• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Ներքին երաժշտությունդ լսելու համար անհրաժեշտ է լռություն…

Posted On 05 Oct 2014
Comment: 0
Tag: Զարուհի Թովմասյան

Zaruhi TovmasyanՆկարչուհի Զարուհի Թովմասյանը, զրուցելով Magaghat.am կայքի հետ, պատմեց իր անցած ուղու, ներաշխարհի և նկարների ստեղծման մասին։

– Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին։

– Հայրս իրավաբան էր, մայրս բժշկուհի, արմատներով ես մշեցի եմ։ Իմ ծնողները արվեստագետներ չէին, բայց նրանց ընկերների մեծ մասը արվեստագետներ էին՝ դերասաններ, ռեժիսորներ։ Նրանք շատ հաճախ էին գալիս մեզ հյուր։ Մտաբերելով մանկությունս՝ չեմ հիշում այնպիսի դեպք, երբ մենք միայն երեքով նստեինք ճաշելու. մենք միշտ հյուրեր էինք ունենում։ Այդ մթնոլորտը իր մեծ ազդեցությունն է ունեցել իմ կայացման վրա։

– Ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը:

– Ես ընդունակություններ ունեի նկարչությունից, ֆիզիկայից, բայց հանգամանքների բերումով ընդունվեցի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գրադարանավարության բաժինը։ Սովորելու տարիներին մեզ դասավանդում էին իրենց գործի գիտակ պրոֆեսորներ, և բացի այդ` այդ տարիներին մենք մեծ քանակով գրքեր էինք կարդում, ինչը նույնպես իր ազդեցությունն ունեցավ իմ կայացման ճանապարհին։

ԱՄԱՌԱՅԻՆ ԾԱՂԻԿՆԵՐՈՎ ԵՎ ՄՐԳԵՐՈՎ ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ

Այժմ ես աշխատում եմ Իսահակյանի անվան գրադարանի Էրեբունի գրապահոցում, շփվում ընթերցողների հետ։ Իմ հարուստ փորձը, մեծ քանակով կարդացած գրքերը թույլ են տալիս, որպեսզի ես կարողանամ ճիշտ ուղղություն ցույց տալ ընթերցողին։ Շատ եմ ուրախանում, երբ կարողանում եմ դպրոցականների մեջ գրքի հանդեպ սեր ներարկել այն աստիճան, որ նրանք որոշ ժամանակ անց գալիս են իրեց դասընկերների հետ, ովքեր նույպես ուզում են գրքեր կարդալ։

– Ե՞րբ եք սկսել նկարել:

– Նկարել սկսել եմ երեք տարեկանից։ Մանկուց շատ եմ սիրել նկարել։ Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնից, տեսնելով իմ նկարները, ժամանակին դրանք` որպես իրենց կենտրոնի անդամի գործեր, ներկայացրին մրցույթի։ Սակայն այդ ժամանակ ես դեռ այդ կենտրոնում չէի սովորում, այնտեղ սկսեցի հաճախել ավելի ուշ։

– Իմ նատյուրմորտներում չեն երևում հստակ գծեր, գույները միախառնված են։ Ես կարծում եմ` եթե ցանկանում ես որևէ իր հստակ տեսնել, այնպես ինչպես նա կա, ապա կարող ես լուսանկարել, իսկ նկարած իրը պետք է ունենա իր ուրույն` իրականությունից շեղվող պատկերը։ Երբ փորձում եմ պատկերել հոգեվիճակ, այդ դեպքում դիմում եմ աբստրակտ ժանրին։ Շատ հաճախ նկարում եմ` ոգեշնչվելով երաժշտությունից։ Շատերն ասում են, որ իմ նկարներում արտացոլվում է ջազ երաժշտություն, սակայն երբ փորձում եմ հոգեվիճակ պատկերել, ապա այդ ժամանկ երաժշտությունն օգնում է միայն սկզբում, այնուհետև անհրաժեշտ է լռություն, որպեսզի լսես քո ներքին երաժշտությունը։
Ունեցել եմ անհատական ցուցահանդեսներ, ինչպես նաև մասնակցել եմ խմբային ցուցահանդեսների։

– Ինչպե՞ս Ձեզ կբնութագրեք. իմպուլսիվ անձնավորություն եք, թե՞ տրամաբանող։

– Իմպուլսիվ, շուտ բռնկվող անձնավորություն եմ և շատ եմ սիրում շփվել մարդկանց հետ։

ԶԱՌԱ ԱՍԿԱՐՅԱՆ

+1
0
Previous Story

Մեր հանդիպումը Աստծո նախախնամությունն էր…

Next Story

Հարցազրույց Քըրք Քըրքորյանի հետ

Related Posts

0

Անհատական ցուցահանդես. «Օդից կախված լռություն»

Posted On 12 Jun 2015
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Թումանյանը Իսահակյանի հուշերում
  • Գույժ. 77 տարեկան հասակում մահացել է անվանի շինարար և բարերար Վարդգես Արծրունին
  • Անդրադարձ «Արցախի գրական դարբնոց» սեմինար-քննարկմանը
  • ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆ
  • Ո՞ՐՆ Է, ԱՆՈՒՇ, ՁԵՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
  • ՀԱՅՈՑ ԻՄԱՍՏԱԿԻՐ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ
  • «Մաեստրո Մանսուրյան». ֆիլմ՝ նվիրված վարպետի 80-ամյակին
  • ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՈՒՇԻ ԱՐԹՆՈՒԹՅԱՄԲ
  • ԱՐԹՈւՐ ՄԵՍՉՅԱՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՍԻՐՈւՄ Է ՄԵՐՁԱՎՈՐԻՆ, ԸՆԿԵՐՈՋԸ, ԴՐԱՑՈւՆ, ՔԱՂԱՔԱՑՈւՆ, ՈւՐԵՄՆ՝ ԱՍՏԾՈւՆ
  • ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԱՐՄԵՆ ՎԱՀՐԱՄՅԱՆԻ ԱՐԹՄՆԻ ԵՐԱԶՆԵՐԸ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 162,259 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,862 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 66,072 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 61,136 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 42,026 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,687 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,236 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,388 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 32,153 views
  • ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - 30,043 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com