Previous Story
Պատմությունը գրատախտակ չէ, որ դուր չեկածդ նախադասությունը ջնջես
Մեջբերումներ
- •…Շատ ենք սենտիմենտալ մենք՝ հայերս, բոլոր թռչունների, ծառերի մեջ անգամ իմաստ ենք դնում, ուզում ենք թռչուններին անգամ հասկանալ, երբ իրար չենք հասկանում։ Ուզում ենք այն, ինչ անհնար է, հետո սկսում ողբալ, որ անհնար է անհնարինը։
- •…Աշխարհում պարզապես ոչ մի երեխա պիտի ոտաբոբիկ չլինի. այդ մեզ անձայն կտակել են գաղթի ճանապարհին հոգնած, արյունլվա ոտքերով մեր պապերը և պապերի պապերը։
- •Պատմությունը գրատախտակ չէ, որ դուր չեկածդ նախադասությունը ջնջես։
- •Աշխարհում ոչ-մի բան առաջին անգամ չեն ասել։ Մարդիկ պարզապես առաջին անգամ են լսում։
- •Հյուրանոցում անցավ կյանքս, որովհետև օտար երկիրը միշտ էլ հյուրանոց է՝ լավ կամ վատ, ի՞նչ նշանակություն ունի։ Իսկ ապրելու համար մարդուն տուն է հարկավոր, ես ուշ հասկացա։
- Հիշելու ընդունակությունը տրված է նաև մոռանալու համար։
- Ես սիրում եմ աշխարհի ճանապարհները, որովհետև վերջին հաշվով նրանք ինձ հայրենիք են բերում, բայց առանց հայրենական մի քանի հարյուր կիլոմետրի ինձ ոչ-մի տեղ չեն տալի աշխարհի միլիոնավոր կիլոմետրերը։
- Չի կարելի շատ մոտիկից նայել հարազատ մարդու վերքը։
- …Հայրենիքն այն է, որ ուրիշին պատմել չի լինի, որ հայրենիքի օդը թթվածնի, ազոտի և ածխաթթվի պարզ միացություն չէ, որ հայրենիքի ծառը պարզապես կանաչ չէ։
- Բայց գուցե հայրենի՞քը կների, ասում են՝ հայրենիքը մայր է, ներում է։ Ես վանում եմ այդ միտքը. սու՛տ է, հայրենիքը չի ներում երբեք, այդ մարդիկ է, որ պիտի ներեն իրենց Հայրենիքին, եթե ինչ-որ բան կա ներելու։ Մարդիկ, մենք ամենքս ապրում ենք հազիվ մի քանի տասնամյակ և ժամանակ չենք ունենա Հայրենիքի ներմանն սպասելու, իսկ Հայրենիքը հավիտենական է։