• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՇԽԱՆՈՒՀԻ ՄԱՐԻԱՄ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ

Posted On 18 Aug 2016
Comment: 0
Tag: Հովհաննես Թումանյան, Մարիամ Թումանյան

XX դարասկզբին, դրանից առաջ և հետո, թերևս, ոչ մի հայ գրող չի ունեցել այդքան մեկենասներ, հովանավորներ ու աջակիցներ, որքան Թումանյանը: Եվ այստեղ ամենաէականն ու կարևորը ոչ թե նրանց մեծաթիվ, առավել ևս մեծահարուստ լինելն էր, այլ այն, որ նրանք բոլորը խորությամբ գիտակցում էին Թումանյանին աջակցելու կարևորությունը, նրա ստեղծագործության բացառիկ դերն ու նշանակությունը հայ գրականության համար:

Թումանյանի մեկենաս-հովանավորների, անդավաճան բարեկամների ցան- կում պայծառ մի անուն է իշխանուհի Մարիամ Թումանյանը՝ Արցախի մելիքներից սերող, իրավաբան և հասարակական գործիչ Մարկոս Դոլուխանյանի դուստրը: Հայ մշակույթի բազմադարյան պատմությունը չի կարող մատնանշել մտավորական, արվեստասեր մի կնոջ և գրողի, նվիրյալ մեկենասի ու արվես- տագետի այնպիսի սերտ, անկեղծ և ջերմ հարաբերություններ, ինչպիսին եղել են իշխանուհու և բանաստեղծի միջև: Ավելին, դրանք մարդկային հարաբերությունների մեջ նույնպես հազվագյուտ են` որպես տղամարդու և կնոջ միջև մաքուր, բանաստեղծական, անբասիր բարեկամություն: Հովհաննես Թումանյանը և իշխանուհին ճանաչում էին միմյանց դեռևս 1892 թվականից, երբ 23-ամյա բանաստեղծը ծառայում էր Հրատարակչական ընկերության գրասենյակում՝ զբաղեցնելով գրասենյակապետի պաշտոնը, իսկ 22-ամյա իշխանուհին նոր ընտրվել էր այդ ընկերության վարչության անդամ: Ծանոթության առաջին իսկ օրից Թումանյանը, քիչ է ասել, թե գրավում է իշխանուհու ուշադրությունը` նա պարզա- պես հմայում է իր ապագա «քնքուշ» բարեկամուհուն` «համակրելի դեմքով» և «քաղցր ժպիտով» 1 :

Գեորգի Թումանովի` «Նովոյե օբոզրենիե» թերթի խմբագրի և նրա երիտասարդ կնոջ` իշխանուհի Մարիամ Թումանյանի տունը բանաստեղծի համար դառնում է այցելության ամենասիրելի վայրերից մեկը, և ոչ միայն այն պատճա- ռով, որ այնտեղ էր ապրում իր պոեզիայով և իրենով հմայված, հրապուրված ժամանակի հայ գրասեր, բարեգործ, հազվագյուտ հայուհիներից մեկը, այլև այն պատճառով, որ տաղանդի զորացման համար միջավայրը, ուր լինում են հան-դիպումներ ժամանակի ականավոր, ինքնատիպ մարդկանց` տարբեր ազգերի գրողների, հասարակական գործիչների, գիտնականների, դերասանների հետ, անհրաժեշտություն է 2 :

Մ. Թումանյանի խոսքերով` Թումանյանը դառնում է «մեր ընտանիքի մշտական անդամը», որտեղ նա «հոգով հանգստանում էր» 3 : 1897 թ. վերջերին, իշխա-նուհին իր տանը հինգշաբթի օրերին կազմակերպում է գրական երեկոներ, ո- րոնք ստացել էին «Հինգշաբթիներ» (երբեմն նաև «Չորեքշաբթիներ») անվանումը: Կազմավորված գրական այդ խմբակի մշտական անդամները [«անբաժան հոգի էինք» (ՄԹ, 107)] հինգն էին` Մարիամ Թումանյանը, Հովհաննես Թումանյանը, Լևոն Շանթը, Փիլիպոս (Ֆիլիպ) Վարդազարյանը, բժիշկ Արիստակես Զարգար- յանը: Սկզբնական շրջանում, մինչև Բաքու տեղափոխվելը, երեկոներին մաս- նակցում էր նաև Հովհաննես Քաջազնունին: Հինգշաբթի երեկույթները տևել են մինչև 1902–1903 թթ. 4: «Հինգշաբթիներում» քննվել է նաև Թումանյանի տնտեսա- կան և առողջական ծանր վիճակը:

Հետագայում Թումանյանը դառնությամբ հիշում էր. «Տանը չէին ուզում, որ բանաստեղծություններ գրեմ, խանգարում էին և ստիպում, որ տերտեր դառնամ» 5: Եվ հուսահատության տխուր մի պահի բանաստեղծը զգալով իրեն մի մարդ, որ «ոչ վանքից բաժին ունի, ոչ կյանքից» 6 , տխուր որոշում է կայացնում` քահանա դառնալ: Հենց այն օրը, երբ բանաստեղծը կարիքից դրդված խոսում է առաջնորդի հետ և խոստանում վերջնական պատասխանը տալ հաջորդ օրը, գալիս է իր՝ քահանա դառնալու որոշման լուրը հայտնելու իշխանուհի Մ. Թումանյանին:

 Մ. Թումանյանի զգացմունքները բանաստեղծի հանդեպ չի կարելի համարել բարերարի, մեկենասի մշակութային շահերից բխող վերաբերմունք գործչի նկատմամբ` պայմանավորված միայն նրա տաղանդի կամ հանճարի գիտակցությամբ: Նա Թումանյանի համար անհանգստանում էր այնպես, ինչպես կա րելի է ցավել միայն աշխարհում ամենահարազատի համար: Մի ամբողջ գիշեր մռայլ, մղձավանջային մտածմունքների տպավորության տակ երևակայում է, թե Թումանյանն իր կամքին հակառակ քահանա դառնալու հուսահատ որոշում կայացնելու պատճառով ինքնասպանություն կգործի: Նա վաղ առավոտյան շտապում է իր դպրոցական ուսուցիչ Ալեքսանդր Քիշմիշյանի տուն, որպեսզի Հովհաննես Թումանյանը և իշխանուհի Մարիամ Թումանյանը 73 վերջինս միջնորդի իր փեսային` «Մուրճի» խմբագիր Կոստանդին Կրասիլնիկյանին` Թումանյանին ընդգրկել ամսագրի աշխատակիցների շարքում:  Իշխանուհին պատմում է.  «Նրանք շատ վախեցան… վալերյանի կաթիլներ խմացրին, բայց ինչքան շատ էին հոգատարություն ցույց տալիս ինձ` այնքան շատ էի թափում արցունքներ…  –Դուք հասկանու՞մ եք – ասում էի ես,– Թումանյանը ճարը կտրած քահանա է ձեռնադրվում…  մի՞թե խայտառակություն չէ դա մեզ համար, որ այդպիսի մի տաղանդավոր բանաստեղծին մենք չենք կարողանում ապահովել…  Տեսեք, թե Եվրոպայում ինչպես մեծարում են գրողներին, ինչպես ճոխ են նրանք ապրում այնտեղ, իսկ մեզանում Թումանյանի պես տաղանդավորները պիտի կորչեն աղքատության ճիրաններում» (ՄԹ, 121-122):

Այսպես, Մ. Թումանյանի սրտի միջով էր անցնում այն ամենը, ինչ կատարվում էր Թումանյանի հետ. «Ձեր ամեն մի վիշտը արձագանք է գտնում սրտիս մեջ»,– խոստովանել է նա Թումանյանին7 :

Իշխանուհին, Փ. Վարդազարյանը, Ար. Զարգարյանը միացյալ ուժերով ամեն ինչ անում են բանաստեղծին այդ հուսահատական որոշումից ետ պահելու համար. նրանց հաջողվում է բանաստեղծին դուրս բերել այդ անելանելի թվացող կացությունից, ազատել բոլոր մեծ ու փոքր պարտքերից, այնպես որ քահանա դառնալու հարկադրված որոշումը կորցնում է իր հրատապությունը: Մ. Թումանյանը Թումանյանին առաջարկում է ստանձնել տնային ուսուցչի պաշտոնը իր երեք անդրանիկ երեխաների համար:

1901–1902 թթ. բանաստեղծի առողջական վիճակը գնալով վատանում է:  Դեռ երիտասարդ տարիներից Թումանյանը հաճախ էր հիվանդանում, ջերմում էր, նրա թոքերը լավ վիճակում չէին: Մինչդեռ նա նյութական ծանր կացության մեջ էր և չէր էլ կարող երազել իր միջոցներով բուժվելու մասին: Գրողը բազմաթիվ պարտքեր ուներ թե՛ խանութներին, թե՛ անհատներին` ապառիկ ապրանք վերցնելու համար, նա չէր վճարել  յոթ ամսվա տան վարձը: Եվ ահա Փ. Վարդազարյանը և իշխանուհի Մ. Թումանյանը ստանձնում են այդ բոլոր պարտքերը մարելու, բազմաթիվ այլ ծախսերը հոգալու, ինչպես նաև բանաստեղծին Աբաս- թումանում, իսկ նրա ընտանիքին` Թիֆլիսում պահելու հոգսը: Սակայն միանվագ օժանդակությունը բավարար չէր, այն պետք է շարունակական լիներ, և նրանք անվերջ նորանոր միջոցներ էին փնտրում: Մ. Թումանյանը ներկայացում է ձեռնարկում սիրող դերասանների մասնակցությամբ, և արդյունքը` 600 ռուբլի, նույնպես հատկացնում է Թումանյանին (ՄԹ, 111) 8 :

1902 թ. Աբասթումանի աշունը դարձավ Թումանյանի երկերի 1903 թ. ժողո- վածուի նախապատրաստական շրջանը: Հեղինակի և նրա ժողովածուն հրա- տարակողների, հովանավորների ու կազմակերպիչների միջև հաճախ էին ծագում տարաձայնություններ: Դրանցից մեկը ծավալվել է գրքի բաժանորդագ- րության հարցի շուրջ: Բաժանորդագրությունը կազմակերպելու նպատակով իշխանուհին նյութական օժանդակություն է խնդրում, ի թիվս այլոց, նաև Սմբատ Շահազիզից ու մերժվում9 : Վերջինս առաջարկում է աջակցություն խնդրել վաճառականներից, մասնավորապես Մինաս Բոգդանի Լազարյանից10: 1902 թ. դեկտեմբերի 5-ին իշխանուհին դիմում է Պետերբուրգի հայոց Եկեղեցական խորհրդին, որը ևս մերժում է նրա խնդրանք-միջնորդագիրը11: 1903 թ. փետրվա- րի 3-ին Մ. Թումանյանը դիմում է Կարապետ Եզյանին` կարծելով, թե նա է խորհրդի նախագահը12: Վերջինս արդարանում է. «Խորհրդարանը մերժել է ձեր առաջարկությունը, թե ինչ պատճառներով, այդ ինձ հայտնի չէ» 13: Մ. Թումանյանին հաջողվում է այդ դիմումի մասին լուրը թաքցնել: Սակայն դիմում-շրջաբե- րականը, որը կազմել էին բանաստեղծի հովանավորները նրա ժողովածուի հրատարակության ծախքերը հոգալու համար, մեծ հուզումներ է պատճառում բանաստեղծին: Այդ դիմումի մեջ բանաստեղծի հովանավոր-ընկերները նկա- րագրել էին «համակրելի գրագետի»՝ Թումանյանի տնտեսական ու առողջական ծանր վիճակը, և ապա բացատրել, որ միայն նրա ժողովածուն հրատարակելու միջոցով հնարավոր կլինի, որ նա «կարողանա արտադրել ու աշխատել իր կյանքի այս ամենահասուն տարիների մեջ… քան սպասելու, որ նրա ծերության ու այլևս արտադրելու ապարդյուն օրերի մեջ միայն հասարակությունը գա իր հա- մակրանքն ու օգնությունը մատուցանելու» 14:

Լևոն Շանթը 1902 թ. հոկտեմբերի 16–18-ի նամակով դիմումն ուղարկում է Աբասթուման` բանաստեղծին, որի առաջին արձագանքը միայն մեծ ցավն էր: Թումանյանի հպարտությունն ու արժանապատվությունը այնպես է ընդվզում, որ չի հանդուրժում ոչ մի բացատրություն` հանուն իր անձի և նույնիսկ գրակա- նության համար անհատներին արվող դիմում-խնդրագիրն արդարացնող ոչ մի պատճառաբանություն: Թումանյանը կտրուկ մերժում է իր կամ իր ընտանիքի անվան հիշատակությամբ որևէ մեկին դիմելը և այդ ճանապարհով նյութական աջակցություն գտնելը:

Իշխանուհուն ուղղված Թումանյանի դժգոհությունը շատ ավելի հուզում է Մ. Թումանյանին, մանավանդ որ նրանց հարաբերությունները միշտ էլ հիմնված են եղել «սրտի քնքշության և հոգու ազնվության» վրա (9, 350): Եվ ահա Թումանյանը 1902 թ. նոյեմբերի 1-ին նամակով դիմում է իշխանուհուն. «Ես միշտ համոզված եմ եղել, որ Դուք քույրորեն տանջվում եք իմ վիճակով: Սիրելի Մարիա Մարկովնա, ավելի ծանր ու դժվար դեպք չի կարող լինել երբեք, քան երբ մարդու` իրեն ապրելու և իր ընտանիքը պահելու հոգսն ու խնդիրը դուրս է գալի իր ձեռքից ու դրվում հրապարակ» (9, 350): Իշխանուհին պատասխանում է, որ շատ լավ է հասկանում Թումանյանի զգացումները, ապրումները և մտածում է միայն ու միայն նրա հանգստության մասին: «Սիրելիս,– դիմում է նա բանաստեղծին,– մի՞թե Դուք կասկածում եք, որ Ձեզ հետ միասին տանջվում է և իմ սիրտը: Ինձ մեծ կսկիծ է պատճառում, որ ես չեմ կարող ապահովել Ձեզ այնքան, որ ստիպ ված չլինեմ ամեն անգամ դիմումներ անելու, շոշափելով Ձեր զգայուն ինքնասի րությունը: Իմ փափագս է Ձեզ այնպես պաշտպանեմ, որ ոչ մի մարդ չդիպչի Ձեր զգայուն սրտին, որ Ձեր հոգին հանգիստ լինի» 15: «Հավատու՞մ եք,– շարունակում է իշխանուհին,– որ այս տողերը գրելիս ես լալիս եմ, որ իմ բոլոր ճիգերը իզուր են… որ չեմ կարող պաշտպանել Ձեր սիրտը կոպիտ ձեռքերից: Ես կուզենայի Ձեզ խնամել, ինչպես մի քնքուշ ծաղիկ, պահպանել թե՛ արեգակի այրող ճառա- գայթներից, թե՛ ձմեռվա ցրտից: Ձեր ամեն մի վիշտը արձագանք է գտնում սրտիս մեջ» 16 (ընդգծումը մերն է – Ս. Հ.): Թեև արցունքներն այլևս թույլ չէին տալիս շարունակել, սակայն իշխանուհին, այնուամենայնիվ, փորձում է խաղաղեցնել բանաստեղծի հոգու խռովքն ու փոթորիկը` վստահեցնելով նրան երկու բանում. «…որ նախ Դուք մենակ չեք տանջվում, որ Ձեզ հասկացողներ ու համակ- րողներ կան, և երկրորդ, որ ես ամեն միջոց գործ կդնեմ, որ Ձեզանից հեռու պա հեմ մուննաթները և խայթոցները» 17: Թումանյանի միջավայրը, նրա բարեկամներն ու ընկերները, ցանկանալով, թե առանց ցանկության, չէին հակառակվում բանաստեղծի կամքին:

 1903 թ. սկզբին գրքի բաժանորդագրությունը դեռ շարունակվում էր: Հրատա- րակիչները խոստանում էին գիրքը հրատարակել ծավալուն, «մոտ 350 էջ, շքեղ թղթի վրա, հեղինակի պատկերով…» և բաժանորդագրվելու համար առաջարկում էին Թիֆլիսում դիմել Մ. Թումանյանին և Փ. Վարդազարյանին, Բաքվում` Մ. Տեր-Անդրեասյանին և Ա. Նազարեթյանին18:

Նույն թվականի սեպտեմբերի վերջին վերադառնալով Թիֆլիս` Թումանյանը ժողովածուի ձեռագիրը հանձնում է իշխանուհուն: Վերջինս գրքի մամուլները տպագրված, պատրաստ լինելուց հետո այն տանում է գրաքննիչի մոտ: Տպագ- րությունը հանձնվում է Մնացական Մարտիրոսյանի տպարանին, որի տնօրե նը, իշխանուհու վկայությամբ, «հայտնի էր իբրև մաքուր և գեղարվեստորեն տպագրող» (ՄԹ, 122): Իշխանուհուն թվում էր, որ գրքի հրատարակության գործի հեղինակի միջամտությունը դրանով կավարտվի, սակայն, ինչպես ինքն է նշում, «…նոր տանջանքների դուռ բացվեց» (ՄԹ, 123):

 Տպագրիչներին իշխանուհին մի հանձնարարական էր տալիս, իսկ հեղինա կը` մի ուրիշ: Ի վերջո, գիրքը լույս է տեսնում 1200 օրինակ տպաքանակով: Շքեղ օրինակների գինը նշանակվում է 10 ռուբլի, սակայն գտնվում էին մարդիկ, որոնք հոժարակամ և մեծ ուրախությամբ վճարում էին 100 ռուբլի: Սովորական կազմ ունեցող գրքերի գինը նշանակվում է 3 ռուբլի: Ժամանակի մամուլում գրքի գինը հատուկ քննության առարկա է դառնում: Լեոն գրում է. «Գիրքը պետք է է- 15 Նույն տեղում, հ. 5, էջ 289: 16 Նույն տեղում, էջ 290: 17 Նույն տեղում: 18 «Տարազ» (Թիֆլիս), 1903, թիվ 18, մայիսի 16: 76 Սուսաննա Հովհաննիսյան ժանացնել» 19: Հենց Լեոյին` «Մշակի» մի աշխատակցին» նկատի ունենալով, «Տա- րազի» գրախոսը գրում է. «Ամոթ նրանց, որոնք չեն ամաչում, տրտնջում են և բարձրաղաղակ պահանջում են բանաստեղծից, որ նա և՛ երգե, և՛ ձրի տպագրել տա յուր երկերը» 20: Գրախոսը, փորձելով ապացուցել թերթի կողմնակալ վերա- բերմունքը, պարզաբանում է, թե ինչպես են այդ թերթի էջերում «կարճատես ի- մաստակներ» համարվում բոլոր նրանք, ովքեր խմբագրության համար նախընտրելի գրողների «գրական արտադրություններին նայում են բարձրից» 21: Շնորհակալություն է հայտնում իշխանուհի Մ. Թումանյանին` հայ լավագույն բանաստեղծին աջակցելու համար22:

 Գրքի 1200 օրինակից միայն 400-ն է վաճառում իշխանուհին: Ստացված 2163 ռուբլուց մի մասը նա հատկացնում է տպագրական ծախսերը ծածկելուն, մյուս մասը ամբողջությամբ տրամադրում է հեղինակին: Մ. Թումանյանը մտադիր էր գրախանութներին հանձնված մոտ 800 օրինակի գումարն էլ տրամադրել բա- նաստեղծին, սակայն, ինչպես հենց ինքը իշխանուհին է վկայում, «Մի շաբաթ հազիվ էր անցել, որ Թումանյանը մտել էր գրախանութները, վերցրել էր ժողո- վածվի օրինակներ ու ձրի բաժանել էր սրան-նրան» (ՄԹ, 125, ընդգծումը մերն է – Ս. Հ.): Նման պահվածքով ու վարվելակերպով բանաստեղծը միայն խանգարեց իր բարեկեցության խնդիրներով մտահոգված մտերիմներին գեթ որոշ ժամանա- կով նյութապես ապահովել իրեն: Սակայն նրանք մխիթարվեցին նրանով, որ գիրքը շատ լավ ընդունելություն գտավ: «Մի խոսքով,– գրում է Մարիամ Թումանյանը,– ամեն կողմից շնորհակալական նամակներ էի ստանում և բերանացի գովասանքներ էի լսում…: Պարզ բան է, որ ինձ շատ էին մխիթարում այդ գովա- սանքները, ու ես մոռացության էի տվել իմ անցած չարչարանքները» (ՄԹ, 124- 125):

Իշխանուհի Մ. Թումանյանը նպաստել է Կոմիտասի ու Թումանյանի ծանոթությանը: 1904 թ. հունվարի սկզբին նա Էջմիածին Կոմիտասին է ուղարկում բանաստեղծի ժողովածուն և խնդրում է «Անուշը» օպերայի վերածել: Կոմիտասը իշխանուհուն պատասխանում է 1904 թ. հունվարի 22-ին գրեթե թևավոր խոսք դարձած մի արտահայտությամբ. «Շնորհափայլ իշխանուհի, ուրախությամբ կարդացի պ. Հ. Թումանյանի «Անուշը» ու շա՛տ անուշ գտա. պատրաստ եմ Ձեր փափագն իրագործելու» 23: Այդ նպատակով Կոմիտասը իշխանուհուն խնդրում է իր կողմից բանաստեղծին առաջարկել որոշ փոփոխություններ կատարել24: Կո- միտասը շտապեցնում էր հեղինակին, որպեսզի կարողանա պոեմի համար ե- րաժշտության «ծրագիրը մշակել»: Նա իշխանուհուն արագ աշխատելու խոս- տում չի տալիս, քանի որ այդ պահին ծանրաբեռնված էր. Տիգրան Նազարյանի խնդրանքով «Տարազի» համար պատրաստում էր «Վագներ Ռիխարդ», «Ֆրանց Լիստ» և «Հովսեփ Վերդի» հոդվածները25: Չնայած ծանրաբեռնվածությանը` Կոմիտասը սկսում է «Անուշ» պոեմը օպերայի վերածելու աշխատանքները: Ե- րաժշտի այդ որոշումը գումարվում է «Սասնա ծռեր», «Քաղաքավարության վնասները» և «Վարդան» օպերաները գրելու նրա մտահղացումներին26: Սակայն «Անուշը» միանգամից դառնում է առաջնային: Կոմիտասի կարծիքով, «Անուշն» այնքան բանաստեղծական է, որ կարծես «որոշ հատվածների երաժշտությունը հենց ինքն է գրել, ուրեմն նա էլ երաժշտական հոգի ունի» 27:

Թումանյանի և իշխանուհու մտերմությունը ավելի սերտ դարձավ «Հասկեր» մանկական ամսագրում համատեղ աշխատելու տարիներին:

1905–1906 թթ. Թումանյանը մեծ սիրով ու նվիրումով աշխատակցում էր «Հասկեր» մանկական ամսագրին՝ կարճ ժամանակով դառնալով ամսագրի ոգին ու հենասյունը: 1908 թ. հունվարի 22-ին ընկերոջը` Փ. Վարդազարյանին, նա տեղեկացնում է. «Էս տարի կապվել եմ «Հասկերի» հետ, որ ամեն ամիս բան տամ ու մոտիկ խառնվեմ գործին: Ռուստեմն ու Մարիա Մարկովնան էլ մոտեցել են «Հասկերին» 28: Թումանյանը նկատի ուներ իշխանուհի Մ. Թումանյանի կողմից ամսագրի «մի ամբողջ բաժնի» ղեկավարությունը` «Մարիամ տատիկի տոպրակից» անվան տակ: Այդ բաժինը աշխույժ կապ էր հաստատել ամսագրի պատանի ընթերցողների հետ: Երեխաները հաճախ ցանկանում էին անձամբ ծանոթա նալ «Մարիամ տատիկին», սակայն իշխանուհին միշտ խուսափում էր ու մերժում, իբրև թե շատ է պառավ, հիվանդ է և անկողնու մեջ է 29 :

1910 թ., երբ իշխանուհին իր հիվանդ որդու` Միքայելի հետ, ստիպված մեկնում է Շվեյցարիա, դադարում է «Հասկերին» աշխատակցելուց և խնդրում է Թումանյանին շարունակել այդ բաժինը «Օվաննես պապիկի» անվան տակ: Սակայն «Հորիզոնի» խմբագրությամբ զբաղված` Թումանյանը չէր կարող արձագանքել իշխանուհու ցանկությանը: Նրա մերժմանը Մ. Թումանյանը պատասխանում է Լեյզենից 1910 թ. սեպտեմբերի 6-ին. «Ախ, ափսո՜ս, ինչպես լավ բաներ կարելի էր անել Մարիամ տատիկի և Օհան պապիկի հետ միասին» 30:

Ի դեպ, նույն առաջարկով Թումանյանին դիմել էր նաև «Հասկերի» խմբագիր Ստեփան Լիսիցյանը: «Ես գրեցի Հովհաննեսին, որ կցանկանայի այդ բաժինները շարունակվեին նույն հոգվով, և եթե որևէ պատճառով իր համար անհարմար է գտնում «Մարիամ տատիկի» անունից խոսել կամ ոճը ուզենա փոխել, թող գրի «Օհան պապի» կողմից» 31: Իհարկե, եթե Թումանյանը շարունակեր իշխանուհու ղեկավարած բաժնի աշխատանքները, անշուշտ, կընտրեր «Պապից» ստորագրությունը, որովհետև դեռ 1908 թ., երբ «Հասկերում» առաջին անգամ տպագրվեց «Չարի վերջը», այն ուներ «Պապի առակներից» ենթավերնագիրը32:

«Հասկեր» ամսագրին աշխատակցելն ու «Լուսաբեր» դասագիրքը ավելի մե ծացրեցին Թումանյանի համբավն ու հռչակը մանուկների շրջանում: Այդ ճանաչմանը նպաստեց նաև իշխանուհի Մ. Թումանյանը, որը նախաձեռնեց ու 1909–1912 թթ. իրականացրեց «Հովհաննես Թումանյանի մանկական գրադարանը» մատենաշարի 15 պատկերազարդ գրքույկների հրատարակությունը` Ռոտտերի, Գ. Երիցյանի գեղեցիկ նկարազարդումներով, այդ թվում` «Աղվեսը», «Շունն ու կատուն», «Անբախտ վաճառականները» և այլն: Դրանք տպագրվում էին այն օրերի համար բավական մեծ տպաքանակով, այսպես` «Ծիտը» տպագրվել է 2400 օրինակ: Հեքիաթների հրատարակությունը սկսելուց առաջ իշխանու- հին, զգուշանալով բոլոր գրքերի գրեթե ողջ տպաքանակը նվիրելու Թումանյանի սովորությունից, նախօրոք պարտավորեցնում է նրան 50 օրինակից ավելին չպահանջել: «Ես հույս ունեի,– շարունակում է իշխանուհին,– որ Թումանյանը կզսպի իրան, և ես հնարավորություն կունենամ նրա համար մի պատկառելի գումար հավաքել, բայց նա շարունակեց ըստ իր սովորության ձրի բաժանել գրքույկները, և իմ բոլոր ջանքերը ապարդյուն անցան»: 1910 թ. դեկտեմբերի 23- ին «Հորիզոնում» զետեղվում է հայտարարություն, ըստ որի շուտով լույս կտեսնեն այդ մատենաշարից Թումանյանի թիվ 12, 13, 14 գրքերը` «Քաջ Նազարը», «Փոքրիկ ձկնորսը», «Լեզուն կտրած ծիտիկը» (թիվ 14) Ռոտտերի նկարազարդումներով և առաջարկում են «դիմել գրավաճառներին» 33:

Թումանյանի հեքիաթների ու պատմվածքների մանկական մատենաշարը մեծ հիացմունքով ու սիրով ընդունվեց ոչ միայն մանուկների կողմից: Հովհ. Տեր- Միրաքյանն իր գրախոսականում գունատիպ, պատկերազարդ գրքույկների երևան գալը խոշոր իրադարձություն և երևույթ էր համարում թե՛ հայ մանկագրության ասպարեզում, թե՛ հայ հրատարակչական և գունավոր տպագրության ոլորտում: Նա գրում է. «Այժմ մեր ձեռքի տակ եղած հայերեն պատկերագրքերը ոչ միայն բարձր են այդ արտադրություններից, այլ և կարող են մրցել ռուսական ավելի արժանավոր գրականության արտադրությունների հետ» 34: Ինչպես Տեր- Միրաքյանի հոդվածում, այնպես էլ «Հորիզոնի» 1909 թ. դեկտեմբերի 29-ի հա- մարում «Տերն ու ծառայի» մասին գրախոսականում բարձր էր գնահատվում իշ խանուհի Մ. Թումանյանի նախաձեռնությունը: Անստորագիր առաջնորդողում ասվում էր. «Իշխանուհի Թումանյանը ձեռնարկել է մի շատ օգտակար գործ… ճշմարտությունը այն է, որ մանուկների մեջ սեր զարթնեցնելու համար ամենա- լավ ճանապարհը գրավիչ զրույցների, հեքիաթների, առասպելների պատկերազարդ գրքույկների հրատարակությունն է»: Ըստ անանուն գրախոսի՝ այդպիսի ապահովում են «մայրենի մանկական գրականության զարգացումը»: Գրախոսը հենց Թումանյանի երկերի հրատարակության մեջ է տեսնում այդ զարգացման լավագույն ազդակը: Այդպիսի ազգային հոգևոր սնունդ ստացած մանուկը կունենա «բնականոն առողջ զարգացում»: «Այսպիսով,– եզրակացնում է հոդվածագիրը,– հասարակական գործը, որը ձեռնարկել է իշխանուհի Թումանյանը, առերևույթ փոքր է, բայց բերում է արդյունավետ ապագայի»:

1908–1909 թթ. Թումանյանը Մետեխի բանտում էր: 1908 թ. դեկտեմբերին Կովկասում քաղաքական համատարած հալածանքի պայմաններում Թիֆլիսում ի- րականացվում էին բազմաթիվ ձերբակալություններ: Շուրջ 160 դաշնակցական- ներ ու անկուսակցական ազգային գործիչներ հայտնվել էին բանտերում: Դեկ- տեմբերի 17-ին ձերբակալվում է Ավ. Իսահակյանը, իսկ 1908 թ. դեկտեմբերի 23- ի լույս 24-ի գիշերը` Թումանյանը` ավագ որդու` Մուշեղի հետ: Նա, ինչպես «Դաշնակցական գործով» մյուս ձերբակալված հայ մտավորականները մեղադր- վում էին 102 հոդվածով, որը ամենախիստ պատիժն էր նախատեսում հակապե- տական արարքների և իշխանությունների տապալմանն ուղղված գործողութ յուններ իրականացնելու համար: Նրա համար անհանգստանում էին նրա հա- րազատներն ու բարեկամները: Բոլորը անհանգստանում էին, իսկ կոնկրետ օգ- նության քայլեր ցուցաբերում է հատկապես իշխանուհի Մ. Թումանյանը, թերևս, այն պատճառով, որ միայն նա ուներ այդպիսի հնարավորություններ: Հենց լսում է բանաստեղծի բանտարկության լուրը, անմիջապես գնում է փոխարքա Վորոն- ցով-Դաշկովի հետ տեսակցության, որպեսզի համոզի նրան Թումանյանի անմե ղության մեջ: Իշխանուհին փոխարքայից հուսադրվում է միայն երրորդ այցելության ժամանակ, երբ ստանում է նրա խոստումը, թե Թումանյանը «շուտով ազատ կլինի» (ՄԹ, 139): Ինչպես երևում է, փոխարքան, այնուամենայնիվ, օգնել է Թումանյանին, որովհետև արդեն բանտից դուրս գալուց հետո՝ 1909 թ. հուլիսի կեսերին, բանաստեղծը տեղեկացել է այդ մասին. «Միայն թե մի բան ինձ շատ զարմացրեց, թե ինչ սրտով են վերաբերվել իմ գործին փոխարքան ու կինը և մի քանի ուրիշ բարձրադիր անձինք» (10, 77):

 Մինչ Թումանյանը բանտում էր, իշխանուհին մտածում էր որևէ կերպ բա նաստեղծի վիճակը մեղմելու մասին: Նա «շարունակ տանջվում» էր Թումանյանին տեսնելու և հուսադրելու ցանկությունից: Բարեգործական երեկույթներից մեկի ժամանակ Թիֆլիսի քաղաքագլուխ Ալ. Խատիսյանը իշխանուհուն ծանո- թացնում է Մետեխի բանտի տնօրենի (վարիչի)՝ բանտապետ Ռըմկևիչի հետ, որ- պեսզի Թումանյանի համար հնարավոր լիներ բանտում արտոնություններ ստանալ. «Ինձ թեև շատ զզվելի էր բանտապետի ձեռքը սեղմելու, այնուամենայ նիվ, ես զսպեցի ինձ՝ միշտ Թումանյանի շահը աչքի առաջ ունենալով և համարյա ամբողջ երեկո Ռըմկևիչի հետ անցկացրեցի: Ես աշխատում էի գրավել նրա համակրությունը, և իսկապես բաժանվելիս նա խոստացավ ինձ տեսակցություն տալ բանտարկյալի հետ, որ ինձ շատ ուրախացրեց» (ՄԹ, 140):

Նշանակված օրը, կյանքում առաջին անգամ, իշխանուհին գնում է բանտ, սա- կայն «կասկածելի փայլ» նկատելով բանտապետի աչքերում՝ «սարսափում է»: 80 Սուսաննա Հովհաննիսյան Նա հետաձգում է տեսակցությունը մեկ այլ անգամի և խնդրում է իրեն տուն ուղեկցել: Ռըմկևիչին դուր չի գալիս իշխանուհու այդ որոշումը, և նա «պաշտոնական սառը» ձևով հայտարարում է, որ հաջորդ անգամ իշխանուհին կարող է Թումանյանին տեսակցության գալ միայն նահանգապետի թույլտվությամբ: Վերջինս մերժում է Մ. Թումանյանի խնդրանքը:

 Թումանյանի և իշխանուհու նամակագրությունը հայ գրականության ու մշա- կույթի պատմության, թերևս, ամենագեղեցիկ ու մնայուն էջերից են: Նրանցում պահպանվել են ոչ միայն ժամանակի ազգային-հոգևոր կյանքի նշանակալից ի րադարձությունների արձագանքները, այլև մեծ բանաստեղծի կենսաբաղձ ու կենսատենչ բնավորության անկեղծ դրսևորումները, երկու անվանի հայերի փոխադարձ սիրո խոստովանությունները: Թումանյանի և իշխանուհու միջև ձևավորված բարեկամությունն աստիճանաբար վերաճում է սիրո:

Հասարակության մեջ զբաղեցրած իր դիրքի շնորհիվ իշխանուհին ապրում էր բարձրաշխարհիկ կյանքով, ելումուտ ուներ և անձամբ առնչվել էր Ռուսաստանի կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի, իսկ ավելի ուշ՝ նաև Նիկոլայ Երկրորդի հետ: Նա ժամանակի հասարակական-մշակութային նշանավոր գործիչներից էր, հայտնի բարերար, ապրում էր լիարժեք և իրեն երջանիկ էր զգում միայն գործի մեջ, իսկ ազատ ժամերին «հոգնում էր» և «հաճախ նույնիսկ ուշաթափվում» (ՄԹ, 6):

Թումանյանին ուղղված նամակներում իշխանուհին մշտապես պատմում էր իր սկիզբ ու վերջ չունեցող նախաձեռնությունների, բարեգործությունների մասին: 1902 թ. սեպտեմբերի 25-ին նա գրում է. «Թատրոնը պետք է պահել ժողովրդի համար… Եթե ինձ հաջողվի լավ խումբ կազմել սիրողներից, ես ինձ երջանիկ կհամարեմ» 35: Մեկ այլ նամակում իշխանուհին հավաստիացնում է. «Ամառը վերջանում է, և ես չափազանց ուրախ եմ: Ձեռքերս քոր են գալիս, ինչպես ասում են՝ գործ և գործ եմ ուզում… Առանց գործի՝ կյանքը կյանք չէ» 36 :

 Մշակութային բարեգործական գրեթե ոչ մի նախաձեռնություն Թիֆլիսի հասարակական կյանքում առանց իշխանուհու մասնակցության և նախաձեռնության տեղի չէր ունենում: Դեռևս 1901 թ. ամռանը նա կազմակերպել էր «Թատրո նական ընկերությունը», որը մտադիր էր առաջիկա աշնանից մշտական թատե- րական հայկական խումբ պահել Թիֆլիսում37:

Իշխանուհին է հիմնադրել նաև Հայուհյաց բարեգործական ընկերությունը և նախագահել այն (1903–1907 թթ.): Նա կազմակերպել է անվճար թեյարաններ ու ճաշարաններ, բացել է գորգագործական արհեստանոցներ, որբանոցներ, որտեղ սովորող երեխաները նրան «մայրիկ» են անվանել՝ այնպես, ինչպես Էջմիածնի որբերը Հ. Թումանյանին «հայրիկ» էին ասում:

Թումանյանը շատ բարձր էր գնահատում իշխանուհու ծավալած հասարակական գործունեությունը և ամեն կերպ խրախուսում ու քաջալերում էր նրա յուրաքանչյուր նոր նախաձեռնություն: Իսկ երբ իշխանուհին 1902 թ. նոյեմբերի 20-ի նամակով դժգոհում է, որ իր կազմակերպած ներկայացումներին բազմա- թիվ ցանկացողներ դրսում են մնում, որովհետև դահլիճները միշտ ավելի փոքր են, քան նրանց թիվն է 38, բանաստեղծը հետևյալ տողերով է մխիթարում բարեկամուհուն. «Ես ուշադրությամբ հետևում եմ և ուրախանում: Թող Ձեր լացը դրա համար լինի, որ գալիս են ու հնար չկա տեղավորելու, և այդ դժգոհությունները թող Ձեզ ավելի ուրախացնեն, քան թե վշտացնեն» (9, 375):

Թումանյանի խրախուսանքին էր արժանացել 1902 թ. հունվարի 20-ին Թիֆլի- սի ժողովարանում տեղի ունեցած Թիֆլիսի Հայոց բարեգործական ընկերության երեկույթը, որի կառավարչուհին իշխանուհի Մարիամ Թումանյանն էր: «Օրվա չարիքներից կուպլետները» պատրաստել էր իշխանուհին՝ նախօրոք դրանք ու ղարկելով Թումանյանին՝ կարծիքի39:

1902 թ. փետրվարի առաջին օրերին արդեն վաճառվում էին Մարիամ Թումանյանի նախաձեռնությամբ պատրաստված խաղալիքները՝ հետևյալ հայտարարությամբ. «ռուսերեն, հայերեն կուբիկներ երեխաների համար՝ սովորելու տառեր և բառեր. ռուսերենը բաղկացած է 144 տառերից, հայերենը՝ 168 տառե- րից առանձին արկղներում» 40:

Թումանյանը հավատում էր Մարիամ Թումանյան հասարակական գործչի տաղանդին, դժվարությունների առջև երբեք չընկճվող, երբեք չնահանջող նրա բնավորությանը: Նա համոզված էր, որ իշխանուհին չէր կարող չհաջողել. «Գիտեք, առհասարակ, որ ասում են՝ այս ենք անելու կամ այն, ես դրանից ոչինչ չեմ հասկանում, ինձ անբովանդակ բառեր են թվում, բայց երբ որ Դուք եք ասում, ես արդեն երևակայում եմ գործը, անպայման հավատում եմ, որ բան է լինելու:

Ճշմարիտ, որ անհատներն են գործ ստեղծում, կերպարանք տալիս, ձև տալիս, ընթացք տալիս հասարակական կյանքին:

Մի քանի մարդ – և կյանքը դառնում է եռուն, կենդանի, գեղեցիկ» (9, 300, ընդգծումը մերն է – Ս. Հ.):

Թումանյանը այս խոստովանում էր նաև իր մյուս մտերիմ ընկերներին ու բա- րեկամներին: Այդ մասին կարդում ենք նաև Ֆիլիպին գրած 1902 թ. օգոստոսի 23-ի նամակում. «Մարիա Մարկովնան երևի եկած կլինի… գրում է, որ նոր ծրա- գիրներ է կազմել: Տե՛ր աստված: Ես կարծում եմ այս ձմեռ նոր բաներ ենք տես- նելու. նա կանի, ես հավատում եմ: Զարմանալի կին է: Ափսոս, նրան լավ չեն ճանաչում առհասարակ: Է՜հ, վերջումը կճանաչեն, միշտ վերջումը…» (9, 302, ընդգծումը մերն է – Ս. Հ.):

Թումանյանը լավ էր ճանաչում ու բարձր էր գնահատում իր «քնքույշ բարեկամուհուն», և երբ մեկ-երկու ամիս նրա որևէ նոր բարեգործական ձեռնարկի մասին լուր չէր ստանում, անհանգստացած գրում էր. «…Ինչպե՞ս եք, ի՞նչ նոր ծրագիրներ եք մտածում, արդյոք թատրոնա- գրա բարեգործա- … և այլն ական: Քանի ժամանակ է՝ մի նոր գործ չեք հնարում, թե՞ Ձեզ էլ ինձ նման թողել է մուզան» (9, 434): Բանաստեղծի նամակներում իշխանուհին բնորոշվում է իբրև «քնքույշ ընկեր», «գեղեցիկ հրատարակչուհի» (10, 77), «բանաստեղծության գուր գուրացող այդ քնքույշ» սիրտ (10, 78): Թե այս, թե 900-ական թթ. բանաստեղծի կյանքի յուրաքանչյուր նշանակալից իրադարձություն կապվում է Մ. Թումանյանի անվան հետ: Վերջինս միակ հայ կինն է, որը շուրջ երկու տասնամյակ եղել է Թումանյանի կողքին և վայելել է նրա ջերմ, անկեղծ սերն ու քնարական զգացումները: Իշխանուհի Մարիամ Թումանյանը արտաքին աշխարհի համար շատ երջանիկ ու նախանձելի ճակատագրի տեր կին էր: Եվ իրոք, նա ապրում էր բարեկե ցիկ, ապահով, հետաքրքիր, լիարյուն կյանքով: Նա սիրված ու հարգված էր և՛ ընտանիքում, և՛ թե հասարակական միջավայրում: Սակայն դա միայն նրա կյանքի ու ճակատագրի արտաքին փայլն էր: Մինչդեռ գոյություն ուներ նաև այլ, ոչ տեսանելի, մարդկանց աչքից ամենայն խնամքով թաքցվող այլ իրականութ յուն: Վեց երեխաների մայրը իբրև կին ամուսնական կյանքում երջանիկ չէր: Նրա ամուսինը՝ Գ. Թումանովը, թեև երբևէ որևէ արգելք ու սահմանափակում չէր դրել կնոջ առջև, սիրել և խորապես հարգել էր նրան, սակայն լինելով կնոջից տարիքով գրեթե կրկնակի մեծ՝ իր հանդեպ նույնպիսի սեր երբեք չէր զգացել: Ամուսնու մեծ վստահությունը կնոջ հանդեպ նպաստել է իշխանուհու ազատ ու անկաշկանդ վարքի դրսևորմանը. «Ես անթիվ նամակներ էի ստանում զանազան դիմումներով, և ամուսինս երբեք չէր հետաքրքրվում իմ գրագրությամբ, և ե- թե ինքս չպատմեի նրան որևէ նամակի մասին, նա սովորություն չուներ հարց- նելու» (ՄԹ, 196):

Եվ, անշուշտ, ամուսնու համար անընթեռնելի են մնացել Թումանյանի նամակները` ուղղված իշխանուհուն: Դրանցից շատերը իսկական գեղարվեստական ստեղծագործություններ են: Խոսքը վերաբերում է հատկապես Աբասթումանից գրած նամակներին: 1902 թ. աշնանը Թումանյանը իշխանուհուն գրած նամակներում ակնարկում է մարդկային կյանքում ափսոսանքների հրաժեշտի և այդ ամենի բնության ներդաշնակության մասին: «Ամբողջ օրը զբոսնում եմ. թաղվում եմ անտառների խորքերում, աշնան այնքան անուշ ու տխուր լռության մեջ, լսում եմ միայն թափվող դալուկ տերևների վերջին կարճատև շշունջները և թռչունների հրաժեշտի սրտաճմլիկ ծլվլոցը, որ դեղնած ճյուղերի մեջ իզուր գա- րուն են որոնում ու… ծլվլում, ո՞վ գիտի՝ ի՞նչ ափսոսանքներ, ի՞նչ հիշողություն- ներ, ու արևի – վերջալույսի շողերի տակ մտածում եմ, որ վերջն էլ, մահն էլ կարող է սիրուն լինել, ինչպես աշունն այս հովիտում» (9, 324, ընդգծումը մերն է – Ս. Հ.):

 Թումանյանի այս տողերը իշխանուհին անգիր էր արել և բառ առ բառ հիշել էր թե՛ այն պահին, երբ միայնակ կանգնած էր բանաստեղծի աճյունի առջև, և թե՛ տարիներ հետո, երբ շարադրում էր իր հուշերը նրա մասին:

1902 թ. սեպտեմբերի 8-ին Թումանյանը Մ. Թումանյանին է ուղարկում մի չափածո քառատող.

Թափառելով Բորժոմ-պարկում

Հիշում է Ձեզ և ուղարկում

Շատ բարևներ ու սեր անկեղծ

Ձեր բարեկամ մի բանաստեղծ:

 Սկսած 1901 թ. Թումանյանի և իշխանուհու նամակներում կարելի է հանդիպել փոխադարձ սիրո ուղղակի և անուղղակի խոստովանությունների: Նույն թվականի հուլիսի 19-ի նամակում, խոսելով առհասարակ կարոտի մասին, Թումանյանն ընդգծում է նրա հազվագյուտ հայուհի լինելը. «Երևակայում եմ, որքան խոսելու նյութ կունենաք: Որքան շատ կանանց եմ հանդիպում, հետները խոսում, ճանաչում, այնքան ավելի եմ կարոտում մեր հոգեբանական- փիլիսոփայական- բանաստեղծական զրույցները» (9, 261):

Առհասարակ Թումանյանի և իշխանուհու նամակագրության մեջ հաճախ կարելի է հանդիպել հայ կնոջ կերպարի մասին դիտարկումների: Այս հարցում նրանք համակարծիք ու համախոհ էին: Այսպես, Ուրավելից Վիձիսի Մարիամ Թումանյանին ուղղված նամակում Թումանյանը գրում է. «Սաստիկ զգալի էր ինձ համար մի կրթված կնոջ բացակայությունը» (10, 252, ընդգծումը մերն է – Ս. Հ.):

Թումանյանի նամակներում այդ շրջանում հաճախադեպ էր կարոտի թեման: 1902 թ. օգոստոսի 6-ին գրում է. «Իմ հոգին այժմ հակառակ տրամադրություն ունի՝ անհագուրդ կարոտի, պապակող ծարավի, անսփոփ տառապանքի ցանկություն» (9, 292):

Թումանյանը բանաստեղծ և արվեստագետ էր ու, բնականաբար, չէր կարող չնկատել գեղեցիկ և հետաքրքիր կանանց, չհրապուրվել ու չսիրահարվել: Սա կայն նա մեծ ընտանիք ուներ և սիրող ու հոգատար ամուսին և հայր էր: Նույն շրջանում՝ 1902 թ. օգոստոսի 6-ին բանաստեղծը գրում է Փ. Վարդազարյանին. «Ես քեզ անկեղծ եմ ասում, ես կյանքից էլ եմ զզվել, և եթե մի բան կա, որ ինձ կապում է՝ այդ երեխաներն են» (9, 294, ընդգծումը մերն է – Ս. Հ.): Այս տողերը գրում է սիրահարված բանաստեղծը, որն իր ուսերին զգում էր մեծ ընտանիքի ծանրա- գույն բեռը և միաժամանակ չէր կարողանում դիմագրավել հոգու մեջ արթնացող քնարական զգացմունքներին: «Այսպես,– գրում է Թումանյանը օգոստոսի 23-ին,– չգիտենք՝ ինչի հավատանք, ինչ սիրենք, ինչ ցանկանանք. տարուբերվում ենք մի մեծ վարանքի մեջ, բարոյական մի անեզր ալեկոծության մեջ, նավահան- գիստ չենք հասնում, փարոս չենք տեսնում, և մեր բոլոր մխիթարությունն այն է, որ ազնիվ են մեր տանջանքները» (9, 301-302, ընդգծումը մերն է – Ս. Հ.):

Իր հերթին Թումանյանի կյանքի յուրաքանչյուր դժվարություն, ֆիզիկական կամ հոգեկան ամեն մի ցավ խորապես վշտացրել է իշխանուհուն, երբեմն նույնիսկ ավելի շատ, քան բանաստեղծին, հատկապես, երբ խոսքը վերաբերել է Թումանյանի առողջությանը: Մ. Թումանյանը գրում է. «Բայց ավելի շատ եմ ուզում Ձեզ շուտով կատարյալ առողջ տեսնել, ուստի Դուք լավ պահեցեք Ձեզ, մի՛ հոգնեք և զգո՛ւյշ եղեք մրսելուց: Մրսելը շատ վտանգավոր է Ձեզ համար» 41:

Առհասարակ իշխանուհին որևէ գործ կամ պատճառաբանություն ու հիմնավորում չէր ընդունում բանաստեղծից, եթե այն պիտի սպառնար նրա առողջությա նը: 1909 թ. հուլիսի 24-ին նա բանաստեղծին գրում է. «Լուսաբերը» և ուրիշ գործեր կոպեկ չարժեն ի դիմաց Ձեր առողջության» (10, 496):

Տարիներ շարունակ մեծ բանաստեղծն ու մեծ հայուհին միմյանց խոստովանում էին իրենց բարեկամական զգացումներն ու ամենանվիրական ապրումնե րը: Նա և՛ փիլիսոփա էր, և՛ բարոյախոս, և՛ բանաստեղծ, և՛ պարզապես մարդ: Իբրև բանաստեղծ, երիտասարդ հասակից ստանձնել էր սիրահարների անկեղծ զգացմունքները մերժող մարդկանց, հասարակության խիղճն արթնացնողի պարտականություն: Երկար ժամանակ, հավանաբար, Վարյա Խանդամիրյանի նկատմամբ իր հրապուրանքը հաղթահարելուց հետո, Թումանյանը զգում էր, որ իր զգացմունքները իշխանուհու նկատմամբ խաբեպատիր չեն, այլ միանգամայն իրական:

Ամուսնացած կնոջը սեր բացատրելու  Թումանյանի համարձակությունը ինչ- որ տեղ բացատրվում էր նաև իր նկատմամբ իշխանուհու անթաքույց հիացմունքով ու մշտատև, շարունակական, անսահման սիրով: Իշխանուհին գիտակցաբար, թե ենթագիտակցաբար իր սևեռուն ուշադրությամբ, միայն սիրող կնոջը բնորոշ հոգատարությամբ, նաև սիրված լինելու գրեթե բացահայտ մղումով, իր չխոստովանած, սակայն միանգամայն իրական սիրով սեր էր հարուցում: Նախ Մարիամն ինքն է խնդրում բանաստեղծին իր ալբոմում «հատուկ իր համար» որևէ բան գրել: Վերցնելով ալբոմը՝ Թումանյանը մի քանի օրից վերադարձնում է այն երեք բանաստեղծություններով, որոնք իշխանուհին «շատ հավանեց»: Սակայն մի շաբաթ անց բանաստեղծը խնդրում է ետ տալ ալբոմը, որպեսզի նոր ոտանավորներ գրի: Եվ այդպես էլ չի վերադարձնում` պատճառաբանելով, որ դրանք պատռել է իշխանուհուն արված իր սիրո խոստովանության օրը:

Իսկ խոստովանությունը տեղի էր ունեցել 1908 թ. գարնանը իշխանուհու՝ Թիֆլիսի Պասկևիչի փողոցում գտնվող հայրական տանը: Իշխանուհին պարբերաբար թողնում էր ամուսնու տունը՝ Բարյատինսկու փողոցի թիվ 8 հասցեում, ու բնակվում էր հոր՝ Մարկոս Դոլուխանյանի տանը, որտեղ և պարբերաբար լինում էր Թումանյանը:

 Թումանյանը երբեմն «մտերմական րոպեներում» Մարիամ Մարկովնան կրճատելով, իշխանուհուն անվանում էր Մարմար:

Այդ օրը իր բոլոր մանրամասներով անջնջելի դրոշմվում և ապրում է իշխանուհու հիշողության մեջ նրա կյանքի ողջ ընթացքում, և նա մտապահում է այդ սիրո խոստովանության յուրաքանչյուր բառը, հայացքը, շարժումը.

Իր հուշերում իշխանուհին գրում է, որ Թումանյանը խոստովանել է. «Որքա՜ն գեղեցիկ բանաստեղծություններ եմ գրել ձեզ համար ու քամուն եմ տվել» (ՄԹ, 133, ընդգծումը մերն է – Ս. Հ.): Թե՛ իշխանուհու ալբոմում գրած բանաստեղծութ յունները պատռելը, թե՛ նրան նվիրած ոտանավորներն Աբասթումանում «քամուն տալը» վկայում են, որ Թումանյանի պայքարը սեփական զգացմունքների դեմ երկարատև ու տառապալից է եղել: Այդ մասին նա խոստովանել է միայն Ֆիլիպին, որն էլ խորհուրդ է տվել լռել: Սակայն ամեն անգամ իրեն սիրահար ված որևէ կնոջ հանդիպելիս, Թումանյանն ավելի խորն է զգացել իշխանուհու բացառիկությունը, նրա կանացի ու մարդկային արժանիքները, հոգու հարս տությունը և «սիրտը ոչ ոքի» չի ընդունել:

Իշխանուհին, թեև շփոթված, սակայն բարձրաձայն դժգոհում է բանաստեղծի` իր մասին գրած բանաստեղծությունները ոչնչացնելու արարքի դեմ, որովհետև նրա նվիրական երազներից է եղել, որ Թումանյանը իրեն բանաստեղծություններ նվիրի: Նույնիսկ բանաստեղծի մահից հետո նա չէր հաշտվում իրեն նվիրված այդ ստեղծագործությունների կորստի հետ և քանիցս խնդրել է Թումանյանի արխիվով զբաղվող դստերը՝ Նվարդին, գտնել դրանք և վերադարձնել իրեն:

Անկախ ամեն ինչից իշխանուհին մշտապես զգացել է բանաստեղծի սիրո կա րիքը: Մարիամ Թումանյանը ուղղակի չի խոստովանել, որ ինքն էլ նույն ուժգնությամբ, թերևս, ավելի մեծ սիրով, փոխադարձել է բանաստեղծին, սակայն միաժամանակ ամենևին չի թաքցրել, որ ընտանեկան կյանքում երբեք երջանիկ չի եղել. «Ամուսնացած եմ, բայց չեմ վայելում ամուսնության քաղցրությունը: Գաղափարական, ազնիվ ու խելոք ամուսին ունեմ, բայց իմ մեջ չկա դեպի նա հարկավոր ջերմությունը, թեև շատ եմ գնահատում նրան և խորապես հարգում եմ: Երեխաներ ունեմ, որոնց շատ եմ սիրում, բայց նրանք չեն լցնում իմ ամբողջ էությունը… Մի մտերիմ ու քնքույշ բարեկամ ունեմ, որի երջանկության համար պատրաստ էի ամեն տեսակ զոհաբերություն անել…» (ՄԹ, 136):

Սակայն երբ գալիս է վճռական պահը, իշխանուհին դժվարանում է միանշանակ պատասխան տալ: Այժմ նրա հերթն էր ապրելու վարանքի տանջալի զգացումը և տատանվելու իր ապրումների ու հասարակության ստեղծած պատնեշ ները և պայմանականությունները, խոր անդունդը հաղթահարելու միջև. «Ես շարունակում էի լռել, մնացել էի շվարած, թե ինչ պատասխանեմ…

Գլուխս քաշ տվեցի ու ցածր ձայնով արտասանեցի՝ «Չգիտեմ» և, իրոք, ես չգիտեի, թե որն է լավը. միայն մի բան էի զգում, որ կորցրել էի կյանքի գեղեցկություններից մեկը: Իմ աչքերը լցվեցին արտասուքով, ու իմ գլուխը ավելի ցած իջավ» (ՄԹ, 134):

Գրականության ականավոր տեսաբան Դենի Դը Ռուժմոնը գրում է. «Երջանկությունը Էվրիդիկեն է. նրան կորցնում ենք այն պահին, երբ ցանկանում ենք որսալ: Ամեն մի երջանկություն, որն ուզում են զգալ, անմիջապես վերածվում է անտանելի մի բացակայության» 42:

 Երկու սիրող սրտեր կորցրեցին երջանկության պահը հենց այն ակնթարթին, երբ փորձեցին որսալ, և նրանց սերը վերածվեց «անտանելի մի բացակայության»:

 Թումանյանի սիրո խոստովանությունը և Մարիամի «չգիտեմը» մի երկչոտ ըմբոստացում, պայքարի փորձ էր ժամանակի պայմանականությունների, սերը կաշկանդող ու սպանող բարոյական օրենքների դեմ: Մի պահ իշխանուհին փորձել է ընդունել ճակատագրի և հասարակական կարծիքի ձևավորված, կարծրացած մարտահրավերը և վերացնել ստեղծված հանգույցը՝ հոգու խորքում և լեզվի ծայրին պտտվող դրական պատասխանով՝ «Սիրում եմ» (ՄԹ, 134): Սակայն հաղթում է այլասիրական մեկ այլ զգացում՝ անձնական երջանկության զոհաբերումը առաքինությանը և ընտանեկան պարտականություններին: «…Մենք չէինք կարող միանալ,– բացատրում է իշխանուհի Մարիամ Թումանյանը,– որովհետև երկու ընտանիք պիտի քանդվեր, իսկ ուրիշի դժբախտության վրա հիմնված բախտավորությունը երբեք ուրախություն չի տալիս մարդուն» (ՄԹ, 136):

 Նույն կերպ էր զգում ու խորհում Թումանյանը, և նա լռելյայն հեռանում է ու երկու-երեք ամիս բացարձակ զգալ չի տալիս իր գոյությունը: Նրանք երկուսն էլ հայտնվել էին ծայրահեղ հակասական մի վիճակում: Նրանք սիրում էին միմ յանց աշխարհից վերացած, անպատմելի մի «անհայտի մեջ», որը անհամատեղե լի էր իրական աշխարհի հետ: Սիրուց հրաժարվելու փաստը չէր կարող չու ղեկցվել անձնական դրամայով: Եվ այդ դրաման տևում է ամիսներ: Սակայն եր- կուսի կողմից էլ երջանկության պահի կորուստը չի ընկալվում որպես աղքատացում, այլ ընդհակառակը: Կորցրածի ցավը, իհարկե, տառապանք է պատճառում, սակայն բաժանումից ձեռք բերած հոգու խաղաղությունը հարստացնում է: Պլատոնականության ակունքները նույնքան հավաստի են, որքան հակառակ ուսմունքներինը, որքան հեթանոսությանը: Այդ ակունքներից մեկը բանաստեղծի հոգու խոյանքն էր դեպի «անհայտը», այսինքն` իդեալը, դեպի Լույսը, որն այնքան բնորոշ էր Թումանյանին: Այդ երկու-երեք ամիսների ընթացքում կարո տի դերը գլխիվայր շրջվում է:

 Թումանյանի էությանը բնորոշ էր կարոտի հենց այդպիսի որակը, կարոտ, որը վեհացնում էր մահկանացու մարդուն, բարձրացնում վեր, կարոտ, որից ծնվում էր բանաստեղծական հայտնությունը: Հենց Մ. Թումանյանին գրած նամակներից մեկում է այդպիսի կարոտից խոսել բանաստեղծը դեռ շատ ավելի վաղ՝ 1901 թ. հուլիսի 19-ին. «Գիտեք, 13 տարի է, ինչ ամուսնացել եմ, ես ազատ լինելու հաճույքը դեռ չեմ զգացած… և միայն կարոտ է, որ զգում եմ… իսկ կարո տը ինձ համար ամենաթանկագին զգացումն է: Առհասարակ հագուրդը, կուշտ լինելը, ավելի ճիշտ՝ հղփանալը, իջեցնում է մարդուն ներքև: Կարոտից է առաջ գալիս ամեն բարձր բան: Իդեալներն ի՞նչ են որ – հոգու կարոտներ: Եվ հենց սրա համար է լավ մենակությունը. մենակության մեջ ամենավսեմ հաճույքներ կան, և դրանք այն րոպեներն են, երբ մարդու հոգին լա՜յն, խաղա՜ղ, անվրդո՜վ ծփում է, և սիրտը քաղցր-քաղցր ճմլում՝ երբեմն որոշ, երբեմն անորոշ կարոտներով: Եվ այդ րոպեների մեջն է, որ հայտնագործություններ են անում մարդիկ, ստեղծագործում են, իհարկե, ևս առավել՝ բանաստեղծ մարդիկ» (9, 260): Այս շրջանում Թումանյանի կյանքում ափսոսանքի տրամադրությունը իշխող էր, և այդ մասին նա խոստովանում է նաև իր նամակների այլ հասցեատերերին: Մտերիմ բարեկամներից մեկի` Հեղինե Մելիք-Հայկազյանին43 ուղղված 1909 թ. դեկտեմբերի 21-ի նամակում գրում է. «Եվ ես էլ վաղուց լուրջ ափսոսում եմ ինձ: Բայց ի՞նչ անենք. էս է ու էսպես մեր աշխարհքը, մեր կյանքը, մեր մթնոլորտը… Եվ ես չեմ զարմանում, բայց ցավում եմ» (10, 85, ընդգծումը մերն է – Ս. Հ.):

Թեև սիրո խոստովանությունից անցել էր երկու տարի, և սերը «մեղմացել էր», սակայն Թումանյանի հիացմունքը իշխանուհու նկատմամբ ամենևին չէր նվա զել: 1910 թ. օգոստոսի 10-ին Թումանյանը Աբասթումանից նրան գրում է. «Ավելի ու ավելի շատ հայ տիկինների հետ ծանոթանալով՝ ավելի ու ավելի էլ գնահատում եմ Ձեզ: Ի՜նչ խեղճ արարածներ են, տե՛ր աստված, ո՛չ մի հետաքրքրութ յուն, ո՛չ մի կենդանություն, ո՛չ մի շարժում, ո՛չ մի գույն, բովանդակություն:  Չափազանց շատ են ձանձրալի, նույնիսկ խղճալի» (10, 103):

Իշխանուհու համար այնքան հաճելի էր բանաստեղծի այդ համեմատությու նը, որ նա անմիջապես համաձայնում է, մանավանդ որ ողջ կյանքում աշխատել է հեռու մնալ կանանց միջավայրից. «Տիկինների մասին ինչ-որ նկատել եք, ճիշտ է, և դա ինձ մեծ ցավ է պատճառում: Երբեմն ուղղակի ամաչում եմ տղամարդկանց առաջ, լսելով, թե ինչ կարծիք ունեն մեր մասին» 44:

Իշխանուհին միշտ հորդորել էր բանաստեղծին ավելի անկեղծ և ավելի հա- մարձակ լինել իր հետ: Դեռ 1909 թ. հունիսի 20-ին նա գրում է. «Ձեր նամակները բացի ինձանից ոչ ոք չի կարդալ, այնպես որ կարող եք շատ անկեղծ գրել ինձ» 45: Քսանհինգ տարվա անկեղծ սիրո ու բարեկամության ընթացքում Թումանյանը երբեք չի նեղացրել Մարիամին: Այդ մասին վկայում է ինքը իշխանուհին՝ ասելով, որ Թումանյանից երբեք չի լսել «ոչ մի կոպիտ խոսք, երբ տխուր էի՝ նա համակերպվում էր ինձ, մոտենում էր հարցերին այնպիսի նրբազգացությամբ, որ կատարյալ ներդաշնակություն էր ստեղծվում մեր մեջ» (ՄԹ, 142):

Ինչևէ. նկատենք, սակայն, որ կյանքի վերջին տարիներին Թումանյանի և իշխանուհի Մարիամի փոխհարաբերությունների միջև որոշակի տարածություն ու հեռավորություն էր առաջացել: Ինքը` իշխանուհին, այդ սառնության երկու պատճառ է մատնանշում՝ քաղաքական իրադրությունը և բանաստեղծի՝ արդեն հռչակված լինելն ու նյութական ապահովվածությունը: Մեր կարծիքով, առաջին հանգամանքը, իրոք, համապատասխանում է իրականությանը: Եղեռնին հաջորդած տարիներին Թումանյանի կյանքը վերածվել էր դժոխքի, և նա դադարել էր իր կամ իր հարազատների, մտերիմների համար ապրելուց: Նրա ուսերին ծանրացել էր պետականություն չունեցող հայրենիքի, անհամար գաղթականների ու որբերի, միմյանց հաջորդող ազգամիջյան բախումների, սահմանների, կորցրած տարածքների և հազար ու մի այլ խնդիրներ: Բանաստեղծը դարձել էր ժողովրդի ճակատագրի բոլոր հարվածների և ողբերգության կրողը: Անձնական, անհատական ապրումները հետին պլան էին մղվել. դրանք այլևս տեղ չունեին բանաստեղծի բյուր ցավերից բզկտված ու տառապած հոգում:

Սակայն ինչ վերաբերում է հռչակված լինելուն և նյութական ապահովվածությանը, ապա այստեղ իշխանուհու բացատրության հետ չենք կարող համաձայնել: Այդ պատճառաբանությունները մեզ հիմնավոր չեն թվում, քանի որ Թումանյանը հռչակավոր էր նաև 1908 թ., երբ սեր էր խոստովանում իշխանուհուն: Ինչ վերաբերում է նյութական ապահովվածությանը, ապա Թումանյանը ինչպես 1890-ական թվականներին 60 պարտատեր ուներ, այնպես էլ կյանքի վերջում. նրա մահից հետո կնոջը՝ Օլգային, ներկայացվում է 61 անձից կազմված պար- տատերերի ցանկ46 :

Առհասարակ, Թումանյանի կյանքի ու ապրելակերպի խորհուրդը ոչ միշտ էր հասկանալի իշխանուհուն: Նա չէր ընդունում Թումանյանի շռայլ ապրելու ձգտումը և անխտիր ամենքին իր հարկի տակ ընդունելու, անվերջ հյուրասիրելու իրողությունը:

…Թումանյանի և իշխանուհի Մարիամի հարաբերությունները շատ տխուր ավարտ ունեցան: Վերը նշվեց, որ Թումանյանն իր առօրյայով շատ էր հեռացել իր մտերիմներից, դա տխրեցրել ու մեծ վիշտ էր պատճառել իշխանուհուն: Եվ եթե Թումանյանի համար, կարելի է ասել, սերը մոխրացել, մարել էր, ապա նույնը չի կարելի ասել իշխանուհու համար: Մարիամի մեջ խոսում էր նաև վիրա վորված կանացի արժանապատվությունը, որն էլ ավելի խորացավ 1921 թ. գարնանը, երբ Դիլիջանում բանաստեղծին խնդրեց օգնել իրեն Թիֆլիս հասնել նույն կառքով ու գնացքով, որ Թումանյանին էին տրամադրել խորհրդային իշխա նությունները: Բանաստեղծը, սակայն, չկարողացավ նրա խնդրանքը կատարել:

Թումանյանը գալիս էր Երևանից դստեր՝ Աշխենի հետ, ուր գնացել էր Հայաս տանի դաշնակցական իշխանություններին բոլշևիկների հետ հաշտեցնելու, Փետրվարյան ապստամբությունը, քաղաքացիական եղբայրասպան կռիվները դադարեցնելու նպատակով: Սիմոն Վրացյանը Երևանում Թումանյանին ծանոթացրել էր Կասյան-Ավիս-Դովլաթյան ստորագրությամբ մի հեռագրի, որի խիստ, կոպիտ և վիրավորական արտահայտությունները բանաստեղծին բնորոշում էին որպես «մի խաբեբա», որը Թիֆլիսում բոլշևիկներին խաբելով, եկել էր Երևան ու անցել Դաշնակցության կողմը: Կասկածի տակ էր առնվում Թումանյանի ուղղամտությունն ու սկզբունքայնությունը: Նա այդ ժամանակ տառապում էր այն մտքից, որ անզոր եղավ որևէ կերպ փոխել դեպքերի ընթաց քը: Տանջվում էր, որովհետև իր աչքի առջև սիրելի ընկերները՝ «վերնականները»՝ Լևոն Շանթն ու Նիկոլ Աղբալյանը, ինչպես նաև որդին՝ Համլիկը, Հովհ. Քաջազնունու հետ նույն կառքով, իսկ այնուհետև ոտքով փախուստի ճամփա էին բռնել Պարսկաստանի լեռնանցքներով, ու դեռևս լուր չուներ նրանց մասին: Դեռ չգիտեր, հոգում անորոշություն էր, և նրա ուսերին ծանրացել էր փախստական ընկերների ընտանիքների մասին հոգ տանելու պատասխանատվությունը, որ կամովին ստանձնել էր նա: Այդ մասին իր հուշերում վկայում է Ս. Վրացյանը. «Նա աշխատեց ամեն կերպ թեթևացնել հեռացած գործիչների ու մտավորականների ընտանիքների դրությունը:

Անձնապես ես այդ տեսակետից առանձին երախտիք ունիմ նրա այն ազնիվ, կարելի է ասել, հայրական վերաբերումի համար, որ նա ցույց էր տվել դեպի իմ ընտանիքը: Եվ այժմ տարագրության մեջ գտնվողներից շատերը ջերմ երախտագիտությամբ են խոսում նրա այդ օրերի մարդկային գործերի մասին» 47:

… Եվ, ահա, Թումանյանի գործունեությունից գրեթե դժգոհ բոլշևիկները, այնուամենայնիվ, նրա համար գնացքով շտապ Թիֆլիս հասնելու հնարավորութ յուն էին ստեղծել: Դիլիջանում տեսնելով իշխանուհուն` նա իջնում է կառքից և ողջունում, սակայն իր հետ նրան ու նրա որդուն Թիֆլիս հասցնելու խնդրանքին պատասխանում է. «Ժամանակ չգտա Ձեզ տեսնելու… Հիմա էլ վռազում եմ Ղարաքիլիսա հասնելու, մի ժամից գնացքը պիտի շարժվի, ինձ են սպասում… Մի րոպե անգամ չեմ կարող կորցնել, առանց այն էլ ես ուշացել եմ» (ՄԹ, 144):

Ո՞վ գիտի, մերժման իրական պատճառը իրոք շտապելն է եղել, թե այն, որ բանաստեղծի համար հատուկ պայմաններ էին ստեղծել Թիֆլիս հասնելու ու, հնարավոր է նաև, որ այլ անձանց, մանավանդ իշխանուհուն, թույլ չտային գնացք բարձրանալ, սակայն չենք կասկածում, որ մերժման չբարձրաձայնված պատճառը պարզապես չէր կարող հիմնավորված չլինել:

Ամիսներ հետո իշխանուհին հանդիպում է Թումանյանին Թիֆլիսի փողոցներից մեկում: Բանաստեղծը ինքն է մոտենում Մարիամին իր սովորական բաց ժպիտով և մեկնում է ձեռքը: «Ես սպասում էի, որ նա մի բան կասի այն դեպքի մասին, բացատրություն կտա, ներողություն կխնդրի»,– գրում է իշխանուհին (ՄԹ, 149): Սակայն այդպես չի լինում, և զրույցը ծավալվում է բոլորովին այլ հարցերի շուրջ: Այն, որ Թումանյանը ներողություն չի խնդրում, նույնպես վկա-յում է նրա անմեղությունը:

1922 թ. աշնանը, երբ Թումանյանը ծանր հիվանդ էր, իշխանուհին, այնուամենայնիվ, այցելում է բանաստեղծին: Նա փորձում է ինքն իրեն դարձյալ չխոստովանել, որ Թումանյանն է եղել իր կյանքի ամենամեծ սերը. «Այն մի ժամը, որ ես անց կացրի Թումանյանի անկողնու մոտ, ինձ սոսկալի տանջանքներ պատճառեց… Շատ թանկ կտայի՝ վերադարձնելու համար իմ նախկին զգացմունքները, բայց ոչինչ չէի կարող անել ու ծանր սրտով հեռացա նրանից» (ՄԹ, 150):

Իշխանուհու`Թումանյանի կողմից մերժված լինելը ավելի էր խորացրել իր կարոտախտը անցած երջանիկ ու երիտասարդ օրերի նկատմամբ: «Երբ Թու մանյանի մահվան բոթը ինձ հասավ, ես մեծ կսկիծ զգացի և շատ արտասուք թափեցի: Ես ողբում էի այն առաջվա իմ մտերիմ բարեկամի մահը, հիշում էի այն քաղցր ժամերը, որ մենք անց էինք կացնում գրականության մասին խոսելով» (ՄԹ, 150):

Բանաստեղծի հոգեհանգստից հետո՝ 1923 թ. ապրիլի 10-ին, իշխանուհին հրաժեշտ է տալիս բանաստեղծին Հայարտանը, սակայն միայնակ` սպասելով բոլորի դուրս գալուն: Սիրտը ալեկոծվում էր և արտասուքը՝ խեղդում: Նա անգիր հիշում էր Թումանյանի նամակի այն տողերը, թե «մահն էլ կարող է սիրուն լինել», ինչպես աշունը Աբասթումանի հովտում: Եվ նա ուզում էր աղաղակել. «Մահը սիրուն լինել չի՛ կարող» (ՄԹ, 151): «…Այդ րոպեին ես ավելի խորը զգա ցի, թե ինչ եմ կորցրել» (ՄԹ, 151):

Ողջ կյանքում մշակութային ցանկացած արարողության ժամանակ Մ. Թումանյանը եղել էր կամ կազմակերպիչ, կամ տիրուհի, գլխավոր դեմք, համատարած ուշադրության կենտրոնում: Եվ նա որոշում է չգնալ բանաստեղծի թաղմանը «իբրև լոկ հանդիսատես»: Սակայն նախախնամությունն այլ որոշում էր կայացրել: Ապրիլի 15-ին թաղման թափորը չպետք է անցներ իշխանուհու տան կողքով, սակայն հորդառատ անձրևի պատճառով ճանապարհը փոխվում է «Հանկարծ ինչ-որ ձայներ լսվեցին փողոցից,– գրում է Մ. Թումանյանը,– միամտաբար մոտեցա պատուհանին: Ես չէի ենթադրում, որ թափորը կանցներ մեր փողոցով. դա ծրագրված չէր… Այնպիսի մի խայթոց զգացի ես սրտիս մեջ այդ րոպեին: Ինձ թվաց, որ Թումանյանը հանդիմանում է ինձ, թե ինչու չեկա նրա թաղմանը, նրան վերջին հրաժեշտը տալու: Այնքան ճնշեց ինձ այդ միտքը, որ երկար ժամանակ ես չէի կարողանում ազատվել այդ ծանր զգացմունքից» (ՄԹ, 151):

 Մարիամ Թումանյանը քսանչորս տարի ապրեց Թումանյանից հետո և մինչև իր կյանքի վերջին օրերը դառնությամբ ու ափսոսանքով մտածում էր, թե «ինչո՞ւ և ինչո՞ւ այդպես վերջացավ» իրենց մեծ բարեկամությունը: Այո՛, նրանց մեծ սիրո պատմությունն ունեցավ դրամատիկ վախճան, որովհետև բանաստեղծի անձնական հույզերի մեջ կնոջ նկատմամբ սերը պարտվում, ետ էր նահանջում մարդու և աշխարհի հանդեպ ծանր, ողբերգական խոհերի առջև:

 Իշխանուհի Մարիամ Թումանյանի և Թումանյանի մեծ բարեկամությունն ու սերը մշտապես ուղեկցվեց բնության ձայնի և պարտքի առաքինի վարքի պայքարով: Հնարավոր է նաև, որ իշխանուհու նկատմամբ բանաստեղծի զգացմունքները ոչ այնքան սեր էին, որքան սիրելու ցանկություն, իդեալի մղում, անիմանալի գեղեցիկը ճաշակելու տենչանք:

 

1 Մարիամ Թումանյան. Իմ համառոտ կենսագրությունը և իմ հիշողությունները, Երևան, 2003, էջ 95 (այսուհետև` ՄԹ. էջերը կնշվեն մեջբերումներին կից):

2 Մարիամ Թումանյանի թոռնուհին` Նատալյան իր ինքնակենսագրական վիպակում հիշատակում է Կորոլենկոյի, Վ. Մեյերխոլդի, դերասանուհի Յավորսկայայի, ողբերգակ, պետերբուրգյան օպերայի հայտնի երգիչ Կոմիսարժևսկու անունները: Նա վկայում է, որ վերջիններս հաճախ էին խմբագրություն գալիս: Մարիամ Թումանյանն էլ իր հերթին նշում է, որ հիշյալ անվանի արվեստագետները խմբագրական գործերով «մեր տանը լինում էին», ուստի չի բացառվում, որ Թումանյանը հանդիպել է նրանց հետ (տե՛ս Н. Туманова. Давно в Цагвери, с. 55–56, ՄԹ, 97):

3 Թումանյանը ժամանակակիցների հուշերում, Երևան, 1969, էջ 468 (այսուհետև` ԹԺՀ. էջը կնշվի մեջբերմանը կից):

4 Հետագա տարիների «Հինգշաբթիների» մասին որևէ տեղեկություններ չեն պահպանվել:

5 Ն. Թումանյան. Հուշեր և զրույցներ, Երևան, 1987, էջ 176:

 6 Հովհ. Թումանյան. Երկերի լիակատար ժողովածու 10 հատորով, հ. 9, Երևան, 1997, էջ 245 (այսուհետև` հատորը և էջերը կնշվեն մեջբերումներին կից):

7 Հովհաննես Թումանյան, Ուսումնասիրություններ և հրապարակումներ, հ. 5, Երևան, 1998, էջ 290:

8 Է. Այլերոնի «Տաղտկալի աշխարհք» ֆրանսիական կատակերգության այդ բեմադրության մասին մանրամասն տե՛ս ՄԹ, էջ 115:

9 Հովհաննես Թումանյան, Ուսումնասիրություններ և հրապարակումներ, հ. 4, Երևան, 1985, էջ 365:

10 Եղիշե Չարենցի գրականության և արվեստի թանգարան (այսուհետև` ԳԱԹ), Մարիամ Թումանյանի ֆոնդ (այսուհետև` ՄԹՖ), թիվ 633:

11 Տե՛ս Արամ Տեր-Գրիգորյանի նամակը Մարիամ Թումանյանին. ԳԱԹ, ՄԹՖ, թիվ 79: 12 Իրականում խորհրդի նախագահը իշխան Աբամելիք Լազարյանն էր (տե՛ս ՄԹ, 116):

13 ԳԱԹ, ՄԹՖ, թիվ 202:

 14 Հովհաննես Թումանյան, Ուսումնասիրություններ և հրապարակումներ, հ. 4, էջ 370:

19 «Մշակ», (Թիֆլիս), 1904, հունվարի 15, թիվ1:

20 «Տարազ», 1904, թիվ7, էջ 47:

21 Նույն տեղում:

22 Նույն տեղում, էջ 49: 23 Կոմիտաս, Նամակներ, Երևան, 2000, էջ 48:

24 Նույն տեղում, էջ 49:

25 Տե՛ս «Տարազ», 1904, թիվ 8, 19, 23:

 26 Ավելի մանրամասն տե՛ս՝ Ռ. Աթայան. Կոմիտասի ձեռագրերը.– «Սովետական արվեստ», 1969, թիվ 4, էջ 44–54:

27 Խ.Գ. Բադիկյան. Կոմիտասը ինչպիսին եղել է, Երևան, 2002, էջ 127:

 28 Հովհ. Թումանյան. Երկերի լիակատար ժողովածու 10 հատորով. հ. 10, Երևան, 1999, էջ 38 (այսուհետև հատորը և էջը կնշվեն մեջբերումներին կից):

 29 Տարիներ անց երիտասարդ դարձած այդ փոքրիկներից մեկին իշխանուհու բարեկամներից մեկը ծանոթացնում է նրան` ասելով. «Ահա քեզ և «Մարիամ տատիկը», որին դու մանկությանդ օրերին այնքան փափագում էիր տեսնել: Զարմացած երիտասարդը հիասթափվում է` զգալով, որ իրենից խլեցին մանկության հեքիաթը, և ասում է. «Դուք քանդեցիք իմ երևակայած պատկերը… այժմ ես կորցրեցի իմ մանկության հիշողություններից մեկը» (ՄԹ, 129):

30 Հովհաննես Թումանյան, Ուսումնասիրություններ և հրապարակումներ, հ. 5, էջ 346:

31 ԳԱԹ, Մարիամ Թումանյանի ֆոնդ, թիվ 352:

32 Տե՛ս` «Հասկեր», 1908, թիվ 1, էջ 3-9: 33 «Հորիզոն», 1910, թիվ 286:

34 «Նոր դպրոց», 1909 (Թիֆլիս), թիվ 6-7, էջ 115:

35 Թումանյան, ուսումնասիրություններ և հրատարակումներ, հ. 5, էջ 288:

36 ԳԱԹ, ՄԹՖ, թիվ 668:

37 «Մշակ», 1901, թիվ 117:

38 Թումանյան, Ուսումնասիրություններ և հրապարակումներ, հ. 5, էջ 289:

39 «Տարազ», 1902, թիվ 3, էջ 17:

 40 «Մշակ», 1902, թիվ 201:

41Հովհաննես Թումանյան, Ուսումնասիրություններ և հրապարակումներ, հ. 5, էջ 289:

– 42 Դենի դ ը Ռուժմոն. Սերը և Արևմուտքը, Երևան, 2006, էջ 287:

43 Հեղինե Մելիք-Հայկազյանը զինվորական Թաֆֆու հայտնի մեկենաս Ալեքսանդր Մելիք Հայկազյանի (1888–1938) դուստրն է: Նա եղել է Թ-ի մտերիմ բարեկամուհիներից. մանկական պատմվածքների և ճամփորդական տպավորությունների մասին գրքերի հեղինակ է: Թ-ը հաճախ է հյուրընկալվել Մելիք-Հայկազյանների` Աբասթումանի ամառանոցում: Հեղինեի մայրը`  Վարվառա Մելիք-Հայկազյանը, որը Թ-ի ստեղծագործությունների ջերմ երկրպագուներից էր, բանաստեղծին հիշատակել էր իր կտակում:

 44 Հովհաննես Թումանյան, Ուսումնասիրություններ և հրապարակումներ, հ. 5, էջ 347:

45 Նույն տեղում, էջ 331:

46 Այդ մասին մեզ հաղորդել է բանաստեղծի թոռնուհին՝ Իրմա Սաֆրազբեկյան- Թումանյանը, հենվելով ընտանեկան արխիվի նյութերի վրա

47 «Հայրենիք» (Բոստոն), 1923, թիվ 10, էջ 76:

 

ՍՈՒՍԱՆՆԱ  ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

0
0
Previous Story

Հասմիկ Սարգսյան. ԿԱԼԻՆԱ ԻԶԱԲԵԼԱ ԶԻՈԼԱՅԻ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԿՂԶՅԱԿԸ

Next Story

ՍԵՐԳԵՅ ՄԵՐԳԵԼՅԱՆ ԿԱՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ` ՇԱՏ ՏԽՈՒՐ ՎԵՐՋԱԲԱՆՈՎ. 2-րդ մաս

Related Posts

0

Հայկական հարցն ու իր լուծումը

Posted On 26 Apr 2016
, By Christina Abrahamyan
0

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԱՅՐՈՒՄ

Posted On 26 Apr 2016
, By Christina Abrahamyan
0

Հովհաննես Թումանյան. ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՄԵԶԱՆՈԻՄ

Posted On 16 Mar 2016
, By Christina Abrahamyan
0

Հովհաննես Թումանյան. ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐԸ

Posted On 14 Mar 2016
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Կարս. պատմությունը, կառուցվածքը և հայկական հուշարձանները
  • ՇՏԱՊ. ՄԱԳԱՂԱԹ կայքը դիմում է իր ընթերցողներին և համակիրներին
  • «ՄԻ ՊՏՂՈՒՆՑ» ԱՐՅԱՆ ԿԱՆՉԸ ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԻ «ԱՐԵՎԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ» ԳՐՔՈՒՄ
  • ԱՐՎԵՍՏ՝ ԱՆԴՈՐՐԻ ԲԱԶՄԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ. ՆԵՐՍԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ
  • Վրեժ Սարուխանյանը՝ գեղջկական նոր տաղիկների մասին
  • Երկյուղ Մեծի հանդեպ
  • …Խոնարհում
  • Խմորի գնդեր տաշտաքերից
  • ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
  • Մի պատառ հուշ․ լույս է տեսել Ռոմիկ Մխիթարյանի «Հուշեր խրամատից» գիրքը

facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 155,596 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,532 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 65,501 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 60,808 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 40,581 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,302 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,034 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,053 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 31,874 views
  • Վատիկանը գաղտնազերծել է հայերի Ցեղասպանության մասին փաստաթղթերը.թուրքերի գազանությունները ցնցող են - 28,484 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com