Հրաչուհի Փալանդուզյան. Ես ընտրել եմ ազատ մտածողի կարգավիճակը
ԵՐԿՈՒ ՃՇՏՈՒՄ
Երեկ իմ հասցեին ահագին լուտանքներ տեղացին, հընթացս շքեղաշուք ածականներ շռայլվեցին (որոնց դեռ արժանի չեմ): Կարծում եմ՝ իրավունք չունեմ գոնե երկուսին չանդրադառնալ, ընկերներս ճշմարտությունն իմանալու իրավունք ունեն:
1. Ես Հասմիկ Պողոսյանի պաշտոնին չեմ հավակնում: Մեկ տարի եղել եմ նրա նախորդի խորհրդականը և այդ գերատեսչությունից լիովին կուշտ եմ, բացի դրանից՝ տարիքս անցել է:
2. Ես Փութինի (հասկանալ՝ Պուտին) լրտեսը չեմ: Ճիշտ է՝ պաշտում եմ ռուս գրականությունը, սիրում եմ ռուսական կերպարվեստը, կինոարվեստը և երաժշտությունը, բայց Պուտինն այդ ամենի հետ ի՞նչ կապ ունի: Նա զբաղված է միջազգային ռինգում Ռուսաստանը փրկելու գործով: Ուրախ կլինեմ, եթե հաջողի, որովհետև դա նախևառաջ ռուսական մշակույթի փրկությունը կլինի:
Այսպիսով՝ Հասմիկ Պողոսյանը կարող է հանգիստ պաշտոնավարել, Պուտինն էլ՝ ավելի հարմար լրտեսներ փնտրել:
Ես ընտրել եմ ազատ մտածողի կարգավիճակը, ինչին հասել եմ գործազրկության շնորհիվ (ոչ թե հետևանքով) և լույսի այն փոքրիկ ճառագայթի օգնությամբ, որը հաստատում է, որ աշխարհիս հնագույն ու լավագույն ազգերից մեկի շիվն եմ: Այդ հպարտությունը մաղթում եմ առանց բացառության բոլոր հայերին:
Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ
4.02.15