«Թարմ ուղեղով»` Համլետ Պետրոսյանի հետ
Եթե «Իսլամական պետությունը» ահաբեկչական կազմակերպություն է, որի հետ հնարավոր չէ քաղաքակիրթ երկխոսության եզրեր գտնել, կամ գործի դնել միջազգային կազմակերպությունների՝ մշակութային ահաբեկչությունը սանձող մեխանիզմները, ապա Ադրբեջանի դեպքում, գործ ունենք մի պետության հետ, որը ստորագրել է մարդկության մշակութային ժառանգությունը պահպանելու բոլոր միջազգային հռչակագրերը, սակայն պետական բարձր մակարդակով իրականացնում է հայկական պատմամշակութային կոթողների ոչնչացում: Թե ինչպե՞ս Ադրբեջանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրամարկղ մի կլորիկ գումար մուծելուց հետո, Փարիզում նախաձեռնվեց «Ադրբեջանը՝ մշակութային հանդուրժողականության երկիր» ցուցահանդեսը, և Ադրբեջանը մարսեց Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացումը: Ի՞նչ քաղաքականություն է որդեգրել Թուրքիան Արևմտյան Հայաստանի հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ, և ինչ ենթատեսքտեր պիտի տեսնեն այդ քաղաքականության հետևում հայ մասնագետները, առաջարկում ենք լսել այս թողարկմանը: