Previous Story
ԱՅՍՕՐ ՄԵՐ ՏՈՆՆ է
Աշխարհի բնիկ ժողովուրդները նշում են իրենց տոնը: Շնորհավորում եմ մոլորակի տարբեր անկյուններում բնավորված հայությանը` երկրորդելով, որ բոլորիս բուն հայրենիքը Հայաստանն է: Մյուս բնիկներից զատ կշնորհավորեի նաև թուրքերին, եթե վստահ լինեի, որ նրանք էլ իրենց բուն վայրերում` ալթայներում ազգահավաք կանեն:
ՄԱԿ-ն այս տոնը սահմանելուց բացի հռչակել է նաև բնիկ ժողովուրդների իրավունքները: Ասել է, թե` եթե ոչ այսօր, գոնե վաղն այդ իրավունքները հարգվելու են:
Հրաշալի կլիներ, եթե մեր նախագահն այսօր Սոչիում խոսք բացեր հայերիս բնիկության և եկվոր նվաճողների տարբերությունների մասին: Երբ ու որտեղ էլ լինի`Արդարության պատին այդ առաջին քարը պետք է դրվի:
Հրաչուհի Փալանդուզյան
9.08.2014թ., Էջմիածին