Previous Story
Արմեն Դավթյան. Հայերենի և շումերերենի ընդհանրությունների քանակը և որակը (տեսանյութ)
Ձեզ ենք ներկայացնում «Կենաց տուն» մշակութային ՀԿ-ի և «Ալ. Թամանյանի թանգարան-ինստիտուտ»-ի հետ համագործակցությամբ` «Երեքշաբթի» ակումբի հերթական հանդիպումը:
Թեման՝ «Հայերենի և շումերերենի ընդհանրությունների քանակը և որակը»:
Բանախոսությամբ հանդես է գալիս բանասեր, անհատ հետազոտող Արմեն Դավթյանը:
Բանախոսը ներկայացնում է երկու լեզուների բառապաշարների ընդհանրությունները,ինչպես նաև տարբեր ասպարեզներում (երկրագործություն, աստղագիտություն, մաթեմատիկա և այլն) տերմինների ընդհանրությունները:
Հասցե՝ «Ալ. Թամանյանի թանգարան-ինստիտուտ»,
Երևան, Կառավարության 3-րդ շենք, 1-ին հարկ, մուտքը՝ Արամի և Հանրապետության փողոցների խաչմերուկի կողմից։
Կայքի ադմինիստրացիային հոգաչափ շնորհակալ ենք։Հարգարժան Պրն․ Դավթյան անչափ տպավորված ենք Ձեր կողմից իրականացված անգին աշխատանքի կապակցությամբ , Ձեր ավանդն այս բնագավառում չգերագնահատելն անհնար է պարզապես, խոսքեր չեմ գտնում ՝ արտահայտելու ոգևորությունս և երախտիքս՝ որպես հայ, որպեսս այս քնարակերտ, բացառիկ ու, ինչպես պարզվում է աստվածային ծագում ունեցող լեզվի կրող։ Ես Ձեզ խնդրում եմ հնարավորության դեպքում հիշել և հայտնել այն ֆրանսիացի գիտնականի տվյալները և աշխատությունը, ում մասին հիշատակեցիք տեսանյութում, ինչպես նաև ցանկանում եմ տեղեկանալ, թո ինչպես և որտեղ կարող եմ ձեռքբերել Ձեր աշխատության առաջին հատորը։ Կանխավ շնորհակալ եմ։