• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

«Տարեմուտի խոհ կամ հետգրություն». Գոռ Հարությունյանի բանաստեղծություններից

Posted On 10 Sep 2016
Comment: 0
Tag: Գոռ Հարությունյան
Թաքուն, աննկատ օրերը կծիկ ու տարի դարձան,
Մոտիկ հուշերը դաջվեցին դարձյալ 
Փակ լուսամուտին՝ այս տարեմուտի․․․

Ու քանի՜, քանի՜ լայնաթև երամ չվերադարձավ,
Բնավեր բներ գոցված ու անկյանք մնացին անձայն։

Անստույգ, գողեգող ու գունդուկծիկ
Օրերն աննկուն՝ անկում առ անկում,
Մոտիկ հուշերի վիհը բացեցին․
Ոմանք մեր քրտինք-արյունն են լակում,
Ոմանք հոշոտում նաշը մեր փոշոտ՝
Ինչպես անգղ ու ցին,
Որոնց խնջույքը խանգարող չեղավ
Այս տարեմուտի փակ լուսամուտից։

Այս տարեմուտին սիրտ չեղավ ծափի՝
Ծիծաղ չավետեց ամը անցողիկ,
Զի բազում կոչեալք եւ սակաւ ընտրեալք
Խնկելի եղան, ավա՜ղ, բնազանց սահմանի վրա։

Զի բազում կոչեալք եւ սակաւ ընտրեալք,
Որոնք խնկելի եղան, ա՜խ, ավա՜ղ, 
Բնազանցական սահմանի վրա՝
Ծնծղաները հարության ղողանջ չբարբառեցին․․․

Եվ ի՞նչ հարություն․
Անգամ արթնության փողերն էին քնած ամում անցողիկ,
Որի պատճառով՝ նոր ու նորելուկ տականքված «այրեր»
Դուրս ելան Ցեղիս արգանդի խորքից։

Որի պատճառով՝ ուղտը դառավ բեռ, 
Իսկ Ուխտը՝ պղծման մի ծիսահանդես։

Որի պատճառով փափկասուն տիկնայք
Եվ օրիորդները՝ լուսերես Ցեղիս,
Պոռնկաբարո ու հայհոյաշուրթ էգեր էին դարձել
Ու վարձվել մեր իսկ տականքված զարմից։

Որի պատճառով՝ ստոր ու հտպիտ 
Զարմն այս սինլքոր՝ հպարտությամբ լի, 
Ինչպես մի «չքմեղ» չարչի, որ հենց նոր
Սալը դատարկել հազար մանրուքից
Ու գոհ ժպտում է աշխարհին արար,
Նորից ծիրանին իր ուսին առավ,
Որ ուղենշի մեր երթը անշեղ։

(Իսկ մենք հավերժվող անտեր մի տաշեղ՝
Տարուբերվում ենք հոգով մուրացիկ
Այս ցինիկների «մակնթացության» նոպաների մեջ)։

Որի պատճառով․․․
Էլ ո՞րը թվեմ, որ փողերն իրենք
Չամաչեն նիրհից այդ լեթարգիական։
Էլ ո՞րը թվեմ, որ ծնծղաները՝ հարության կոչող,
Հար չծնծնան՝ զղջումով անուժ։
Էլ ո՞րը թվեմ, որ մենք՝ մտքներս մտքում հաշվելով, 
Ու մեր մտքերում թափառողներս, 
Ոչ թե կենդանի պատ լինենք հաճախ՝ մեր ու մեր միջև,
Այլ փոխարենը՝ բերդ ու միջնաբերդ՝ 
Մակնթացության նոպաների դեմ այդ ցինիկների։
Հրամայորեն և պետք է լինենք վաղուց ոչ հածող,
Այլ հալածողը մեզ պղծողների։

․․․Ու թե ամենքս մի լաստի գերան չենք կարող լինել
Ու ձուլվել իրար, որ Հատուցումի ափ հասնենք մի կերպ,
Ուրեմն՝ եկեք տաշեղն էլ տաշենք՝ էլի մանրանանք,
Ամենքս մի-մի մառ դառնանք թունոտ ու խրվենք դրանց 
Եղունգների տակ, երակների մեջ, բիբերի վրա,
Որ հոգու ցավը դառնա տևական ՝ ինչպես որ մերը։

Որ գալի՜ք, գալի՜ք տարեմուտները 
Դառը հուշերի վիհեր չբացեն՝ անկում առ անկում։

Որ գալի՜ք, գալի՜ք տարեմուտները 
Ոչ թե մնացած-եղածն էլ առնեն,
Այլ տարիների տալիքները տան։

Եվ որ մենք էլ այս գալիք կաղանդին 
Տուրք չտանք մեր սև, հոռի տաղանդին։
Այլ խմենք՝ կեցցե՛ թագավոր մերոց,
Նա անխախտ պահեց սահմանը Հայոց։
Այլ խմենք՝ կեցցե Հայրն այս հալևոր,
Որ օրհնեց Ազգիս ուխտը դարավոր
Եվ ոչ թե միայն իր միջից հանեց անարգ դևերին,
Այլ թագավորին մարդ դարձրեց խոզից,
Եվ ախտ-աղանդին վտարեց 
Հայոց սահմաններից դուրս․․․

Եվ խմե՜նք, խմե՜նք՝ վաստակած տարվա
Սև որթատունկի մուգ ավիշը բարկ,
Եվ անեծքի տեղ աղոթք մրմնջանք՝
Հայի Աստծուն․․․

Այս տարեմուտին, սակայն, սիրտ չեղավ,
Սիրտ չեղավ դափի, և ամն անցողիկ,
Ավա՜ղ, այդպես էլ ծիծաղ չբերեց։

Գոռ Հարությունյան
0
0
Previous Story

Հասմիկ Սարգսյան. Կոտրվեցիր (Վաղամեռ բանաստեղծ Սամվել Զուլոյանի՝ Զուլոյի հիշատակին)

Next Story

Հասմիկ Սարգսյան. ԱՇՆԱՆ ՊԱՐԱՀԱՆԴԵՍ

Related Posts

0

Գոռ Հարությունյան. Էլեգիա չարենցյան մոտիվներով

Posted On 07 Sep 2016
, By Christina Abrahamyan
0

Գոռ Հարությունյան. Բանաստեղծություններ

Posted On 04 Sep 2016
, By Christina Abrahamyan
0

Գոռ Հարությունյան. Փորձ ինքնափրկումի

Posted On 27 Aug 2015
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Թումանյանը Իսահակյանի հուշերում
  • Գույժ. 77 տարեկան հասակում մահացել է անվանի շինարար և բարերար Վարդգես Արծրունին
  • Անդրադարձ «Արցախի գրական դարբնոց» սեմինար-քննարկմանը
  • ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆ
  • Ո՞ՐՆ Է, ԱՆՈՒՇ, ՁԵՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
  • ՀԱՅՈՑ ԻՄԱՍՏԱԿԻՐ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ
  • «Մաեստրո Մանսուրյան». ֆիլմ՝ նվիրված վարպետի 80-ամյակին
  • ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՈՒՇԻ ԱՐԹՆՈՒԹՅԱՄԲ
  • ԱՐԹՈւՐ ՄԵՍՉՅԱՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՍԻՐՈւՄ Է ՄԵՐՁԱՎՈՐԻՆ, ԸՆԿԵՐՈՋԸ, ԴՐԱՑՈւՆ, ՔԱՂԱՔԱՑՈւՆ, ՈւՐԵՄՆ՝ ԱՍՏԾՈւՆ
  • ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԱՐՄԵՆ ՎԱՀՐԱՄՅԱՆԻ ԱՐԹՄՆԻ ԵՐԱԶՆԵՐԸ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 162,368 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,865 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 66,094 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 61,140 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 42,057 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,697 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,242 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,390 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 32,164 views
  • ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - 30,075 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com