Օռնելլա Մուտին և Նաստասյա Կինսկին գալիս են Երևան. «Ոսկե ծիրան»
Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հրություն Խաչատրյանը, հուլիսի 2-ին հրավիրված ասուլիսում ներկայացրեց փառատոնի հատուկ հյուրերին: Նրա խոսքով կինոփառատոնին մասնակցելու համար Հայաստան կժամանեն շատ հայտնի դերասաններ ու ռեժիսորներ: Կինոփառատոնի հատուկ հյուրերն են հայտնի դերասանուհիներ Օռնելլա Մուտին և Նաստասյա Կինսկին: Ի դեպ, «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում տեղի կունենա Օռնելլա Մուտիի «Սվանի սերը» կինոնկարի երևանյան պրեմիերան: Իսկ կինոփառատոնի այս տարվա հետհայաց ցուցադրությունների ծրագիրը նվիրված կլինի Նաստասյա Կինսկիի ֆիլմերին: Նշենք, որ կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, որը նոր է վերադարձել Մոսկայից, այնտեղի միջազգային կինոփառատոնի ժամանակ արժանացել է մրցանակների՝ կինոարվեստում, հայ-ռուսական մշակութային համագործակցության գործում ունեցած ավանդի և «Ոսկե ծիրան»-ի հիմնադրման համար: