• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Նիհարելու բնական միջոց. վարսակի եփուկ. 168.am

Posted On 15 Feb 2015
Comment: 0
Tag: Նիհարելու բնական միջոց. վարսակի եփուկ

168.am-ը գրում է.

Շատ քիչ թվով մթերքներ իրենց օգտակար հատկությունների ծավալով կարող են մրցել վարսակի հետ։

Գիտական հետազոտությունները վկայում են, որ վարսակն օժտված է առողջարար ֆունկցիաների աներևակայելի հավաքածուով։

Այն կարգավորում է

նյութափոխանակությունը, բարերար ազդեցություն է գործում սրտի վրա և կանոնավոր օգտագործման դեպքում օգնում է ազատվել ավելորդ քաշից։ Վարսակը նաև էներգիայի աղբյուր է, որն արժե ընդգրկել ամենօրյա սննդակարգում։

Պետք է իմանալ, որ՝

Վարսակն օգնում է

1. Իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը և հոգալ սրտի մասին

Հարկավոր է պարզապես ամեն առավոտ՝ քաղցած ժամանակ, խմել վարսակի եփուկ: Վարսակը հարուստ է ճարպոտ օմեգա-6 ամինաթթուներով և լինոլաթթվով, որոնք օրգանիզմին «ճիշտ» ճարպերով են ապահովում և թույլ են տալիս նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը՝ պաշտպանելով մեզ սրտային հիվանդություններից։

2. Պակասեցնել կալորիաների թիվը

Վարսակի մեջ շատ քիչ կալորիաներ կան, սակայն այն շատ սննդարար մթերք է։ Այն պարունակում է առողջ ճարպեր, բջջանյութ, հանքանյութեր, օլիգոէլեմենտներ։ Այդ պատճառով էլ այն դիետայի համար գերազանց մթերք է համարվում։  

3. Մաքրել օրգանիզմը

Վարսակի բաղադրության մեջ եղած ամինաթթուների գործածումը լյարդին թույլ է տալիս լեցիտին արտադրել։ Լեցիտինն անհրաժեշտ է դետոքսիկացիայի և օրգանիզմը մաքրելու համար։

Բջջանյութով հարուստ վարսակ օգտագործելով՝ մենք մեր անոթների պատերը մաքրում ենք ճարպային նստվածքներից և խոլեստերինից։

  4. Վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը

Վարսակ խորհուրդ են տալիս նաև այն մարդկանց, ովքեր տառապում են դիաբետից։ Օգտակար բուսական մանրաթելերը լավացնում են մարսողությունը և օսլայի յուրացումը՝ կարգավորելով արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։

5. Պաշտպանվել քաղցկեղից

Բազմաթիվ հետազոտություններ ապացուցում են, որ վարսակի մեջ եղած որոշակի ֆիտոքիմիական նյութեր մեզ կարող են պաշտպանել քաղցկեղի զարգացման ռիսկից։ Այդ պատճառով էլ ամեն օր վարսակ գործածելու կարևորությունն ակնհայտ է։ 





6. Բարելավել մարսողությունը

Վարսակն իջեցնում է լեղաթթվի մակարդակը՝ հեշտացնելով աղեստամոքսային տրակտում սննդի անցանելիությունը և կանխելով աղիների խցանումները։ Վարսակը պարունակում է, այսպես կոչված, «դանդաղ» ածխաջրեր, որոնք, յուրացվելով, երկար ժամանակով չեզոքացնում են քաղցի զգացումը։  

Ինչպե՞ս է վարսակի եփուկն օգնում նիհարել

Վարսակի եփուկը կամ թուրմը վիտամիններից, հանքանյութերից և բջջանյութից բաղկացած իսկական կոկտեյլ է։

Այն հագեցվածության զգացում է հաղորդում և մեզ ազատում շատ ուտելու անհրաժեշտությունից։

Օրգանիզմը հագեցնելով օգտակար նյութերով՝ մենք կանոնավոր և հաստատուն կերպով քաշ ենք կորցնում։

Վարսակն օրգանիզմից դուրս է բերում տոքսինները։ Այդ պատճառով էլ մենք էներգիայի հորդում ենք զգում և նկատում վիտամինների, պրոտեինների, հանքանյութերի և օլիգոէլեմենտների շնորհիվ կատարվող դրական փոփոխությունները։ Բացի դրանից, վարսակի եփուկը թույլ չի տալիս, որպեսզի ավելորդ հեղուկը մնա օրգանիզմում, ինչն էլ նպաստում է այտուցներից խուսափելուն։  

Ե՞րբ է պետք խմել վարսակի եփուկը

Եփուկը խմիր 1 ամիս, յուրաքանչյուր առավոտյան՝ քաղցած։ Օրվա 1-ին կեսի համար առույգությունն ապահովված է։ Այս եփուկը պետք է խմել նաև հիմնական սննդի ընդունումից հետո։

  Ինչպե՞ս պատրաստել վարսակի եփուկը և ինչքա՞ն խմել  

Վերցրու 1 բաժակ վարսակ, մի քիչ դարչին և 2 լիտր ջուր։ Վարսակն ու 1 բաժակ ջուրը հարել այնքան, որ դառնա համասեռ զանգված։ Այնուհետև ավելացնել մնացած ջուրը և դարչինը։ Կարելի է ավելացնել նաև 2 թ/գ մեղր։ Ստացված զանգվածն ամբողջ օրը թողնել սառնարանում։ Հաջորդ առավոտը սկսիր 1 բաժակ վարսակի կոկտեյլ խմելուց և շարունակիր այն խմել սնունդ ընդունելու ընդմիջումներին, եթե քաղց զգաս։  

Վարսակով դիետա  

Նախաճաշ- 1 բաժակ վարսակի եփուկ, 1 խնձոր:

Ճաշ- 1 բաժակ վարսակի եփուկ՝ որպես ըմպելիք։ Սպանախով, ծնեբեկով, ձվով և եփած հնդկահավի կրծքամսով աղցան:

Կեսօր– կանաչ թեյ

Ընթրիք– 1 բաժակ վարսակի եփուկ։ Խորոված կամ ջեռոցում եփած բանջարեղեն՝ սմբուկ, բազուկ, մի քիչ կիտրոնի կեղև։

Աղանդեր- խորոված խնձոր՝ դարչինով։

 Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ 


 

+5
0
Previous Story

Հայոց ցեղասպանության ճանաչման հետապնդումը պետք է մնա համահայկական պահանջ

Next Story

Ինչպե՞ս դուրս բերել խորխը թոքերից. 168.am

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էլմիրա Հեքեքյանը
  • ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԴԻՄԱՊԱՏԿԵՐԸ՝ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀՈՒՇԱՊԱՏՈՒՄ – ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ
  • Կարս. պատմությունը, կառուցվածքը և հայկական հուշարձանները
  • ՇՏԱՊ. ՄԱԳԱՂԱԹ կայքը դիմում է իր ընթերցողներին և համակիրներին
  • «ՄԻ ՊՏՂՈՒՆՑ» ԱՐՅԱՆ ԿԱՆՉԸ ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԻ «ԱՐԵՎԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ» ԳՐՔՈՒՄ
  • ԱՐՎԵՍՏ՝ ԱՆԴՈՐՐԻ ԲԱԶՄԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ. ՆԵՐՍԵՍ ՄԵԼԻՔՅԱՆ
  • Վրեժ Սարուխանյանը՝ գեղջկական նոր տաղիկների մասին
  • Երկյուղ Մեծի հանդեպ
  • …Խոնարհում
  • Խմորի գնդեր տաշտաքերից

facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 155,704 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,534 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 65,514 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 60,813 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 40,601 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,303 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,035 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,065 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 31,877 views
  • Վատիկանը գաղտնազերծել է հայերի Ցեղասպանության մասին փաստաթղթերը.թուրքերի գազանությունները ցնցող են - 28,493 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com