• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Ցամաքաբերդի Սուրբ Գեւորգ եկեղեցու պատմությունը

Posted On 21 Jan 2015
Comment: 0
Tag: Ցամաքաբերդի Սուրբ Գեւորգ եկեղեցի

Ցամաքաբերդի Սուրբ Գեւորգ եկեղեցի
Սեւանավանքից մոտ 1,5 կմ. հեռավորության վրա վեր է խոյանում Ցամաքաբերդի Սուրբ Գեւորգ կապադովկիացի քաջամարտիկ զորավարի անունը կրող եկեղեցին: Այն կառուցվել է 1905 թվականին եւ ավարտուն վիճակի հասնելով օծվել է 1909 թվականին……Սակայն ինչպես նշում է 1868 թ.այստեղ ականատես Գեղարքունյաց աշխարհի պատմահայր գերաշնորհ Տեր.Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը իր «Տեղագիր Գեղարքունի ծովազարդ գավառի… » (տպագրված Վաղարշապատ 1895 թ). հանրահայտ աշխատության մեջ, իրականում Ցամաքաբերդի Սուրբ Գեւորգ եկեղեցին կար նաեւ իր Գեղարքունիք այցելած ժամանակահատվածում: Ահա թե ինչ է գրում եկեղեցու մասին մեծ անվանի հնագետ Տ. Մեսրոպ Նախիջեւանցի սրբազանը.

«- ….Եկեղեցին հանուն Սուրբ Գեւորգ Զորավարի անշուք եւ անշնորք ձեւով անվայել գյուղի տիրոջ անվանը,բայց խնդրեցի եւ հրավիրեցի վանահորը ( նկատի ունի Սեւանավանքի վանահորը,քանի որ Ցամաքաբերդը հարեւան Չիբուխլու-Ծովագյուղի,-Չրչռ-Վարսերի,Գոմաձորի, Ծաղկունքի,Դդմաշենի եւ Յայջի-Զովաբերի հետ միացյալ համարվում էր դարեր շարունակ Սեւանի մենաստանի վանքապատկան կալվածք-խմբ. իմն է), որ փույթ տանի նորոգությանը:Գյուղը քսան տուն հայ բնակչով, պատկանում էր Սեւանի վանքին շատ վաղուց ժամանակ: Գյուղս «Ցամաքաբերդ» անունն ստացել է այն բլրակից,որ երեք կողմերով շրջապատված է ծովի ջրով, որո գլխին դեռ ցայսօր երեւում են բերդի հիման մեծ-մեծ քարերն,այն է վանքի «Դրսի տան» մոտի բլրակն» (ներկայիս Հարսնաքար հյուրանոցառեստորանային համալիրի տեղում):

Ցամաքաբերդի Սուրբ Գեւորգ եկեղեցի 1

Այսօր սրբազան արքեպիսկոպոսի նկարագրած եկեղեցին անշուշտ գոյություն չունի, իսկ ներկա Ցամաքաբերդի սերունդները այլեւս դժբախտաբար չեն հիշում այդ նշված «անշուք ու անշնորք »եկեղեցու անգամ գոյության տեղը: Հավանաբար Սուրբ Գեւորգ զորավարի անունը կրող հին եկեղեցին եղել է արդեն 1905-1909 թթ. կառուցված նորակառույց Սուրբ Գեւորգ եկեղեցու տեղում: Շատ աղոտ տեղեկություններ են պահպանվել եկեղեցու կառուցողների, նորոգ եկեղեցու կառուցմանը աջակցողների եւ եկեղեցու պատկան գույքի վերաբերյալ:Սակայն հայտնի է որ եկեղեցու կառուցումը իրականացրել է ծնունդով Ցամաքաբերդից՝Սեւանավանքի վանահայր հոգեշնորհ Տեր Եղիշե վարդապետ Շահումյանը (1880թ, Ցամաքաբերդ-1943թ, Հատիս), ով 1917 թվականից համարվում էր Սեւանավանքի վանահոր պաշտոնակատարը: Նաեւ պարզվել է, որ Սուրբ Գեւորգ եկեղեցին կառուցվել է Նոր Բայազետ (Գավառ) քաղաքից եկած վարպետ Արզումանի կողմից: Միաժամանակ եկեղեցու կառուցմանը նյութապես աջակցել են Բաքվում հաստատված կամ այնտեղ նավթհանքերում արտագնա աշխատանքի մեկնած ցամաքաբերդցիները: Մինչեւ 1924 թվականը գյուղում տեղի ունեցած մկրտությունները,պսակներն ու թաղումները կատարվել են 1909 թվականից ի վեր Ցամաքաբերդի Սուրբ Գեւորգ եկեղեցում: Սակայն 1924 թվականից ի վեր դադարել է նաեւ այս եկեղեցու հոգեւոր կյանքը: Բոլշեւիկ զավթիչները թալանել են եկեղեցու գույքը, դադարեցրել են եկեղեցու հոգեւոր գործունեությունը: Այս ամենի արդյունքում եկեղեցին վեր է ածվել սկզբում որպես տարրական դպրոցի, ապա ակումբի եւ գյուղատնտեսական մթերքների համար նախատեսված պահեստի: Կարճ ժամանակահատվածում գողացվել եկեղեցու երկու պղնձյա զանգերը (նրանցից մեկը տեղակայված է եւ գտնվում է հարեւան Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցի բակում գտնվող Մեծ Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի վրա): Նույն ժամանակահատվածում կամ էլ ավելի ուշ պատերազմի ընթացքում անհայտ չարագործի կողմից եկեղեցուց գողացվել են նաեւ եկեղեցու սեփականությունը հանդիսացող պղնձե ճաշասպասքը:

Այս դաժան ժամանակաընթացքում մահացել է նաեւ եկեղեցու վերջին հոգեւորականը՝ Տեր Սահակ արժանապատիվ քահանան: Առայսօր դեռ կան բազում սնոտիապաշտ մարդիկ ովքեր հաճախակի լինում են միջնադարյան գերեզմանից հրաշքով պահպանված այս փոքրիկ հատվածում եւ շշեր ջարդելով քահանայի շիրիմին այսպես ասած բարբարոսաբար «ազատագրվում են վախից»:

Ցամաքաբերդի Սուրբ Գեւորգ եկեղեցի 2
Տարիներ անց,երբ 1935 թ. նկարահանվեց Գ. Սնդուկյանի «Պեպո» պիեսի մոտիվներով«Հայկինոյի» առաջին հայկական հնչունային «Պեպո» կինոնկարը, վերջինիս հռչակը եւ հաջողություններն ու արժանի ոգեւորություններն հասցրին նրան, որ 1938 թվականին «Պեպո» շարժանկարի մեջ նկարահանված հիմնական դերասանախմբի տաղանդավոր անդամներով ինչպիսինք էին Համբարձում Խաչանյանը, Դավիթ Մալյանը, Հասմիկը, Հրաչյա Ներսիսյանը Հայկինոյի մյուս մեծերի հետ գալիս են Սեւան եւ նկարահանվում են «Սեւանի ձկնորսները» ֆիլմում: Կինոնկարի շատ տեսարաններ եւ դրվագներ նկարահանված են Ցամաքաբերդում եւ Ցամաքաբերդի Սուրբ Գեւորգ եկեղեցու ներսում եւ մոտակա տարածքում:(Ուշագրավ է որ բոլշեւիկների ժամանակի առաջխաղացումը ու տիրապետությունն գովերգող այս ֆիլմի մեջ է միայն տեսագրված Սեւանավանքի եւ հարակից տարածքի պատմական շուրջբոլոր ջրածածկ տեսարանն եւ կղզին) 1939 թվականին այսպիսով էկրան է բարձրանում Հայֆիլմի նկարահանած «Սեվանի ձկնորսներ» կինոնկարը: Ֆիլմում ինչպես նշեցինք բազմաթիվ տեսարաններ են նկարահանված Ցամաքաբերդի Սուրբ Գեւորգ եկեղեցում: Նաեւ կինոնկարում նկարահանված են Սեվանավանքը, Բերդկունքի ամրոցը եւ այլն: Ֆիլմում անշուշտ որպես բոլշեւիկյան առաջնահերթ պատվեր դրված էր անպատվել հայ եկեղեցու ներկայությունը եւ հայ եկեղեցականի նկարագիրը: Այնուհանդերձ Ցամաքաբերդի,Սեւանավանքի եւ առավել եւս Ցամաքաբերդի Սուրբ Գեւորգ եկեղեցու շարժանկար տեսարաններն ունենալու համար թերեւս պարտական ենք այդ կինոնկարիի ռեժիսորին եւ Հայկինոյին առհասարակ:

«Սեւանի ձկնորսները»

1940-2006թթ.քայքայվել էին Ցամաքաբերդի Սուրբ Գեւորգ եկեղեցու մերկ պատերը,գողացվել էին բազիլիկ եկեղեցու հաստ եւ դիմացկուն հարյուրամյա գլխածածկի գերանները,փլուզման եզրին էին գտնվում զարմանալի վարպետությամբ կառուցված եկեղեցու խորանի քարե ծածկը՝խորանի եւ ավանդատների կամարները:
Ցամաքաբերդի Սուրբ Գեւորգ եկեղեցու մասին նաեւ հարուստ տեղեկություններ է մեզ հաղորդում ծնունդով Ցամաքաբերդից Սաշիկ Գեղամի Հակոբյանը իր «Ցամաքաբերդ» Երեւան 2002 թ.արժեքավոր հայրենագիտարանի մեջ:

Ըստ Ս.Հակոբյանի «-Ցամաքաբերդի Սուրբ Գեւորգ եկեղեցու -Երկարությունը կազմել է 20000 սմ
-Լայնությունը, 11010 սմ
-Բարձրությունը մինչեւ քիվը 3500սմ,մինչեւ տանիքի գագաթը 610 սմ
-Տանիքը երկլանջանի թիթեղապատ, ներսից տախտակապատված հարթությունը ծառայել է որպես առաստաղ
-Պատերը կառուցված են բազալտի քարերից (կրավազային շաղախով)
-Անկյունաքարերը եւ քիվն իրականացվել են Նորադուզի սրբատաշ կարմիր քարով
-Լուսամուտների ու դռների բացվածքները դրսից շրջանակվել են նույն սրբատաշ կարմիր քարով» 2006 թվականից կամոքն Բարձրյալի իրականացվեց Սաշիկ Հակոբյանի եւ բոլոր ցամաքաբերդեցիների վաղեմի երազանքը՝ շնորհիվ ՀՀ Հաղորդակցության եւ տրանսպորտի փոխնախարար տիար Վալտեր Մարությանի կողմից ի հիշատակ իր հոգելույս հոր՝Լեւոն Մարությանի սկսվեց Ցամաքաբերդի Սուրբ Գեւորգ եկեղեցու ամբողջական վիճակի վերականգման ու նորոգման աշխատանքները: Այս ամենի արդյունքում արդեն 2007.թվականի հունիսի 23ին բարեկարգված ու լրիվ վերականգված եկեղեցում ձեռամբ Գեղարքունյաց թեմի բարեխնամ առաջնորդ, գերաշնորհ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի վերաօծվել է Ցամաքաբերդի Սուրբ Գեւորգ եկեղեցին, դառնալով Ցամաքաբերդի, Ծովագյուղի եւ ողջ Սեւանի տարածաշրջանի հոգեւոր կյանքի առ Աստված հավատավոր բարեպաշտ հայորդուն առաջնորդող լույսի անշեջ փարոսը: Այդ պահից ի վեր նորովի ի հոգեւորս հարությունն է առել Ցամաքաբերդի Սուրբ Գեւորգ եկեղեցին: Եկեղեցում կատարվել եւ կատարվում են բազմաթիվ մկրտություններ, պսակադրություններ եւ այլ բարեպաշտական արարողություններ, որոնք տասնամյակների քնից դեպի Աստված են ուղորդում հավատացյալ, բարեպաշտ ցամաքաբերցուն: Ցամաքաբերդի Սուրբ Գեւորգ Եկեղեցու լույս խորանին պատկերված Տիրամայրը մանկան հետ (նկարիչ Վարդգես Սուրենյանց) պատկերը նկարել է սեւանցի Էդիկ Մանուկյանը: Վերջինիս կողմից են նկարվել նաեւ մկրտության ավազանի եւ Սուրբ Գեւորգ զորավարի պատկերները:

2014 թվականին ծնունդով Ապարանից Արայիկ Մնացականյանի եւ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Երիցյանի կողմից եկեղեցին հարստացել է եւս մեկ հիասքանչ Սուրբ Գեւորգ զորավարի շքեղ եւ գեղեցիկ պատկերով,որտեղ Սուրբ Գեւորգը պատկերված է Ցամաքաբերդի համանուն եկեղեցու համայնապատկերում: Եկեղեցում Սուրբ եւ Անմահ Պատարագի մատուցումը մինչեւ 2007-2014 թվականի սկիզբը կատարվում էր Սեւանի Վազգենյան դպրանոցի սաների մասնակցությամբ: Եկեղեցու ուխտի օր է հռչակված սեպտեմբերի վերջին շաբաթ օրը՝Սուրբ Գեւորգ Քաջամարտիկ զորավարի հիշատակության օրը:

Տեր Մեսրոպ քահանա Երիցյան

Պատմաբան, Գեղարքունյաց թեմի Սեւանի եւ տարածաշրջանի հոգեւոր հովիվ

0
0
Previous Story

Հայաստանի Կոմպոզիտորների Միության շենքի ստեղծման պատմությունը

Next Story

Վանի թագավորության շրջանի կնիք է հայտնաբերվել Մուշում

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Թումանյանը Իսահակյանի հուշերում
  • Գույժ. 77 տարեկան հասակում մահացել է անվանի շինարար և բարերար Վարդգես Արծրունին
  • Անդրադարձ «Արցախի գրական դարբնոց» սեմինար-քննարկմանը
  • ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆ
  • Ո՞ՐՆ Է, ԱՆՈՒՇ, ՁԵՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
  • ՀԱՅՈՑ ԻՄԱՍՏԱԿԻՐ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ
  • «Մաեստրո Մանսուրյան». ֆիլմ՝ նվիրված վարպետի 80-ամյակին
  • ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՈՒՇԻ ԱՐԹՆՈՒԹՅԱՄԲ
  • ԱՐԹՈւՐ ՄԵՍՉՅԱՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՍԻՐՈւՄ Է ՄԵՐՁԱՎՈՐԻՆ, ԸՆԿԵՐՈՋԸ, ԴՐԱՑՈւՆ, ՔԱՂԱՔԱՑՈւՆ, ՈւՐԵՄՆ՝ ԱՍՏԾՈւՆ
  • ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԱՐՄԵՆ ՎԱՀՐԱՄՅԱՆԻ ԱՐԹՄՆԻ ԵՐԱԶՆԵՐԸ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 162,239 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,862 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 66,068 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 61,134 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 42,026 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,687 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,236 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,388 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 32,153 views
  • ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - 30,041 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com