• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Տերտերյանի երաժշտությունը ուղղված է ոչ թե մարդուց դեպի տիեզերք, այլ տիեզերքից դեպի մարդը, նրա հոգու խորքը

Posted On 05 Aug 2015
Comment: 0
Tag: Կարեն Մկրտչյան, Վարդուհի Աղաբեկյան, Տերտերյանի ժամանակը

Ավարտվեց  «Տերտերյանի ժամանակը» փառատոնը, սակայն ոչ երբեք՝ Տերտերյանի ժամանակը

.Magaghat.am -ի զրուցակիցն է Ս. Պետերբուրգի Հայ առաքելական եկեղեցու ատենապետ, ազգային-մշակութային ինքնավարության նախագահ, Մշակույթ և ապագա համառուսական հիմնադրամի հիմնադիր-ղեկավար, «Տերտերյանի ժամանակը» փառատոնի համակազմակերպիչ՝ Կարեն Մկրտչյանը:

–Փառատոնը Ավետ Տերտերյանի վաստակն արժևորելու հերթական դրսևորումն էր, խնդրում եմ շղթան բացահայտեք:

-Աստծո նախախնամություն էր, որ ինձ բախտ վիճակվեց զբաղվել Ավետ Տերտերյանի մշակութային ժառանգության պրոպագանդմամբ և տարածմամբ: Դեռևս ձմռանը Ս. Պետերբուրգում անցկացվեց  «Տերտերյանական օրեր» միջոցառումը,  որը կրկնվեց Եկատերինբուրգ քաղաքում, հիմա՝ այս փառատոնը, հաջորդ քայլը ֆիլմն է՝ Տերտերյանի մասին: Ինչպես նաև մշակույթի նախարարության հետ համատեղ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի կոմպոզիտորի Հայրիվանքի ստեղծագործական տունը դառնա տուն – թանգարան և գիտահետազոտական կենտրոն, որտեղ կուսումնասիրվեն նրա արխիվները: Իհարկե ամբողջ տունը պետք է նորոգվի, տարածքը բարեկարգվի:

–Արդյոք փառատոնն ավանդակա՞ն է լինելու,  շարունակական բնույթ կկրի՞:

-Այո, փառատոնն ավանդական կդառնա:Փառատոնի հաջորդ օրն իսկ մշակույթի նախարարությունում կոմպոզիտորի որդու՝ Ռուբեն Տերտերյանի, ռեժիսոր՝ Ռուբեն Քոչարի և ՌԴ «Լրագրողների ընկերակցություն» մեդիա-կոնգրեսի խորհրդի նախագահ՝ Աշոտ Ջազոյանի հետ ծրագրեցինք հաջորդ տարի Հայրիվանքում անցկացվելիք փառատոնի աշխատանքները: Նախատեսվում են միջոցառումներ նաև կոմպոզիտորի հայրենի քաղաք Շուշիում, ապա՝ Սանկ Պետերբուրգում: Ես հիմա ծրագիր ունեմ Պետերբուրգ վերադառնալուն պես հանդիպել կոնսերվատորիայի ռեկտորի հետ, որպեսզի այնտեղ անցկացվի Ավետ Տերտերյանի անվան մրցույթ և հիմնվի մրցանակային հիմնադրամ: Ինձ թվում է՝ ապագայում լուրջ աշխատանք է սպասվում՝ աշխարհի համար բացահայտելու մեր ազգային հանճարին:

–Երբվանից՞ եք հետաքրքրվում Ավետ Տերտերյանի արվեստով:

-Մինչև Տերտերյանի երաժշտական ժառանգությանը հաղորդ լինելը, շուրջ քսանհինգ տարի ուսումնասիրել եմ աստվածաբանություն, և դա ինձ հնարավորություն տվեց հասկանալ երաժշտական այն հարստությունը, որ թողել է Տերտերյանը՝ ութ սիմֆոնիա, երկու օպերա, բալետ: Ես հասկացա, որ Տերտերյանը հասարակ ավանգարդ կոմպոզիտոր չէ: Նա նոր խոսք է ասել դասական երաժշտության ասպարեզում. ոչ նրանից առաջ, ոչ նրա ժամանակ և ոչ էլ հիմա նմանը չկա: Տերտերյանի հայացքը դեպի տիեզերք է, և 21 – րդ դարում նա մարդու համար ավելի ընկալելի կդառնա: Ինչ խոսք՝ Տերտերյանի երաժշտությունն ամենօրյա չէ, այս 21 –րդ՝ տագնապալի դարում Տերտերյանի ժամանակը եկել է և այլևս մոռացության չի մատնվի: Հուսով եմ, որ Երևանում անվանի կոմպոզիտորի անվամբ նույնպես կանվանակոչվեն փողոց, երաժշտական դպրոց:

–Ի՞նչ ասել է  «Տերտերյանի ժամանակ»:

-21-րդ դարն ապոկալիպտիկ ջիղ է կրում, տագնապներ է կրում, մարդկությունը մոտեցել է ինչ-որ մի վտանգավոր եզրի, որից հետո հնարավոր են կտրուկ իրադարձություններ, իսկ Տերտերյանի երժշտության մեջ խտացված են և անցյալը, և ներկան, և ապագան: Տերտերյանի երաժշտությունը ուղղված է կարժես ոչ թե մարդուց դեպի տիեզերք, այլ տիեզերքից դեպի մարդը, նրա հոգու խորքը:

Զրույցը վարեց՝    Վարդուհի Աղաբեկյանը

0
0
Previous Story

Թբիլիսիի Սուրբ Մինաս եկեղեցին կանգնած է փլուզման վտանգի առաջ

Next Story

Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմում հայ քահանայի դերը կմարմնավորի մեքսիկացի դերասանը

Related Posts

0

Աղանդավորության դեմ պայքարում պետք չէ ամեն բան թողնել եկեղեցուն

Posted On 11 Jun 2015
, By Lragrox Lragrox
0

Աղանդների ազդեցությունը անհատի հոգևոր և բարոյական կերպարի ձևավորման վրա

Posted On 10 Jun 2015
, By Lragrox Lragrox
0

Վարդան Այգեկցի. Ո˜վ քահանաներ և Աստծո ժողովուրդ հունձն առեք ճշմարիտ խոնարհությունը և հեզությունը

Posted On 08 Jun 2015
, By Lragrox Lragrox
0

Ագուլիս

Posted On 20 May 2015
, By Lragrox Lragrox

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Թումանյանը Իսահակյանի հուշերում
  • Գույժ. 77 տարեկան հասակում մահացել է անվանի շինարար և բարերար Վարդգես Արծրունին
  • Անդրադարձ «Արցախի գրական դարբնոց» սեմինար-քննարկմանը
  • ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆ
  • Ո՞ՐՆ Է, ԱՆՈՒՇ, ՁԵՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
  • ՀԱՅՈՑ ԻՄԱՍՏԱԿԻՐ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ
  • «Մաեստրո Մանսուրյան». ֆիլմ՝ նվիրված վարպետի 80-ամյակին
  • ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՈՒՇԻ ԱՐԹՆՈՒԹՅԱՄԲ
  • ԱՐԹՈւՐ ՄԵՍՉՅԱՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՍԻՐՈւՄ Է ՄԵՐՁԱՎՈՐԻՆ, ԸՆԿԵՐՈՋԸ, ԴՐԱՑՈւՆ, ՔԱՂԱՔԱՑՈւՆ, ՈւՐԵՄՆ՝ ԱՍՏԾՈւՆ
  • ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԱՐՄԵՆ ՎԱՀՐԱՄՅԱՆԻ ԱՐԹՄՆԻ ԵՐԱԶՆԵՐԸ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 162,295 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,863 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 66,083 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 61,136 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 42,034 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,689 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,240 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,388 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 32,153 views
  • ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - 30,046 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com