• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Վարդան Այգեկցի.Մարդիկ պետք է ճանաչեն` օրհնաբանեն, փառաբանեն Աստծո շնորհը և ոչ մարդուն

Posted On 26 Mar 2015
Comment: 0
Tag: Առակներ, Վարդան Այգեկցի, Վարդուհի Աղաբեկյան, Տեր Շահե քահանա Հայրապետյանը

Մարդիկ պետք է ճանաչեն` օրհնաբանեն, փառաբանեն Աստծո շնորհը և ոչ մարդուն

Ես` ողորմելի Վարդանս, որ Մարաթայից եմ, Դրազարկ ուխտի մենակայացներից, բազում անգամներ խորհեցի առակներով այլաբաներով գրել տաս վաճառականների և ութ որոգայթների մասին և գտնել ութ մեղքերին նմանվող որոգայթները, և  այդ մեղքերի միջոցով խոսել ձեզ հետ ո˜վ Աստծո քահանաներ, բարեպաշտ իշխաններ և Քրիստոս աստծո հավատավոր ժողովուրդ: Եվ խորհեցի այդ ութ մեղքերի մեջ հավաքել բոլոր մեղքերը և բարեգործությունները:

Եվ շատ չարչարվեցի, փորձեցի սկսել և հաջողություն չունեցա, տրտմած վարանեցի, բայց հետո ստույգ հասկացա, որ իմ անչափ անօրենությունները խավարեցրել են իմ միտքը և կապել լեզուս ու շրթներն իմ. բայց անոխակալ Աստված ըստ իմ մեղքերի չգործեց, այլ ընդհանուրի օգուտի, քանի որ Աստված սիրում է և կամենում է օգուտ անել հասրակությանը:

         Եվ մի գիշեր քնիս  մեջ տեսա, թե իմ բերանը լցված է սև այծի մազերով, շունչն իմ կտրվում էր և սրտի տագնապից չէի կարող խոսել. ձեռքս տանելով բերանս սկսեցի փունջ առ փունջ հանել այդ մազերը և երբ դուրս էի հանում սաստիկ դուրեկան էր ինձ, բայց գարշահոտ էր գալիս նրանից, ես գոչեցի բարձր ձայնով և այդ հոտը կուպրի նման ռունգներիցս դուրս եկավ:Եվ ինձ տեսա մի գետի վրա, որը սաստիկ ջինջ էր ու խաղաղ և շատ ցանկալի: Եվ ձեռքիս գավազանը գցում էի նրա մեջ և ջուր էի հանում բանջարները ջրելու համար:

Եվ ահա հանկարծակի արթնացա, օրհնելով փառավորեցի ողորմած Աստծուն, որ գարշանք չզգաց մեղքի մեջ շաղախված իմ անձից  այլ տվեց ձրի շնորհը անարժանիս, քանի որ մարդասերն Աստված կարող է մեղավորների ձեռքով փրկություն բերել շատերին: Այնպես ինչպես Սինա վրա մարգարեացան Հովդատն ու Մովդատը, Բաղամը կռապաշտ էր բայց ունեցավ սքանչելի մարգարեություն: Իսկ Գեդեոնին Աստված վերցրեց կռապաշտության տնից նրանով փրկելով Իսրաելի տունը:

Սավուղը մարգարեացավ. և այս ամենը Աստված  նրա համար է գործում,  որ մարդիկ ճանաչեն, որ պետք է օրհնաբանեն փառաբանեն Աստծո շնորհը և ոչ մարդուն:

Շարունակելի.

Գրաբարից փոխադրեց`  Տեր Շահե քահանա Հայրապետյանը

Նյութը հրապարակման պատրաստեց` Վարդուհի ԱՂԱԲԵԿՅԱՆԸ

0
0
Previous Story

Հրաչուհի Փալանդուզյան. Քաղաքական սիրավեպ (սկիզբը` նախորդիվ)

Next Story

«Թատրոնը պետք է լինի ժամանակին, ժամանակի մեջ».Ռուբեն Բաբայան

Related Posts

0

Տերտերյանի երաժշտությունը ուղղված է ոչ թե մարդուց դեպի տիեզերք, այլ տիեզերքից դեպի մարդը, նրա հոգու խորքը

Posted On 05 Aug 2015
, By Lragrox Lragrox
0

Աղանդավորության դեմ պայքարում պետք չէ ամեն բան թողնել եկեղեցուն

Posted On 11 Jun 2015
, By Lragrox Lragrox
0

Աղանդների ազդեցությունը անհատի հոգևոր և բարոյական կերպարի ձևավորման վրա

Posted On 10 Jun 2015
, By Lragrox Lragrox
0

Վարդան Այգեկցի. Ո˜վ քահանաներ և Աստծո ժողովուրդ հունձն առեք ճշմարիտ խոնարհությունը և հեզությունը

Posted On 08 Jun 2015
, By Lragrox Lragrox

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԴԻՄԱՊԱՏԿԵՐԸ՝ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀՈՒՇԱՊԱՏՈՒՄ – ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ
  • Կարս. պատմությունը, կառուցվածքը և հայկական հուշարձանները
  • ՇՏԱՊ. ՄԱԳԱՂԱԹ կայքը դիմում է իր ընթերցողներին և համակիրներին
  • «ՄԻ ՊՏՂՈՒՆՑ» ԱՐՅԱՆ ԿԱՆՉԸ ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԻ «ԱՐԵՎԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ» ԳՐՔՈՒՄ
  • ԱՐՎԵՍՏ՝ ԱՆԴՈՐՐԻ ԲԱԶՄԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ. ՆԵՐՍԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ
  • Վրեժ Սարուխանյանը՝ գեղջկական նոր տաղիկների մասին
  • Երկյուղ Մեծի հանդեպ
  • …Խոնարհում
  • Խմորի գնդեր տաշտաքերից
  • ԴԱՐՁՅԱԼ ՀԱՅ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 155,602 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,532 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 65,502 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 60,808 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 40,582 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,302 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,034 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,053 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 31,874 views
  • Վատիկանը գաղտնազերծել է հայերի Ցեղասպանության մասին փաստաթղթերը.թուրքերի գազանությունները ցնցող են - 28,484 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com