• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Պատմությունից ոչ մի կտոր չի կարելի ջնջել

Posted On 13 Mar 2015
Comment: 0
Tag: Ռուս ազգագրագետ Ալեքսանդր Միլլեր, Վլադիմիր Գրուսման
Երեւանում կցուցադրվի հայտնի ռուս ազգագրագետ Ալեքսանդր Միլլերի հռչակավոր հավաքածուն

 

Հայտնի ռուս ազգագրագետ Ալեքսանդր Միլլերի հռչակավոր հավաքածուն կներկայացվի Հայաստանում։ Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ մշակույթի նախարարության եւ Ռուսաստանի ազգագրության թանգարանի միջեւ։ Այդ նպատակով օրերս Հայաստան է այցելել թանգարանի տնօրեն Վլադիմիր Գրուսմանը, ով երեկ այցելեց Հայաստանի պատմության թանգարան։

Հյուրին ներկայացվեցին թանգարանի ցուցանմուշները, ներկայացվեց դրանց պատմությունը։ Լրագրողների հետ ճեպարույցում Վ. Գրուսմանը նշեց, որ առաջին անգամ է այցելում Հայաստան եւ խիստ տպավորված է։ Խոսելով այցի նպատակների մասին՝ նա նշեց, որ Ա. Միլլերի հավաքածուի երեք ցուցահանդես է նախապատրաստվում. ապրիլի 20—ին՝ Սանկտ Պետերբուրգում, հունիսին՝ Մոսկվայում եւ սեպտեմբերի 21—ին՝ Հայաստանում։

«ՀՀ մշակույթի նախարարի հետ հանդիպման ընթացքում հստակեցրել ենք կազմակերպվող ցուցահանդեսին առնչվող մանրամասները։ Ա. Միլլերի հավաքածուն Հայաստան կբերվի ՀՀ մշակույթի նախարարության եւ հայ ոսկերիչների բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Վանում հավաքված այս հավաքածուն ներառում է մոտ 400 բացառիկ ցուցանմուշ, այդ թվում 90 առարկա՝ կապված այդ տարածքում բնակվող մարդկանց ոսկերչական արվեստի հետ։ Շատ ուրախ եմ, որ Հայաստանում բնակվող մարդիկ կտեսնեն այդ ցուցանմուշները»,— ասաց Ռուսաստանի ազգագրության թանգարանի տնօրենը։

Ցուցանմուշները պատկանում էին մարդկանց, ովքեր այժմ չկան, ու խիստ կարեւոր է ցույց տալ նրանց մշակույթը, լուսանկարները, նրանց զբաղմունքները։ Վ. Գրուսմանն ասաց, որ այս ցուցահանդեսի կազմակերպման պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռ մեկ տարի առաջ՝ «ՀՀ մշակույթի նախարարության եւ ՌԴ մշակույթի նախարարության միջեւ 2015թ. մշակութային համագործակցության մասին» աշխատանքային ծրագրի համաձայն. «Ցուցահանդեսը, հավանաբար, կանցկացվի Հայաստանի պատմության թանգարանում։ Ինձ համար խիստ կարեւոր է գտնվել այստեղ, որովհետեւ ինքս երկար տարիներ աշխատում եմ Ռուսաստանի ազգագրության թանգարանում։ Ինձ հետաքրքիր է Հայաստանի ազգային թանգարանի ցուցադրության կառուցվածքը։ Հասկանում եմ, որ ցուցանմուշները շատ չեն, ոչ այնքան, որքան, օրինակ, Էրմիտաժում։ Սակայն դա կարեւոր չէ, ամենակարեւորը, որ այստեղ պահպանվում են այն առարկաները, որոնք բացահայտում են հայ ժողովրդի բացառիկ մշակույթը»։

Վ. Գրուսմանն ընդգծեց, որ հատկապես մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրել է ավանդական ոսկերչական զարդերը, քանի որ Ռուսաստանի ազգագրության թանգարանը նույնպես նման հավաքածու ունի։ Թանգարանի պատմական նյութերը շատ հետաքրքիր են, որպես մասնագետ նա նկատեց, որ ցուցադրությունը շատ գրագետ է կազմակերպված. «Սա պատմություն է, որից ոչ մի կտոր չի կարելի ջնջել։ Ոչ միջնադարյան պատերազմները, ոչ այն ժամանակները, երբ Հայաստանն այն տարածքն էր, որտեղ անընդհատ արյունահեղ պատերազմներ էին անցկացվում։ Երեկ այցելել եմ Ցեղասպանության թանգարան—ինստիտուտ, որից մեծ տպավորություն եմ ստացել։ Ես նույնպես հիշում եմ ու դատապարտում 1915թ. արյունալի իրադարձություններն ու մարդկության դեմ ուղղված բոլոր հանցագործությունները»։

 
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ
Աղբյուրը` hhpress.am
0
0
Previous Story

Նորագույն գենետիկ հետազոտություններով ապացուցվել է հայ ժողովրդի ծագման թվագրության իսկությունը

Next Story

Գիրք, որ կապակցել է գեղեցիկը եւ մաթեմատիկան

Related Posts

0

«Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը» պատկերագրքի հայաստանյան շնորհանդես

Posted On 26 Oct 2015
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Թումանյանը Իսահակյանի հուշերում
  • Գույժ. 77 տարեկան հասակում մահացել է անվանի շինարար և բարերար Վարդգես Արծրունին
  • Անդրադարձ «Արցախի գրական դարբնոց» սեմինար-քննարկմանը
  • ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆ
  • Ո՞ՐՆ Է, ԱՆՈՒՇ, ՁԵՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
  • ՀԱՅՈՑ ԻՄԱՍՏԱԿԻՐ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ
  • «Մաեստրո Մանսուրյան». ֆիլմ՝ նվիրված վարպետի 80-ամյակին
  • ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՈՒՇԻ ԱՐԹՆՈՒԹՅԱՄԲ
  • ԱՐԹՈւՐ ՄԵՍՉՅԱՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՍԻՐՈւՄ Է ՄԵՐՁԱՎՈՐԻՆ, ԸՆԿԵՐՈՋԸ, ԴՐԱՑՈւՆ, ՔԱՂԱՔԱՑՈւՆ, ՈւՐԵՄՆ՝ ԱՍՏԾՈւՆ
  • ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԱՐՄԵՆ ՎԱՀՐԱՄՅԱՆԻ ԱՐԹՄՆԻ ԵՐԱԶՆԵՐԸ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 162,147 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,860 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 66,063 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 61,134 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 42,004 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,684 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,233 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,383 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 32,149 views
  • ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - 30,013 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com