակ, երգիր։ Երգիր էն երգը, որ այնպես սրտալի էիր երգում։

Եu հոգնած եմ, Միսակ։ Սմբատաբերդը փուլ եկավ գլխիս, իմ Պայթող աղբյուրի նժույգները գնացին։ Այնպես եմ ուզում քn երգը լսել, էն երգը, որ գնաց. էն երգը, որ էլ չի կրկնվի։

Ես սարերն ընկած Բրաբիոն ծաղիկ էի փնտրում, Բրաբիոն ծաղկի երգը երգիր»։

 

Իր կյանքը անանձնական ապրած Խաչիկ Դաշտենցը երջանկության ծաղիկը որոնող այն «խենթերից» մեկն էր։ Այսօր նա յոթանասուն տարեկան է և մեզնից հեռացած։ Բայց գնալով հեռանո՞ւմ է, թե՞ մոտենում։ Ինչպես հայ ֆիդայիները դաշտադեմցի Խաչիկի կանչով նոր-նոր գալիս են դեպի մեզ, այնպես էլ ինքը՝ Խաչիկ Դաշտենցր նրանց հետ գալիս է և ամեն սերնդի հետ կորոնի իր հայրենիքի Բրաբիոն ծաղիկը։

Մուշեղ Գալշոյան

khachikdashtents.blogspot.am/

+1
0
Previous Story

Ատոմային ռումբը և Արևմտյան Հայաստանի ճակատագիրը. Մաս II

Next Story

Մտավորականություն և մոտավորականություն

Related Posts

0

Իր երկրի զավակը. Հրանտ Մաթևոսյանը` Մուշեղ Գալշոյանի մասին

Posted On 01 Oct 2016
, By Christina Abrahamyan
0

Բոլորիս միավորել, ուժ է տվել արցախյան ընդվզումը, որի ընդերքում կանխազգացվում էր Հայկական հարցի նորովի արծարծումը. Տավրոս Դաշտենց

Posted On 06 Dec 2014
, By Christina Abrahamyan
0

«Իմ գրական անվան պատմությունը». Խաչիկ Դաշտենց

Posted On 25 May 2014
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Կարս. պատմությունը, կառուցվածքը և հայկական հուշարձանները
  • ՇՏԱՊ. ՄԱԳԱՂԱԹ կայքը դիմում է իր ընթերցողներին և համակիրներին
  • «ՄԻ ՊՏՂՈՒՆՑ» ԱՐՅԱՆ ԿԱՆՉԸ ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԻ «ԱՐԵՎԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ» ԳՐՔՈՒՄ
  • ԱՐՎԵՍՏ՝ ԱՆԴՈՐՐԻ ԲԱԶՄԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ. ՆԵՐՍԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ
  • Վրեժ Սարուխանյանը՝ գեղջկական նոր տաղիկների մասին
  • Երկյուղ Մեծի հանդեպ
  • …Խոնարհում
  • Խմորի գնդեր տաշտաքերից
  • ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
  • Մի պատառ հուշ․ լույս է տեսել Ռոմիկ Մխիթարյանի «Հուշեր խրամատից» գիրքը

facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 155,594 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,532 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 65,501 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 60,808 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 40,581 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,302 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,034 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,053 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 31,874 views
  • Վատիկանը գաղտնազերծել է հայերի Ցեղասպանության մասին փաստաթղթերը.թուրքերի գազանությունները ցնցող են - 28,484 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com