• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Մովսէս Նաճարեան. Լեզուաբանութի՞ւն՝ Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ

Posted On 28 Aug 2016
Comment: 0
Tag: Մովսէս Անդրանիկի Նաճարեան

Սկիզբը՝ նախորդիվ

Յառաջաբան

«Որտեղ որ կը սերմանեն խարդախութիւն, խօսքի թոյն՝
Այնտեղ պէտք է խելք ու հաւատք, ուշիմութիւն, գիտութիւն»:
«Երբ չարի դէմ բարի եղար՝ կը ստանաս չար հատուցում»:
                                                           Ֆիրդուսի՝ «Սիաւուշ»

Մարդկային մտքի համար դժուար է համակերպուել ոեւէ գիտական – կիրառական թէ տեսական նորամուծութեան, ուր մնաց ընդունել մշակութային ոլորտների հիմքերը վերատեսութեան ենթարկող մի գործ, որի դէմ վստահաբար պիտի բարձրանան միջազգայնօրէն ու ազգայնօրէն սահմանուած կարծրատիպեր, հսկայածաւալ գրականութիւն, հեղինակութիւններ, դասագրքեր, մասնագէտների բանակ, ինստիտուտներ:
Մենք երբէք չէինք ցանկանայ այդպիսի գորշ մի պատնէշ-բանակի դէմ դրօշակ պարզել կամ սուր ճօճել՝ ինչպէս մի Դոն Քիշոտ կամ մի Նազովրեցի:
Սակայն ստիպուեցինք…
Քանզի ինչպէս ամբողջ աշխարհը, այդպէս էլ մենք ու մեր որդիները կանգնած ենք միջազգային տեռորիզմի դէմ հանդիման, որի գլխաւոր եւ վերջնական թիրախն է մարդկութեան դարաւոր մշակութային ժառանգութիւնը, յիշողութիւնը:
Մշակութային առաջին մեծածաւալ եւ գիտակցուած տեռորիզմը կիրառուեց պատմական Հայաստանում, 1915-ի ցեղասպանութեամբ: Կատարուածը այսօր էլ է շարունակւում աւելի կատարելագործուած միջոցներով ու ձեւերով, զանազան աշխարհասփիւռ վա՛յ հայագիտական հիմնարկների ծաւալած աշխատանքներով, այս անգամ խեղաթիւրելով մեր պատմութիւնն ու հոգեւոր արժէքները, խախտելով հաւատքը մեր անցեալի ու պապերի հանդէպ:
Այսօր հայ մարդն իր անկախ հայրենիքում նստած՝ զգում է այն ահաւոր աղէտը, որ կախուել է իր գլխի վրայ: Ինքնուրոյնութի՛ւնը, աւանդական ապրելաձեւը, նոյնիսկ իր լեզո՛ւն կորցնելու վտանգները դռների ետեւում չեն կանգնած, այլ իր տան, իր օջախի մէջ են՝ հեռուստատեսութեամբ, աղանդաւորութեամբ եւ մասամբ նորին:
Սոյն երկը ուշքի հրաւիրելու, սթափեցնելու եւ զգաստացնելու մի փորձ է, նաեւ հաւատքի ներշնչանք՝ մեր ներուժի, մեր անցեալի, ներկայի ու ապագայի հանդէպ:
Առաջին հայեացքով թւում է թէ այս գործը բաղկանում է իրարից անկախ ու անկապ յօդուածներից:
Մինչդեռ «Յօդուած 1»-ով մենք ցոյց ենք տուել մեր աշխատանքի սկզբունքը, թէ մի բառ, կամ նոյնիսկ մի տառ ինչպիսի ճակատագրական աղաւաղում կարող է մտցնել պատմական լրջագոյն մի իրողութեան մէջ: Այսպիսով մենք ընթերցողին մղում ենք լինելու բծախնդիր, լրջախոհ եւ քննախոյզ: Առաւել եւս, ընթերցողի մտածողութեան մէջ սերմանում ենք եւ ամրապնդում այն գաղափարը՝ որ մեր նախնիները իրենց աւանդած ժայռապատկերներում, ճարտարապետական կառոյցներում, գորգերում եւ կարպետներում, մագաղաթեայ մատեաններում, մանրանկարներում եւ ձեռագործ հիւսուածեղէններում ի զուր չեն օգտագործել ոեւէ մի կէտ, մի գիծ, մի տառ, մի հանգոյց եւ մի բառ: Նրանք լաւագոյնս գիտակցել են իրենց իւրաքանչիւր արտայայտութեան, արարքի, խօսքի ու գործի կշիռը:
«Յօդուած 2»-ն նախ եւ առաջ ինքնաճանաչողութեան նախադրեալն է, որն էլ մեզ կը հասցնի աշխարհաճանաչողութեան եւ տիեզերաճանաչողութեան: 
Պէտք է ընդգծել, որ մեր շուրջ եւ մեզանից շատ հեռու ապրող ազգերի գիտունները եւ նոյնիսկ հասարակ անդամները լաւ գիտեն հայ ազգի ինքնութիւնն ու էութիւնը:
Այդ մե՛նք չգիտենք մեր ով լինելը:
Ահա այդպիսի ապուշ ու անգիտակից մի վիճակում ենք գտնւում երկար ժամանակից ի վեր: Այդ պատճառով էլ մեր չարակամները դարեր շարունակ օգտուել են մեզանից՝ փորձելով սեփականացնել ու մարսել թէ՛ մեր մշակոյթը, եւ թէ՛ հոգեւոր ու նիւթական ժառանգութիւնները, նոյնիսկ մեր հայրենի բնօրրանի վերջին պատառիկները:
Այս ենթաշարքը ծանրակշիռ դատաստանն է այն պատմաբանների՝ որոնք փորձել են հայերիս ներկայացնել որպէս ոչ տեղաբնիկների: Դատաստանն է այն գիտնականների՝ որոնք մեր լեզուն դիտում են որպէս «մուրացիկ» մի լեզու, մինչդեռ այն՝ մարդկութեան նախամայր լեզուի մինչեւ օրս պահպանուած ամենահարազատ բնօրինակն է: Այն նոյնիսկ գիտութիւնների հիմնաքարն է, Աստուածային Սուրբ Գրոց, առասպելների եւ մարդկային խորագոյն անցեալի պատմութեան բանալին է:
Սոյն յօդուածը բաժանել ենք երեք առանձին գլուխների՝ «գիրք»-երի:
Առաջին գլխում քննութեան են առնուել երկիր մոլորակի առաջին բնակիչների՝ ներկայ մարդկութեան տեսակներն արարող հսկաների մինչ ջրհեղեղեան առասպելաբանութիւնը, նրանց ծագումնաբանութիւնը, յատկանիշներն ու առաքելութիւնը:
Երկրորդ եւ երրորդ գլուխներում քննարկուել են ետջրհեղեղեան իրադարձութիւններն ու մեզ մօտիկ ժամանակների պատմական մի շարք տուեալների իսկութիւնը:
Յօդուած «3»-ը – մատեմատիկական լեզուով ասած – այն հաստատունն է՝ որով միամիտ երկմտութիւնն ու կասկածները, թերահաւատութիւնն ու անվստահութիւնը մեր գտածոների եւ վարկածների հանդէպ օդ կը ցնդեն (ցանկութեան պարագայում ի հարկէ), եւ Հայ մարդը կը կարողանայ բաց ճակատով, ուղիղ մէջքով եւ ինքնավստահ ներկայանալ մարդկութեան:
Յօդուած «4»-ը մի փորձ է՝ լեզուաբանական համեմատութիւններով վերականգնելու տիեզերական ու համամարդկային մի առեղծուած, որն իրարից հեռացած ու օտարացած մարդկային այլեւայլ հաւաքականութիւնների շրջանակներից ներս պատմուել է զանազան ձեւերով ու բառերով, եւ դարձել է անճանաչելի, անհամատեղելի: Մինչդեռ ճշմարտութիւնը «մէկ»-ն է, եւ մարդկային սկիզբն ու պատմութիւնը նոյնպէս բխում է «Մէկ»-ից, նոյն Հօրից, նոյն եւ միակ Աստծուց, եւ նոյն տեղից:
Մեր կարծիքով Յօդուած «5»-ը նոր լոյս կը սփռի նախաջրհեղեղեան համաշխարհային հնագոյն եւ հաստատուն տօմարի կառուցուածքի, իմաստաբանութեան ու խորհուրդների վրայ:
Դրա հիմամբ կարելի է ուղղել ներկայ օրացուցային անճշտութիւնները՝ եւ համընթաց ու ներդաշնակ քայլել տիեզերքի սրտի տրոփիւնների հետ:
Յօդուածներ 6, 7, 8, եւ 9-ն Մաշտոցեան իմաստութիւններով հագեցած համապարփակ վերլուծումներ են, ուր նկատի են առնուել թուերից մի քանին, նրանց կառուցուածքային խորհուրդները, զուգահեռ անցկացնելով այբուբենի համապատասխան տառերի հետ, ապա ներկայացուել են նրանցից բխող որոշ խորհրդանիշեր ու ժայռապատկերներ, նոյնիսկ մի քանի խաղեր:
Յօդուած «10»-ն նշանակալի հայագիտական մի ուսումնասիրութիւն է, որ նոր ուղի կը հարթի լեզուաբանութեան տեսութեան ու կիրառութեան ոլորտներից ներս:
Սա ի հարկէ ծանր ու խրթին նիւթ է, որ մի գուցէ չհուզի շարքային ընթերցողին, սակայն մեր ցանկութիւնն է՝ որ իւրաքանչիւր հայ մարդ ճիգ չխնայի տեղեակ լինելու խնդրին, քանզի այն՝ ազգի ապագայ զարգացման ու հզօրացման ծառայող մարտավարական նշանակութիւն ունի:
Յօդուած «11»-ն ու «Յօդուած 12»-ն հանրութեան առջեւ մեր երկու ելոյթների պատճեններն են, որոնք ուղղուած են կիրառութեան մէջ ներկայացնելու Մաշտոցեան վարդապետութիւնը՝ այսօրուայ իրականութեան պայմաններում:
Յօդուած «13»-ը կը բացայայտի Աստուածաբանական էական մի դրոյթ:
Յօդուած «14»-ը մի քանի բառի արմատական վերլուծումներն են՝ մեր մեթոտաբանութեամբ:
Ընթերցողից կը խնդրենք, որ կարդալու ժամանակ անպայման իր սեղանին ունենայ պրոֆեսոր-դոկտոր Բաբկեն Յարութիւնեանի հեղինակած եւ ՀՀ ազգային ակադեմիայի հրատարակած «Հայաստանի Պատմության Ատլաս»-ը (Ա. մաս), հրատարակուած Երեւանում, 2004 թուականին (այսուհետեւ կը յիշատակենք որպէս «Ատլաս»), առանց որի հնարաւոր չի ընկալել մեր քննարկած նիւթերից շատերը:
Ի հարկէ ցանկալի է լսել ծանրակշիռ եւ յատկապէս անաչառ մտաւորականութեան քննադատութիւններն ու մտորումները մեր երկի մասին:

Մովսէս  Նաճարեան «Լեզուաբանութի՞ւն՝  Թէ  ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ»
(Ի յիշատակ մեծ հօրս՝ Նաճար Մովսէսին. ու հօրս՝ վարպետ Անդրանիկին)

0
0
Previous Story

«Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես»

Next Story

Մովսէս Նաճարեան. Գիր, Գրանշան եւ Նշանագիր բառերի իմաստները ոսկեդարեան մատենագրութիւնում

Related Posts

0

ԳԱՒԱԶԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ու ՏԵՍԱԿՆԵՐԸ

Posted On 11 Jul 2016
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Թումանյանը Իսահակյանի հուշերում
  • Գույժ. 77 տարեկան հասակում մահացել է անվանի շինարար և բարերար Վարդգես Արծրունին
  • Անդրադարձ «Արցախի գրական դարբնոց» սեմինար-քննարկմանը
  • ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆ
  • Ո՞ՐՆ Է, ԱՆՈՒՇ, ՁԵՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
  • ՀԱՅՈՑ ԻՄԱՍՏԱԿԻՐ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ
  • «Մաեստրո Մանսուրյան». ֆիլմ՝ նվիրված վարպետի 80-ամյակին
  • ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՈՒՇԻ ԱՐԹՆՈՒԹՅԱՄԲ
  • ԱՐԹՈւՐ ՄԵՍՉՅԱՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՍԻՐՈւՄ Է ՄԵՐՁԱՎՈՐԻՆ, ԸՆԿԵՐՈՋԸ, ԴՐԱՑՈւՆ, ՔԱՂԱՔԱՑՈւՆ, ՈւՐԵՄՆ՝ ԱՍՏԾՈւՆ
  • ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԱՐՄԵՆ ՎԱՀՐԱՄՅԱՆԻ ԱՐԹՄՆԻ ԵՐԱԶՆԵՐԸ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 162,127 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,858 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 66,061 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 61,134 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 42,001 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,684 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,233 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,381 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 32,149 views
  • ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - 30,003 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com