• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՂԾԻՔ ՉԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ

Posted On 29 Aug 2016
Comment: 0
Tag: Այսօր լրագրող Հասմիկ Սարգսյանի ծննդյան օրն է

Շուրջ երկուսուկես տարի է Մագաղաթի ընթերցողը հետևում է բանաստեղծ, լրագրող, գրականագետ Հասմիկ Սարգսյանի ստեղծագործություններին` բանաստեղծություններին, հարցազրույցներին, գրականագիտական և երաժշտագիտական հոդվածներին, և հավատացած ենք, որ մեր ընթերցողին հետաքրքիր է նրա գրական կենսագրությունը:  Նրա ստեղծագործական ամփոփ դիմանկարը ներկայացնելու ժամանակն է:

– Գրականությունն իսկապե՞ս ապրելու ձև է:

– Բանաստեղծությունը. այն գալիս է անսպասելի, այն տրոփում է մտքումդ՝ քեզնից անկախ, ամեն ինչ բանաստեղծության նյութ է, միայն թե զոռով չսարքես, չտքնես այնպես, որ վերջում ընթերցողն ակնհայտորեն զգա այդ տքնության հոգոցը: Հոգոցը կամ խնդությունը հոգումդ է, ու դրանք այնքան բնականորեն պիտի հոսեն և մատուցվեն, որ միանգամից կաթեն, ներծծվեն կարդացողի հոգում… Այն ամենը, ինչ հոսում է՝ ոնց նորածին մանուկը պտղաջրերի հետ, իմ մտքից, հասունացել, ապրվել, եփվել է շարունակ, հավանաբար այնքան, ինչ ինքս ինձ ճանաչում եմ:  Չբանաստեղծեի, ուրեմն կքանդակեի, չքանդակեի, կնկարեի, չնկարեի, կնվագեի… Այստեղից էլ տողերիցս հոսող մեղեդին, գույնը, ինչի մասին հաճախ են նշում այն կերպարվեստագետները, որոնց գործերի՝ իմ բանաստեղծական «ընթերցումներն» ունեմ: Դրանք նրանց ստեղծագործությունների ուղղակի նկարագրերը չեն, բնավ, դրանք իմ մասին են, իմ վերաբերմունքի մասին՝ աշխարհի, իրերի, մարդկանց մասին, նաև իմ ձգտումների, իղձերի, պատրանքների, համակրանքների, և, ինչու՞ չէ, նաև մերժումների, հակասությունների… Ես գրում եմ, ոնց կքանդակեի, կնկարեի, մեղեդի կհորինեի… Գրականագիտական դիտարկումներս էլ անում եմ՝ բանաստեղծության, արձակի տողը, արտահայտությունը, պատկերը, միտքը «մաղելով» իմ մեջ, իմ զգացողություններով և գրականության, արվեստի իմ ընկալումներով անցկացնելով, վերլուծելով: Իսկ այդ ընկալումները խորապես մշակվել են, նախ, դպրոցում, ապա՝ մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում ուսանելիս: Խոսքի ի՜նչ արվեստ ուներ իմ գրականության ուսուցչուհին, դասագրքից դուրս ո՜նց էր գրականությամբ կրթում. բնագիրն ընթերցելու մշակույթ հաղորդում… Բայց ավելի վաղ շրջան գնամ: Գրականության մարդ էր հորենական պապիկս, որ լուսավորչական գործունեություն էր ծավալել Հայաստանում՝ կրթական գործը դնելով բարձր հիմերի վրա: Նրա հուշապատումները վերջին տարիներին հրապարակել եմ և միտք ունեմ ներկայացնելու առանձին գրքով: Արմատներիս զգացողությունը գնալով իմ մեջ խորացել է, ու դա էլ է անուղղակիորեն դրդել ստեղծագործելու:  Գրական փորձերս կատարել եմ դպրոցահասակ տարիքից, բայց դրանք պարզ էին, կային նրանցում պատկերներ, որոնք արդեն կարող էին թույլ տալ որոշ գործեր բանաստեղծություն անվանելու: Քանիցս նշել եմ՝ հանգերով մտորելը կամ գրելը դեռևս գրական երկ չէ, գեղարվեստ չէ: Զգացմունքի խորությունը, պատկերի յուրատիպությունը, անկեղծությունը, խոհի և բանաստեղծական սկզբի ներդաշնակությունը, ամեն անգամ հայտնություն անելու և այդ հայտնությամբ ընթերցողին իրականությունից կտրելու օժտվածությունը սովորական տեքստը տարբերում են գրականից: Հաջողվու՞մ է անել դա ինձ… Կասի ընթերցողը: Իմ պատասխանն է՝ գրելիս ինձ տանում է ալիքը, ես տրվում են նրան, վստահում, և չգիտեմ ինչ սահանքներով կանցնեմ տվյալ գործը գրելիս, բայց միտքս, տվյալ պահին ներշնչանքիս ալեբախումը ինձ տեղ կհասցնի… Աստծո կամոք… Այլոց ընթերցելիս ու նրանց գրականությունը քննելիս գործում է, ինձ տրված գիտելիքներից ու գրական երկը քննելու ունակությունից բացի, ներքին հոտառությունը, ի բնե տրված զգացողությունը, շոշափելիության հասնող մի զգացողություն, որ նկարագրել բառերով հնարավոր չէ: Բանաստեղծությունը, առավել ևս, կեղծիք չի հանդուրժում:

– Ինչպե՞ս հայտնվեցիք Հայաստանի Հանրային Ռադիոյում ﴾այն ժամանակ՝ Հեռուստառադիոպետկոմում﴿:  

– Շատերը կարծում էին, ու ես էլ համոզված էի ուսանելու տարիներին, որ գիտությունն է իմ ճանապարհը: Բացարձակ գերազանց եմ սովորել, գրականագիտական հոդվածներիս ու զեկույցներիս թիվ ու համար չկար, պիտի շարունակեի ուսումս ասպիրանտուրայում: Բայց ինստիտուտն ավարտելու տարին գրականության գծով ասպիրանտական տեղ «չեկավ», իսկ լեզվի գծով չցանկացա շարունակել, իմ տարերքը գրականությունն էր: Մինչ այդ արդեն թղթակցում էի ռադիոյի տարբեր բաժիններին, ու ինձ հենց Երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագրությունից հրավիրեցին աշխատանքի: Դա այն ժամանակ չտեսնված երևույթ էր. խմբագիր կամ լրագրող լինելն էլ՝ կարևոր և խիստ հարգված մասնագիտություն, ինչին մոտեցումը թե՛ անհատների և թե՛ հանրության, հարգալից էր. ամեն խոսքդ արձագանք էր գտնում, ամեն ինչ կշիռ ուներ, և պահանջվում էր ծայրագույն գրագիտություն ու պատասխանատվություն: Հընթացս դասավանդում էի դպրոցում, հետագայում նաև՝ մի քանի տարի Գյուղ. ակադեմիայում: Բայց իմ տարերքը լրագրություն էր, գրականությունը… Չափազանց մեծ ջանք էի ներդնում ամեն դասի, ինձ համար ամեն ինչը ստեղծագործություն է, իսկ դասավանդման գործընթացում կրկնությունը կա, նույնի, շարունակ՝ նույնի… Հիշում եմ ուսանող երիտասարդների մեջ պայծառ դեմքեր, սիրով եմ հիշում իրենց… բայց չեմ փոշմանում, որ հեռացա դպրոցից կամ բուհից: Առանձին դասընթացներ տարբեր առիթներով վարելիս ինձ հարցրել են մասնակից երիտասարդները՝ ինչու՞ մշտապես չեմ դասավանդում, իրենց հետաքրքրել էր հավանաբար իմ մոտեցումը, ջանքը՝ հնարավորինս լիարժեք ու խորքայնորեն ներկայացնելու նյութը, բայց դա, չէ՞ որ արվում էր մեկ անգամ, այլևս չկրկնվելու պայմանով: Հաջորդ դասավանդումը նույն թեմայով անպայման տարբեր էր լինելու… Ինչևէ, հետո դարձյալ խմբագրի պարտավորություններ՝ Մհեր Դավոյանի հիմնած հրատարակչությունում, ապա՝ հասարակական կազմակերպությունում, ընտրական գործընթացների դիտարկումներ, բազում գյուղական համայնքներ այցեր, տարիներ շարունակ համայնքային կյանքի լուսաբանումներ և այլն: Բանաստեղծություններ գրում էի՝ բնավ չմտածելով հրապարակելու մասին: Բայց ահա իմ ուժերին հավատացող և գործերիս ծանոթ մտերիմներիս դրդմամբ 2002-ին հրատարակեցի բանաստեղծություններիս առաջին ժողովածուն: Այն հաջողությամբ քննարկվեց Հայաստանի գրողների միությունում, թեև միության անդամ չէի: Հետո՝ լռություն մինչև 2014-ը: Դարձյալ գրում էի, բայց միտք չունեի տպագրել կամ հրապարակել: «Խաչս տալիս եմ քեզ» վավերագիր մատյանի ստեղծումն ու հրապարակումը մի տեսակ հզոր խթան էր վերադառնալու դեպի գրականություն: Մեկ տարի անց առանձին գրքով հրատարակեցի բանաստեղծական երկու շարքեր՝ «Արևալույսի էքսպրոմտներ» և «Բառ և կտավ»:

– Ձեզ ո՞րն է հոգեհարազատ. դասավանդել եք. սա ձեր  մասնագիտությունն էր,  գրականությունը ձեր տարերքն է, լրագրությունը, գրականագիտական, խմբագրական աշխատանքը ` կոչումը,  պոեզիան` էությունը….

– Գերադասություն չեմ տալիս մեկին կամ մյուսին, ոչ մեկը մյուսին չեմ ստորադասում: Տեսնել մի արժանավոր բան ու չգրել, իմ ուժերից վեր է: Անգամ համերգասրահում ՝ համերգի ընթացքին արդեն մտքում գրում եմ, շարադրում բառերով զգացողություններս… Աննախանձ շարադրում եմ տեսածս ու լսածս, զգացածս, վերլուծում եմ, ներկայացնում մարդկանց, իրենց քանքարը, իրենց արվեստը, փորձում հանրությանը հասցնել անշոշափելին,- ահա լրագրությամբ զբաղվելու իմ դրդապատճառը: Գրականագիտությունը իմ կոչումն է, ինչին վերադարձը ուրախացնում է ինձ, ես առանց նրա զգում էի, ոնց ձուկը կզգա առանց ջրի: Իսկ բանաստեղծությունն իմ էությունն է. նրանով ես չեմ զբաղվում, այն իմ կենսակերպն է, շնչառության տակտը…

– Բազմաթիվ հանդիպումներ եք ունեցել նշանավոր մարդկանց հետ. ձեր ամենատպավորիչ հանդիպում-հարցազրույցը:

– Իմ վարած բոլոր հարցազրույցները, համարյա առանց բացառության, որոշակի ազդեցություն են ունեցել իմ կյանքում: Ուղղակի կամ անուղղակի, թեև դրանք շատ-շատ են: Այն անձինք, որոնց հանդիպել եմ, որոնց մասին գրել եմ, արժանի էին հանրությանը ներկայացնելու. ոմանք իմ ընկերներն ու բարեկամներն են դարձել հետագայում, ոմանք` հանրահռչակ մարդիկ… Ոչ մեկին հիմա չեմ ուզում առանձնացնել, իսկ թե ում մասին եմ գրել, կարող են իմանալ «Մագաղաթ» և «Հայագիտարան Հայաստան» կայքէջերից: Իմ հավաքած արխիվային նյութերից դեռ շատ հրապարակումներ պիտի անեմ: Իսկ վերջին տարվա իմ հարցազրույցներից պիտի առանձնացնեմ «Զրույցներ Սեդրակ Երկանյանի հետ»  շարքը, որի «արարները» մշտապես հրապարակվել են «Մագաղաթի» էջերում: Զրույցները կշարունակվեն, քանզի Սեդրակ Երկանյան արվեստագետը, անձը, մտավորականը, բանաստեղծը, երաժիշտը դեռ ասելու շատ բան ունի… Մարդկանց, իմ համոզմամբ, պետք է ներկայացնել ճիշտ ժամանակին և չսպասել հատուկ առիթի կամ պատվերի: Ես այդպես եմ գործել, այդպես եմ գործում և նույն կերպ շարունակելու եմ:

– Ձեր առաջին` «Կիսատ անձրև» (2002 թ.) և  երկրորդ` «Արևալույսի էքսպրոմտներ» բանաստեղծությունների ժողովածուների (2015թ.) միջև գրեթե մեկ տասնամյակ է հատում … Մեկ տասնամյակում մարդը փոխվում է, իր ստեղծագործական ասելիքը, բովանդակությունն ու փիլիսոփայությունը ևս փոխվում է, այս երկու գրքերի ընդհանրությունը ո՞րն է: 

– Բանաստեղծությունների երկու գրքերիս միջև տարբերությու՞նը: Թեմաներն ավելի բազմազան են դարձել, պատկերահամակարգը հարստացել է, ավելի անկաշկանդ եմ տողս գրելիս, բայց զգացմունքի անկեղծության առումով և գեղարվեստական մտածելակերպով նույնն են. ձեռագիրս ճանաչելի է թե՛ առաջին, թե՛ երկրորդ գրքերում: Դեռևս շատ գործեր, բանաստեղծական շարքեր են «հերթի կանգնած» տպագրության համար:

magaghat.am

+15
0
Previous Story

Թվացյալ պատահականությունը` ճակատագիր. Լևոն Պետրոսյանը և WildDot ստուդիան

Next Story

Հայկական կինոարվեստի ծագումը, վերելքն ու մերօրյա ճգնաժամը

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Թումանյանը Իսահակյանի հուշերում
  • Գույժ. 77 տարեկան հասակում մահացել է անվանի շինարար և բարերար Վարդգես Արծրունին
  • Անդրադարձ «Արցախի գրական դարբնոց» սեմինար-քննարկմանը
  • ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆ
  • Ո՞ՐՆ Է, ԱՆՈՒՇ, ՁԵՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
  • ՀԱՅՈՑ ԻՄԱՍՏԱԿԻՐ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ
  • «Մաեստրո Մանսուրյան». ֆիլմ՝ նվիրված վարպետի 80-ամյակին
  • ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՈՒՇԻ ԱՐԹՆՈՒԹՅԱՄԲ
  • ԱՐԹՈւՐ ՄԵՍՉՅԱՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՍԻՐՈւՄ Է ՄԵՐՁԱՎՈՐԻՆ, ԸՆԿԵՐՈՋԸ, ԴՐԱՑՈւՆ, ՔԱՂԱՔԱՑՈւՆ, ՈւՐԵՄՆ՝ ԱՍՏԾՈւՆ
  • ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԱՐՄԵՆ ՎԱՀՐԱՄՅԱՆԻ ԱՐԹՄՆԻ ԵՐԱԶՆԵՐԸ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 162,368 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,865 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 66,093 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 61,140 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 42,057 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,697 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,242 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,390 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 32,164 views
  • ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - 30,075 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com