• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Գուրգեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. Տիեզերքն ու մենք

Posted On 11 Jul 2016
Comment: 1

    Եվ այն, ինչ ասելն իսկ ահավոր է,

     Գրում եմ այստեղ

     Ես` ի հիշատակ մեծ երախտիքիդ

     Կարող ենք լինել մենք աստված` շնորհներով ընտիր,

     Եվ ստեղծողիդ  հետ միասին….

                                                                       Գ. Նարեկացի

                          

       Մեզ շրջապատող ամեն ինչ` սկսած փոքրագույն  ատոմից մինչև հեռավոր, մեզ անծանոթ աշխարհները, օժտված են գիտակցությամբ:

                                                                                 Տեսլա

     

Մեզ մոտ ծագող մտքերը նույնպես նյութական են, և անհրաժեշտ է նրանք դիտել որպես համաշխարհային միասնական էներգետիկայի մասնիկ:

                                                                             Բեխտերև

 

     Տիեզերքի ցանկացած ամենահեռավոր աշխարհները ուսումնասիրելու համար անհրաժեշտ է ոչ թե հրթիռներ ուղարկելով ավիրել օզոնային շերտն ու մեր երկիրը, այլ ինքնազարգացման, կատարելագործման շնորհիվ կարողանալ միանալ տիեզերքի ինֆորմացիոն դաշտին և այնտեղից վերցնել մեզ անհրաժեշտ տեղեկությունը անցյալի, ներկայի և, ինչու ոչ, նաև զարգացման հնարավոր տարբերակների մասին:

                                                     

                                                                                Հ. Դավթյան 

                                       

 Նախաբան           

«Եթե Աթենքի դեմոկրատիայի ձևավորումը համեմատենք նոր և նորագույն շրջանի  ժողովրդավարու-թյան ձևավորման հետ, կտեսնենք, որ նույնն են նաև անցած փուլերը: Դեմոսի` երրորդ դասի շերտավորումը և նրանց մեծ մասի ավելի բիրտ շահագործումը Եվրոպայում շարունակվեցին դարեր, երբ մարդիկ երանությամբ էին հիշում ավատատիրական իրավազուրկ ժամանակները: Պերիկլեսյան ծաղկման շրջանը Եվրոպայում սկսվեց 19-րդ դարի երկրորդ կեսից, երբ պետությունների  վերնա-խավերը մի կողմից ստիպված էին չափավորել իրենց ախորժակը և դանդաղ ձևավորել կառավարմանը ժողովրդի մասնակցության պատրանք, իսկ մյուս կողմից աշխարհի բնակչության 4/5-ին շարունակել ավելի վայրի ձևով շահագործել:
Նայե՛ք աշխարհին ու ձեր շրջապատին և կտեսնեք նաև Պերիկլեսի վերաբնակներին: Չնայած նրանք հաճախ նույնիսկ խոսում են ձեր լեզվով, բայց դա կեղծիք է: Նրանք իրենց մտածելակերպով և ապրելակերպով ձերը չեն և օտար են: Աթենական դեմոկրատիան գոյատևեց 20 տարի, քանի որ փոքր էր նրա ազդեցության ոլորտը, և քիչ էին շահագործվող պոլիսներն ու մարդիկ: Ժողովրդավարության ծաղկումը բոլորում է իր 100 տարին. մեծ է շահագործվող երկրների ու մարդկանց թիվը: Ի՞նչ կբերի ողջ մարդկությանը մոտեցող նոր Պելոպոնեսյան պատերազմը,  սարսափելի է անգամ մտածել»:
«Հայոց պատմության ուրվագծեր» 2007թ. Երևան
«Դեմոկրատիայի փայլն ու թշվառությունը» էջ 117


           Երբ 2005-2006թթ. գրում էի «Հայոց պատմության ուրվագծեր» գրքի Բ հատորը, ինձ համար պարզ դարձավ, որ այժմ ողջ աշխարհում գերիշխող Եվրոպական ժողովրդավարության վրա հենված քաղաքակրթությունը դատապարտված է, բայց չէի կարող պատկերացնել, որ վերջնական ճգնաժամը կարող է սկսվել ընդամենը մեկ տարի հետո: Դեպքերի այդպիսի արագ զարգացումը ինձ ստիպեց ժամանակավորապես դադարեցնել իմ հիմնական աշխատության շարունակումը:             

       Հայոց պատմության հնագույն շրջանի ուսումնասիրումը ինձ բերեց այն համոզմանը, որ պատմությունը զարգանում է  կայուն օրենքներով և օրինաչափություններով: Նորագույն պատմությունը մեզ ստիպում է ընդունել, որ օրենքներն ու օրինաչափությունները պատմական զարգացման որոշակի փուլերում կրկնվում են, իսկ կատարված պատմական սխալները կամ շեղումները հանգեցնում են նույն ճգնաժամային իրավիճակներին, և պատիժն էլ հիմնականում լինում է նույնը:            

    Աթենական դեմոկրատիան իր դրամաիրային հարա-բերություններով և վաշխառուական կապիտալով հար ու նման է եվրոպական քաղաքակրթությանը իր թվացյալ ժողովրդական կառավարմամբ և իրականում վաշխառուական կապիտալի գերիշխանությամբ:        

    Հունական դեմոկրատիան անցավ իր դժվարին կապիտալի նախասկզբնական կուտակման շրջանը, երբ տաս-նյակ հազարավոր մարդկային ողբերգությունների  հաշվին ձևավորվեցին մի քանի հարուստ տոհմեր, ինչի հետևանքով դասակարգային պայքարը դարձավ անխուսափելի:                 
         Միջին  դասի   ձևավորումը հնարավոր եղավ միայն այլ հունական պետութունների` պոլիսների շահագործման հաշվին: 300 հունական պոլիսներ ստիպված էին հրաժարվել իրենց եկամուտի մի խոշոր մասից, որպեսզի Աթենքի արհեստավորները ստանային բարձր աշխատավարձ: Աթենքը միայն Ակրոպոլի կառուցման վրա ծախսել է այժմյան գնահատմամբ երեք միլիարդ դոլլար: Պոլիսների շահագործումը բնական է,որ պետք է հասցներ առճակատման, որին Աթենքը պատասխանեց բացահայտ զավթումներով: «Ոչ դեմոկրատական» կառավարություններին  իշխանությունից հեռացնելու  և իշխանության գլուխ իր դրածոներին նստեցնելու համար Աթենքը սկսեց զորքեր մտցնել անկախ պոլիսներ: Միաժամանակ Աթենքը այդ պետության բնակչության մեջ բռնությամբ տարածում էր իր մշակույթը, աշխարհընկալումն ու ապրելակերպը, որի մասին Սոկրատը նշում էր որպես երիտասարդության և հասարակության այլասերման միջոց:                 

   17-րդ դարի վերջերից և 18-րդ դարի սկզբներից Եվրոպայում սկսվեց  ձևավորվել Եվրոպական այժմյան քաղաքակրթությունը: Եվրոպայում կապիտալի նախասկզբնական կուտակման փուլը պատմության մեջ գրվեց հարյուր հազարավոր մարդկանց արյունով և բնակչության մասսայական աղքատացումով: Ճորտությունից «ազատագրված» ժողովուրդները երանությամբ էին հիշում իրենց կախյալ վիճակը:
           Դրամաիրային հարաբերությունների` կապիտալիզմի հաղթանակը չբերեց ժողովուրդներին հանգստություն ու խաղաղություն: Մշտապես  շարունակվող համաեվրոպական պատերազմների միջև ընկած ժամանակահատ-վածում  Եվրոպայի բնակչությանը ոչնչաց-նում էր կրկնվող սովը: Միայն 19-րդ դարի առաջին կեսին պատերազմների և շարունակվող սովերի հետևանքով Եվրոպայի բնակչության կեսը ոչնչացավ: Միայն Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի  գաղութացման ու թալանի, նաև արյունահեղ հեղափոխությունների շնորհիվ Եվրոպայում ձևավորվեց միջին դասը: Այդ բոլորը նույնպես  չկարողացավ ապահովել կայունություն Եվրոպայում: 19-րդ դարի վերջին սկսված ճգնաժամը հնարավոր եղավ հաղթահարել միայն 20-րդ դարի սկզբին սկսված համաշխարհային պատերազմին նախապատրաստվելով: Առաջին համաշխարհային պատերազմից հետո սկսվեց նոր ճգնաժամ, որից կարողացան դուրս գալ միայն նոր համաշխարհային պատերազմ սկսելով: Այս պայմաններում  մինչև 20-րդ դարի երկրորդ կեսը միջին դասի ձևավորումը  նույնպես հարաբերական հասկացողություն էր, իսկ միջին դասը այնքան էլ բարվոք վիճակում չէր գտնվում:            

        Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ը,  որը երկու համաշխարհային պատերազմների շնորհիվ դարձել էր համաշխարհային գանձարան, փորձեց արևմուտքում հաստատել իր տնտեսական, քաղաքական և, ի վերջո, գաղափարական գերիշխանությունը: Տնտեսության 50-ական թթ. վերականգնումը անմիջապես փոխարինվեց նոր համաշխարհային ճգնաժամով: 
20-րդ դարի 60-ական թվականներից սկսված համաշխարհային ճգնաժամից հնարավոր եղավ դուրս գալ միայն այսպես կոչված «վարկային  համակարգի» կիրառման շնորհիվ: Պետությունները ահռելի վարկեր էին տրամադրում բանկերին, որոնք իրենց   հերթին չհիմնավորված վարկեր էին տրամադրում Եվրոպայի քաղացիներին: Այս հիմք չունեցող դրամավարկային բուրգը` «пирамида», չէր կարող անընդմեջ գոյատևել և իր գոյությունը կարողացավ  երկարաձգել միայն խորհրդային համակարգի և ԽՍՀՄ-ի ավելի վաղ փլուզման շնորհիվ:          

 2008 թվականին սկսված ճգնաժամի պատճառներն ուսումնասիրելու փոխարեն Եվրոպական պետությունները որոշեցին նոր վարկեր տրամադրել միջազգային բանկերին: Միայն ԱՄՆ-ը հատկացրեց բանկերին 16 տրիլիոն դոլլար, որը բանկերը օգտագործեցին, մեղմ ասած, ոչ արդյունա-վետ: Տրված փողերը բանկերը փոշիացրեցին, իսկ Եվրոպական  պետությունները կանգնեցին բացահայտ սննկացման եզրին: Այժմ Եվրոպան փորձում է իր փողային պակասորդը լուծել սոցիալական ծախսերը կրճատելու միջոցով, որը խիստ վտանգավոր է:                  

 Կապված Եվրոպական քաղաքակրթության ճգնաժամի հետ` այժմ ակտիվացել է այդ քաղաքակրթու-թյան դրոշակակիր ԱՄՆ-ը: Այդ պետությունը Աթենական պոլիսի նման փորձում է իր ապրելակերպը, իր գաղափարախոսու-թյունը արմատավորել ողջ աշխարհում, իսկ այնտեղ,որտեղ հնարավոր չէ, փորձում է այդ անել հզոր դոլլարի ու կամակատարների միջոցով, դեմոկրատիայի տարածումը իրականացնում է ԱՄՆ-ի բանակը: Այս քայլերը շատ ավելի նման են մեռնող մարդու վերջին ցնցումներին, որոնք խիստ անկանխատեսելի են. «մեռնողը ցանկանում է նաև իր հետ գերեզման տանել  առողջներին»:                    

Աթենքի վարած քաղաքականությունը հանգեցրեց համահունական` Պելոպոնեսյան պատերազմին: Վերջին երկու հարյուր տարվա Եվրոպական քաղաքակրթությունը կրկնում է Աթենքի քաղաքականությանը: Ի՞նչ կլինի այդ քաղաքականության հետևանքը, դժվար չէ պատկերացնել…                                    

    ԳՈՒՐԳԵՆ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ  «ԱՇԽԱՐՀԱՃԱՆԱՉՈՒՄ»        

ԳԻՐՔ  1-2

ԵՐԵՎԱՆ-2012
 Հեղինակային հրատարակություն

+4
0
Previous Story

ԳԱՒԱԶԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ու ՏԵՍԱԿՆԵՐԸ

Next Story

Օսմանյան կայսրության առաջին ոչ մուսուլման նախարարը՝ Գրիգոր Աղաթոն

One Comment

  1. Pingback: ՄԱԳԱՂԱԹ.AM » Գուրգեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. Ի՞ՆՉ ՈՒՆԵՆՔ և ԻՆՉՈ՞Ւ

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էլմիրա Հեքեքյանը
  • ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԴԻՄԱՊԱՏԿԵՐԸ՝ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀՈՒՇԱՊԱՏՈՒՄ – ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ
  • Կարս. պատմությունը, կառուցվածքը և հայկական հուշարձանները
  • ՇՏԱՊ. ՄԱԳԱՂԱԹ կայքը դիմում է իր ընթերցողներին և համակիրներին
  • «ՄԻ ՊՏՂՈՒՆՑ» ԱՐՅԱՆ ԿԱՆՉԸ ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԻ «ԱՐԵՎԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ» ԳՐՔՈՒՄ
  • ԱՐՎԵՍՏ՝ ԱՆԴՈՐՐԻ ԲԱԶՄԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ. ՆԵՐՍԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ
  • Վրեժ Սարուխանյանը՝ գեղջկական նոր տաղիկների մասին
  • Երկյուղ Մեծի հանդեպ
  • …Խոնարհում
  • Խմորի գնդեր տաշտաքերից

facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 155,647 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,533 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 65,506 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 60,810 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 40,588 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,302 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,035 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,064 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 31,875 views
  • Վատիկանը գաղտնազերծել է հայերի Ցեղասպանության մասին փաստաթղթերը.թուրքերի գազանությունները ցնցող են - 28,487 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com