• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Լծակներ և լծկաններ

Posted On 07 Aug 2015
Comment: 0
Tag: Սվետլանա Հակոբյան

(Արդի հայ իրականության պատկերը` երգիծախառն տրամադրությամբ)

Հնագույն իմաստասերը հոխորտում էր ինքնաբավ. «Տվեք ինձ հենման կետ և ես կշրջեմ երկրագունդը»: Ծերուկին հենման կետ չտրվեց: Աշխարհը շրջելու կարիք չկար: Այդպես էլ էր ձեռք տալիս:

***

Լծակներն ունեն գրեթե կախարդական ազդեցություն, երբ հայտնվում են ապաշնորհների, հացկատակների և այլ անբանների ձեռքում: Նրանց թվում է, թե լծակը Արքիմեդի գավազանն է, որով գլխիվայր են շրջելու երկիր ու երկինք: Ոմանց համար լծակը շանթարգել է, երբ գործ են ունենում իրավապահների հետ: Մի այլ դեպքում` գավազան է, որ ձեռքն առած, խեղճ ու կրակ այս ու այն դռան առջև է կանգնում և բաղձալին կորզում որպես մեկը, ով ողջ կյանքն ու առողջությունը ծառայեցրել է հանրությանը

և ահա, մի փոքր բան է պահանջում, տարածք` կրպակաշար տեղադրելու կամ բենզալցակայան կառուցելու նպատակով:

Շանթարգելեցին իրավապահների իրավունքները` լցոնելով նրանց գրպանն ու քսակը մոլեմսխուն կապիտալով: Տեսանք, ահա, թե անհրաժեշտության պարագայում որքան հմտորեն է քսակատեր հացկատակը, պաշտոնավոր զանցառուն և օրինապահ խեղկատակը լծակը շանթարգելի փոխում:

Հատկապես իրավապահ-խեղկատակն է լծակը չարաշահում: Այսինքն` փոխում այս զարմանահրաշ գործիքի բնույթը: Գործիք, որով պիտի որ պատնեշեր օրինապահության դեմ հորդացող ապօրինությունների հեղեղը: Սակայն հոգին թլպատվել է ու ախորժակը բացվել: Լծակը մոգական ուժ ունի: Եվ յուրաքանչյուր շարժումով թլպատվածն իր օրենսդրությունն է կերտում` կորզելով հերթական դրամաշփոթը` աղտոտ ու թունաբույր, սակայն, բնավ չի շփոթվում սրանից: Լծակ-շանթարգելը չէ՞ որ համակարգային շատ կարևոր մի խնդիր է լուծում` ապահովելով գերատեսչության

չգրված օրենքի անխափան կենսագործումը: Չէ՞ որ շանթարգել-լծակը գերատեսչության թալիսմանն է, տոտեմը, խորհրդանիշը: Ու քանի-քանի˜ ուսադիրավոր արքիմեդիկների ձեռքով է անցել սույն կախարդական երկշերտ փայտիկը: Անցել է, զորացել և, երբեմն էլ, գերազանցել է ինքն իրեն: Եվ ահա, պատանեական խանդավառությամբ լեցուն երիտասարդ ոստիկանը (նախկին միլիցիոներ-սպեկտորը) ձեռքն է առնում ծառայողական մահակը և ոգեշունչ անցնում ծառայողական պարտականությունների կատարմանը, անշուշտ, երկրին ու ժողովրդին… ծառայելու հավատով:

Ջահելին մեր խանդավառ ահա պահակ են կարգում բանուկ փողոցներից մեկում: Օրն ավարտվում է: Լրանում է շաբաթը: Ամբողջանում է ամիսը: Առջևում եռամսյակային հաշվետվությունն է: Շաբաթվա վերջում պետը, գովելով ջահելի ուշիմությունն ու կարգապահությունը, ձեռքի հետ հետաքրքրվում է` հո՞ փող-բան չառաջարկեցին կարգազանց վարորդները, նայիր հա~, եղիˊր ուշադիր: Ջահելը աչքը չի կտրում պետի ուսադիրներից և ամոթխած խոստովանում է, որ մի անգամ ցեխավիկ Վարազը խմած էր ու շխշխկան հիսուն ռուբլիանոց էր ուզում խոթել գրպանս: Հրաժարվեցի ու կազմեցի համապատասխան ակտը, ահավասիք: Պետը խորամանկ ժպտում է և մեկնաբանում իրավիճակը: Այսպես ուրեմն, Վարազը շատ էժան, համարյա թե ձրի կառուցել է Շեֆի դաչան: Մի քիչ ուշադիր եղիր ու, որ պետք է, աչքդ փակիր: Ջահելը աչքը փակում է նաև մեկ շաբաթ անց, մեկ ամիս հետո… մինչև «դարձի է գալիս» և հասկանում-գիտակցում-ըմբռնում` չգրված օրենքներն ու անկանոն կանոնադրությունը շատ ավելի կարևոր դեր են խաղում կյանքում ու նաև սեփական գերատեսչությունում: Եվ եթե չխախտես օրինաչափությունը, ևˊ ծառայակիցներիդ աչքի փուշը չես դառնա, ևˊ մարդավայել կապրես ու նաև մոտ ապագայում կգրավես պետի տեղակալի աթոռը, եռանիվ մոտոցիկլդ կփոխարինես քառանիվ շարժակազմով, բնակարան կստանաս, ընտանիք կկազմես ու այսպես շարունակ: Եվ ամենակարևորը` դու ոչ մի անբարո բան չես կատարում: Կներես, էդ ինչո՞ւ ցեխավիկն ու պահեստապետը պիտի թալանեն և խախտում կատարեն, դու` երկրի միլիցիոներդ ու օրինապահդ պիտի ապրես չոր ու ցամաք աշխատավարձով:

Ու աˊյ այսպես, հերթական լծակակիր ասպետն էր ծնվում: Եվ համալրում համակարգի կուռ շարքերը:

***

Լավ, խորհուրդները առաջ էին ընթանում կամավոր-պարտադիր կաշառատրման-կաշառքաընդունման տատասկոտ ուղիով: Ընդ որում համակարգված, ոտքից գլուխ «ազնվացած»: Լծակները հաճախ պարտադրվում էին սահմանադրորեն: Զորօրինակ` մարդամեկը գեղատեսիլ լճափին տեղակայված ռեստորան է տնօրինում: Եվ օրվա մեջ դիմավորում, ճամփու դնում, ասենք, մի հարյուր տաքգլուխ, այսինքն` հաճախորդ: Օրվա փողոցային շրջանառությունը մի երեք, չորս հարյուր ռուբլի է, ստվերային ծանր, տեղը տեղին դրամ: Իսկ աշխատավարձը 100 ռուբլի է: Դե արի ու դիմացիր այս դժվարին գայթակղությանը: Չէին դիմանում: Անհնար էր: Չէ՞ որ պետք էր «յուղել» վերադասի ինքնասիրությունը: Եվ յուղում էին: Ու 100-ը դառնում էր 1000: Ապրել պետք էր, չէ՞: Անշուշտ:

Լավ, այս ամենը մեր խորհրդային անցյալն է: Անցյալ, որի օրոք շատ բան պարտադրվում էր, ժամանակն էր այդպիսին:

***

Այսօր լծակները շատ ավելի մեծ հնարավորություններ են ընձեռում: Չէ՞ որ ազատություն է, անկախություն և… անբավարարվածություն: Ու ահա, անբավարարվածները լծակի տեր են: Այն էլ ի˜նչ լծակի: Մեկ հպումով գետերն իրենց հունը կփոխեն, երկուսով` Սևանա լիճը կծառայի որպես անձնական օգտագործման լողավազան, լուսինը լույս կտա որքան որ անհրաժեշտ է, գիշերվա խավարում էլ թափառական շները  հաչելու փոխարեն կմլավեն:

Այոˊ,

անչափ զորեղ բան է նորանկախական մեր լծակը:

Ու երբեմն անգամ թվում է, որ քսան տարի առաջ` որպես փորձության առհավատչյա, մեզ բազում լծակներ հրամցվեցին: Սկսած վերին իշխանություններից` ավարտած վարի գործիչ-գործիքներով:

Ահա լծակը տրվեց մեկին: Մինչ այդ բարեխիղճ, բարեգութ, ազատամիտ և ժողովրդավար: Լծակն էլ ի՞նչ է, ցրտի ու խավարի պայմաններում մեկ-երկու բակի բնակիչների վառելիքի մատակարարումը: Բայց դրա զորավոր ազդեցությամբ բարեխիղճ և ազատամիտ մարդը մեկեն դառնում է «աշխարհի տիրակալը», դառնում է անճանաչելի, մեծամիտ է դառնում, ագահ ու ամբարտավան: Նաև գողանում է «իր հասանելիքը»: Հասցնում է դառնալ արհամարհանքի, ատելության և, իհարկե, ծաղրի առարկա:

Բայց վերջ: Լծակը չկա: Կաˊմ այլևս ժամկետանց է, կաˊմ մեկ այլ «նորանկախական Արքիմեդի» ձեռքում է: Ու վերոնշյալ սուբյեկտին ի՞նչ է այլևս մնում: Ոչինչ: Ընդամենը ցանկացած գնով նոր լծակի տեր դառնալ, շարունակել ճակատագրեր տնօրինել, արհամարհել և դատել: Լծակն, ահա, նման զորություններով է օժտված: Երբ, անշուշտ, հայտնվում է ամբարիշտների ձեռքում:

Ու անկախ նրանից «Արքիմեդը» երկու-երեք բակի բնակչության ճակատագրեր է տնօրինում, մի ամբողջ քաղաքի, թե անգամ երկրի, գործողությունների ընթացքն ու ավարտը միևնույնն են:

***

Իմ խեղճ լծակներ: Օրնիբուն բանիր արտում ու դաշտում: Բանիր ու բավարարիր հազար հոգս ու կարիք: Եվ հալածվիր ու տաժանակրության դատապարտվիր հողը վարելիս, ահռելի բեռան տակ ճռճռացող սայլը քաշելիս, կամ էլ երկու բուռ խոտի դիմաց մի ողջ շեղջ գոմաղբ մատակարարելիս: Տանջանք է, վիրավորանք մինչև եզնական հոգուդ խորքերը, եթե երկոտանի տերդ էլ արքիմեդյան ախտանիշով է վարակված: Առհասարակ հետաքրքիր բան է մարդ արարած – լծակ փոխհամեմատությունը: Ոմանց այն շանթահարում է: Ոմանց ձեռքում էլ դառնում բարի և առաքինի գործեր իրականացնելու նախապայման: Վերջիններս, հասկացանք անկասկած, չեն տառապում արքիմեդյան համախտանիշով:

***

Եվ ահա թնջուկը, որ լուծում է ենթադրում: Ավելի շուտ` պահանջում: Ահավասիք այն: Փորձենք փոխատեղել լծակներն «Արքիմեդների» հետ: Այսինքն` բանող եզան ձեռքը հանձնենք մի լծակ և թույլ տանք սրտի ուզածին պես կառավարել նախկին տիրոջը:

Կարծում եք ահավոր ինչ-որ բան կլինի՞: Բնավ: Հավատացած եղեք: Եզ ախպերը բարեգութ և անկողմնակալ

կտնօրինի լծակը: Ասել է թե ճիշտ ժամանակին «Արքիմեդին» կթիմարի, բավարար քանակությամբ խոտ ու ջուր կտա և հայհոյելու փոխարեն կգուրգուրի անխնա:

***

Իսկ հայտնի՞ է Ձեզ, որ լծակը լրջագույն փորձություն է: Եթե հասաք մինչև այս տողերը, վստահաբար` այոˊ:

Լծակներ, լծակներ: «Տուր զորություն, փորձիր հավատ»: Մեր իմաստուն և առաքինի պապերի խոսքն է: Ու որքան մեծ է լծակի թռիչքը, այնքան զորավոր է փորձությունը:

 

Սվետլանա Հակոբյան

բանաստեղծ, նկարիչ

0
0
Previous Story

Մայր կրթելու դպրոցը` ազգային գերակա շահ

Next Story

Գիրք թէ՞ Ֆիլմ…

Related Posts

0

Ոչինչ պատահական չէ …

Posted On 21 Nov 2016
, By Xmbagir Xmbagir
0

Մարդ արարածը երբ անցնում է ննջեցյալների շիրիմի կողքից

Posted On 20 Nov 2016
, By Xmbagir Xmbagir
0

Մի իրական պատմություն

Posted On 18 Nov 2016
, By Xmbagir Xmbagir
0

Իսկ ոմանք դեռ սպասում են նրա վերադարձին…

Posted On 16 Nov 2016
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Թումանյանը Իսահակյանի հուշերում
  • Գույժ. 77 տարեկան հասակում մահացել է անվանի շինարար և բարերար Վարդգես Արծրունին
  • Անդրադարձ «Արցախի գրական դարբնոց» սեմինար-քննարկմանը
  • ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆ
  • Ո՞ՐՆ Է, ԱՆՈՒՇ, ՁԵՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
  • ՀԱՅՈՑ ԻՄԱՍՏԱԿԻՐ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ
  • «Մաեստրո Մանսուրյան». ֆիլմ՝ նվիրված վարպետի 80-ամյակին
  • ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՈՒՇԻ ԱՐԹՆՈՒԹՅԱՄԲ
  • ԱՐԹՈւՐ ՄԵՍՉՅԱՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՍԻՐՈւՄ Է ՄԵՐՁԱՎՈՐԻՆ, ԸՆԿԵՐՈՋԸ, ԴՐԱՑՈւՆ, ՔԱՂԱՔԱՑՈւՆ, ՈւՐԵՄՆ՝ ԱՍՏԾՈւՆ
  • ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԱՐՄԵՆ ՎԱՀՐԱՄՅԱՆԻ ԱՐԹՄՆԻ ԵՐԱԶՆԵՐԸ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 162,357 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,865 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 66,092 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 61,140 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 42,055 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,696 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,242 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,390 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 32,164 views
  • ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - 30,069 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com