• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

« 7 Մեղք 7 Բույր»՝ երբ օծանագործությունն ու բարձր արվեստը միահյուսվում են …

Posted On 16 Aug 2016
Comment: 0
Tag: Արման Մանուկյան, Նարե Զաիմցյան, Ֆրանսիս Քյուրքջյան

«Մեր փոխարեն մեր ենթագիտակցությունն է ընտրում այն բույրերը՝  որոնք մեզ դուր են գալիս…»

Ա.Մանուկյան

 

Արվեստն ամենաբազմազան և երբեմն նաև ամենաանբացատրելի երևույթներից է,  միևնույն ժամանակ այն ամենալավ արտահայտչամիջոցն է՝ ինչի շնորհիվ  արվեստագետը կարողանում է ինքնաարտահայտվել՝ դիտողին փոխանցելով   իր ասելիքը: Արվեստը ստեղծվում է մարդկանց կողմից և մարդկանց համար, սակայն անշուշտ կան և այնպիսի ստեղծագործություններ՝ որոնք անմահ են… Այն արվեստը,  որն ուղղակի հեղինակի վարպետության ցուցադրությունն է, սակայն չունի ասելիք՝ չի կարող երկար կյանք ունենալ: Մերօրյա իրականության մեջ քիչ չեն հեղինակ-ստեղծագործողները, սակայն եզակի են  նորարարները, արվեստագետներ՝ ովքեր ներկայանում են նոր ասելիքով՝ արվեստում առաջ բերելով նոր ձևաչափեր և արտահայտչամիջոցներ:

Դեռ ոչ վաղ անցյալում՝ սկսած 20-րդ դարից մի շարք արվեստագետներ՝ նկարիչներ և  դիզայներներ տարված լինելով նոր արտահայտչամիջոցների որոնմամբ՝ փորձել են առօրյայում սովորական կիրառություն գտած իրերն ու առարկաները ներկայացնել նորովի մեկնաբանմամբ՝ առաջարկելով դիտարկել դրանք որպես արվեստի ինքնուրույն ստեղծագործություններ: Այդպիսի ձևաչափերով սովորաբար առանձնանում էին դադաիստ, իսկ հետագայում նաև սյուրռեալիստ հեղինակները՝ իրենց կոլաժային և ռեդի մեյդ աշխատանքներով: Մեր օրերում  ժամանակաշրջանի փոփոխման հետ մեկտեղ՝ փոփոխվում են նաև արվեստի արտահայտման և ընկալման ձևերն ու միտումները: Հիմքում ունենալով ավանդականը՝ հայ և համաշխարհային արվեստը նորանոր զարգացումներ է ապրում՝ բացահայտելով նորանոր, հետաքրքիր լուծումներ:

Այսպես՝ 2014 թվականին հայազգի նկարիչ-օծանագործ՝ Արման Մանուկյանը՝ գեղարվեստական ծրագրի շրջանակներում, արվեստասեր հանրությանը ներկայացրեց իր առաջին,  անչափ հետաքրքիր՝ «7 մեղք 7 բույր» կոչվող նախագիծը:

Արման Մանուկյանի ստեղծագործական աշխարհը  հարուստ և հետաքրքրիր է ինչպես նրա սյուրռեալիստական-գեղանկարչական, այնպես էլ՝ նրբաճաշակ պարֆումերային կոմպոզիցիոն լուծումներով: Ինքը հեղինակը երկու մասնագիտություններից որևէ մեկը յուրովի կերպով չի առանձնացնում, հավելելով՝ որ դրանցից յուրաքանչյուրն էլ՝ թե՛ գեղանկարչությունը,  և թե՛ օծանագործությունը հավասարապես կարևոր ու սիրելի են իր համար և ավելին՝ երկուսն էլ սերտորեն փոխկապակցված են:

Ինչպես և բոլոր երեխաները` երիտասարդ արվեստագետը ևս, նկարել սիրել է դեռ մանկուց, իսկ նկարչական ձիրքն ու ունակությունը նա ժառանգել է իր արվեստագետ պապիկներից: Արդեն 2006 թվականին ավարտելով Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան ստացել է մասնագիտական՝ նկարչական կրթություն, սակայն բույրերի հանդեպ հետաքրքրվածությունն գրեթե միշտ ուղեկցել են երիտասարդ օծանագործին:  Ասում են՝ որ բույրերն  ունակ են փոխելու մեր ներաշխարհը, լցնելով  մեր կյանքը յուրօրինակ զգացողություններով՝ արթնացնելով հիշողություններ…

 Ամեն բան սկսվեց, երբ  դեռ մանուկ հասակում՝ մայրիկի զարդասեղանին հայտնաբերելով հայտնի  «Fidji» օծանելիքը իր համար բացահայտեց բույրերի զարմանահրաշ և մոգական աշխարհը: Իսկ հետագայում՝ Մոսկվայում հաճախելով արոմաթերապիայի դասընթացների և հետզհետե կատարելագործելով իր գիտելիքները քիմիայի և անուշաբույր յուղերի ստացման բնագավառներում՝ սկսեց ամբողջությամբ տիրապետել օծանելիքի ստեղծման արվեստին: Զրուցելով երիտասարդ հեղինակի հետ տեղեկացանք նաև, որ շատ սիրում է հայազգի օծանագործ Ֆրանսիս Քյուրքջյանի կոմպոզիցիոն բոլոր աշխատանքները, իսկ հայազգի պարֆյումերի ցուցաբերած փոքրիկ վարպետության դասը մեծ փորձ և ոգեշնչության աղբյուր են հանդիսացել նրա հետագա գործունեության համար:

 Անրադառնալով  նախագծին՝ նշենք,  որ այն առանձնանում էր  իր  բացառիկությամբ՝ երիտասարդ  հեղինակը ներկայացրեց իր Աստվածաշնչյան թեմատիկայով արված՝ 7 մահացու մեղքերը խարհրդանշող` գեղանկարչական աշխատանքները, յուրովի կերպով զուգորդելով  դրանք` Աստվածաշնչյան 7 առաքինությունները խորհրդանշող՝ 7 հեղինակային բույրերով: Ցուցաբերելով յուրովի մոտեցում և օծանելիքը ներկայացնելով լիովին այլ հարթության վրա՝ երիտասարդ հեղինակը առաջարկեց դրանք դիտարկել  որպես բարձր արվեստի մի տեսակ: Ինքնին շատ հետաքրքրական է նաև նախագծի ստեղծման պատմությունը: Ինչպես գիտենք՝ մի շարք հայտնի արվեստագետներ իրենց գլուխգործոցները ստեղծելուց առաջ նախ  դրանք տեսել են երազում, այդպես է ծնվել օրինակ՝ հայտնի սյուրռեալիստ՝ Սալվադոր Դալիի գլուխգործոցներից մեկը՝ նրա հայտնի «Փափուկ ժամացույցները» («The Persistence of Memory» 1931, ժամանակակից արվեստի թանգարան, Նյու Յորք), այդպես եղավ նաև երիտասարդ օծանագործի հետ: Ինչպես պատմում է հեղինակ՝ Ա. Մանուկյանը, նախագծի գաղափարը նրա մոտ նախ ծագել  է երազում, իսկ արդեն շատ շուտով՝ հստակ պատկերացնելով դրանք, նա ստեղծել է իր սյուրռեալիստական ստեղծագործությունների շարքը:

Շատ վաղուց հետաքրքրված լինելով Աստվածաշնչյան այս թեմայով, նկարիչը պատկերել է 7 մահացու մեղքերը՝ «Հպարտություն», «Նախանձ», «Բարկություն», «Ծուլություն», «Ագահություն» «Որկրամոլություն», «Բղջախոհություն»:

Բոլոր 7 կտավներն արված են շատ վարպետորեն և հետաքրքիր լուծումներով, գրեթե բոլոր աշխատանքներում  նկատվում է նույն գունային կոլորիտը՝ ինչի շնորհիվ շարքը շատ ամբողջական և համահունչ է դիտվում, միևնույն ժամանակ աշխատանքներից յուրաքանչյուրը կարելի է դիտարկել որպես առանձին՝ ինքնուրույն ստեղծագործություն, որտեղ՝ ամեն մի աշխատանք հստակորեն խորհրդանշում է  7 «մեղքերից» յուրաքանչյուրը: Բոլոր 7 աշխատանքներն էլ նկարչի ներքին հույզերի և զգացողությունների արտահայտությունն են: Ինչպես բնորոշ է ցանկացած սյուրռեալիստական ստեղծագործության՝ այս աշխատանքները ևս գտնվում են իրականի և երազայինի,   գիտակցականի և անգիտակցականի սահմանագծում,  դրանք՝ առանձնանում են իրենց հետաքրքիր, անամորֆ  (ձևախեղված), նրբորեն ձգվող` հալվող ֆորմաներով, որոնք ասես գալարների վերածվելով՝ միահյուսվում են կոմպոզիցիայի ներքին տարածության հետ: Այս աշխատանքներում հստակ կերպով առանձնացել որևէ կոնկրետ ֆիգուր կամ առարկա փոքր ինչ բարդ է, իրենց սյուրռեալիստական սկզբունքներով պայմանավորված՝  դրանք՝ նկարչի ենթագիտակցական ներաշխարհի ծնունդն են: Ստեղծագործությունները զերծ են հարթապատկերայնությունից՝ կա հեռանկարի պատրանք՝ պարզ գգացվում է ներքին տարածությունը, աշխատանքներն աչքի են ընկնում իրենց դինամիկայով՝ ներքին շարժով, ինչի շնորհիվ դրանք շատ խոսուն են ու կենդանի: Ստեղծագործություններում պարկերված շախմատային հարթությունը՝ խորհրդանշում է լույսի և խավարի պայքարը,  ինչպես նաև՝  կյանքի  «մեծ խաղը»:

Բավականին հետաքրքիր են նաև ստեղծագործությունների էսքիզային տարբերակները՝ հարուստ լուսաստվերային լուծումներով, նուրբ ու թրթռուն  անցումներով՝ դրանք դիտողին են փոխանցում  ֆորմաների կենդանությունն ու նյութականությունը: Աշխատանքների այսպիսի մոտեցումը՝ ավելի է շեշտում թեմատիկայի ոգեղեն բնույթը:

«Բարկություն» (էսքիզ)  30×38 թուղթ, մատիտ, 2014  

Հպարտություն» (էսքիզ)  30×38  թուղթ, մատիտ, 2014  

«Բղջախոհություն» (էսքիզ)  30×38 թուղթ, մատիտ, 2014

«Ագահություն» (էսքիզ)  30×38 թուղթ, մատիտ, 2014

Ծուլություն» (էսքիզ)  30×38 թուղթ, մատիտ, 2014

«Նախանձ» (էսքիզ)  30×38 թուղթ, մատիտ, 2014

«Որկրամոլություն» (էսքիզ)  30×38 թուղթ, մատիտ, 2014

Ի հակադրումն կտավների՝ որպես լուսավոր կողմ, նկարիչ-օծանագործը ներկայացրեց իր 7 հեղինակային բույրերը՝ որոնց ստեղծման վրա նա աշխատել է շուրջ 4 տարի: Փորձելով տարբեր բաղադրիչներ ունենալով թե՛ հիասթափության թե՛ ոգեշնչության պահեր հեղինակը ի վերջո կարողացավ ստանալ իր պատկերացրած բուրային շարքը՝ որը հանդիսացավ տվյալ հավաքածուի հիմքը: Բույրերը խորհրդանշում են Աստվածաշնչյան 7 առաքինությունները՝ «Խոնարհություն», «Եղբայրասիրություն», «Հեզություն», «Աշխատասիրություն», «Ողորմածություն», «Ժուժկալություն», «Ողջախոհություն»: Օծանագործության պատմության մեջ ցուցաբերելով յուրովի մոտեցում և ստեղծելով միայն նիշային (սելեկտիվ) պարֆումերային կոմպոզիցիաներ, հեղինակն առաջարկեց «օծանելիք» հասկացողությունը դիտարկել որպես արվեստի մի տեսակ՝ որպես հեղինակի ոճն ու ձեռագիրը ընդգծող ստեղծագործություն: 7 բույրերից բաղկացած շարքում առկա են  միմյանցից խիստ տարբերվող կոմպոզիցիաներ՝ մուշկային-արևելյան, փայտյա-կաշվե, մրգային-ցիտրուսային, շիպրային և այլն: Հավաքածուի յուրաքանչյուր բույրի համար երիտասարդ հեղինակը օգտագործել է շուրջ 30 բաղադրիչ, որոնցից գրեթը բոլորը՝ բացառությամբ մրգայինների, ունեն բնական ծագում: Իր փոքրիկ լաբորատորիայում երիտասարդ օծանագործը ինքնուրույն զբաղվում է նաև անուշաբույր յուղերի պատրաստմամբ, որոնք բոլորը ստեղծվում են համաձայն «պարֆումերային սկզբունքների»: Հեղինակային բոլոր 7 բույրերն էլ նախատեսված են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար:

2014 թվականին տեղի ունեցած այս նախագիծը մեծ հետաքրքրություն առաջացրեց և ուղեկցվեց մեծ հաջողությամբ, այս ամենից ոգեշնչված հեղինակն այժմ աշխատում է իր երկրորդ նախագծի վրա, չբարձրաձայնելով մանրամասները՝  կհավելենք միայն, որ այն՝  ինչպես և առաջինը,  խոստանում է լինել ունիկալ և տպավորիչ:

Հեղինակ՝  Նարե Զաիմցյան

+4
0
Previous Story

ԱՆԻ ՀՈՎԱԿ ԱՂՋՆԱԿԻ ԿՈԼԱԺՆԵՐԸ

Next Story

ՆՓԱԿ-ՈՒՄ ՊԱՏՈՒՀԱՆ ԲԱՑՎԵՑ ԴԵՊԻ ԻՐԱՆԱԿԱՆ ԱՐԴԻ ԱՐՎԵՍՏ

Related Posts

0

«Գույների և ձևերի ուժը»

Posted On 05 Dec 2016
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Կարս. պատմությունը, կառուցվածքը և հայկական հուշարձանները
  • ՇՏԱՊ. ՄԱԳԱՂԱԹ կայքը դիմում է իր ընթերցողներին և համակիրներին
  • «ՄԻ ՊՏՂՈՒՆՑ» ԱՐՅԱՆ ԿԱՆՉԸ ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԻ «ԱՐԵՎԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ» ԳՐՔՈՒՄ
  • ԱՐՎԵՍՏ՝ ԱՆԴՈՐՐԻ ԲԱԶՄԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ. ՆԵՐՍԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ
  • Վրեժ Սարուխանյանը՝ գեղջկական նոր տաղիկների մասին
  • Երկյուղ Մեծի հանդեպ
  • …Խոնարհում
  • Խմորի գնդեր տաշտաքերից
  • ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
  • Մի պատառ հուշ․ լույս է տեսել Ռոմիկ Մխիթարյանի «Հուշեր խրամատից» գիրքը

facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 155,594 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,532 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 65,501 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 60,808 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 40,581 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,302 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,034 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,053 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 31,874 views
  • Վատիկանը գաղտնազերծել է հայերի Ցեղասպանության մասին փաստաթղթերը.թուրքերի գազանությունները ցնցող են - 28,484 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com