• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՓԱՇՈՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ (Ազգային ավանդություն)
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 

Եվ ինչ ունկնդիր` նրբազգաց, բայց այնքան խստադատ. Իգնատ Մամյան

Posted On 11 Sep 2014
Comment: 0
Tag: Իգնատ Մամյան, Հրաչուհի Փալանդուզյան

ԻԳՆԱՏ ՄԱՄՅԱՆՄեղավորիս զրկել էին պետական ռադիոյում ուղիղ եթեր վարելու իրավունքից. համարձակվել էի քաղաքական հաղորդաշարիս փակման պատասխանատվությունը ճիշտ կողմ ուղղել: Մտածում էի հեռանալ, ու հենց այդ ժամանակ Վլադիմիր Զադայանի միջոցով Իգնատ Մամյանից նորաստեղծ թերթում աշխատելու հրավեր ստացա: Նրա պոեզիան ու հրապարակախոսությունն ինձ շատ էին դուր գալիս, անհանգստությունս այն էր, որ իմ լրագրությո՛ւնը նրան դուր գար: Առաջին իսկ հանդիպմանն իրար հասկացանք: Ուրախ էի իմանալ, որ նա իմ հաղորդումների մշտական ունկնդիրն է եղել: Եվ ինչ ունկնդիր` նրբազգաց, բայց այնքան խստադատ: Նախ հանձնարարեց թերթի համար անուն գտնել: Հաջորդ օրը հայ ապագա բուրժուազիային նվիրված ազատ թերթի անվան մի ամբողջ ցանկ ներկայացրի: «Երևում է, թերթի սյունը դու ես լինելու»-կարդալով` դատավճիռ արձակեց նա ու հավատարիմ մնաց իր կեցվածքին: Ճիշտ է` նոր պարբերականը շատ հասարակ անուն ստացավ` «Առավոտ», բայց Իգնատի ասելով դա այնքան էլ էական չէ, կարևորը` բրենդ դառնա: Իսկ ո՞վ պետք է դրան լծվի, եթե ոչ թերթի սյունը: Որպեսզի ասածս ինքնագովության չնմանվի` մի դեպք պատմեմ: Կարծեմ երրորդ համարն էինք թողարկում` կանչեց սրճելու: Բայց նախ պետք է նյութերս ներկայացնեի: Մեկիկ-մեկիկ իրեն մեկնեցի` երկու ակնարկ, վերլուծական երկու հոդված, երեք հարցազրույց, հումորային բաժին, ռուսերենից մի քանի թարգմանություն, դրսի հաղինակների ռեպորտաժներ…
-12,-ասաց նա:-Ուրի՞շ:
Հսկա աչքերը հառել էր դեմքիս, նույնիսկ մազերն էին սպասումից շիկնել:
Կարկամեցի, ուզում էի սրտիս մեջ կուտակվածն ասեմ` խմբագրությունում միայն ես չեմ աշխատում, հարևան սենյակում ջահելները քաղցր-քաղցր զրուցում են: Երևի տեսքս շատ էր զվարճալի` սենյակն Իգնատի հոմերական ծիծաղից ցնցվեց.
-Բա գիտես սյուն լինելը հե՞շտ գործ է: Մյուս անգամ 20 նյութ եմ ուզելու, իմացած լինես: Դե, կներես, սուրճդ սառավ:
Օրվա վերջին կրկին կանչեց: Ոչ կատակի տրամադրություն ուներ, ոչ սուրճի: Միանգամից սիրտը բացեց.
-Թերթի հիմնադիրն ուզում է, որ էրոտիկ նյութեր տպենք:
-Ես այդ հարցում չեմ կարող օգնել,-կտրեցի ես. հանձնարարության իմաստը լավ էի հասկանում`հարկավոր էր երիտասարդությանը քաղաքականությունից շեղել:
-Գիտեմ,-հառաչեց Իգնատը: -Հիմա ի՞նչ անենք:
Տխուր էր, նման այն գինեմոլին, ով երդվել է ձեռքը երբեք բաժակին չմեկնել ու չի կարողանում:
Առավոտյան ինձ մեկնեց իր ձեռագրով մի նյութ:
-Խնդրում եմ խմբագրես:
Նրա խմբագիրը չի ծնվել, ի՞նչ կատակ է:
Հարցազրույց էր: Իգնատ Մամյանը հարցազրույց էր վարել երևանցի մարմնավաճառի հետ:
Կլանված կարդացի, ողբերգական պատմություն էր անհուսության ճիրաններում թպրտացող կնոջ մասին: Վերադարձրի` ասելով:
-Ավելի ճիշտ կլիներ գրեիք` պատմվածք:
Ծիծաղեց իր հոմերական քրքիջով:
-Բայց լավ էի հորինել, չէ՞:
-Լավ կլիներ, եթե վատ հորինեիք,-ասացի, -որովհետև հիմա շատերը կհավատան:
-Որոշել եմ` վերջինն է, էլ նման բան չեմ անի: Եղբայր, հարցազրույցն իմ ժանրը չէ:
Այնուամենայնիվ նա մի անգամ ևս սկզբունքները խախտեց: Ընդամենը վեց երանելի ամիս «Առավոտում» աշխատելուց հետո գնաց: Մի քանի տարի անց ես «Բումերանգ» թերթի փոխխմբագիրն էի, ինքն էլ Գրողների միության գրական ֆոնդն էր ղեկավարում: Մի անգամ ասաց` կուզենար, որ իր հետ հարցազրույց վարեի: Ձայնագրիչս վերցրի ու պայմանավորված օրը գնացի հանդիպման: Անցած գեղեցիկ օրերի մասին խոսեցինք, ապա ձայնագրիչը միացրի, որպեսզի հարցազրույցն սկսեմ: Անկեղծերեն ասած` շատ էի շտապում, գործեր ունեի: Մեկ էլ դարակից թղթեր հանեց` մեկնեց ինձ` «Հարցազրույց` բանաստեղծ Իգնատ Մամյանի հետ»:
-Էլի ինքնե՞րդ եք գրել-գլխի ընկա ես:
-Կարդա, կարդա, կհավանես,-խրախուսեց նա:
-Չհավանելը բացառված է, բայց ես սովոր չեմ ուրիշի հարցերը սեփականել:
-Գիտե՞ս ինչ կա, գիշերը նստեցի, մտածեցի, թե ինչ հարցեր կուզենայի, որ ինձ տայիր, էդպես գրվեց:
-Խնդրեմ, «Բումերանգում» կտպագրենք, միայն թե առանց իմ անունի:
-Բա ոգևորությունս, բա չարչարանքս… Վիրավորում ես, գիտե՞ս…
Առաջարկեցի հարցազրույցի ավարտին ոչ թե սովորականի նման ստորագրել, այլ գրել. «Իգնատ Մամյանին հանդիպեց այսինչ այսինչյանը»: Դրանով թե նրա հարցազրույցն էր փրկվում, թե իմ վարկը: Գրիչը թափով սեղանին զարկեց.
-Երկու ձեռքով կողմ եմ:
Մահվանից առաջ մի քանի անգամ հանդիպեցինք «Հայաստանի զրուցակից» թերթում. քրոջ որդու` Աշոտ Աղաբաբյանի մոտ էր գալիս: Մի անգամ շշուկով ասաց. «Որոշել եմ Գրողների միությունից պոկվել, գրական ակումբ եմ բացելու: Կանոնադրությունն արդեն պատրաստ է, այնպես որ պատրաստ եղիր»: Չհասկացա` ինչո՞ւ էր ցածրաձայն խոսում: Միգուցե որպեսզի մահը չլսե՞ր: Ավաղ, շատ չանցած մեր գրականությունը զրկվեց մի վարպետ գրիչից, իսկ ես` նրբազգաց ու խստադատ բարեկամ-ընթերցողից:

«Լրագրության աստիճանները» անտիպ գրքից
2009-2014թթ.
Հրաչուհի Փալանդուզյան

0
0
Previous Story

Լենինգրա՜դ, Լենինգրա՜դ` ամենասիրելի քաղաք, առաջին սիրո քաղաք` պատանի Արծրունյանի ամենամեծ ձեռքբերումների քաղաք

Next Story

Այդ մարդու մեջ ինչ որ կար՝ առաջին հայացքից անտեսանելի էր, երկրորդից՝ անգուշակելի. Մկրտիչ Սարգսյան

Related Posts

0

ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆ

Posted On 25 Apr 2019
, By Christina Abrahamyan
1

ՇՏԱՊ. ՄԱԳԱՂԱԹ կայքը դիմում է իր ընթերցողներին և համակիրներին

Posted On 11 Feb 2019
, By Christina Abrahamyan
0

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՉՈՐՍ ԴՐՎԱԳ

Posted On 13 Jul 2018
, By Christina Abrahamyan
0

ՀԱՅԱԶՏՈՒՄ

Posted On 08 Jul 2018
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • Թումանյանը Իսահակյանի հուշերում
  • Գույժ. 77 տարեկան հասակում մահացել է անվանի շինարար և բարերար Վարդգես Արծրունին
  • Անդրադարձ «Արցախի գրական դարբնոց» սեմինար-քննարկմանը
  • ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆ
  • Ո՞ՐՆ Է, ԱՆՈՒՇ, ՁԵՐ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ
  • ՀԱՅՈՑ ԻՄԱՍՏԱԿԻՐ ՀՆՉՅՈՒՆՆԵՐ
  • «Մաեստրո Մանսուրյան». ֆիլմ՝ նվիրված վարպետի 80-ամյակին
  • ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՈՒՇԻ ԱՐԹՆՈՒԹՅԱՄԲ
  • ԱՐԹՈւՐ ՄԵՍՉՅԱՆ ՄԱՐԴԸ, ՈՎ ՍԻՐՈւՄ Է ՄԵՐՁԱՎՈՐԻՆ, ԸՆԿԵՐՈՋԸ, ԴՐԱՑՈւՆ, ՔԱՂԱՔԱՑՈւՆ, ՈւՐԵՄՆ՝ ԱՍՏԾՈւՆ
  • ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԱՐՄԵՆ ՎԱՀՐԱՄՅԱՆԻ ԱՐԹՄՆԻ ԵՐԱԶՆԵՐԸ

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Просмотры

  • afsgg ahsgshg jahsja - 162,361 views
  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,865 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 66,092 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 61,140 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 42,057 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 36,697 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 36,242 views
  • Պուշկինի «Ты трус, ты раб, ты армянин» արտահայտության իրական պատմությունը - 33,390 views
  • Եգիպտոսի հայ թագուհիները - 32,164 views
  • ՀԱՅԸ մարդկային ցեղի ակունքն է և առնվազն 50.000 տարեկան է - 30,069 views
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com