• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Հանդիսություն՝ նվիրված պոլսահայ գրող Զահրատի 90-ամյա հոբելյանին

Posted On 07 Nov 2015
Comment: 0
Tag: Զահրատ, Թորոս Թորանյան, Սերժ Սրապիոնյան, Սիլվա Կոմիկյան

Նոյեմբերի 5-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի Գրողների միության նախաձեռնությամ Հայաստանի գրողների միության մեծ դալիճում կայացավ մեծ հանդիություն՝ նվիրված պոլսահայ բանաստեղծ Զահրատի 90-ամյա հոբելյանին: Միջոցառմանը ներկա էին Սյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, սփյուռքահայ գրողներ և մտավորականներ: Հանդիսությանը մասնակցելու համար Պոլսից Հայաստան էր ժամանել Զահրատի տիկին Անայիս Եալտըզճեանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը փոխանցեց փոխնախարար Սերժ Սրապիոնյանը, որում  մասնավորապես նշում է.«Սիրով, ջերմությամբ շնորհավորում եմ բոլորիս արևմտահայ հանճարեղ բանաստեղծ Զահրատի (Զարեհ Յալտըզճյան) ծննդյան հոբելյանի առթիվ:

Զահրատը 20-րդ դարի երկրորդ կեսի պոլսահայ պոեզիայի խոշորագույն դեմքերից մեկն է, որն իր ինքնատիպ տաղանդով և լեզվամտածողությամբ հարստացրեց նաև հայ նորագույն պոեզիան` տալով նրան յուրօրինակ երանգ: Միևնույն ժամանակ Զահրատը մնաց դասական արևմտահայ պոեզիայի՝ Սիամանթոյի, Դ. Վարուժանի, Մ. Մեծարենցի և այլոց ճշմարիտ ժառանգորդն ու շարունակողը: Իր քերթվածքներում Զահրատը խոսում է մարդկանց ցավի ու երազների մասին, որտեղ ընդգծվում է նրա մարդասիրությունը, անանձնական սերը, մարդկանց նվիրվելու ձգտումը, համամարդկային կարեկցությունը, հույսի ու հավատի ներշնչման խոսքերը:

Զահրատը կատակի, հեգնանքի լեզվով ընթերցողին է ներկայացնում իր մտորումները՝ ցույց տալով մարդկային թուլությունները, սոսկալի թերություններն ու անհարկի սովորույթները:

Հանճարեղ բանաստեղծի պոեզիան աչքի է ընկնում դիպաշարային տրամաբանական զարգացումով, փիլիսոփայական մտորումներով, որոնք դրսևորվում են ընթերցողի հետ մտերմիկ զրույցի ձևով:

Զահրատի պոեզիան իր մարդասիրական բովանդակությամբ, իր նրբին երանգներով ուրույն տեղ է զբաղեցնում նորագույն շրջանի հայ բանաստեղծական արվեստում»:

Ամփոփելով խոսքը՝ փոխնախարարն ընգծեց, որ Զահրատը, ինչպես ամեն մի ճշմարիտ բանաստեղծ, միշտ կմնա մինչև վերջ չբացահայտված, քանի որ բոլոր ժամանակներում էլ արդիական կմնա, բայց կշարունակի հասկանալի ու փնտրված լինել:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսեց բանաստեղծի հարուստ ստեղծագործական կյանքի ու գործունեության մասին:

Զահրատի հետաքրքիր, բազմաշերտ պոեզիան հանգամանալից վերլուծեց ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը:

Այնուհետև Զահրատի մասին գնահատանքի և դրվատանքի խոսքով հանդես եկան կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, Սուրեն Դանիելյանը, Երվանդ Տեր-Խաչատրյանը, Թորոս Թորանյանը և այլք:

Հեղինակի ստեղծագործությունները իր բարձրարվեստ կատարումով ներկայացրեց վաստակաշատ ասմունքող Սիլվա Կոմիկյանը:

Աղբյուրը` hayernaysor.am

+1
0
Previous Story

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի տեղադրում Բքերքեում

Next Story

Առաջնախաղ` Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում

Related Posts

0

Տեղի ունեցավ ամերիկահայ բանաստեղծուհի Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» գրքի շնորհանդեսը

Posted On 26 Nov 2015
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՀՈՒՆՉԵՐ՝ ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ՋԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ
  • Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էլմիրա Հեքեքյանը
  • ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԴԻՄԱՊԱՏԿԵՐԸ՝ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀՈՒՇԱՊԱՏՈՒՄ – ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ
  • Կարս. պատմությունը, կառուցվածքը և հայկական հուշարձանները
  • ՇՏԱՊ. ՄԱԳԱՂԱԹ կայքը դիմում է իր ընթերցողներին և համակիրներին
  • «ՄԻ ՊՏՂՈՒՆՑ» ԱՐՅԱՆ ԿԱՆՉԸ ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԻ «ԱՐԵՎԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ» ԳՐՔՈՒՄ
  • ԱՐՎԵՍՏ՝ ԱՆԴՈՐՐԻ ԲԱԶՄԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ. ՆԵՐՍԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ
  • Վրեժ Սարուխանյանը՝ գեղջկական նոր տաղիկների մասին
  • Երկյուղ Մեծի հանդեպ
  • …Խոնարհում

facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 155,732 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,536 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 65,516 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 60,813 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 40,625 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,305 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,035 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,065 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 31,877 views
  • Վատիկանը գաղտնազերծել է հայերի Ցեղասպանության մասին փաստաթղթերը.թուրքերի գազանությունները ցնցող են - 28,493 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com