Հայաստանում կանցկացվի երգչախմբային արվեստի միջազգային օրվան նվիրված փառատոն
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայ Փոքրիկ երգիչներ միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ՝ ս. թ. դեկտեմբերի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Երգչախմբային արվեստի միջազգային օրվան նվիրված փառատոն: Փառատոնը նվիրվում է Կոմիտասի ծննդյան 145-ամյակին:
Երգչախմբային արվեստի միջազգային օրը նշվում է 1990 թվականից: Ամբողջ աշխարհում այս օրը նշում են շուրջ 150 երկրների հազարավոր երգչախմբեր: Հայաստանում երգչախմբային արվեստի միջազգային օրը նշվում է 2011 թվականից՝ Հայ փոքրիկ երգիչներ միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Հանրապետության լավագույն պետական և սիրողական երգչախմբերը՝ ս. թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին Երևանում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Շիրակի, Վայքի, Սյունիքի մարզկենտրոններում, Արցախում իրենց ձայնը կմիացնեն աշխարհի տարբեր ծայրերում ելույթ ունեցող հազարավոր երգչախմբերին:
Երգչախմբային արվեստի միջազգային օրվան նվիրված փառատոնի ծրագիր
«Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբ
Գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Հեքեքյան
Հեղինակ՝ Կոմիտաս – «Սարեն կուգաե,«Տուն արի»
«Սև ա չոբանի շունը»
Րիչարդ Ադլեռ- «Սթիմ Հիթ»
Կնուտ Նիշտետ «Սանկտա Մարիա»
«Փարոս» երգչախումբ
Գեղարվեստական ղեկավար՝ Րաֆֆի Հովհաննիսյան
Հեղինակ՝ Ջոն Լևիթ –«Ֆեստիվ Սանկտուս»
Արվո Պարթ-«Բոգոռոդիցե Դեվո»
Էդգար Հովհաննիսյան- «Շորորա»
Կոմիտաս- «Օհ ի՜նչ քաղցր բան»
Երգչախումբ` Երևանի Պետական Կամերային Երգչախումբ
Գեղարվեստական ղեկավար՝ Հարություն Թոփիկյան
Հեղինակ՝ Կոմիտաս- «Սոնա Յար», «Առավոտ լուսաբեր»
«Հայրիկ, հայրիկ քո հայրենիքե
Ջորջ Գերշվին – «Տղամարդը, ում ես սիրում եմ»
Սերգեյ Եկիմով -«Նա գարե -տո կալինա»
«Իմփրոռիթմ» երգչախումբ
Գեղարվեստական ղեկավար՝ Նատալիա Մանուկյան
Հեղինակ՝ Կոմիտաս-«Սար-սար»
Ալեքսանդր Դարգոմիժսկի- «Վանկա-Վստանկա»
«Երևանի Սպենդիարյան անվան երաժշտական դպրոցի երգչախումբե
Գեղարվեստական ղեկավար՝ Լիլիթ Եդիգարյան
Հեղինակ՝ Կոմիտաս- «Երկնքի աստղերը», «Ըսկլա-ըսկլա»,
«Հեյ, գյուլ եմ»
Բոբ Չիլկոթ- «Բենեդիկտուս»
«Հովերե երգչախումբ
Գեղարվեստական ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան
Հեղինակ՝ Կոմիտաս- «Մեր բաղը ծառ ա»,«Իմ չինար յարին»
Սայաթ-Նովա- «Աշխարհումս ախ չիմ քաշի»
Բոբ Չիլքոթ – «Կիրիե»
«Գեղարդ» երգչախումբ
Գեղարվեստական ղեկավար՝ Մհեր Նավոյան, խմբ. Անահիտ Պապայան
Հեղինակ՝ Կոմիտաս- «Քրիստոս ի մէջ հայտնեցավ»,
«Խորհուրդ խորին»
Ծաղկաքաղ ժողովրդական երգերի
կոմիտասյան մշակումներից
Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մեծերի երգչախումբ
Գեղարվեստական ղեկավար՝ Մանուել Օհանյան
Հեղինակ՝ Կոմիտաս – «Ալագյազ»,«Խնկի Ծառ»
Կարի Ալա-Պոլանեն – «Բաբելոնյան խառնաշփոթ»
Վաղարշախատի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 4 հանրակրթական հիմնական դպրոցի երգչախումբ
Գեղարվեստական ղեկավար՝ Գայանե Մարդոյան
Հեղինակ՝ Բռունո Կուլ – «Վոիս սուռ տոն ժեմին»
Էմիլի Քրոքեր- «Հեռացիր»
«Արթ Վոկալ Անսամբլ» երգչախումբ
Գեղարվեստական ղեկավար՝ Առնո Բարխուդարյան
Հեղինակ՝ Կոմիտաս – «Չինար ես», մենակատար Գայանե Սահակյան
Կոմիտաս – «Առնեմ երթամ են սարը»
Ժող. երգեր -«Յար ջան, արի», «Կանաչ շապիկով տղա»,
«Քամի ջան,տար ու բեր» -«Տույ – Տույ» – մշակումը՝
Կարո Չալիկյանի
Մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջ