«Անահիտ» մուլտֆիլմի պրեմիերան` շուտով
Դեռեւս 2010 թ., ՀՀ մշակույթի նախարարության պատվերով եւ ֆինանսավորմամբ, «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշըն» ստուդիան սկսեց նկարահանել «Անահիտ» լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմը` Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի հիման վրա: Yerkir.am-ի հետ զրույցում ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը նշեց, որ մուլտֆիլմը գրեթե պատրաստ է, իսկ պրեմիերան նախատեսվում է հոկտեմբեր կամ նոյեմբեր ամսին: «Մուլտֆիլմն այժմ հետարտադրական վիճակում է` ձայնային էֆեկտներն են կարգավորում, ու հինգ երգից վերջինն ենք պատրաստում: Կարծում եմ` մուլտֆիլմը մոտավորապես կլինի նոր լիամետրաժ հեքիաթ, որը, պահպանելով հայկական անիմացիային բնորոշ բոլոր առանձնահատկությունները, միաժամանակ նաև նորագույն մոտեցումներն է ընդգրկել»,- ասաց Սահակյանցը: Ըստ նրա` իրենք առավելագույնս արել են այն, ինչ ցանկանում էին ստանալ:
Մանրամասները` yerkir.am կայքում: