• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Ասույթներ արվեստի մասին. Ավետիք Իսահակյան

Posted On 12 Aug 2016
Comment: 0
Tag: Ասույթներ արվեստի մասին, Ավետիք Իսահակյան, Արամ Ինճիկյան

Մարդն է բնության իմաստը, և գեղեցիկն է ճշմարտության թագը, կատարը:

♦♦♦

Գեղեցկությունը, գեղարվեստը ինքնամոռացություն է բերում, մոռացության պահեր, երջանկացնում է:

                                                                                         ♦♦♦

Գեղարվեստն է` բնությունը գումարած մարդը:

Մարդը և բնությունը – միասին: Բնությունը, առավել` մարդը:

♦♦♦

Բնությունը խորհուրդ է, արվեստը` մեկնիչ, մեկնաբան (արվեստագետը, բանաստեղծը):

♦♦♦

Արվեստ, գեղարվեստ կնշանակե ուղղել, սրբագրել, կատարելագործել բնությունը և իրերը … ոչ թե կապկել, կրկնել …

♦♦♦

Արվեստն ավելի ճշմարիտ է, քան իրականությունը, որովհետև նա ստեղծված է բանաստեղծի հոգու մեջ:

♦♦♦

Գեղարվեստը մեր ներաշխարհի կատարելությունների դրսևորումն է:

♦♦♦

Բանաստեղծը, արվեստագետը իր սրտի աչքով կտեսնե ու կզգա աշխարհի իրերը, երևույթները, երևույթների հոգին, ներքին, հավերժական անփոփոխ կյանքը:

♦♦♦

Իդեալը միայն արվեստի մեջ է մարմնանում և երբեք` կյանքում, իրականում: Նա կարող է միայն արվեստի մեջ իրականանալ:

♦♦♦

Մեծ արվեստագետներն մեծ մարգարեներ են:

♦♦♦

Պիտի խմած լինես ամբողջ կուլտուրան, որ արվեստագետ լինես:

♦♦♦

Անձնական վշտի և հրճվանքի միջոցով ներկայացնել հավաքականը` ահա արվեստը:

♦♦♦

Ամեն դար իր արվեստն ունի, դարի հետ կապված:

♦♦♦

Արվեստը կրոնի պես բան է. նա ընդունակ է մոռացնել տալու կյանքը և հաղթելու մահը. միայն պիտի նրան սիրես ու նվիրվես:

♦♦♦

Եթե չլիներ արվեստագետի աչքը, մարդիկ շատ բան չէին կարող տեսնել, կամ տեսած լինել:

♦♦♦

Աստվածների ամենամեծ բարիքը, որ տված է մարդկանց` դա չափի զգացումն է (հին հույները):

♦♦♦

Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:

♦♦♦

Արվեստի հոգին անկեղծությունն է:

♦♦♦

Գեղարվեստը, պոեզիան, մուզիկան ճիշտ որ մոռացություն են բերում, ինքնամոռացման և աշխարհամոռացման պահեր են ստեղծում, ծածկում են, այլափոխում են տգեղ, գեշ իրականությունը: Ստեղծել են հրեշտակներ, որովհետև մարդու հոգին ուզում է, որ տեսնի կանայք մաքուր, զերծ ֆիզիկական-ֆիզիոլոգիկ պետքերից: Պոեզիայի մեջ մարդը, կինը բանաստեղծականացված է, մահը միստիկանացված, իբրև անցում դեպի անմահություն հոգու:

Սերը պլատոնականացված, դարձած անկիրք, աներկրային:

Արվեստը սրբագրում է, ուղղում է, բյուրեղացնում է իրը, մարդը, նրա մարմինը …

♦♦♦

Իղձը, երևակայությունը, պոեզիան, արվեստը, գեղեցկացնում են չոր, մերկ, դաժան իրականությունը` դիակը, գերեզմանը, մահը: Ոսկեզօծում են, զարդարում:

♦♦♦

Խելացի են ֆրանսիացի գրողները, նկարիչները, բայց նրանց պակասում է զգացականը, կիրքը, տարերայինը, նախնական նյութը` matie're le primie're բնազդականը, այն, որ ունեն հին իտալացիք` մարմնի, արյունի հուզականի թափը, ուժը, ուժգնությունը: Մշակույթ ունին, գաղափարներ, մտածումներ, զարգացած են, դրանով կարելի է բացատրել matie're le primie're –ի պակասը:

♦♦♦

Մարդ ամեն բանի մեջ գեղեցիկն է որոնում, և գեղեցիկն է գտնում. Ամեն բանի մեջ գեղեցկություն. Վերջիվերջո գեղեցիկն է լինելու մեր կրոնը: Գեղեցիկ մարդը, գեղեցիկ կյանք, գեղեցիկ կրոն, գեղեցիկ բարոյականություն, գեղեցիկ հասարակական կազմ …

Ավետիք Իսահակյանի «Արվեստի մասին» (Կազմեց և տեքստը պատրաստեց Արամ Ինճիկյանը)

0
0
Previous Story

ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐ ՍՐՏԻ ՄԱՍԻՆ

Next Story

Այս գիշեր աստղաթափ կլինի

Related Posts

0

Մահարու վերադարձը Ֆելիքսի միջոցով, որ նաեւ ի՛ր վերադարձն է

Posted On 08 Jun 2017
, By Christina Abrahamyan
0

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ. Ավետիք Իսահակյան (տեսանյութ)

Posted On 23 Mar 2016
, By Christina Abrahamyan

Այսօր Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է

Posted On 30 Oct 2013
, By Christina Abrahamyan
0

Այսօր Խաչատուր Աբովյանի ծննդյան օրն է

Posted On 15 Oct 2013
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Թումանյանը Իսահակյանի հուշերում
  • Գույժ. 77 տարեկան հասակում մահացել է անվանի շինարար և բարերար Վարդգես Արծրունին
  • Անդրադարձ «Արցախի գրական դարբնոց» սեմինար-քննարկմանը
  • ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆ
  • Ո՞ՐՆ Է, ԱՆՈՒՇ, ՁԵՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
  • ՀԱՅՈՑ ԻՄԱՍՏԱԿԻՐ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ
  • «Մաեստրո Մանսուրյան». ֆիլմ՝ նվիրված վարպետի 80-ամյակին
  • ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՈՒՇԻ ԱՐԹՆՈՒԹՅԱՄԲ
  • ԱՐԹՈւՐ ՄԵՍՉՅԱՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՍԻՐՈւՄ Է ՄԵՐՁԱՎՈՐԻՆ, ԸՆԿԵՐՈՋԸ, ԴՐԱՑՈւՆ, ՔԱՂԱՔԱՑՈւՆ, ՈւՐԵՄՆ՝ ԱՍՏԾՈւՆ
  • ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԱՐՄԵՆ ՎԱՀՐԱՄՅԱՆԻ ԱՐԹՄՆԻ ԵՐԱԶՆԵՐԸ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 162,170 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,860 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 66,064 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 61,134 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 42,009 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,684 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,233 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,385 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 32,151 views
  • ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - 30,022 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com