Previous Story
Թուրքիան պաշտոնապես չի մասնակցի Ցեղասպանության հիշատակման միջոցառումներին. ԱԳՆ
tert.am-ը գրում է.
Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի օրը` ապրիլի 24-ին, Հայաստանում կայանալիք հիշատակի արարողություններին Թուրքիան պաշտոնապես չի մասնակցի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժո Բիլգիչը:
«Որքանով ես տեղյակ եմ, թուրքական կողմից մասնակցություն չի լինի»,- ասել է ԱԳՆ խոսնակը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը ներկա գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նրան էր հանձնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը` մասնակցելու 2015 թվականի ապրիլի 24-ին Երևանում կայանալիք հիշատակի արարողություններին: