Ղարաբաղի հարցը 1-ին անգամ շոշափել է ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԸ
Ղարաբաղի հարցը 1-ին անգամ շոշափել է ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԸ: Նա 1-ին հայ գրողն էր, ում 1959 թ. պաշտոնապես թույլատրվել է մտնել Արցախ և հանդիպել ժողովրդի հետ: Ստեփանակերտի թատրոնում կայանում է աննկարագրելի մի հանդիպում, որտեղ ժողովուրդը սիրելի բանաստեղծուհուն դիմավորում է ծովածավալ լի դահլիճում:Տեսնելով մարդկանց ծարավ հայացքները՝ Կապուտիկյանը խիստ հուզվում է, սակայն խոսում է ոգևորված, որ գոնե հույս ներշնչի ազատություն տենչացող իր հայրենակիցներին: Նա մտածում է զգուշավոր լինել, որ չվատանգի իրեն գրկաբաց ընդունող հայությանը, բայց երբ շրջում է Մարտակերտում և տեսնում ոչնչացվող հուշարձանները, Երևան հասնելուն պես բողոքի նամակ է գրում Ադրբեջանի մզկիթ-ակադեմիային /իր բնորոշումն է/ և պահանջում փրկել Դադիվանքը: Այս շարժմանը հետո միանում են Սերո Խանզադյանը և Զորի Բալայանը:
(Շարունակելի)
Նկարում՝ Ս. Կապուտիկյանը արցախյան տարազով
1959 թ. սեպտեմբեր
Արմենուհի Դեմիրճյանի ֆեյսբուքյան գրառումից