• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Հրաչյա Թամրազյան. Կենսագրություն

Posted On 05 Sep 2016
Comment: 0
Tag: Հրաչյա Թամրազյան Կենսագրություն

Հրաչյա Թամրազյանը ծնվել է 1953 թ. դեկտեմբերի 5-ին Երևանում։ 1971 թ. ավարտել է Երևանի Ն. Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը, 1976 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 
1977 թ. աշխատանքի է անցել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում նախ որպես ավագ լաբորանտ, ապա կրտսեր ու ավագ գիտաշխատող։ 1988-91 թթ. Հրաչյա Թամրազյանը աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում՝ որպես գլխավոր խմբագիր, իսկ 1991-93 թթ. զբաղեցրել է «Նաիրի» հրատարակչության տնօրենի պաշտոնը։ 
1986 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ է։ 
1993 թ. նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Հրատարակչական գործերի վարչության պետ, իսկ 1995-1997 թթ. ղեկավարել է ՀՀ Տեղեկատվության նախարարությունը։ Հրաչյա Թամրազյանը 1997-2007 թթ. համատեղությամբ աշխատել է որպես «Նաիրի» հրատարակչության տնօրեն և Մատենադարանի ավագ գիտաշխատող։ 
1999 թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 
2007  թվականից զբաղեցնում է Մատենադարանի տնօրենի պաշտոնը։ 
2014 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ է։
Հ.Հ. Թամրազյանը մեծ ավանդ ունի գրականագիտության, հայ միջնադարյան մատենագրության ուսումնասիրման և հատկապես նարեկացիագիտության բնագավառում։ Նա տասը գիտական մենագրությունների և հիսունից ավելի հոդվածների և ուսումնասիրությունների հեղինակ է։ Թամրազյանի գիտական հետաքրքրությունների շրջանակում են եղել նաև Մեսրոպ Մաշտոցի, Դավիթ Անհաղթի և Դիոնիսիոս Արեոպագացու փոխառնչությունների, Կիլիկիայի գրական դպրոցի ներկայացուցիչներից Ներսես Շնորհալու, Գրիգոր Տղայի, Ներսես Լամբրոնացու, ինչպես նաև Կոստանդին և Հովհաննես Երզնկացիների, Վարդան Անեցու և այլոց մատենագրական ժառանգությունը։
Նարեկյան դպրոցին և նրա ներկայացուցիչներին նվիրված իր մենագրություններում դպրոցի խոշոր ներկայացուցիչների պահպանված գրական ժառանգության ներքին աղերսների ուսումնասիրությամբ Թամրազյանը վեր է հանել Խոսրով Անձևացու և Անանիա Նարեկացու զորեղ ազդեցությունը Գրիգոր Նարեկացու ստեղծագործության վրա: Այդ հենքի վրա է ուսումնասիրողը դիտարկել և մանրամասնել դպրոցի տեսական-կրթական ողջ համակարգը: Նա գիտական շրջանառության մեջ է դրել նոր բնագրեր, որ նոր լույս են սփռում դպրոցի ձևավորման և զարգացման ընթացքի վրա, վեր հանում նրա ակունքները և խոր ու բազմաշերտ ազդեցությունները հայ միջնադարյան գրականության և մշակույթի վրա ընդհանրապես։
Այս համատեքստում Հ.Թամրազյանը վեր է հանել նաև դպրոցի ներկայացուցիչների բազմաշերտ և բազմակողմանի կապերը հայրաբանական գրականության, նորպլատոնական փիլիսոփայության, արևելաքրիստոնեական միստիկ ուղղությունների, հայ-հունաբան նորպլատոնական դպրոցի (V-VIII դդ.) ներկայացուցիչների հետ΄ արվեստի տեսության և փորձի մեջ նորովի մեկնաբանելով Գրիգոր Նարեկացու բանաստեղծական հանճարը, նրա արվեստի նորարարական էությունը։
Նարեկացիագիտության և 10-րդ դարի հայ մատենագրության ուսումնասիրման գործում հատկապես նշանակալից են Հրաչյա Թամրազյանի կազմած և խմբագրած՝ «Մատենագիրք Հայոց» մատենաշարի երկու ստվարածավալ հատորները։
Մաշտոցի անվան Մատենադարանում Հ. Թամազյանի տնօրինության տարիներին ստեղծվել են գիտական և գիտատեխնիկական նոր բաժիններ, որոնք համալրվել են շնորհալի երիտասարդներով։ Հ.Թամրազյանը մեծ նշանակություն էր տալիս գիտության մեջ սերնդափոխության խնդրին։ 
Հ. Թամրազյանի տնօրինության օրոք Մատենադարանին շնորհվել է ԱՊՀ տարածքում գրավոր ժառանգության պահպանման ոլորտում բազային կազմակերպության կարգավիճակ, սերտ կապեր են հաստատվել մի շարք միջպետական հիմնադրամների և եվրոպական միջազգային կենտրոնների հետ։
Նորովի, արդի թանգարանագիտության պահանջներին համապատասխան կազմակերպվել և նոր ծավալներով և խորքային կապերով են ներկայացվել և հանրահռչակվել Մատենադարանի հարստությունները։
Հ. Թամազյանի տնօրինության տարիները Մատենադարանում նշանավորվել են գիտական, արխիվագիտական և թանգարանագիտական աշխատանքների հիմնարար փոփոխություններով, որոնք առավել տեսանելի են դարձրել հայ միջնադարյան մշակույթի համաշխարհային արժեքը։
Վերջին տարիներին Մատենադարանում կատարված ծավալուն աշխատանքների, բարեփոխումների, ձեռքբերումների ոգեշնչողը, առաջնորդն ու անմիջական մասնակիցն էր Հրաչյա Թամրազյանը։ Հատկապես ձեռագրային ֆոնդի հարստացման գործում այդ տարիներին աննախադեպ արդյունքներ գրանցվեցին։ Մատենադարանի ձեռագրային հավաքածուն Հ. Թամրազյանի տնօրինության տարիներին ավելացավ շուրջ 2000 միավորով, իսկ ձեռք բերված արխիվային վավերագրերի թիվն անցնում է 30000 միավորից։
Հրաչյա Թամրազյանը ժամանակակից հայ գրականության նշանավոր ներկայացուցիչներից է։ Գրական ասպարեզ մտնելով 20-րդ դարի 80-ական թվականներին՝ Թամրազյանը բանաստեղծական խոսքի նորարարական իմաստաբանության հիմնադիրներից մեկը եղավ։ Դարասկզբի և 20-30-ական թվականների հայ պոեզիայի ձեռքբերումներն ու զարգացումները, որ ընդհատվել էին 30-60-ական թվականներին, վերակենդանացնելու և վերիմաստավորելու կարիք ունեին։ Թամրազյանի բանաստեղծական մուտքը հենց սկզբից ստանձնեց այդ առաքելությունը։ Եվ դա է պատճառը, որ Թամրազյանի բանաստեղծությունն անխափան հետեւում է մեր պոեզիայի դասական ավանդներին՝ դրանք անընդհատ թարմացնելով միջնադարյան մեր մատենագիրների կենսունակ ավիշով։ Թամրազյանի բանաստեղծական աշխարհում նորարարության և ավանդների նման համադրությունը հայոց լեզվի և գրականության բազմաթիվ նոր երակների բացահայտման և զարգացման կենսունակ ուղեցույց դարձավ։ Ըստ էության, Թամրազյանն ընտրեց բանաստեղծելու ամենադժվար եղանակը, քանի որ ավանդական ձևերի  մեջ նորարար լինելը բովանդակային հզոր լիցքերի վկայությունն է։ Եվ ժամանակը ցույց տվեց, որ սա է հայ պոեզիայի ճշմարիտ ուղին։  
20-րդ դարում ձևավորված բանաստեղծական խոսքի գերիրապաշտական բազմաթիվ հոսանքներ են ներառված Թամրազյանի պոեզիայում, սակայն ոչ թե որպես պարզ հետևողություն կամ ոճավորում, այլ որպես մեկնակետ և հայացք, որպես արձագանք ժամանակակից կյանքի նոր իրողություններին։ Այս առումով Թամրազյանի բանաստեղծությունը նոր հանգրվանների և տարածքների նվաճման վառ օրինակ է։ Ասվածի վկայությունն է նաև այն փաստը, որ Հ.Թամրազյանը թարգմանել եւ հրատարակել է 20-րդ դարասկզբի ռուսական բանաստեղծության ականավոր ներկայացուցիչների՝ Բ. Պաստեռնակի, Ս. Եսենինի և այլոց երկերը, ինչպես նաև կազմել և հրատարակել է «20-րդ դարասկզբի ռուսական պոեզիան» ժողովածուն, որը ծրագրային հայտ էր գրականությունը վերակենդանացնելու՝ Թամրազյանի դավանած նոր սկզբունքների։
Հրաչյա Թամրազյանն բանաստեղծությունը ժամանակակից հայ գրականության նվաճումներից է։ Իր հաստատուն հիմքերով հանդերձ՝ այն նաև ապագայի գրականություն է, քանի որ նոր ուղիների բազմաթիվ ակնարկներ և լիցքեր է պարունակում՝ թե իր ոճաբանությամբ և թե իմաստային-գաղափարական դաշտով։
 Իր գիտական և գրական գործունեության համար Հրաչյա Թամրազյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների և պետական պարգևների.
1984 թ. – «Ավանգարդ» թերթի մրցանակ, թարգմանչական գործունեության համար,
1985 թ. – «Գարուն» թերթի մրցանակ, թարգմանչական գործունեության համար,
1991 թ. – Հայաստանի Գրողների միության Ավ. Իսահակյանի անվան մրցանակ՝ «Նոր տոմար» բանաստեղծական ժողովածուի համար,
2003 թ. – Տարվա լավագույն բանաստեղծական ժողովածուի մրցանակ՝ «Զվարթ գիտություն» գրքի համար,
2003-2005 թթ.- Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի և Հայաստանի Գրողների միության սահմանած «Լևոն Մկրտչյանի» անվան մրցանակներ՝ թարգմանչական գործունեության համար,
2007 թ. – ՀԳՄ «Գրական վաստակի համար» շքանշան,
2010 թ. – Թեքեյան Մշակութային միության «Վահան Թեքեյան» մրցանակ՝ «Մայր հղացք» բանաստեղծական ժողովածուի համար,
2011 թ. – «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ,
2012 թ. – ՀՀ Նախագահի մրցանակ գրականության ասպարեզում,
2013 թ. – ՀՀ ԳԱԱ մեդալ՝ Հայագիտությանը մատուցած մեծ ծառայությունների համար,
2015 թ. – ԱՊՀ երկրներների միջխորհրդարանական վեհաժողովի Չինգիզ Այթմատովի անվան գրական մրցանակ,
2015 թ. –  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վաչագան Բարեպաշտի անվան մրցանակ։

matenadaran.am

0
0
Previous Story

Վահագն Մուղնեցյան. Կենսագրություն

Next Story

Հասմիկ Սարգսյան. Կենսագրություն

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Կարս. պատմությունը, կառուցվածքը և հայկական հուշարձանները
  • ՇՏԱՊ. ՄԱԳԱՂԱԹ կայքը դիմում է իր ընթերցողներին և համակիրներին
  • «ՄԻ ՊՏՂՈՒՆՑ» ԱՐՅԱՆ ԿԱՆՉԸ ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԻ «ԱՐԵՎԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ» ԳՐՔՈՒՄ
  • ԱՐՎԵՍՏ՝ ԱՆԴՈՐՐԻ ԲԱԶՄԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ. ՆԵՐՍԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ
  • Վրեժ Սարուխանյանը՝ գեղջկական նոր տաղիկների մասին
  • Երկյուղ Մեծի հանդեպ
  • …Խոնարհում
  • Խմորի գնդեր տաշտաքերից
  • ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
  • Մի պատառ հուշ․ լույս է տեսել Ռոմիկ Մխիթարյանի «Հուշեր խրամատից» գիրքը

facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 155,526 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,521 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 65,494 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 60,808 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 40,572 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,295 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,028 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,048 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 31,865 views
  • Վատիկանը գաղտնազերծել է հայերի Ցեղասպանության մասին փաստաթղթերը.թուրքերի գազանությունները ցնցող են - 28,482 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com