• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Հեպի-բրդդեյներից մինչև տարազի շաբաթ

Posted On 15 Aug 2015
Comment: 0
Tag: Սվետլանա Հակոբյան
Ծննդյան տոն է, թե այլ մի տոնախմբություն, Հայաստանով մեկ հնչում են օտար, հաճախ պարզապես լսողությունդ խարտող ձայներ, հանրությունը զվարճանում է… զվարճանում, դույզն ինչ չգիտակցելով, որ օտարանում է սեփական արմատներից, չէ որ երաժշտության ազդեցությունը մարդու հոգեկերտվածքի ձևավորման վրա ահռելի է և հենց սրանումէր հանճարեղ Կոմիտասի առաքելությունը` մաքրել ազգային մելոսը աղբից ու աղտեղությունից, հայի ներաշխարհում կերտել և ամրագրել ազգայինն ու մաքրամաքուրը: Սակայն եթե Վարդապետը  հայ մեղեդին ու երգը փրկում էր արաբական, թուրքական և այլ օտար ազդեցություններից, այսօր արևելաասիական երաժշտական արհավիրքին գումարվելէ արևմտյան տագնապը, և, եթե արևելաասիական արհավիրքը մոլախոտի նման արմատակալել է մերշատ երգերում, արևմտյանը ինքնուրույն է ճանապարհ հարթում, առավոտից գիշեր փաթաթվելով մեր պարանոցին, գրգռիչ, մեղեդային և… անցողիկ: Անցողիկ, անշուշտ, բայցևայնպես բավականաչափ թանձր և կպչուն հետքեր թողնելով, օտարամոլությաˊն հետքեր, որոնց հետևանքները, եթե չասենք  անհնարին, բայցևայնպես չափազանց ծանր կլինի վերացնել, քանզի ռաբիսը մի կողմից է գրոհում (և շահում է շատերի սիրտը), մյուս կողմից էլ «հեփի բրդդեյներն» են ծննդյանտոներին ցնծություն պարգևում մեծ ու մանուկին և… աղճատում նրանց միտքն ու հոգին:

***

Մեղեդին, երգը մեզ հետ են մշտավառ կանթեղի պես,առավոտյան երթուղայինում, օրվա մեջ` աշխատավայրում, երեկոյան էլ ուղղակի հորդում ենհեռուստաէկրանից: Այսինքն եթե մտածողությունդ այսպես թե այնպես հայեցի է, պարտադրված ես պաշտպանել հայեցիությունդ օտար ու թշնամի ներխուժումներից… սեփական երկրումդ, սա է զարմանալին, եթե ոչ զարհուրելին:

Ե՞լքը… դարձյալ ու դարձյալ ազգային-պետական արժեհամակարգի ձևավորումն է: Այս պարագայում միայն կարող ենք լիաթոք շունչ քաշել, սակայն այստեղ էական մի բան կա. ազգային-պետական արժեհամակարգը պիտի ձևավորվի դպրոցում և հաստատվի…փողոցում, այո́, հենց փողոցում, քանզի հատկապես ավերիչ ազդեցություն է ունենում համապետական միջոցառումների ժամանակ հնչող և հանրության պարանոցին ագուցվող երգն ու մեղեդին, որոնք գրավիչ ու գրգռիչ են, քանզի ճանաչված երգիչ-երգչուհիների մատուցմամբ են հնչում, պետական տոնին նվիրված հանդեսների ժամանակ:   

Ու մեկ էլ հանրահայտ կլկլացնողը պետական պարգևի է արժանանում: Ասել կուզե օտարամոլությունը նաև նման խիստ վտանգավոր դրսևորույթ ունի, երբ երգն ու մեղեդին, որ օտար մշակույթի արգասիքն ու ժառանգությունն են, դառնում են ընդունելի և հարազատանում են: Իհարկե, բնավ խնդիր չեմ տեսնում արևմտյան, հատկապես բարձրակարգ մեղեդու և երգի գործածման մեջ, բայց երբ այն չափի հայտնի սահմաններում է, երբ այն չի դառնում օտար մշակույթի և հոգեկերտվածքի քարոզիչը:

***

Երգ-մեղեդուց զատ հագուստն է, հագուկապն է, մեր ինքնության պահպանման բանալին: Հայտնի ֆիլմի հերոսի խոսքն այստեղ հնչելի է հակառակ իմաստով, այոˊ, հագուստն է մեզ գեղեցկացնում, քանզի հագուստն էլ իր հերթին է հոգեկերտվածք ձևավորում, նաև, անշուշտ, որոշակի վարքագիծ: Այսօր, անկախ պետականության հիմնադրումից շուրջ քառորդ դար անց, ազգային տարազի խնդիրը ևս անտեսված է, արդյունքում հանրությունը, հատկապես նորաձևությանը առաջինը տուրք տվող երիտասարդությունը հագնվում է ինչպես պատահի: Եվ այստեղ նյութաֆինանսական խնդիրները չէ, որ պայմանավորում են իրավիճակը: Պարզապես վրիպել ենք շատ ու շատ նշանակալից անելիքների թվում ձեռքիցնաև սա ենք բաց թողել և հագուստն էլ ահա հետևեց երաժշտությանը. ապահով խավը մեծ բավականությամբ համաշխարհային նշանակավոր բրենդերի արտադրանքի սպառողն է և քարոզիչը, անապահովները`արևելյան շուկաներից ներկրված խառնափնթոր հագուկապի ակամա գովազդողը:

Արևելյան շուկաներից, Թուրքիայից և արաբական երկրներից հանրապետություն ներխուժեց պորտապարը… Արդեն գրեթե երկու տասնամյակ սարսափովեմ նայում մեր աղջիկներին և երիտասարդ կանանց: Եղանակները տաքանալուն պես երկրում բռնկվում է պորտապարի համաճարակը, ինչ-որ շապիկներ են հագնում, որոնք բավականաչափ հմտորեն բացումեն որովայնը, կոնքն ու պորտը… Բայց չէ որ սա բուն հարեմական մշակույթ է, ընդունված և հարգի իսլամի հետևորդների կենցաղում, երբ ծերացող  բազմակին արուի արյունը կենդանի պահելու նպատակով կնոջ մարմնի այս հատվածը բաց է պահվում: Սա նրանցն է` թուրքինն ու արաբինը, նրանց կենցաղի բաղադրիչը: Մեզ մոտ այն հանրահռչակվում է օրն ի բուն հանրային բոլոր վայրերում, ուղևորատար տրանսպորտից սկսած և վերջացրած համալսարանական լսարաններում: Նողկալի է… Նաև սարսափելի, չէ որ վնասում է առողջությանը: Այսպիսով պորտապարի յուրօրինակ մի համաճարակ է այն եզերքում, ուր դեռևս հազարամյակներ առաջ կար պորտաքարի մշակույթը, երբ մանկամարդ կանայք հպվում էին զորավար  այս քարերին, և կենսաբեր էներգիանամբարելով սեփական մարմնում, մայրանում էին:

Երաժշտական սամումներիդեմ, Կոմիտասի առաջնորդությամբ և օրհնությամբ մեր ազգային-հոգևոր հոգեպարար մեղեդին է ու առինքնող երգը, սկսած մեր անզուգական շարականներից և վերջացրած Եկմալյանով, Տերտերյանով, Մանսուրյանով: Ակունքում Կոմիտասի սխրանքն է… Կոմիտասի մելոսը, մշակույթի  բաժնի որոշմամբ և կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հորդորով, ԴԱՐ հիմնադրամի ուժերով մոտ ժամանակներս  կկազմակերպվի սկավառակների վաճառքը, զի այն դեղ է, բալասան, որը պիտի նորածնի ականջը շոյի և ուղեկցի նրան դեպի մանկություն, դեպի պատանեկություն և հասունություն, դեպի ճշմարիտ կյանք: Մի պահ ականջ դնենք Իսահակյանին, ով «Կոմիտասիանմահ հիշատակին» հուշապատումում  ահա թե ինչ է դրվագել. «Կուլտուրական ժողովուրդները` ռուսները, ֆրանսիացիները, իտալացիներն ընդունեցին հայ երաժշտության ինքնությունը և հիացմունքով տեսան մի նոր գեղեցկություն, մի նոր երգ,մի նոր համամարդկային հարստություն»: Այսօր իտալացին, ֆրանսիացին և ռուսն ինչ է լսում մեր երկրում` արևմտյան ագրեսիվ ռիթմեր և արևելյան ծորուն կլկլոց: Ուրիշ ոչինչ, քանզի մենք Կոմիտասի երգի գեղեցկությունն ու վեհությունը դադարել ենք զգալ:

***

Մտադիր ենք ազգային տարազի շաբաթ հայտարարել և կազմակերպելով այն հանրապետությունով մեկ, դարձնել պետական միջոցառում: Այո́, հենց շաբաթ, երբ մանուկ ու ծեր կհագնեն ազգային տարաբնույթ հագուստն ու կվայելեն, կըմբոշխնեն այն: Ազգային հայոց տարազի աշխարհագրությամբ հայկական զարմանահրաշ մի պատմություն է ուրվագծվում աչքիդ առջև, սկսած վաղնջական օրերից: Բայց նախ շրջայց կատարենք տարազ ասվածի հետ: Տարազը բնորոշում էր և́  էթնոսը, և́  սոցիալական խումբը, տարազը համալրվում էր զարդերով,սանրվածքով, բեղ-մորուքով և դաջվածքներով: Այսինքն սա մի ամբողջ մշակութային համակարգ էր: Այսինքն` ազգի ինքնության պահպանման  կարևորագույն բաղադրիչներից մեկը: Հիշենք, որ Հռոմի ամենակուլ կայսրությունը իր նվաճած ժողովուրդներին իր տարազն էր պարտադրում: Խաչակրած արշավանքները եկան պակասը լրացնելու. ազգային տարազները նահանջում էին, ազգային ինքնությունը տարալուծվում էր: Վերջերգը հնչեց սկսած XVII դարից,երբ ֆրանսիական կոստյումը հաստատեց իր տիրակալությունն ամենուր, գրեթե ամենուր: Գրեթե, քանզի հատկապես արևելյան երկրներում ազգային տարազը ազգային ինքնության պահապան դիրքերում է:

Հերոդոստը վկայում էր,որ հայերի տարազը նման է փռյուգացիների տարազին: Մեկ այլ նշանավոր պատմիչ, Ստրաբոնը նկարագրում է հայերի հագուկապը` խույր, ապարոշ, գդակ, թեզանիքավոր պարեգոտ և վարտիք: Ցավոք մեր ազգային տարազն ինչ-որ չափով ենթարկվել էր թուրքերի, թաթարների և քրդերի տարազների ազդեցությանը, ավելի անարատ մնալով լեռնային շրջաններում, մինչև XX դարի առաջին քառորդը: Միաժամանակ ազգային տարազի, որ միևնույնն է, թե ազգային ինքնության պահպանման հարցում, ինչպես վերը նշվեց, բավականին պահպանողական է Արևելքը: Պետականությունից զերծ քրդերն ու եզդիները, ահռելի պետությունների տեր արաբներն ու հնդիկները տարազ են հագնում և դա նրանց գոյակերպն է, եթե կուզեք` բրենդն ու այցեքարտը: Առաքել Ն. Պատրիկըժամանակին կազմել է «Տարազային քարտեզ հայ ժողովրդին»-ին, ուր ԺԹ-ի դարերի տարազներն են, Ադանայից մինչև Արցախ և ընդգրկում են Եվդոկիան, Սվազը, Կյուրինը, Սիսը, Մարաշը,Զեյթունը, Սասունը, Շատախը, Վանը, Բայազետը, Լոռին, Ջավախ, Թավրիզը, Սալմաստը, Մեղրին,Կարինը, Ախալցխան, Շատախ-Մոկսը, Շապին, Գարահիսարը… ողջ Հայաստանը: Արդյոք  չարժե՞ վերականգնել ազգային տարազը հայոց կրթօջախներում, այն հաստատելով որպես պաշտոնական հագուստ, սկսելով, անշուշտ, մեկ-երկու կրթօջախից:

Բայց դառնանք տարազի շաբաթին: Այն, ըստ իս, գործնական նպատակ պիտի որ ունենա, և ոչ թե վերածվի հանդիսախաղի, մի բանոր արվում է մեր իրականությունում միշտ, ամենուր և բարձր մակարդակով: «Տարազի շաբաթ»-ին պիտի մասնակցի յուրաքանչյուր կամեցող, շնորհալի հայ, ներառյալ արհեստավարժ հագուստի մոդելավորողները: Յուրաքանչյուրը թող որ ներկայանա տարազի յուր տարբերակով` մշակելով ավանդականը: Չէ որ յուրաքանչյուրս պարծենում ենք մեր տոհմական ծագմամբ` վանեցի ենք, շատախցի, Կարինից ենք կամ Տիգրանակերտից: Եվ, հավատացեք, գործը անվերապահորեն գլուխ կգա, տարազն իր ժամանակակից մղումներով կարող է և պիտի դառնա մեր ազգային հագուստը,մեր ինքնության առհավատչյաններից մեկը: Կրկնում եմ, եթե այն տարածվի օր-օրի, քայլ առ քայլ, տարածվի և ընդունվի ժողովրդի ամենալայն զանգվածների կողմից: Թող որ ինչ-ինչ խոչընդոտներ էլ լինեն, յուրաքանչյուր նորն ու գեղեցիկը դյուրին չի հարթում իր ճանապարհը: Սակայն աստիճանաբար, սկզբնապես մի խումբ ջանասեր նվիրյալների ջանքերով այն կյանքի ուղեգիր կստանա: Եվ կծառայի բուն նպատակին` կպահպանի մեզ տարաբնույթ օտարածին և թշնամական ոտնձգություններից: Եվ սա մի՞թե ճանապարհ չէ` տարազը դարձնել մեզ համար հիմնական հագուստ, հագուստ` դարերի համար: Թե չէ հանդիսախաղ է. տարազն է ներկայացվում, փառաբանվում է անցած ճանապարհը, թմբուկներն են թնդում և շառաչում են պարկապզուկները: Ժամեր անց այդ ամենը մոռացության է տրվում, մնում անհետևանք: Այնինչ այլ անելիքներ ունենք: Ունենք անբավ հարստություն, որն անտեսում ենք: Բայց մինչև ե՞րբ, և հանուն ինչի՞:

***

Տարազի շաբաթը, անշուշտ, պիտի յուր գաղափարական հենք ունենա և իր ծրագրային նպատակը: Այսինքն մեկ շաբաթվա ընթացքում կլինեն գիտաժողովներ, թատերական ներկայացումներ և ծիսական ինչ-ինչ բեմականացումներ: Շաբաթվա  վերջում ժողովրդին կբաժանվեն  ազգային տարազներ և երևանաբնակները` Երևանում, գյուղաբնակները`գյուղում, մարզերի բնակիչները` մարզերում կշարունակեն տարազի տեղական շաբաթներն ու օրերը, ի մի կգան` տարազները հագած, և միասին կերգեն Կոմիտասի մշակած ազգային երգերը: Ես այժմ պատկերացնում եմ այդ կենարար էներգիան և հավատացած եմ, որ աստվածահաճո ճանապարհի սկիզբ է երգ-երաժշտության և ազգային տարազի վերածնունդը:

Այնուհետև, որպես այս ամենի տրամաբանական վերջնարդյունք, կմեկնարկի, ասենք, տարազի տարին, իր բազմաբնույթ գործընթացներով հագեցած:  

Սվետլանա Հակոբյան

բանաստեղծ, նկարիչ

0
0
Previous Story

Մոլորված սերո՞ւնդ (Երկրի ապագան` անհուսության ճահճում)

Next Story

Հակազգային հանդեսներով դեպի ո՞ւր…

Related Posts

0

Ոչինչ պատահական չէ …

Posted On 21 Nov 2016
, By Xmbagir Xmbagir
0

Մարդ արարածը երբ անցնում է ննջեցյալների շիրիմի կողքից

Posted On 20 Nov 2016
, By Xmbagir Xmbagir
0

Մի իրական պատմություն

Posted On 18 Nov 2016
, By Xmbagir Xmbagir
0

Իսկ ոմանք դեռ սպասում են նրա վերադարձին…

Posted On 16 Nov 2016
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Թումանյանը Իսահակյանի հուշերում
  • Գույժ. 77 տարեկան հասակում մահացել է անվանի շինարար և բարերար Վարդգես Արծրունին
  • Անդրադարձ «Արցախի գրական դարբնոց» սեմինար-քննարկմանը
  • ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆ
  • Ո՞ՐՆ Է, ԱՆՈՒՇ, ՁԵՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
  • ՀԱՅՈՑ ԻՄԱՍՏԱԿԻՐ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ
  • «Մաեստրո Մանսուրյան». ֆիլմ՝ նվիրված վարպետի 80-ամյակին
  • ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՈՒՇԻ ԱՐԹՆՈՒԹՅԱՄԲ
  • ԱՐԹՈւՐ ՄԵՍՉՅԱՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՍԻՐՈւՄ Է ՄԵՐՁԱՎՈՐԻՆ, ԸՆԿԵՐՈՋԸ, ԴՐԱՑՈւՆ, ՔԱՂԱՔԱՑՈւՆ, ՈւՐԵՄՆ՝ ԱՍՏԾՈւՆ
  • ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԱՐՄԵՆ ՎԱՀՐԱՄՅԱՆԻ ԱՐԹՄՆԻ ԵՐԱԶՆԵՐԸ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 162,278 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,862 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 66,072 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 61,136 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 42,028 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,687 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,238 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,388 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 32,153 views
  • ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - 30,044 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com