Previous Story
Հասմիկ Սարգսյան. ՔՈ ՀԱՇՏ ԱՆԴԱՍՏԱՆՈՒՄ…
(Ս. Երկանյանի «Ընդդիման» գունավոր գծանկարը)
Քո հաշտ անդաստանում հողմաղետն է անցել,
Ու ծալվել են ծառեր հոգեկործան քամուց,
Թևակոտոր մեկը կանչել է հուսաբեկ,
Ծունկը խփել հողին ու հառաչել…
Իղձ ու անուրջների վաղնջական չուեր
Մոլորվել են հողմի ամենակուլ թևին,
Ես գիտեմ, թե ինչ է դիմակայել մենակ,
Ոնց է ճկվում քամուց բարակ թեղին…
Չէ՛, դու դիմակայող ծառեր չես նկարել,
Այդ ի՛նձ ես պատկերել քամահալած,
Կյանքի անդաստանում հողմաղետն է անցել,
Բայց մենք շարունակում ենք մնալ կանգնած…
Օգոստոս 19, 2016
Հասմիկ Սարգսյան